TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ջրաշենում լուսադեմին տեղացած կարկուտը վնասել է բրոկոլիի, կարտոֆիլի և կաղամբի դաշտերը

20:36 22.08.2020

Լոռու մարզի Ջրաշեն համայնքում լուսադեմին տեղացած կարկուտը վնասել է բրոկոլիի, կարտոֆիլի և կաղամբի դաշտերը: Կարկուտը տնամերձին վնասներ չի հասցրել: Հիմնականում տուժել են դաշտերի ցանքատարածքները:  Գյուղապետարանը դիմելու է մարզպետարան՝ վնասի չափը որոշելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան

17:45 22.08.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին: Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է […]

̰
Չեմ բացառում, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հաջորդեն այլ պրոցեսներ ՄԻԵԴ-ում. Էդգար Շաթիրյան

16:20 22.08.2020

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ, ով մինչ այդ պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են, թե արդյոք թեկնածուն ունի ակնկալիքներ, քանի որ առիթ ունեցել է նախկինում հանդիպելու խմբակցության հետ, Շաթիրյանը նշել է, որ կլինի բովանդակային հարցուպատասխան, կներկայացնի իր մոտեցումները, իսկ որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Հարցին, թե հաշվի […]

̰
ՀՀ կառավարության օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 կարիքավոր ընտանիքների

14:01 22.08.2020

Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ կայքը: Նշվում է, որ ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր […]

̰
«Սևիլյան» 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը

11:31 22.08.2020

Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած եզրափակչում «Սևիլյան» 3:2 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին» և 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ բարելավելով սեփական ռեկորդը։ 5-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն 11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը: 12-րդ րոպեին Դե Յոնգը նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 20 րոպե անց առաջ մղեց իր թիմին: Մինչև ընդմիջման գնալը Դիեգո Գոդինը խփեց պատասխան գոլը: 74-րդ […]

̰
Ինչ փոփոխությունների է ենթարկվում կորոնավիրուսի տարածումը․ զրույց Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ

23:53 21.08.2020

Ինչ փոփոխությունների է ենթարկվում կորոնավիրուսի տարածումը։ Թեմայիո շուրջ զրույց Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ախալքալաքում փորձել են պայթեցնել Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան

23:28 21.08.2020

Այսօր` օգոստոսի 21-ին, Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Այս մասին հաղորդում է Jnews․ge-ն։ Jnews-ի հարցին` ինչպես է դեպքը եղել Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում: Իսկ պատգամավոր […]

̰
«Ալաշկերտը» խաղի վերջում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Նոային»

21:15 21.08.2020

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ գործող փոխչեմպիոն «Նոայի» նկատմամբ: Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղի ավարտից րոպեներ առաջ: Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած 22-ամյա հարձակվող Դավիթ Դավիդյանը։ Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 1 միավորով 5-րդն է։

̰
Գնաբրիի գոլը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

20:45 21.08.2020

«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիի գոլը «Լիոնի» դարպասը ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Գնաբրին առաջ է անցել ՊՍԺ-ի խաղացողներ Մարկինյոսից, որը գրավել է 4-րդ տեղը, Անխել Դի Մարիայից՝ 3-րդ տեղ, և «Բավարիայի» իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկուց՝ 2-րդ տեղ: Նշենք, որ Սերժ Գնաբրին նաև ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Կիսաեզրափակչում Մյունխենի թիմը 3:0 հաշվով […]

̰
Ոստիկանները գողության և գողության փորձի փաստերով խումբ են բռնել

20:29 21.08.2020

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները օգոստոսի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի չգործող ռեստորանի շենքում գողություն է կատարվում: Իրավապահները մեկնել էին դեպքի վայր: Մի խումբ անձինք, որ ռեստորանի տարածքից գողություն էին անում, տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել էին փախուստի: Ոստիկանները հետապնդել, բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, Գավառի բաժին բերման […]

̰
Ձկնորսները պահանջել են վերանայել արտոնագրային ձկնորսության նոր կարգը

19:24 21.08.2020

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվողներն այսօր փակել են Սևան-Երևան ավտոճանապարհի՝ Գագարինի հատվածը: Երթևեկությունը շուրջ 3 ժամ կանգնել է: Ձկնորսները պահանջել են վերանայել արտոնագրային ձկնորսության նոր կարգը։ Օգոստոսի 21-ից, հատուկ կարգով, մինչև 4.5 տոննա արդյունագործական որսի թույլտվություն են ստացել նրանք, ովքեր հայտ են ներկայացրել ««Սևան» ազգային պարկ» և պայմանագիր են կնքել շրջակա միջավայրի նախարարության հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանը Հայաստանի հետ չպետք է խոսի ուժի հռետորաբանությունից. ՀՀ վարչապետ

