TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+16.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Զեյթունում պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր. ԱԻՆ

12:39 26.08.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]

̰
Մեկ քաղաքացի դեռևս փլատակների տակ է. Ֆելիքս Ցոլակյան

11:19 26.08.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց այսօր առավոտյան Զեյթունում շենքի պայթյունի հետևանքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ փլատակների տակ է մնում, նախնական տեղեկություններով, երկրորդ հարկի բնակիչը՝ 56 տարեկան տղամարդ: Դարձյալ նախնական տեղեկություններով՝ տուժածները 3-ն են. «Երկուսը հիվանդանոցում են, մեկից նորություն դեռևս չկա»: 21 քաղաքացի ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից: Նրանց […]

̰
26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ ոստիկանությունը հետախուզում է նրա 32-ամյա ընկերոջը

23:13 25.08.2020

Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։ Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք […]

̰
Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն

21:25 25.08.2020

Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն։ Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։  

̰
Աստղային իսպանացին դարձել է Մխիթարյանի թիմակիցը

21:17 25.08.2020

«Չելսիի» նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձել է «Ռոմայի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: «Ուրախ եմ լինել այստեղ՝ «Ռոմայում»: Ոգևորված եմ այս մարտահրավերով և ներդնելու եմ բոլոր ուժերս, որպեսզի առաջիկա մրցաշրջաններում հասնենք թիմային նպատակներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին […]

̰
Պետությանը պատճառվել է 54 միլիոն 550 հազար դրամի վնաս

21:13 25.08.2020

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տաթևիկ» ՍՊ ընկերությունը 2002 թվականի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունից ընդհանուր 48 միլիոն դրամով սեփականության իրավունքով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող, 738,7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը և 130,5 […]

̰
Ընկերության փոխտնօրենի խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել

20:58 25.08.2020

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտեցին: Օգոստոսի 19-ին քրեական հետախույզներն Ազատության պողոտայից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես և հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով բերման ենթարկեցին ՍՊԸ փոխտնօրեն, Դրոյի փողոցի 46-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ իրավապահները […]

̰ ̰
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի

15:59 25.08.2020

ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի՝ նախապես ուղարկված և հաստատված օրակարգային առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում

15:40 25.08.2020

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված […]

̰
Հայաստանում կամ կոռուպցիան պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի. Փաշինյան

13:49 25.08.2020

Հայաստանում կամ կոռուպցիան պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել․ «Իմ խոսքը Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպմանը»:

̰
Երկիրը 28 տրիլիոն տոննա սառույց է կորցրել 30 տարուց պակաս ժամանակահատվածում

22:45 24.08.2020

Առաջին անգամ է, որ մասնագետներն ուսումնասիրել են, թե որքան սառույց է հալչում ամբողջ մոլորակից։

̰
Հերթական պայթեցումը․ «Ձյունիկ սառնարանի» շենքը փլուզվել է փոքր-ինչ ուշացումով ու անակնկալ

22:20 24.08.2020

Այսօր հերթական անգամ պայթեցում է իրականացվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում: Շենքի տեղում նախատեսվում է կառուցել 17-հարկանի բազմաֆունկցիոնալ շենք։ Մինչ այդ, երեք անգամ իրականացված պայթեցման փորձերը հաջող չէին եղել. դրանց հետևանքով շինության միայն արտաքին մի հատված էր փլուզվել: Այսօրվա պայթյունից հետո ևս շենքը կանգուն է մնացել: Շինության մեծ մասը, սակայն, պայթյունից որոշ ժամանակ անց հանկարծակի փլուզվել […]

̰
Անկախության հռչակագիրը 30 տարեկան է․ «Հորիզոն»-ի անդրադարձը դրամատիկ իրադարձությունների ժամանակագրությանը

22:16 24.08.2020

1990 թվականի օգոստոսի 23-ը նորագույն պատմության օրացույցում նշվում է որպես  անկախության հռչակագրի ընդունման օր:  Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում 30 տարի առաջ հենց այդ օրը հռչակվեց Հայաստանի անկախությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Օգոստոսի 21-ին Երևանում ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացվել

22:12 24.08.2020

Օգոստոսի 21-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում՝ բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով։ Հայտնաբերվեց նման երկու մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվեցին հատուկ ձայնային ազդանշաններով շահագործվող` 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, հետախուզման մեջ գտնվող՝ 5, փոխարինված […]

̰
Ինչպես են ԱՀԿ-ում գնահատում ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը․ զրույց հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

21:11 24.08.2020

ԱՀԿ ղեկավարը երեկ հայտարարեց, որ աշխարհը կկարողանա հաղթահարել նոր կորոնավիրուսի վարակը երկու տարվա ընթացքում: Այս ընթացքում աշխարհի մի քանի երկրներ փորձում են առաջինը լինել պատվաստանյութի ստեղծման գործում: Մինչ այդ, դեռևս բացառված չէ բռնկման երկրորդ ալիքը: Այս և այլ հարցերի մասին «Հորիզոնի» տաղավարում զրույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
ԱՄՆ -ի Վիսքոնսին   նահանգում  ոստիկանները հրազենով վիրավորել են աֆրոամերիկացու, որից հետո  մասսայական անկարգություններ են սկսվել

20:01 24.08.2020

    Միացյալ Նահանգների Վիսքոնսին  նահանգի Կենոշա քաղաքում ակտիվիստները մասսայական ցույցեր են սկսել, այն բանից հետո,  երբ ոստիկանները կրակել և վիրավորել են սևամորթ մի տղամարդու։ Վերջինս ՝ ըստ ոստիկանության տվյալների ,  ներգրավված է եղել ընտանեկան բռնության  առնչվող  մի միջադեպի։ Հաղորդում է  է  BBC-ին։ Քսանիննամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքը այժմ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում։   Դեպքի […]

̰
Լուկաշենկոն ուղղաթիռից հետևել է Մինսկում տեղի ունեցող իրադարձություններին

18:41 24.08.2020

  Ալեքսանդր Լուկաշենկոն  Գրոդնոյում մասնակցել է իր աջակիցների հանրահավաքին։ Գրոդնոյից ուղղաթիռով վերադառնալիս նա վերևից հետևել է Մինսկում տեղի ունեցող իրադարձություններին։ Լուկաշենկոյի վերադարձի ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներն աստիճանաբար սկսել են ցրվել։ Բելառուսի նախագահը նրանց համեմատել է առնետների հետ։ Այնուհետև Լուկաշենկոն ուղղաթիռից իջել է՝ ինքնաձիգը ձեռքին, իսկ կողքին եղել է որդին՝ Նիկոլայը՝ զինվորական հանդերձանքով և ինքնաձիգով։ Լուկաշենկոն […]

̰
Արտակարգ իրավիճակների նախարարը կյանքի կոչեց 17-ամյա Դավիթի երազանքը

18:11 24.08.2020

17-ամյա Դավիթ Ամիրշատյանը բնակվում է Էջմիածնում, սովորում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Նա մի օր հայտնել էր իր մանկության երազանքի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին։ Ընկերներից մեկն այս պատմությունը նամակի էր վերածել ու հասցեագրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։ Նախարարի հանձնարարությամբ՝ Դավիթի համար Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ շրջայց է կազմակերպվել: […]

̰
Լիլիթ Մակունցը մանրամասներ է հայտնել «Իմ քայլի»-ի նիստից

15:55 24.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ շուրջ երեք ժամ տևած «Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ օրակարգում նախապես հարցեր չեն եղել և փակ նիստին քննարկվել են կրթական, դատաիրավական, արտաքին քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր, անդրադարձել ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին։ «Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի՝ կառավարության առաջադրած թեկնածուին, այդ […]

̰
«Բավարիայի» հանդերձարանը՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո

14:47 24.08.2020

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ: Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի հանդերձարանից, որտեղ ֆուտբոլիստները նշում են իրենց հաղթանակը: CAMPEEEEEEEEEEONES, CAMPEEEEEEEEEEONES OLE OLE OLE! ? ?#MiaSanChampions #FCBayern pic.twitter.com/9ijHkGm3PI — CHAMPIONS OF EUROPE ? (@FCBayern) August 24, 2020

