21:50 11.09.2020
«Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ է գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցել են խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերել է Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: Հովհաննիսյանն ասել է, որ խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել, […]
21:41 11.09.2020
Այս շաբաթ Երևանի ավագանին շրջածախ առևտրի վերաբերյալ որոշում ընդունեց: Որոշումն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Առևտրի այդ տեսակով զբաղվողներին մի շարք պահանջներ են ներկայացված: Կան նաև սահմանափակումներ, որոնք որոշակի դժգոհությունների պատճառ են դարձել: Մանրամասները՝ տեսանյութում։
14:09 11.09.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, իսկ կից գրառման մեջ նշել է. «Վեդու ջրամբարի իրիգացիոն թունելի բետոնացման աշխատանքների ավարտական փուլը»: https://www.facebook.com/papikyan.suren/posts/1377145895827608
12:35 11.09.2020
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում քննարկվում է դատավորների կենսաթոշակի չափի վերաբերյալ հերթական նախագիծը: Այն մշակել են իմքայլական պատգամավորները: Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը ներկայացրել է պատճառներն ու հիմնավորումները: «Սահմանադրական դատարանի որոշում կա, որով դատավորների կենսաթոշակի վճարման կարգի վերաբերյալ օրենքը ՍԴ կողմից ճանաչվել է հակասահմանադրական, և կա կարգավորման անհրաժեշտություն, ուստի պատգամավորների հետ նախաձեռնեցինք այս փոփոխությունը, առաջարկում ենք […]
22:37 10.09.2020
Որքանով են կորոնավիրուսի թեստերի պատասխանները ճշգրիտ: Այս հարցը քննարկման առարկա է դարձել Գյումրիի թիվ 29 դպրոցում, որտեղ ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում 8 աշխատակցի մոտ վիրուս է հայտնաբերվել: Ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ չէ՝ թեստավորման որ պատասխանն է ավելի արժանահավատ: […]
22:24 10.09.2020
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն է տվել կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին: Դրանով, հիշեցնենք, Շրջակա միջավայրի նախարարությանը լրազորություն էր տրվում սահմանափակելու տեղեկատվության տրամադրումը: Որքան էլ փոխնախարարի պաշտոնակատարը հիմնավորել է նախագծի հրատապությունը, պատգամավորները չեն զիջել՝ հայտարարելով, որ ներկայում մշակվող «Էկոլոգիական տեղեկատվության […]
22:10 10.09.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին լրագրողները հարցրել են նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշման պատճառների ու ընդհանրապես խմբակցության ներսում կառավարության՝ մասնավորախպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հարաբերությունների մասին: Մակունցը, սակայն, որևէ մեկնանություն չի տվել:
21:08 10.09.2020
Ինչպես կարելի է բացատրել թեստավորված ուսուցիչների հետազոտությունների հակասական արդյունքները, որքանով է ուսումնական հաստատություններում հնարավոր պահպանել սահմանված կանոնները: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը: Նա նաև ընդգծել է, որ, թեև վերջին օրերին վարակի տարածման տեմպը նվազում է, սակայն հակահամաճարակային կաննոները այսուհետ ևս չպահպանելու դեպքում ամեն ինչ կարող […]
14:57 10.09.2020
Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը՝ ժամը 03։45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արտաշատի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնեցին նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։ Տուժած տղամարդը ժամը 06։50-ին, գիտակցության չգալով, մահացավ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած […]
14:07 10.09.2020
«Հեռանկարի» տաղավարում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին: Դրանց մի մասը վերաբերել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղերին չմասնակցելու և ՀՖՖ-ի հետ ունեցած հարաբերություններին: Հասարակությունում կարծիք կա, որ Մխիթարյանի ու ՀՖՖ-ի միջև որոշակի խնդիրներ կան, մասնավորապես այն պատճառով, որ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունների արդյունքում տեղ չգտավ ՀՖՖ գործկոմի կազմում: Ոմանք էլ […]
13:43 10.09.2020
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և խոսել համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մինչ կառավարության նիստի աշխատանքներին անցնելը ես մի քանի թեմաների անդրադարձ կատարեմ: Նախ՝ նոր […]
11:13 10.09.2020
Կառավարության նիստի սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին քսան օրում կորոնավիրուսի երկու հարյուրից պակաս օրական դեպքեր ունենք: Միաժամանակ հայտնեց, որ մեծ ռիսկեր է պարունակում հանրակրթական հաստատությունների բացվելը: Դա է պատճառը, որ գործում են որոշ սահմանափակումներ: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ լսել է ծնողների դժգոհություններն առ այն, որ երեխաները պետք է դպրոցում դիմակ կրեն: […]
22:08 09.09.2020
Բաքվում այսօր ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ցրել են «Ժողովրդավարական ուժերի ազգային դաշինք» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցներին: Կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ ու բերման ենթարկվածներ: Բռնություն է գործադրվել նաև լրագրողների նկատմամբ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:36 09.09.2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ ու պատասխանել նրանց հարցերին: Բաբայանը մի շարք թեմաների է անդրադարձել, այդ թվում՝ անվտանգության խորհրդի գործառույթներին և աշխարհազորի ստեղծման գաղափարին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:22 09.09.2020
Ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին, արդյո՞ք խնդիրներ ունի ֆեդերացիայի հետ ՝ այս ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի խնդիրների մասին «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Մանրամասնոերը՝ տեսանյութում։
18:14 09.09.2020
Պետական սահմանին ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն ունենալու իրավունք պետք է ունենա տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնց կարծիքով, կառույցն անհիմն զրկված է այդ լիազորությունից: Նախագիծն այսօր թեժ քննարկման է արժանացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները՝ տեսանյութում։
16:54 09.09.2020
Օգոստոսի 31-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Այգեստան 3-րդ փողոցում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկներ, որոնցից մեկը՝ պայթեցված, հրացանի փամփուշտներ և այլն։ Դեպքի առթիվ […]
15:07 09.09.2020
Պետական գույքի կառավարման կոմիտեն արդեն չորրորդ ամիսն է՝ առանց որևէ փոփոխության ԱԺ է ներկայացնում առողջապահական 5 հիմնարկների մասնավորեցմանը վերաբերող նախագիծը: Դրանով առաջարկվում էր առողջապահական հիմնարկների պրոֆիլը փոխելու որոշումը վերապահել միայն կառավարությանը, ինչին ԱԺ-ն դեմ է և հորդորել է գտնել մի լուծում, որը չի նվազեցնի խորհրդարանի դերը: Լուծումը կոմիտեն չի գտել, այսօր քվեարկության փոխարեն բուռն քննարկում […]
14:38 09.09.2020
Մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի: Օրենսդրական այս նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ: Այս նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդ: Նախագծի […]
13:39 09.09.2020
Մեր գործառույթը չարաշահումները ստուգելը չէ, այլ օրենսդրական բացերն ուսումնասիրելը, որի արդյունքում պաշտոնյան խախտում է օրենքները: Արցախի Հանրապետության խորհրդարանում այս մասին հայտնել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը: «Ներկայացնում ենք Անվտանգության խորհուրդ, ասում ենք՝ այ եթե գյուղապետարանում այս գումարները որ այ էս ձև հոսում են, ընդունենք այս կամ այն օրենքները, մենք կփակենք այդ ճանապարհը: Էս էլ […]
12:26 09.09.2020
Կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում: Դա թույլ կտա ՃՈ-ին վերահսկողություն […]
22:44 08.09.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն ատյանը` Մեծ պալատը, քննելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ Բուդապեշտում տեղի ունեցած սպանության գործի վերաբերյալ տուժող կողմի փաստաբանների բոքոքը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը Բաքվին արտահանձնվելուց հետո ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև պարգևատրվել էր: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:34 08.09.2020
Համավարակի պատճառով Հայաստանի տնտեսությունը էական անկում արձանագրեց: Ինչ քայլեր է ձեռնարկելու խորհրդարանը ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:21 08.09.2020
Երևանի ավագանու հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել տրանսպորտի խնդրին: Ինչ աշխատանքներ են արվել և երբ Երևանը կունենա նոր տրանսպորտային ցանց: Երևանի փոխքաղաքապետը հստակ ժամկետներ չի նշել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:12 08.09.2020
Մոտ մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստին ներկա չեն եղել տուժողները: Երբ դատարանը սկսել է քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը հանելու պաշպանական կողմի միջնորդությունը, պաշտպանները միջնորդել են նիստն անցկացնել դռնփակ, ինչը և դատարանը բավարարել է: Մանրամասները՝ […]
22:00 08.09.2020
Երևանի ավագանին այսօր որոշել է, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող հատվածում: Մեկ այլ որոշմամբ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի: Երևանում նաև մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող կլինի: Մշակութային որոշումներն այսօրվա օրակարգում շատ էին, բայց հիմնական բանավեճը այլ թեմաների շուրջ է ծավալվել: Մանրամասները՝ տեսանյութում։
14:15 08.09.2020
Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանն ու մարտահրավերներին է այսօր անդրադարձել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը պետք է միասին պատրաստ լինեն դիմակայելու անվտանգային մարտահրավերներին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը պետք է զարկ տա ռազմական հաղորդակցմանը և առհասարակ ներքաղաքական կյանքում էլ ստեղծվեն միջոցներ կարծիքներ լսելու և դրանք քննարկելու համար: […]
12:52 08.09.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի բացակայությամբ այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է նրա նախաձեռնած օրինագիծը՝ սպառողական կրեդիտավորման մասին: Այն ներկայացրել է խմբակցության մեկ այլ անդամ՝ Արկադի Խաչատրյանը: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին սպառողական վարկային պայմանագրերի կնքումը: «Իմ քայլի» պատգամավորները դեմ են արտահայտվել նախագծին՝ բերելով հակափաստարկներ: Երկար քննարկումից հետո որոշվել […]