18:46 21.08.2020

Այսօր տեղի է ունեցել  անվտանգության խորհրդի նիստ` վարչապետի գլխավորությամբ: Նա անդրադարձել է տավուշյան դեպքերին և ընդգծել դրանց դերը. այն է՝ հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ չպետք է խոսի ուժի հռետորաբանությունից: Նա խոսել է նաև տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գործադուլները պատին են սեղմել բռնապետին, խփել են ուղիղ սրտին. Տիխանովսկայան կոչ է արել շարունակել գործադուլները

12:51 21.08.2020

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է երկրի աշխատողներին և կոչ արել շարունակել գործադուլները: Կոչը հրապարակվել է օգոստոսի 20-ին : «Գործադուլները պատին են սեղմել բռնապետին, խփել են ուղիղ սրտին: Այդ պատճառով ձեզ հիմա ամեն հնարավոր ձևով փորձում են բաժանել: Եթե մենք միասին լինենք, ռեժիմին շանս չի մնա: Գործադուլները միանգամայն օրինական և հզոր զենք են ռեժիմի […]

̰ ̰
Ոստիկանները բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «օրենքով գող» Ուֆայի Գևորիկին. նա ձերբակալվել է

21:39 20.08.2020

Օգոստոսի 19-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով տարաբնույթ միջոցառումների արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները, Արաբկիր վարչական շրջանի սրճարաններից մեկում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել «Ուֆայի Գևորիկ» մականվամբ հայտնի, այսպես կոչված՝ «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ 39-ամյա Գրիգորյանը Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից միջպետական ու միջազգային մակարդակով հետախուզվում էր […]

̰

20:39 20.08.2020

Համաճարակային իրավիճակը մեղմանում է, բայց հաշվի առնելով տնտեսավողների ակտիվությունը՝ առողջապահության նախարարը չբացառեց նախկին իրավիճակի վերադառնալու վտանգը, կարևորեց հակահամաճարակային կանոններ պահպանելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ՝ նշեց Լոռու մարզի իրավիճակը: Հասարակության շրջանում՝ ոստիկանությունը, իսկ տնտեսվարողների շրջանում տեսչական մարմինը պետք է խստագույնս ստուգումներ իրականացնեն, որպեսզի պահպանեն կանոնները, կարևորեց վարչապետը: Անդրադառնալով բուն օրակարգի հարցերին՝ վարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական […]

̰
Կրակոցներ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում․ խուլիգանությունը բացահայտվել է

20:35 20.08.2020

Օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Մարաշի քրեական հետախույզները տեղում պարզեցին, որ տարածքից շտապօգնության մեքենայով 25-ամյա երիտասարդ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր ու պարկուճ հայտնաբերվեց, իսկ Հերացու […]

̰
Մայրաքաղաքում երթ է տեղի ունեցել ի պաշտպանություն Ամուլսարի

20:14 20.08.2020

Ամուլսարի պաշտպանության պահանջով ջերմուկցիները և հարակից համայնքների բնակչներն այսօր ավտոերթով հասել են Երևան: Իսկ  Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ բնապահպաններ՝ Երևանից, ովքեր նույնպես միացել են ջերմուկցիներին։ Բնապահպանները թմբուկներով և պաստառներով հայտարարել են, թե այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների շղթայի։ Երթի մասնակիցները, իրենց պահանջները ներկայացնելով, շրջել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրիի համայնքային ենթակայության թանգարաններն ու գրադարանները դեռ չեն վերսկսել  աշխատանքը

19:45 20.08.2020

Պարետի որոշմամբ թույլատրվել է գրադարանների և թանգարանների աշխատանքի վերսկսումը հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Որոշումը բոլորին է վերաբերում, բայց վերաբացման ժամկետները տարբեր են՝ կախված թանգարանների ու գրադարանների ենթակայությունից: Գյումրիում մարզպետարանի և ԿԳՍՄ նախարարության ենթակայության կառույցները արդեն երկրորդ օրն է՝ ընդունում են այցելուներին, իսկ համայնքային ենթակայության թանգարաններում դեռ զբաղված են հակահամաճարակային կանոնների ապահովմամբ: Շիրակի մարզային գրադարանի գրաբուսը կամ […]

̰
ԿԸՀ-ն մերժեց Եղեգնուտ համայնքի ավագանու դիմում-բողոքը

17:38 20.08.2020

Արդեն 2 ամիս է՝ Եղեգնուտ համայնքը ղեկավար չունի։ Բանն այն է, որ 2018թ․ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը, սակայն ավագանու անդամները բոյկոտել են: Ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում նոր ավագանու հետ երկու տարի աշխատելուց հետո, դադարեցվել են արդեն Ռազմիկ Մկրտչյանի լիազորությունները: Ուստի, ավագանու 4 անդամ դիմում է ներկայացրել […]

