13:18 23.09.2020
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կայացած հեռավար ասուլիսի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակն անշարժ գույքի շուկայում բացասական ազդեցություն է թողել, սակայն արդեն օգոստոսի դրությամբ՝ գործարքների աճի միտում է նկատվում: Ընդ որում՝ մարզային բնակավայրերում կատարված գործարքների թիվն ավելի մեծ է: Մանրամասները՝ տեսանյութում:
22:07 22.09.2020
Այսօր օրվա երկրորդ կեսին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջանում պայթյուն է որոտացել, ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցությանը պատկանող զինվորական պահեստում է եղել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
21:13 22.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում: Անցյալ տարի առաջին անգամ կազմակերպված միջոցառումն այս անգամ անցել է Զվարթնոցի տաճարում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: «Մեր ժամանակների […]
17:49 22.09.2020
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 03:42-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ): […]
15:20 22.09.2020
Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սեպտեմբերի 19-ին մի քանի հոգի պատրաստվում են գողանալ 40 գլուխ ոչխար։ Նշված օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողները Կարմիրգյուղ համայնքի հարակից հանդամասից գողությունը կատարելու պահին բռնեցին և կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կարմիրգյուղի 20, 26 և 63 տարեկան երեք բնակչի։ Ոստիկանությունում նրանք խոստովանել են կատարածը։ Նախապատրաստվում […]
14:55 22.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում: Իր ելույթում վարչապետը մասնավորապես նշել է. «Պարոն գլխավոր քարտուղար Ձերդ Գերազանցություններ Տիկնայք և պարոնայք Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, ինչն […]
14:33 22.09.2020
Երեկոյան ԱՄՆ Տեխաս նահանգի ափերին է հարվածել «Բետա» արևադարձային փոթորիկը: Այն ձևավորվել է անցած ուրբաթ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Համաձայն ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի՝ քամու արագությունը հասնում է 20մ/վ-ի: «Բետա» փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմուտք 6կմ/ժ արագությամբ: Քամու մաքսիմալ արագությունը հասնում է 75կմ/ժ-ի: Ներկայումս փոթորիկը գտնվում է Մատագորդա շրջանից մոտ 35 կիլոմետր […]
12:19 22.09.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել են մամուլում տարածված այն տեղեկություններին, թե մի շարք պատգամավորներ պատրաստվում են վայր դնել մանդատը: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նախ հերքել է այն լուրը, թե ինքը պատրաստվում է տեղափոխվել գործադիր: Նա նշել է նաև, որ «Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ, եթե մամուլի բոլոր հրապարակումները […]
22:25 21.09.2020
Զվարթնոցի տաճարում այսօր տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը: Գնահատվել են այն քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով հիմնել են սեփական գործը և ապագան կապել Հայաստանի հետ: Նախորդ տարի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն անցկացվել էր Գյումրու Սև Բերդ ամրոցում: Մրցանակաբաշխության ավարտին տեղի է ունեցել հրավառություն։
22:03 21.09.2020
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը՝ «Զվարթնոց» տաճարում https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/345825030109215
21:58 21.09.2020
Հավանաբար, ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հենց Հայաստանի անկախության օրը մեկնարկեցին «Կովկաս-2020» ռուս-հայկական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Ալագյազ զորավարժարանում: Այսօր սկսված վարժանքներին մասնակցում է Ռուսաստանի հարավում տեղակայված զորամիավորումների մոտ 80 հազար զինվորական: Մանրամասները՝ տեսանյութում։
21:53 21.09.2020
Ի՞նչ դժվարություններ ենք հաղթահարել անկախության վերանվաճման ճանապարհին, ինչպե՞ս ենք անցած 29 տարիները օգտագործել պետականության կերտման գործում. այս թեմաների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:17 21.09.2020
Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: Մինչ բովանդակային մասին անդրադառնալը․ վարչապետն ասել է, որ կառավարության որոշումը և միջոցառման բացառիկ բնույթը թույլ է տալիս իրեն առանց դիմակ ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:55 21.09.2020
ԱՄՆ-ում մասնավոր ամերիկա-ուկրաինական Firefly Aerospace ընկերությունն անցկացրել է թեթև կարգի Alpha հրթիռի առաջին ստատիկ փորձարկումը: Այն տեղի է ունեցել Տեխաս նահանգի Բրիգգսե պոլիգոնում և տևել է 35 վայրկյան: Այդ ընթացքում ստուգվել է վեկտորային ձգողականության համակարգի ղեկավարումը: Հրթիռի փորձարկման սկզբում շարժիչից արձակված կանաչ բոցը բացատրվում է այրման TEA/TEB համակարգի օգտագործմամբ։ Հիշեցնենք՝ Alpha տիեզերական հրթիռի մեկնարկը […]
15:09 21.09.2020
Հաղթահարենք աղքատությունն աշխատանքով: Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս այս շեշտադրումն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող է մարդը հաղթահարել աղքատությունն առանց աշխատանքի: Մյուս կողմից` հասկանում ենք, որ աշխատանքով կարելի է հաղթահարել աղքատությունը, եթե կրթության արդյունքում ձևավորվել է այնպիսի ներուժ, որն աշխատանքով մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից»,- ասաց […]
13:14 21.09.2020
Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: Մինչ բովանդակային մասին անդրադառնալը վարչապետն ասել է, որ կառավարության որոշումը և միջոցառման բացառիկ բնույթը թույլ են տալիս իրեն առանց դիմակ ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այս ռազմավարությունը՝ Նիկոլ […]
12:23 21.09.2020
ՀՀ Անկախության տոնի 29 -րդ տարեդարձի առթիվ առավոտյան Եռաբլուր են այցելել ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է անկախության ձեռբերումների և արցախյան հարցի շուրջ բանակցային գործընթացի հետագա զարգացումների մասին: Նախարարն ասել է, որ Հայաստանը հետևողական է եղել խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումներում։ «Մենք հստակ ընդգծել ենք, որ խաղաղ […]
10:48 21.09.2020
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 29-ամյակը։ Քաղաքական էլիտան Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հայորդիների հիշատակին։ «Ես մաղթում եմ մեր ժողովրդին ուժ և տոկունություն, հաղթահարելու ենք բոլոր փորձությունները, որոնք կարող են, հնարավոր են և կանխատեսլի են։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն և միայն հաղթանակներ է բերելու, որովհետև մեր ցանկացածը, մեր կամեցածը միայն ու […]
23:30 20.09.2020
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի թոշակառու Մեթյու Բեթը հայտնաբերել է անսովոր այցելուի իր տան բակում: Նա քնել է լողավազանի առջև գտնվող շեզլոնգի վրա և արթնացել այն բանից, որ ինչ-որ մեկը քաշքշել է ոտքը: Բացելով աչքերը տղամարդը նույնիսկ միանգամից չի հասկացել, որ իր առջև երիտասարդ արջ է: Հիշարժան հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Գրինֆիլդում, որտեղ ապրում է […]
22:37 19.09.2020
73 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի թմբկահար Լի Կերսլեյքը, ով նվագում էր Uriah Heep ռոք խմբում։ Այս մասին հայտնում է Rolling Stones ամսագիրը։ Պարբերականի տվյալներով ՝ երաժշտի մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդությունն է եղել։ Նա տառապում էր շագանակագեղձի քաղցկեղից։ Կերսլեյքի մահվան մասին տեղեկությունը հաստատել է Uriah Heep-ի երգերի հեղինակ Քեն Հենսլին։ Նա մասնակցել է Օզի […]
20:18 19.09.2020
23:32 18.09.2020
Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքում մեքենա էին փախցրել: Սպանդարյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը բաց էր, բանալին` փականի մեջ: Այդ հանգամանքից օգտվելով էլ ժամը 19.30-ին մեքենան փախցրել էին: Կատարվածի վերաբերյալ նույն օրը, ժամը 23.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ ստացվեց: Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց […]
22:32 18.09.2020
Օգոստոսի 31-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի ընկերության տարածքից գողացել են մալուխ: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ոստիկաններն ուսումնասիրել էին՝ որտեղից և ինչպես էր կատարվել գողությունը, կազմել էին արձանագրություն։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ […]
22:25 18.09.2020
«Հեռանկար»-ի տաղավարում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն անդրադարձել են ԿԳՄՍ նախարարության ու նախարարի աշխատանքին: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը մերժել է նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը: Հարությունյանի պաշտոնավարումը դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:46 18.09.2020
Թուրքիայի ու թուրքամետ խմբավորումների կողմից վերահսկվող Սիրիական Իդլիբ նահանգում տեղի բնակչությունն առաջին անգամ համարձակվել է հակաթուրքական բողոքի ցույց նախաձեռնել: Մասնակիցները Անկարայի գործողությունները ագրեսիա էին որակում ու պահանջում էին վերջ տալ ինտերվենցիային: Թուրք զինյալները խաղաղ ցուցարարների դեմ ուժ են կիրառել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:37 18.09.2020
Տավուշի սամանամերձ գյուղերում՝ Այգեպարում, Չինարիում և Ներքին Կարմիրաղբյուրում շարունակվում են հիմնանորոգման ու շինարակական աշխատանքները: Նորոգվում են հուլիսյան դեպքերի հետևանքով վնասված տներն ու փողոցները: Կառավարությունը լրագրողների համար ճանաչողական այց է կազմակերպել այդ համայնքներ՝ տեսնելու և գնահատելու կատարված և ընթացիկ աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում։
16:57 18.09.2020
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 22։55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբի անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ ժամը 22-ի սահմաններում տղամարդը Նոյակերտ գյուղից Արարատ գյուղ տանող ճանապարհին վիճաբանել էր Նոյակերտի 36-ամյա մի բնակչի հետ և ստացել վնասվածք։ Ոստիկանները ձեռնարկեցին որոնողական և […]