TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ո՞վ է նպաստել նոր կորոնավիրուսի տարածմանը Հայաստանում. ԱԺ-ն քննարկում է այս հարցով քննիչ հանձնաժողովի կազմը սահմանելու հարցը

15:22 15.09.2020

«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Նախագծի հեղինակը ընդդիմության պատգամավորներն են: Նախագիծը իշխանության ու ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քայլեք հպարտ` գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր. վարչապետը՝ աշակերտներին

11:57 15.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք: Դիմելով ներկաներին՝ վարչապետն իր խոսքում նշել է. «Հարգելի գործընկերներ, Սիրելի ծնողներ, Սիրելի աշակերտներ, Շատ […]

̰
Արդյո՞ք հնարավոր կլինի դպրոցներում պահպանել կարանտինի բոլոր պահանջներն ու որակյալ կրթություն ապահովել․ քննարկում

11:52 15.09.2020

Դպրոցականների՝ դիմակ կրելու դժվարություններից մինչև ուսուցչի հետ շփվելու նոր կանոններ: «Հեռանկարի» շրջանակում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները խոսել են համավարակով պայմանավորված տարբեր խնդիրների մասին: Անդրադառնալով հեռավար կրթությանը՝ զրուցակիցները նշել են, որ այս տարբերակով կրթության որակը տուժում է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը  ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն  է հայտնել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ

23:56 14.09.2020

Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական  համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրեցին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: Հայաստանի ԱԳ նախարարը և […]

̰
ՃՈ ծառայության արդյունքները՝ սեպտեմբերի 7-13-ը

23:44 14.09.2020

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Սեպտեմբերի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 225 տրանսպորտային միջոց, որից 19-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, իսկ 206 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ […]

̰
Պուտինը Լուկաշենկոյին 1.5 մլրդ դոլարի վարկ կտա․ փակ հանդիպումից առաջ կողմերը որոշ փակագծեր են բացել

22:25 14.09.2020

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Հանդիպումը տևել է 4 ժամից ավելի։ Նախքան բանակցությունների մեկնարկը կողմերը խոսել են մի շարք թեմաների, այդ թվում՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին։ Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն Բելառուսի օրինական նախագահը չէ, և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն իրավական ուժ չեն […]

̰
Թուրքիան զիջո՞ւմ է Եվրամիության ճնշման ներքո․Անկարան հանել է իր նավը Միջերկրական ծովի վիճելի տարածքից

22:18 14.09.2020

Եվրամիության անդամ պետությունների ճնշումից հետո Միջերկրական ծովի արևելքում վիճելի համարվող ջրերում գազի հանքավայրերի ուսումնասիրությամբ զբաղվող թուրքական նավը լքել է տարածքը ու վերադարձել Թուրքիա: Աթենքում Անկարայի այդ որոշումը ողջունել են ու որակել որպես հուսադրող միտում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Երկրորդ անգամ նույն պաշտոնի համար.ՍԴ դատավորների 3 թեկնածուների ընտրության հարցը քննարկվել է ԱԺ-ում

21:57 14.09.2020

Խորհրդարանում այսօր մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ներառված է 57 օրինագիծ: Այսօրվա նիստի քննարկվող հիմնական հարցը եղել է ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությունը: Քննարկվել են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի, այնուհետ նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի, ապա կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի թեկնածությունները: Նրանց ընտրությունը տեղի կունենա վաղն առավոտյան` ԱԺ-ում փակ […]

̰
«Գիտես սաղ կյանքս վարչապետ եմ եղել, գիտե՞ս ինչ գործերի վրա եմ եղել»․ Փաշինյանը խորոված է պատրաստում

21:00 14.09.2020

Երեկ կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի սահմանապահ համայնքներից մի խումբ երեխաների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։    

̰
Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճը, հազվագյուտ դելֆինների վերադարձը, նոր սահմանափակումները. կորոնավիրուսն աշխարհում

20:44 14.09.2020

Աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել արագ տեմպերով։ Նախորդ օրվա տվյալներով՝ 24 ժամում դեպքերի աճի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։ Հիվանդության տարածումը որոշ երկրներում կոշտ սահմանափակումների առիթ է դարձել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանը գլխավոր ճարտարապետ գուցե չունենա. քաղաքապետի պարզաբանումը

15:26 14.09.2020

Ո՞վ է Երևանի գլխավոր ճարտարապետի՝ Հայկ Մարությանի թեկնածուն. հարցն ուղղվել է հենց քաղաքապետին: «Ես կարող է հիմա մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, այնուամենայնիվ, պետք է փոփոխությունների ենթարկվի և, կարող է, արդեն չլինել գլխավոր ճարտարապետ, դա կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի, այսինքն՝ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է եգիպտացի լրագրողի՝ հայ-ադրբեջանական լարվածության մասին հարցին

13:43 14.09.2020

Մեկնարկել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Այցելության առաջին երկիրը Եգիպտոսն է: «Հարգելի Սամեհ, շնորհակալ եմ այցի ընթացքում մեզ ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը […]

̰
Ազգային ժողովում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը

11:41 14.09.2020

Խորհրդարանն այսօր մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Այն սկսվել է աննախադեպ թվով նախագծերով, օրակարգը ներառում է 57 օրինագիծ: Այսօրվա նիստի քննարկվող հիմնական հարցը ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությունն է: Առաջինը ներկայացվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Մինչ նրան լսելը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե ինչու […]

̰
Որքանով են դպրոցները պատրաստ ընդունելու առաջին դասարանցիներին. ռեպորտաժ մայրաքաղաքի կրթական հաստատություններից

10:20 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: SHANTNEWS-ի թղթակիցը մայրաքաղաքի կրթական հաստատություններից մանրամասներ է ներկայացնում։  

̰
Նոր էկզոկմախքն ավելացնում է մարդու ուժը 20 անգամ

23:13 13.09.2020

Sarcos Robotics ընկերությունը խոստանում է արդեն հաջորդ տարի շուկա հանել էկզոկմախքներ, որոնք 20 անգամ ավելացնում են օգտատիրոջ ուժը: Վերջերս ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորում է ներգրավել 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Մշակողները մտադիր են այդ գումարները ծախսել Guardian XO էկզոսկմախքի առևտրայնացման վրա։ Ստեղծողների պնդմամբ ՝ սա առաջին էկզոկմախքն է, որն ընդգրկում է մարդու ամբողջ մարմինը։ Այն կարող […]

̰
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արթիկի վերակառուցվող ավագ դպրոցը

14:36 13.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է Արթիկի վերակառուցվող ավագ դպրոցը:

̰
Անցած երեք ամիսներին օբյեկտիվ պատճառով չկարողացա ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել. Արայիկ Հարությունյան

12:19 13.09.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի ՛ հայրենակիցներ Ավագ դուստրերս՝ Լուսինեն և Մարիամը բոլոր ուսանողների ու աշակերտների նման ընդհանրացնում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Ամառային արձակուրդներն այս տարի համավարակի պատճառով, փաստորեն, փոքր ինչ երկար տևեցին։ Անցած երեք ամիսներին օբյեկտիվ պատճառով չկարողացա ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել։ Բայց ինչքանով […]

̰
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

12:03 13.09.2020

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում հրթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և […]

̰
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եգիպտահայ համայնքի հետ

10:30 13.09.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ: Շնորհակալություն […]

̰
Հին Գորիսը վերականգնվում  է. վարչապետն այսօր Խնձորեսկում էր

22:09 12.09.2020

Այսօր նշվում է Սպարապետի օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Խնձորեսկում են եղել և մասնակցել են տոնական միջոցառումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ստամբուլում մեկնարկել է «Հրանտ Դինք» հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը․ զրույց

