12:52 08.09.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի բացակայությամբ այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է նրա նախաձեռնած օրինագիծը՝ սպառողական կրեդիտավորման մասին: Այն ներկայացրել է խմբակցության մեկ այլ անդամ՝ Արկադի Խաչատրյանը: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին սպառողական վարկային պայմանագրերի կնքումը: «Իմ քայլի» պատգամավորները դեմ են արտահայտվել նախագծին՝ բերելով հակափաստարկներ: Երկար քննարկումից հետո որոշվել […]
12:24 08.09.2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը Բագրատաշենի մաքսակետում հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների կազմակերպման գործընթացով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը, տնտեսվարողներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: Բագրատաշենի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում, ծանոթացել է մուտքի և […]
11:53 08.09.2020
Սերգեյ Ներսեսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում. այս մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է այսօր՝ նիստի ժամանակ: Սերգեյ Ներսեսյանի օգտին կողմ է քվերակել 47 անդամ, դեմ ձայն չի եղել: Սերգեյ Ներսեսյանը քաղաքապետարանում, այսպես ասած, ֆինանսական բլոկի պատասխանատուն է լինելու, ուստի նրան ուղղված հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ ծավալի գումարի հետ է գործ […]
22:24 07.09.2020
Եթե տեսնում եք, որ տեղական իշխանությունները ակտիվ չեն, բռնեք և մի լավ թափ տվեք նրանց, այսպես է դիմել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Զուգդիդիում հավաքված քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է 1Tv.ge-ն։ Վարչապետը բնակչությանը կոչ է արել տեղական իշխանություններից պահանջել լինել ակտիվ: «Այս երկիրը լավ աշխատանքով հեշտությամբ կարող է կրկնապատկել պնդուկի արտահանումը: Մենք պետք է հավաքենք մոտ […]
22:13 07.09.2020
Քիչ անց կմեկնարկի Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբի Նիդերլանդներ-Իտալիա հանդիպումը։ Խաղը կարող եք դիտել այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 22:35-ին՝ «Շանթի», «Շանթ Պրեմիումի» և «Շանթ Սպորտի» ուղիղ եթերում: Ներկայացնում ենք հավաքականների մեկնարկային կազմերը․ Նիդերլանդներ Սիլեսեն, Հատեբուր, Վելտման, Վան Դեյկ, Ակե, Դե Ռուն, Վան դե Բեկ, Ֆ․ դե Յոնգ, Վեյնալդում, Դեպայ, Պրոմես Իտալիա Դոնարումա, Սպինացոլա, Կիելինի, […]
21:43 07.09.2020
Հայաստանի ազգային հավաքականը վաղը Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հանրապետական մարզադաշտում կընդունի Էստոնիայի ընտրանուն: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին 2-1 հաշվով: Ինչպես առաջին, այնպես էլ այս տուրում հավաքականի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի այսօրվա ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են ՝ արդյոք նրա բացակայությունը կոնֆլիկտի հետևանք չէ: «Դատելով […]
21:28 07.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որով ամփոփել է նաև Տավուշի սահմանամերձ համայնքներ կատարած այցը։ Իր խոսում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի […]
21:22 07.09.2020
Սոցիալական հարթակներում կամ լրատվամիջոցներում վիրավորանքի ու զրպարտության համար անձը կարող է դատական կարգով պահանջել և ստանալ քաղաքացիական օրենսգրքով ներկայում սահմանված գումարից մի քանի անգամ ավելին: Այս մասին օրինագիծն այսօր բուռն քննարկման է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ հեղինակը պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է: Նա առաջարկում է վիրավորանքի համար դատարանի կողմից սահմանվող գումարի […]
20:54 07.09.2020
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերը, լուսամուտները: Ներքին Կարմիրաղբյուրում կկառուցվի նաև մանկական «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է, կգործի նոր հյուրատուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
20:46 07.09.2020
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով եղել է Տավուշի սահմանամերձ համայնքներում։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է հակառակորդի հրետակոծությունից ավերված տների վերանորոգման, համայնքներում ճանապարհաշինարարական և այլ ծրագրերով ընթացող շինաշխատանքներին։ Վարչապետը տիկնոջ հետ Երևանից Տավուշ հասավ ուղղաթիռով։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Չինարին էր, առաջին հարցը՝ որպիսության մասին։ Զրույցի բռնված բնակիչները սկսեցին իրենց […]
18:51 07.09.2020
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ է այցելել։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Չինարին, որտեղ ծանոթացել է պետական միջոցներով բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։ Մովսեսում և Այգեպարում էլ վարչապետը քաղաքացիների հետ զրուցել է ճանապարհաշինական, հրետակոծությունից ավերված տների կառուցապատման ծրագրերից։ Տավուշի սահմանամերձ համայնքներ վարչապետի վերջին […]
