17:40 30.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: […]
17:15 30.08.2020
Մինսկում կրկին ցույցեր են։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել, այդ մասին դեպքի վայրից փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը։ Միջադեպից հետո ցուցարարներից մի քանիսին նստեցրել են առանց համարանիշների ավտոբուսներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բելառուսի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ 125 մարդ բերման է ենթարկվել։ Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից […]
23:31 29.08.2020
Մինչ Արցախ մեկնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։ Նիկոլ Փաշինյանը Ծղուկ համայնքում հանդիպել է բնակիչներին, նրանց հետ քննարկել արոտավայրերի, մսի և կաթի մթերման հետ կապված խնդիրներ, դրանց ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ Ապա վարչապետը եղել նաև Անգեղակոթ համայնքում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:28 29.08.2020
Համավարակի տարածման տեմպերի նվազմամբ պայմանավորված` հայաստանյան հիվանդանոցներն անցնում են բնականոն գործունեության, սակայն պատրաստ ամեն պահի վերապրոֆիլավորվել: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ զրուցել է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:43 29.08.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: «Փա՛ռք հայոց նորագույն պատմությունը կերտող բոլոր հերոսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը: Պարգևների հանձնումը եղել է հանդիսավոր պայմաններում: Արարողությանը ներկա […]
12:53 29.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Նրա առաջին կանգառը Ծղուկ համայնքն էր։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բնակիչների հետ, նրանց հետ քննարկել արոտավայրերի, մսի և կաթի մթերման վերաբերյալ հարցեր, դրանց ուղղությամբ տվել հստակ հանձնարարականներ։ Վարչապետը եղել է նաև Անգեղակոթ համայնքում։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:10 28.08.2020
Ամերիկյան KSAT-TV-ի հաղորդավար Ջասթին Հորնը ռեպորտաժ է վարել Տեխաս նահանգի Օրանժ քաղաքի փողոցներից մեկի՝ «Լաուրա» փոթորկի ժամանակ: Ըստ Daily Mail- ի՝ տեսանյութն արվել է այն պահին, երբ օդերևութաբանը ջրի մեջ էր, և նրա կողքին փոքր պայթյուն է տեղի ունեցել: Հորնը եթերը վարել է ուժեղ անձրևի և քամու պահին: Նա նշել է, որ մոտակա ծառերից մի […]
22:12 28.08.2020
«Մեդիա կենտրոնը» այսօր տեսակապի միջոցով քննարկում էր կազմակերպել՝ «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը» թեմայով: Քննարկմանը մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Հիշեցնենք՝ 6 ամյա տղան մահացել էր 3 օր առաջ, գիտակցության չգալով: Նա Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում […]
21:42 28.08.2020
Ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանի մայր օրենքում, արդյոք ներկայիս գործընթացները զերծ են քաղաքական ազդեցություններից, որքանով է հրատապ սահմանադրական ու վճռաբեկ դատարանների միավորումը: Այս ու մի շարք այլ հարցեր են քննարկվել այսօր «Հեռանկարի» տաղավարում: Արամ Աբրահամյանի հարցերին պատասխանել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:19 28.08.2020
«Հայկական ճամբար» կազմակերպության «Մատչելի քաղաք» նախաձեռնության շրջանակներում Երևանում այսօր իրականացվել է իրազեկման ակցիա։ Հաշմանդամություն ունեցող անձինք, խմբերի բաժանվելով, տեղաշարժվել են տարբեր ուղղություններով և գնահատել մայրաքաղաքի փողոցների մատչելիությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:57 28.08.2020
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության շուրջ առանձին հանդիպումներ էր ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մաասի անցկացրած հանդիպումների արդյունքների վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը պատմել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելին։ Վերջիններս այդ […]
20:31 28.08.2020
Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիքի» շքանշանի, 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին, իսկ 55 զինծառայողներ՝ 2-րդ աստիճանի շքանշաններով։ Պարգևները զինծառայողներին է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, […]
11:42 28.08.2020
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է տնտեսական օրակարգի մի շարք հարցերի: Քննարկվել են, մասնավորապես, սոցիալ-տնտեսական վիճակագրական ցուցանիշները, 0-ից բիզնեսի ստեղծմանը, զբոսաշրջության և հարակից ոլորտներին ուղղված աջակցությանը վերաբերող հարցեր, երկարաժամկետ զարգացման ծրագրերը, և այլն: «Համախառն ներքին արդյունքի և տնտեսական ակտիվության ցուցանիշները գրեթե նույնական են: Յոթերորդ ամսվա արդյունքներով՝ ունենք տնտեսական […]
23:25 27.08.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները օգոստոսի 26-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում, 11 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից 2-ը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Կազմվել է ընդհանուր […]
21:55 27.08.2020
