TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կառավարությունը ևս 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման համար

12:48 03.09.2020

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Նշվել է, որ որոշման նախագծի ընդունումը բխում է կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության 2020 թվականի մայիսի որոշման պահանջներից, որի նպատակը` կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակելն […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնի հարցը մնաց բաց

12:28 03.09.2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այս նստաշրջանի առաջին նիստի օրակարգային առաջին հարցը կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին փաթեթն էր, որի քննարկումը  հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ  նախագիծը լրացուցիչ մշակման կարիք ունի։ Այն կընդգրվի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում: Բացի այդ, Պետաիրավական հանձնաժողովը քննարկել […]

̰
Կհանդիպե՞ն արդյոք Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները

23:08 02.09.2020

Վաղը Մոսկվայում իր աշխատանքը կսկսի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների գագաթնաժողովը: Հանդիպմանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնելու Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ինչպես և ինչու սկսվեց Արցախի անկախացման դժվարին ուղին. «Հորիզոնի» հատուկ անդրադարձը

22:21 02.09.2020

Լրացավ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց անկախ պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիշենք, թե ինչպես և ինչու սկսվեց Արցախի անկախացման դժվարին ուղին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը մեկնարկել է

22:07 02.09.2020

Հայկական 15 ընկերության ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել հեռավար ուսանելու Սիլիկոնյան հովտի լավագույն մասնագետների մոտ։ Ծրագրի նպատակն է դառնալ Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել նաև Ադրբեջանի դիվանագիտական ներուժին. Աննա Նաղդալյանը մի շարք թեմաների է անդրադարձել

21:42 02.09.2020

Երբ կբացվեն Ռուսաստանի օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու և Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Միաժամանակ նա տեղեկացրել է, թե այս շրջանում Հայաստանի որ քաղաքացիները կարող են այցելել Ռուսաստան: Նաղդալյանն անդրադարձել […]

̰
Անհայտ ծագման օղին ու դրա հետևանքները․ալկոհոլի թունավորումից մահացածները 14-ն են

20:29 02.09.2020

  Անհայտ ծագման ալկոհոլից թունավորման, ապա նաև մահվան դեպքերի թիվն այսօր արդեն ավելացել է։ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, երեկ՝ սեպտեմբերի 1-ին մահացավ: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, […]

̰
Կառուցենք Հայաստանը նորովի․ Նիկոլ Փաշինյան

20:16 02.09.2020

Կառուցենք Հայաստանը նորովի․Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/678775136329086/

̰
Կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին ոստիկանները բերման են ենթարկել

17:05 02.09.2020

Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում  կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի […]

̰
Կորոնավիրուսի բռնկումից հետո առաջին անգամ Հռոմի պապը հավատացյալների ներկայությամբ առաջին քարոզն է իրականացրել

17:00 02.09.2020

Կորոնավիրուսի բռնկումից հետո առաջին անգամ Հռոմի պապը հավատացյալների ներկայությամբ առաջին քարոզն է իրականացրել: Նա նույնիսկ որոշակի շփում է ունեցել մարդկանց հետ: Բանն այն է, որ Սուրբ Աթոռը սկսել է մեղմացնել սահմանափակումները: Մարդիկ եղել են դիմակներով, սոցիալական որոշակի հեռավորության վրա, իսկ Վատիկանի տարածք մուտք գործելիս նաև ջերմաչափվել են: Նա խոսել է համավարակի մասին՝ նշելով, որ այն […]

̰
Հերթական վանդալիզմը հայկական մշակույթի նկատմամբ. մանրամասներ է ներկայացնում Արտյոմ Երկանյանը

15:44 02.09.2020

Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երեկ Փարիզում Կոմիտասի արձանը պղծելու փաստի կապակցությամբ: Թեմայի շուրջ քննարկում հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախն ապացուցել է իր կարողությունը՝ կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունը. Նաղդալյան

13:17 02.09.2020

ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նաղդալյանն անդրադարձել է նաև Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին՝ թվարկելով այն խմբերը, որոնք կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների շրջանում կարող են մեկնել Ռուսաստան: Իսկ ճեպազրույցը նա սկսել է Արցախի […]

̰
Ինչով էր պայմանավորված խտրականությունը մեր թիմի նկատմամբ․ զրույց Էլինա Դանիելյանի ու Գաբրիել Սարգսյանի հետ

22:47 01.09.2020

«Հեռանկարի» տաղավարում Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ, միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանն անդրադարձել են սկանդալային պատմությանը: Շախմատիստներն ասել են, որ անարդար որոշումները թե՛ ցավալի են, թե՛ նյարդանացնող: Ինտերնետ կապի հետ կապված խնդիր առաջին անգամ է հանդիպել ու չգիտես ինչու, այսպես ասած, մեղավոր համարվել է շախմատիստը, ոչ թե կազմակերպիչը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աշոտ Հովսեփյանի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի․ ՀՀ ոստիկանություն

19:05 01.09.2020

  Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին […]

̰
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հավանական վարկած նշվում է  զոդման ժամանակ առաջացած կայծը

18:25 01.09.2020

  Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում  տեղի ունեցած պայթյունի պատճառները ուսումնասիրվում են: Վարկածներից մեկն այն է, որ պատճառը եղել է զոդման ժամանակ առաջացած կայծը: Մեր նկարահանող խումբն այսօր եղել է դեպքի վայրում: Գործարանի սեփականատերն ասել է, որ գործարանը 3 մասնաճյուղ ունի: Մասնաճյուղերից մեկում խաղողի մթերմանը զուգահեռ նորոգման աշխատանքներ են կատարվել: Հիշեցնենք՝ պայթյունի հետևանքով գործարանում […]

