TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր

16:00 14.08.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օղու արտադրության ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար գրանցված անհատ ձեռնարկատերը, ֆինանսների նախարարությունից ձեռք բերելով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա, որի տարեկան պետական տուրքը կազմում է […]

̰
Պետությունը կդիմի այն քայլերին, որոնք անհրաժեշտ են. Զ. Սինանյան

15:50 14.08.2020

Արդյո՞ք Լիբանանից Հայաստան թռիչք սպասվում է. այս հարցին ի պատասխան՝ ասուլիսի ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ Հայաստանի և Լիբանանի միջև թռիչքները չեն ընդհատվել. «Մենք թույլ ենք տվել, որպեսզի շաբաթական երկու թռիչք իրագործվի, հետևաբար, թռիչքները շարունակական են լինելու: Այն մարդիկ, որ ուզում են գալ Հայաստան, կարող են գալ: Իսկ եթե հարցն այն […]

̰
Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա. Փաշինյանը՝ BBC-ի եթերում

14:53 14.08.2020

Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել. իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույն կերպ պատասխանի Հայաստանի գործողություններին. Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար հարցազրույց տալով BBC-ի «Hard talk» հաղորդմանը։ Հայաստանի ղեկավարի խոսքերով՝ դառնալով Հայաստանի վարչապետ՝ ինքն առաջարկեց խաղաղության նոր բանաձև, այն է` Ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի […]

̰
Դիմակ չկրելու համար էկոնոմիկայի նախարարը տուգանվել է

13:52 14.08.2020

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ Այսօր էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևանությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունում կազմվեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Եվս մեկ անգամ ներողություն ենք […]

̰
Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում. Սրբուհի Գալյան

13:19 14.08.2020

«Այսօր մենք զբաղված ենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելով, և առաջին հերթին, պետք է ստեղծենք նախաքննական մարմին, որն իրականացնելու է  կոռուպցիոն բնույթի գործերի քննությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարան, որը վերջնարդյունքում կքննի այդ հանցագործությունները»,- այսօր մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծման մասին հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ավելացնելով, որ համապատասխան օրենսդրական փաթեթը շրջանառության […]

̰
Այսպես կոչված՝ «օրենքով գող» է ձերբակալվել. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

12:51 14.08.2020

Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը […]

̰
Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո. Փաշինյանը՝ BBC HARDtalk հաղորդմանը

12:48 14.08.2020

BBC HARDtalk հաղորդման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակին և համաճարակի ընթացքում Հայաստանի իրականացրած քաղաքականությանը: Ամեն դեպքում Հայաստանի ղեկավարը չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին: Նրա կարծիքով՝ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: «Մենք որդեգրել ենք մեր երկրում […]

̰
Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Փաշինյանը՝ BBC-ի «Hard talk» հաղորդմանը

12:35 14.08.2020

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի «Hard talk» հաղորդմանը: Դրա շրջանակներում Հայաստանի ղեկավարներն անդրադարձել է նաև մեր երկրի տնտեսական վիճակին: Նրա խոսքերով՝ 2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Ըստ նրա՝ տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի […]

̰
«Բա ե՞ս… չեղավ. Տիգրան Խաչատրյանը մոռացել էր ասուլիսին ներկայանալ պաշտպանիչ դիմակով

12:26 14.08.2020

Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսի մեկնարկին մամուլի քարտուղարը նախ հայտարարեց, որ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ են կազմակերպել լրագրողների ներկայությամբ ասուլիս, ուստի կոչ արեց բոլորին պահպանել համաճարակային կանոնները: Իսկ այս ընթացքում մամուլի ասուլիսի սրահ էր ժամանել Տիգրան Խաչատրյանը, որը մոռացել էր դիմակ դնել: Կոչից հետո հիշեց ու ասաց. «Բա ե՞ս… չեղավ»: Այնուհետ գնաց […]

̰
BBC-ի «Hard talk» հաղորդմանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի հիմնական թեմաները

12:17 14.08.2020

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ։ Հարցազրույցը առայժմ հասանելի է միայն հեռուստաեթերում։ Համացանցում հասանելի լինելուն պես կտեղադրեմ նաև այստեղ։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: BBC-ի ռուսական ծառայությունը, սակայն, հարցազրույցի հիմնական թեմաներն ի մի է բերել: Հարցազրույցն իրականացվել է տեսակապի միջոցով։ Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության գործողությունները, Ադրբեջանին […]

̰
Որքա՞ն կկազմի աջակցությունն այն ընկերություններին, որոնք պահպանել են աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը. Տիգրան Խաչատրյան

11:26 14.08.2020

Այսօր ասուլիսով է հանդես գալիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, նաև կառավարության նիստում ընդունված երկու որոշումներին, որոնք ուղղված են համավարակի տնտեսական հետևանքների մեղմացմանը: Մեկը կապված է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններին աջակցելու, մյուսը՝ գյուղոլորտում գործող տնտեսվարողների հետ: «Առաջին միջոցառումը, որը 23-րդն էր, վերաբերում էր զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի […]