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Վերջին շրջանում, որպես կանոն, նիստերը սկսվում են կորոնավիրուսի վերաբերյալ նոր տեղեկատվության հրապարակմամբ և իրավիճակի գնահատմամբ: Այս անգամ ևս հիվանդացության թարմ վիճակագրությունը և դրա հիման վրա համավարակի դեմ պայքարի հետագա մարտավարությունը վարչապետը ներկայացրեց մինչև օրակարգի հարցերին անցնելը, իսկ նիստի հենց սկզբում անդրադարձավ նախորդ օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած […]
20:43 27.08.2020
Ի՞նչ վիճակում են Ռայնիսի 1 հասցեի տուժած բնակիչները, ինչպե՞ս և որտե՞ղ են գիշերել անօթևան մնացած զեյթունցիները․ «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր էլ է եղել պայթյունից տուժած շենքի բակում, չափել բնակիչների տրամադրությունն ու զրուցել պատկան մարմինների հետ։ Ռայնիսի 1 շենքի բնակիչների մեծ մասը երեկ գիշեր գիշերել է բարեկամ-հարազատ մարդկանց բնակարաններում, բայց ոչ շենքում։ Տիկին Լուիզայի դեպքում, պատկերն […]
11:30 27.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին: Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով օգոստոսի 26-ին Զեյթունի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին: «Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է […]
23:25 26.08.2020
Օգոստոսի 18-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները, Վայոց ձորի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների հետ, համատեղ միջոցառումներով անասնագողության դեպք բացահատեցին: Ժամը 22.30-ի սահմաններում իրավապահները Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 21-ամյա մի բնակչի: Զննությամբ մեքենայի թափքում մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն հայտնաբերվեց: Նյութերի նախապատրաստման […]
22:33 26.08.2020
«Ազգային արժեքների հիմքի վրա ձևավորվում է այնպիսի քաղաքացի, որը ասելիք է ունենալու ապագայում և ՀՀ-ն աշխարհում նորովի է ներկայացնելու՝ իր կրթությամբ, ուժեղ բանակով»,- համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դրա համար հարկավոր է ուժեղ դպրոց՝ իրական գիտելիքի, կրթության, ազգային ավանդույթների վրա հենված: Նա դիմելով ծնողներին՝ նշեց, որ եթե կարդան […]
22:30 26.08.2020
ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են աշխարհի տարբեր հատվածշներում: Ավելին, օրինակ Պեկինում արդեն պաշտոնապես կորոնավիրուսով հիվանդ չկա։ Հնդկաստանում, սակայն, իրավիճակը վատթարացել է. այս ամիս դեպքերի թիվն աճել է 1,5 միլիոնով։ Ինչ վերաբերում է Քովիդ-19-ով կրկին հիվանդանալու դեպքերին, դրանց անդրադարձել է ԱՀԿ-ի խոսնակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:23 26.08.2020
Որքանով կհաջողվի Սևանա լճում կասեցնել անվերահսկելի ծավալների ձկնորսությունը և առափնյա տարածքները մաքրել ապօրինի կառույցներից: Այս և տասնամյակներով կուտակված բնապահպանական այլ խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 26.08.2020
Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Այդ մասին այսօր համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել: «Դասացուցակն այնպես ենք կազմել, որ […]
21:21 26.08.2020
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով։ Ի դեպ, այս կարգի «Ստենվեյ» Երևանում երկրորդը չկա։ Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից, որը համարվում է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատարը: Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով և երկարատև բանակցությունների […]
20:55 26.08.2020
Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում պայթյունից 58-ամյա տղամարդ է մահացել: Նրա դին դուրս են բերել շենքի փլատակներից: Դուրս է բերվել նաև երկու տուժած քաղաքացի. 71-ամյա կին և 41-ամյա տղամարդ: Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, որ 07:15-ի սահմաններում Ռայնիսի փողոցի 1-ին շենքը պայթյունից մասնակի փլուզվել է: Նախնական […]
17:13 26.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ փորձում են պարզել գորշ արջի անկման հանգամանքները։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Ավելի վաղ մի քաղաքացի ահազանգել է, որ Երնջատափ գյուղի տարածքում գտել է գորշ արջի սատկած քոթոթ, որը գրանցված է Կարմիր գրքում:
15:52 26.08.2020
«Մեր նախնական տվյալներով՝ շենքի առաջին, երկրորդ և երրորդ մուտքերը պայթյունից հետո ապահով են: Կասկածներ կան չորրորդ մուտքի հետ կապված: Փլուզված մուտքն էլ 5-րդն է»,- այսօր Զեյթունում շենքի պայթյունի հետևանքների վերաբերյալ լրագրողներին մանրամասներ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Բնակիչները շենքից տարհանվել են: Ցոլակյանի խոսքերով՝ առաջիկայում որոշում կկայացվի, թե որ բնակիչներն են վերադառնալու իրենց բնակարաններ: […]
15:00 26.08.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, ամբողջովին փլուզվել է 5-րդ մուտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում […]
14:53 26.08.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, […]
12:57 26.08.2020
«Ես բնակարանում նստած ուժեղ ձայն լսեցի, ամեն ինչ դղրդաց: Դուռը բացեցի, վազեցի, տեսա փոշի է բարձրանում: Հետո տեսանք շենքի այդ հատվածը չկա, ամբողջությամբ «նստել» է: Ձայնը շատ ուժեղ էր»,- SHANTNEWS.am -ին պատմել են այսօր Զեյթունում շենքի պայթյունի ժամանակ մոտակայքում եղած քաղաքացիները: Նրանցից մեկն էլ ասաց. «Մոտավորապես 7.05-ից 7.20-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ ձայնից արթնացանք: Անմիջապես 911 […]