̰
ՀՀ առաջին խմբի առաջնությունում դաշտի կենտրոնից գոլ է գրանցվել

12:27 01.09.2020

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի «Ուրարտու-2»-«Նորավանք» խաղում դաշտի կենտրոնից գոլ է գրանցվել: 37-րդ րոպեին «Նորավանքը» բացել է հաշիվը, իսկ անմիջապես հետո խաղադաշտի կենտրոնից գնդակը խաղարկելիս Գոռ Լուլուկյանը մի հարվածով այն ուղարկել է մրցակցի դարպասը և հավասարեցրել հաշիվը:

̰ ̰
Խիստ սահմանափակումներն այնքան չեն խանգարում տնտեսությանը, որքան դրանց բացակայությունը. տնտեսագետ

22:35 31.08.2020

Կորոնավիրուսը ցույց տվեց նույնիսկ զարգացած երկրների առողջապահական համակարգերի թերացումները, մարտահրավերներին անպատրաստ լինելը: Այս մասին «Հեռանկարի» շրջանակում խոսել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Զրուցակիցն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շաբաթ և կիրակի օրերին ՃՈ ծառայողները հայտնաբերել են ոչ սթափ 96 վարորդ

22:25 31.08.2020

Երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում։ Միայն շաբաթ և կիրակի օրերին ճանապարհային ոստիկանները հանրապետության ողջ տարածքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 2572 արձանագրություն, 92 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Օգոստոսի 29-ին և 30-ին հայտնաբերվել են ոչ սթափ 96 վարորդ, 27 […]

̰
Մի քանի կտոր՝ այսօրվա արշավից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:44 31.08.2020

Մի քանի կտոր՝ այսօրվա արշավից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքը արձանագրվել է տեսախցիկի կողմից

20:34 31.08.2020

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Ինչպես ավելի վաղը հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին, նոր մանրամասներ էին պարզվել՝ […]

̰
Պետությանը պատճառվել է 934 միլիոն 90 հազար դրամի վնաս. ոստիկանության բացահայտումը

19:25 31.08.2020

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2010 թվականին կառավարության պետական գույքի կառավարման վարչության ղեկավարը և իրավասու այլ պաշտոնատար անձինք, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը մեկ այլ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել են իրենց ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման […]

̰
Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ. Փաշինյան

15:38 31.08.2020

Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Ինչպե՞ս է սկսվում օրը մայրաքաղաքում

12:52 31.08.2020

Առավոտյան՝ ժամը 5:00-ին, երբ Երևանը դեռ ամբողջությամբ չի արթնացել քնից, սկսվում են մայրաքաղաքի մաքրման աշխատանքները: Մայրաքաղաքում օրվա մեկնարկի մասին պատմել են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացված են քաղաքի փողոցների մաքրման աշխատանքները:

̰
Գյումրիում վթարված ավտոմեքենան այրվել է․ 23-ամյա վարորդի դին մոխրացել է

12:45 31.08.2020

Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակացի-Գերցեն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև՝ շրջվել ու բռնկվել: […]

̰
Նորակառույց ճաշարան Արցախի զորամասերից մեկում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:12 30.08.2020

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկն արդեն նորակառույց ճաշարան ունի։ Այն ևս կգործի բանակում սննդի մատակարարման ու մատուցման նոր կարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձևաչափը օրեցօր ընդլայնվում է»,- գրել է նա։

̰
ՌԴ-ում ագրեսիվ կովերը մտել են բնակելի շենքի բակ

20:05 30.08.2020

ՌԴ Չելյաբինսկի մարզի Վերին Ուֆալեյ քաղաքում կովերը մտել են բնակելի շենքի բակ: Բնակիչներն ահազանգել են ոստիկանություն։ Տեսանյութը հրապարակել է Телеграм- ալիքը: Պարզվել է, որ կովերի նախրապանը կենդանիներին թողել է առանց հսկողության, նրանք էլ մտել են քաղաք ու շրջել: Կովերի հարձակումից  տուժել է մի կին: Դեպքի վայր հասած ոստիկանները մեծ դժվարությամբ են կենդանիներին քշել ամայի տարածք: […]

̰
Ուժայինները շղթայել են Լուկաշենկոյի նստավայրը

18:44 30.08.2020

Մինսկում ուժայինները շղթայել են Անկախության պալատը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը։ Տեսանյութը տարածել է Mash Telegram-ալիքը։ Կադրերում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները վահաններով շրջափակել տարածքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մինսկում կրկին ցույցեր են։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։

̰
Երևանի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

18:25 30.08.2020

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]

̰
Աշխարհի ամենամեծ շնաձուկը մոտեցել է լողորդներին` խաղալու համար

18:15 30.08.2020

Ինդոնեզիայում շնաձուկը մոտեցել է նորզելանդացի զբոսաշրջիկների նավին: Նա մոտեցել է նավակի մոտ լողացող մարդկանց և խաղացել նրանց հետ: Նավակում գտնվողները տեսախցիկով նկարահանել են  անհավանական տեսարանը` շնաձկան ու երիտասարդ տղամարդու շփումը: «Սկզբում  մտածում էի, որ կենդանին հարձակվելու է ինձ վրա առանց որևէ կարեկցանքի, բայց նա իրեն պահում էր շատ նուրբ և բարյացակամ էակի նման», – ասել […]

̰
BACK_TO_TOP