21:23 12.09.2020

Սեպտեմբերի 11-ն մեկնարկել է «Հրանտ Դինք» հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը: Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է դատական նիստի ընթացքին հետևած թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Մինսկում հատուկ ջոկատայինները ձերբակալում են կանանց երթի մասնակիցներին

18:32 12.09.2020

Բելառուսում արդեն 35 օր է՝ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ նախագահական նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Մինսկի ազատության հրապարակ էին դուրս եկել ավելի քան հազար կին: Հավաքվելուց քիչ անց հատուկ ջոկատայինները սկսել էին ձերբակալել ակցիայի մասնակիցներին: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հավաքը եղել է չարտոնված:

̰
Այսօր Սպարապետի օրն է.  Վարչապետը Խնձորեսկում է

13:46 12.09.2020

Այսօր Հայաստանում տոն  է՝ նշվում է Սպարապետի օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Խնձորեսկում են և մասնակցում են տոնական միջոցառումներին:  Զանգեզուրի անառիկ ժայռերում է գտնվում  ազգային հերոս, Դավիթ Բեկի զինակից, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար Մխիթար Սպարապետի գերեզմանը:  Գերեզմանի մոտ  էլ հայկական  Զինված ուժերի նորակոչիկները զինվորական երդում են տվել: Պաշտոնական արարողությունից  հետո  վարչապետն ու կառավարության […]

̰
Իսրայելն ու Բահրեյնը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

12:38 12.09.2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Բահրեյնի իշխանությունները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման շուրջ: «Պատմության մեջ ևս մեկ բեկումնային իրադարձություն»,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: Այս քայլով Բահրեյնը դարձավ արաբական երկրորդ երկիրը, որը մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ: Ավելի վաղ ԱՄՆ միջնորդությամբ նմանատիպ համաձայնագիր էր կնքվել […]

̰
Հարգանքի տուրք՝ Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին․ Փաշինյան

11:53 12.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խնձորեսկում մասնակցում եմ «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը. Փաշինյան

10:44 12.09.2020

Խնձորեսկում մասնակցում եմ «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Բնակարանային գողություններ Գագարինում․ ոստիկանների բացահայտումը

23:08 11.09.2020

Սեպտեմբերի 9-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բնակարանային գողության ահազանգի հետքերով մեկնեց Գագարին ավանի Շիրազի փողոցի բնակարաններից մեկը։ Ահազանգող կինը գնացել էր եղբոր չբնակեցվող տուն ու տեսել, որ իրերը խառնշտած են։ Ոստիկանության ծառայողները տեղում պարզեցին, որ բնակարան մտած անձը ոչինչ չի գողացել, ամենայն հավանականությամբ՝ արժեքավոր բան չգտնելով։ Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները ժամերի […]

̰
Այսօրվանից ուժի մեջ մտած 4-ամսյա կարանտինի սահմանափակումներն ու անհրաժեշտ միջոցառումները

22:37 11.09.2020

Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրապետության  ողջ տարածքում այսօր ժամը 17-ից սահմանվել է կարանտին: Ըստ այդ որոշման` կարանտինը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Ի՞նչ սահմանափակումներ են գործելու այս ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս կարգավորել շրջածախ առևտրի ոլորտը․ զրույց Հովիկ Սաֆարյանի հետ

22:25 11.09.2020

Ինչպե՞ս  տարբերակել շրջիկն ու շրջածախը, ի՞նչ է նախատեսում օրենքը այդպիսի առևտրով զբաղվողների համար՝  «Հեռանկարի» տաղավարում այդ հարցերի պարզաբանման համար հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ մեկնելու պահանջով հավաքված քաղաքացիների հետ

22:12 11.09.2020

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ էր գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցեցին խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերում էր Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: «Խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել։ Նախարար Արայիկ Հարությունյանի հետ դեռ […]

̰
BACK_TO_TOP