̰
Սահմանափակումների ի՞նչ մեղմացումներ են նախատեսվում 5-րդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելուց հետո

21:56 13.08.2020

Երեկ կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց հինգերորդ անգամ: Սակայն հաշվի առնելով համավարակի տեմպի թուլացումը`  կառավարությունը վերացրեց բազմաթիվ արգելքներ՝ միևնույն ժամանակ կոչ անելով չկորցնել զգոնությունը: Ինչի՞ց կարող են օգտվել քաղաքացիները. մանրամասները՝  տեսանյութում:

̰
Ցույցերը, երկրորդ զոհը, ԱՄՆ-ի և ՌԴ-ի արձագանքը. Բելառուսում տիրող իրավիճակը ցույցերի 5-րդ օրը

21:42 13.08.2020

Բելառուսում անցած գիշեր տեղի ունեցած ցույցերը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ են անցել: Սակայն իշխանությունները հայտնել են ևս 1 ցուցարարի մահվան մասին: Միևնույն ժամանակ Բելառուսում իրավիճակի կարգավորման կոչեր են հնչել տարբեր երկրներից: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ նոր տվյալներ է հրապարակել ընտրությունների արդյունքների մասին:   

̰
Թուրք-ադրբեջանական սահմանն ավելի թափանցիկ է դառնում․ մանրամասներ է ներկայացնում Արտյոմ Երկանյանը

21:10 13.08.2020

Այսօր ուժի մեջ է մտել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև փետրվարին կնքված համաձայնագիրը երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում համաձայնագիրը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Զբոսաշրջության և գինեգործության ու կոնյակագործության ոլորտները կառավարությունից աջակցություն կստանան

20:33 13.08.2020

Գործադիրն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանը ուղղված  երկու ծրագիր, որոնք վերաբերում են զբոսաշրջության, գինոգերծության ու կոնյակագործության ոլորտներին: Վարչապետը տեղեկացրել է, որ մինչև օրս իրականացված միջոցառումների արդյունքում շահառուներին հատկացվել է  144.5 միլիարդ դրամ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է, շատ կոնկրետ․ Փաշինյան

15:33 13.08.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, անդրադառնալով հարկերից խուսափող գործարարների գործունեությանը, անընդունելի է համարել այն, որ բիզնեսը կարող է հարկերից խուսափել, իսկ ճգնաժամի ժամանակ բյուջեից աջակցություն ակնկալել: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «ճգնաժամը որպես հնարավորություն» կոնցեպտի շրջանակում գործընկերության մթնոլորտն ավելի ու ավելի շեշտադրված ու առաջնահերթ պետք է […]

̰
Կառավարությունը կաջակցի գինեգործության և կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպություններին

13:02 13.08.2020

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը: «Միջոցառումը վերաբերում է խաղողի մթերումներին, մեր գինեգործության և կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները կարգավորելուն: Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում, կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունքի վրա: Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր

12:16 13.08.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր: Անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց:

̰
Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը. կօգտվի տուրիզմի ոլորտը

11:45 13.08.2020

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը: Այն վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: «Կորոնավիրուսի համավարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում: Այդ ոլորտներում տարբեր ծառայությունների գծով ազդեցությունը տարբեր է եղել, բայց ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների, նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան […]

̰
Բնակարան տվել ենք, լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում դա հարց չի լուծում. Փաշինյանը՝ մանկատան սաների որակյալ կրթության հարցի մասին

11:31 13.08.2020

ՀՀ կառավարության նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է 2003-2015 թվականների ընթացքում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին: Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում է, որ բնակարանը հետագայում կարող է […]

̰
Xiaomi-ն թողարկել է թափանցիկ հեռուստացույց

23:55 12.08.2020

Xiaomi- ն ներկայացրել է թափանցիկ էկրանով հեռուստացույց: Այս մասին հայտնում է GizChina հրատարակությունը: Mi TV Lux Transparent Edition- ը հագեցած է 55 դյույմ կիսաթափանցիկ OLED էկրանով: Էկրանի վրա պատկերներին զուգահեռ կարելի է տեսնել նաև, թե ինչ կա էկրանի ետևում: Հեռուստացույցի էկրանի թարմացման հաճախությունը 120 հերց է, ունի 10-բիթանոց գույնի խորություն և ընդգրկում է DCI-P3 գունային […]

̰
Հատուկջոկատայինները Մինսկում կրակել են մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ էին տալիս ցուցարարներին