12:48 07.09.2020
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նախատեսված երեք հարցերի փոխարեն քննարկվել է մեկը: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Փաստաբանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ երկամսյա ժամկետով հետաձգվել է: Իսկ օրակարգում մնացել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն վերաբերել է 16 տարին լրացած, […]
14:37 06.09.2020
Գյումրու զարգացման, ծրագրերի, մարդկանց ապրելակերպի մասին «Հեռանկարի» շրջանակում խոսել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետի խոսքով՝ Գյումրին այսօր ներկայանում է նորովի, ցուցադրելու շատ բանի ունի, այդ թվում՝ նախնիներից ստացած պատմամշակութային ժառանգությունը, կոլորիտը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:44 04.09.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 7-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով […]
23:17 04.09.2020
Վրաստանի իրավապահները հերքել են մամուլի կողմից ակտիվ տարածվող վարկածն այն մասին, որ 23-ամյա ծրագրավորող Թամար Բաչալիաշվիլիի առեղծվածային մահը կապ է ունեցել Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարման ինչ-որ գաղտնի գործարքի հետ: Փորձաքննությունն ապացուցել է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել ու չկա ոչ մի հիմք եղածը Հայաստանի հետ կապելու համար: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի […]
23:00 04.09.2020
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունել է Հայաստանում սեպտեմբերի 12-ից կարանտին սահմանելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
18:22 04.09.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առցանց ասուլիսով ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի նոր կարգավորումները, անդրադարձել է ճանապարհային վճարի փոփոխությանն ու ոլորտում սպասվող օրենսդրական այլ կարգավորումներին։ Մեր հանրապետությունում գործող և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար ճանապարհային հարկի մեխանիզմ տարիներ շարունակ կիրառվում էր, սակայն 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն դադարեց գործել՝ Հարկային նոր օրենսգրքի […]
15:21 04.09.2020
Ճանաչենք Հայաստանը նորովի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռի բերդ։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:32 04.09.2020
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարում է «Covid-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումներ» մրցույթի անցկացման մասին։ Մրցույթի մանրամասներից այսօր Sputnik Արմենիա գործակալության կազմակերպած Երևան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Նուրսուլթան տեսակամուրջի ժամանակ խոսել է բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Մրցույթի համար հայտեր կարող են ներկայացվել մեկ ամսվա ընթացքում թե՛ պետական հաստատությունների, թե՛ մասնավոր կառույցների, թե՛ անհատների կողմից։ Այդ նպատակի համար […]
13:32 04.09.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար: «Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Վստահ եղեք, […]
12:43 04.09.2020
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության» հարցն այսօր ԱԺ արտահերթ նիստում քննվելու է հատուկ ընթացակարգով՝ նախագծի փաթեթի երկրորդ ընթերցումը նախատեսվում է կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր առաջարկների ու գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար կտրամադրվի 3-ական ժամ: «Նախագծի հրատապությունը պայմանավորված է արտակարգ դրությունը չերկարաձգելու հանգամանքով»,- ասաց նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ […]
11:54 04.09.2020
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին փաթեթն է: Բայց մինչ օրակարգին անցնելը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը և նրան փոխարինում է «Լուսավոր Հայաստանի» ցուցակի հաջորդ թեկնածուն՝ Ստեփան Ստեփանյանը: Վերջինս, համաձայն ԱԺ […]
17:28 03.09.2020
Ոչ միայն պաշտոնյայի, այլև ցանկացած անձի կողմից փաստաբանի և նոտարի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի կլինի, եթե խորհրդարանը առաջիկայում երկրորդ ընթերցմամբ էլ ընդունի «Իմ քայլը» խմբակցության անդամներ Նիկոլայ Բաղդասարյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը: Մինչ այդ, այն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Արարքը պատժվում է տուգանքով և առավելագույնը […]
14:38 03.09.2020
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր և երկրորդ մարզիչներին ու բժիշկներին ամսական սպորտային […]