̰
Կառավարությունը սկսեց ու ավարտեց հերթական նիստը. այն մեկ ժամից էլ կարճ տևեց

12:00 20.08.2020

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը մեկ ժամից էլ կարճ է տևել, նիստի օրակարգում եղել է զեկուցվող 4 հարց: Մինչ օրակարգին անցնելը կառավարության անդամներն, ավանդույթի համաձայն, ներկայացրել են երկրում տիրող համաճարակային վիճակը: Առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը խոսել է թվերի մասին՝ արձանագրելով դրանց անկումը, բայց չի բացառել սեպտեմբերի կեսին թվերի փոփոխության հավանականությունը: Վարչապետը խոսել […]

̰
Բելառուսի ընդդիմության կոչը, Մոսկվայի և Եվրոպայի արձագանքը. ինչպե՞ս է անցել Բելառուսի ցույցերի 11-րդ օրը

23:55 19.08.2020

Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի դեմ: Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսյական եվրոպական երկրներին կոչ է արել չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, Լուկաշենկոն էլ իր հերթին հայտնել է Սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքներն ակտիվացնելու մասին: Այս ամենին զուգահեռ հայտնի է դարձել ևս մեկ ցուցարարի մահվան մասին: Բելառուսում տիրող իրավիճակի մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լեգենդար Իեն Գիլանն այսօր դարձավ 75 տարեկան

22:16 19.08.2020

Լեգենդար Իեն Գիլանն այսօր դարձավ 75 տարեկան: Նա և նրա հարազատ Deep Purple խումբը ուղենիշ են եղել ռոք երաժշտության բազմաթիվ սիրահարների համար: Սրանով  հանդերձ, ռոք աստղը առավել մոտ է Հայաստանին մեկ այլ պատճառով: Բանն այն է, որ Սպիտակի երկրաշարժից հետո հենց նաև նրա մասնակցությամբ իրականություն դարձավ «Ռոք Էյդ Արմենիա, այսինքն՝ ռոքն օգնում է Հայաստանին բարեգործական […]

̰
Ուժեղացված ծառայություն Արմավիրում

21:54 19.08.2020

Օգոստոսի 18-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիր քաղաքում։ Ժամեր տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Բացի այդ, հայտնաբերվեց սառը զենք կրող մի երիտասարդ, որը բերման ենթարկվեց […]

̰
Ես չեմ տեսնում իմ կամ ԶՈւ որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին արժե խոսել. Սերժ Սարգսյանի ասուլիսը

21:38 19.08.2020

Այսօր հրաժարականից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հարսնաքար» համալիրում, իսկ թեման եղել Ապրիլյան պատերազմը: Սերժ Սարգսյանը նախ հանդես է եկել ներածական խոոսքով, ապա պատասխանել է լրագրողների ավելի քան 40 հարցերին: Նա, մասնավորապես, նշել է, որ ինչպես խոստացել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները […]

̰
Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ

21:31 19.08.2020

«Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ։ Հայկակական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից տեսանյութ հրապարակել։  

̰
Մայրաքաղաքի կենտրոնում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել և տուգանվել են

21:06 19.08.2020

Օգոստոսի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի համայնքային ոստիկանները, արագ արձագանքելով, Արգիշտիի փողոցի 4-րդ շենքում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու բերեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 19-ի գիշերը։ Դարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագրով օժանդակություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին

20:58 19.08.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագրով օժանդակություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ արտոնյալ պայմաններից օգտվելու համար վերամշակող ընկերությունները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն:

̰
ԱՄՆ-ը դիմում է հակաքայլերի կամ ինչ է կատարվում Իրանի շուրջ․ զրույց իրանագետ Արմեն Վարդանյանի հետ

20:49 19.08.2020

ԱՄՆ-ը դիմում է հակաքայլերի կամ ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Թեմայի շուրջ զրույց իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շուկայում վաճառվող 0․5 կգ-ից պակաս քաշով  սիգն անօրինական է․ Ռոմանոս Պետրոսյան

20:26 19.08.2020

Վաղվանից մեկնարկելու է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։ Ըստ այդմ, որսի, ապա վաճառքի ենթակա սիգը պետք է կշռի առնվազն 0․5 կգ, հակառակ դեպքում, մանրաձուկ որսացողները և այն վերավաճառողները կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ձևաչափով հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և  մանրամասնել, թե ո՞րն է լինելու Սևանա լճի էկոհամակարգի […]

̰
BACK_TO_TOP