23:20 12.08.2020

Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել այն մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Այս մասին հահտնել է Sputnik  Беларусь-ը: Միաջդեպը տեղի է ունեցել Ձերժինսկի պողոտայում ՝ Գրուշևկա մետրոյի կայարանի հարևանությամբ: «Հատուկջոկատայինները վազեցին դեպի հավաքվածները: Ցուցարարները սկսեցին փախչել: Հարևանությամբ գտնվող շենքերի պատշգամբներից բնակիչները սկսեցին բղավել, թե որտեղ կարող են ցուցարարները թաքնվել, ի պատասխան, հատուկջոկատայինները մի […]

̰
Արտակարգ դրությունը հինգերորդ անգամ երկարաձգվեց, սակայն որոշ սահմանափակումների վերանայումներով

21:43 12.08.2020

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ ամսով, սակայն որոշ սահմանափակումներ  վերանայվել են: Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքը, սեփական մեքենայում, բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում դիմակ դնելու պահանջը, վերաբացվում են գրադարանները և թանգարանները, թույլատրվում են բացօթյա թատրոնների և համերգասրահների գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումների մեղմացումներին զուգահեռ չկորցնել զգոնությունը: Խստացումներն ու […]

̰
Հավաքները կթույլատրվեն, սեփական մեքենայում դիմակ կրելու անհրաժեշտություն չի լինի. ԱԺ-ն ավարտեց կառավարության որոշման քննարկումը

20:52 12.08.2020

Կառավարության նիստից հետո ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, հրավիրել է  հատուկ նիստ, որի ընթացքում քննարկվել է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ  որոշումը:  Նիստին գրանցվել է 88 պատգամավոր, նախագիծը խորհրդարանում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որից հետո նրան մի քանի տասնյակ հարցեր են ուղղել պատգամավորները: Ընդդիմությունը դեմ է արտահայտվել արտակարգ դրությունը երկարաձգելուն, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է արտակարգ դրությունը […]

̰
8.5 տարուց մինչև ցմահ ազատազրկում․ ներկայացվել է ՊՊԾ գնդի գրավման գործով պետական մեղադրողների միջնորդությունը

18:02 12.08.2020

Այսօր շարունակվել է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:  Հիշեցնենք, որ դատավարությունը մտել է եզրափակիչ փուլ: Այսօր հրապարակվել է  դատախազների մեղադրական ճառը, որը տևել է մոտ 4 ժամ։ Պետական մեղադրողներն ընթերցել են այն՝ միմյանց փոխարինելով։ Մեղադրող կողմը միջնորդել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրա մահվան հիմքով։ Տարբեր հոդվածներով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ մեղադրող կողմը […]

̰
Ո՞վ է պատասխանատու 2018-ին Ամուլսարի պաշտպաններին տրված խոստումների համար. Անի Սամսոնյանը՝ հատուկ նիստի ժամանակ

16:23 12.08.2020

ԱԺ-ում, որտեղ քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշումը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին օրերս Ամուլսարում տեղի ունեցող զարգացումների մասին: «Ես վստահ եմ՝ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր տեսել եք՝ ինչ է կատարվել այնտեղ: Այս իրավիճակի շուրջ մի քանի հարց ունեմ. առաջին՝ ո՞վ է պատասխանատու 2018-ին […]

̰
Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է… Սասուն Միքայելյանի առաջարկը սահմանափակումների մեղմացման վերաբերյալ

16:10 12.08.2020

Այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա հարցը վերաբերում էր մասնավորապես հավաքների սահմանափակումները մեղմացնելուն: Ըստ նոր որոշման՝ հավաքները կարող են անցկացվել ոչ ավելի, քան 40 մարդու մասնակցությամբ: «Սահմանափակումը որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով, ինչու համար, մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, […]

̰
Հարկ վճարողներն այսուհետև կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ․ ՊԵԿ

16:05 12.08.2020

Հարկ վճարողներն այսուհետև կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ: Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով և […]

̰
Պետության աջակցությամբ և կոմերցիոն միջոցներով Լիբանանից Հայաստան են վերադարձել հարյուրավոր հայրենակիցներ

14:32 12.08.2020

Շուրջ 100 Հայաստանի քաղաքացիներ Լիբանանից Հայաստան են տեղափոխվել: Նրանք ժամանել են Բեյրութ օգնություն հասցրած 3 ինքնաթիռներով: Վերջին ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել այս գիշեր։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Հորիզոնին» հայտնեց, որ կապի մեջ են Լիբանանից Հայաստան վերադարձածների հետ, և ձեռնարկելու են անհրաժեշտ քայլեր՝ հայրենիքում նրանց օժանդակելու հարցում։ «Այդ նույն օդանավներով շուրջ […]

̰
ԱԺ հատուկ նիստը մեկնարկում է․ ԱԺ նախագահը պատգամավորներին խնդրում է շտապ ներկայանալ նիստերի դահլիճ

13:58 12.08.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել։ «ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Պատգամավորներին խնդրում եմ շտապ […]

̰
BACK_TO_TOP