̰
Լուկաշենկոն ուղղաթիռից ցուցարարներին համեմատել է առնետների հետ

23:40 23.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հաղթանակի պողոտայում բազմահազարանոց ցույցի մասնակիցներն առնետների պես ցրվել են։ Ուղղաթիռից Լուկաշենկոյի մեկնաբանությամբ տեսանյութը հրապարակվել է БЕЛТА գործակալության Telegram-ի ալիքում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում@ Լուկաշենկոն ինքնաձիգով դուրս էր […]

̰
Ադրբեջանում ձյուն է տեղացել

23:20 23.08.2020

Նախօրեին Ադրբեջանի հյուսիսային շրջանում ձյուն է տեղացել: Օգոստոսին ոչ բնորոշ երևույթ է գրանցվել «Շահդաղ» համալիրի հիդրոօդերևութաբանության և բնապահպանական հետազոտությունների գիտական ​​կենտրոնում: Հայտնում է Sputnik Ադրբեջանը: Օգոստոսի 23-ի առավոտից ձյուն է տեղացել նաև Գուբայի շրջանի Խինալիգ գյուղում, որը գտնվում է ծովի մակարդակից 2350 մետր բարձրության վրա: Ըստ կանխատեսումների ՝ մինչև օգոստոսի 24-ը քամին հյուսիսային, հյուսիս-արևմտյան կհասնի […]

̰
Լուկաշենկոն ինքնաձիգով դուրս է եկել Մինսկում իր նստավայրը շրջապատած ուժայինների մոտ

23:08 23.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել Մինսկում իր նստավայրը շրջապատած ուժայինների մոտ։ Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել  է հատուկջոկատայիններին և ասել․«Շնորհակալություն, կեցցե՛ք բոլորդ»,- հայտարարել է նա։ Ի պատասխան՝ ուժայինները ծափահարել են և խոստացել, որ մինչև վերջ նրա կողքին կլինեն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք […]

̰
Մինսկի անկախության հրապարակում հավաքված ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը

17:20 23.08.2020

Մինսկում Անկախության հրապարակում անցկացվում է ընդդիմադիրների չարտոնված հանրահավաք: Ցույցին մասնակցել ցանկացող մարդկանց հոսքը շարունակվում է: Ըստ Интерфакс-ի տվյալների՝ հրապարակում հավաքվել է 50 հազար մարդ: Ընդդիմադիրները հայտնել են 100 հազար մասնակցի մասին: Մինսկի հրապարակում հավաքված ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը:

̰
Իռլանդիայում կովը ծովից լողալով դուրս է եկել ափ

22:07 22.08.2020

Իռլանդական Բանբեգ քաղաքում լողափնյա հանգստացողները ականատես են եղել անսովոր տեսարանի` կովը ծովից լողալով դուրս է եկել: Մակընթացության ժամանակ կենդանին գտնվել է կղզում: Այն բանից հետո, երբ ջրի մակարդակը իջել է, նա որոշել է վերադառնալ ցամաք ու ինքնուրույն լողալով հասել ափ` զարմացնելով լողափում գտնվող մարդկանց: Տեսնելով մարդկանց` ափ հասած կովը վախեցել է ու հեռացել: Միջադեպի տեսանյութը […]

̰
̰
Երբ կրկին Հայաստանում կշողա ամառային արևը․ զրույց Գագիկ Սուրենյանի հետ

21:24 22.08.2020

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով: Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հորիզոնի» տաղավարում կներկայացնի, թե երբ կրկին Հայաստանում կշողա ամառային արևը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նավալնիին տեղափոխել են Բեռլին․ բժիշկները վերջնականապես հերքել են նրա օրգանիզմում թույնի առկայությունը

21:07 22.08.2020

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին օդանավով տեղափոխել են Բեռլին: Հիշեցնենք, որ դեռ երեկ գերմանացի բժիշկների խումբը եկել էր Օմսկ, որտեղ կոմայի մեջ բժիշկների հսկողության տակ էր Ալեքսեյ Նավալնին: Սակայն սկզբում Օմսկի բժիշկները թույլ չէին տալիս տեղափոխել նրան՝ պատճառաբանելով, որ նրա վիճակը անկայուն է: Այնուհետ վիճակը կայունացել է, և նրան թույլ է տրվել տեղափոփել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP