TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բեյրութի եկեղեցում հարսանեկան արարողության ժամանակ տեսախցիկն արձանագրել է պայթյունի պահը

23:15 07.08.2020

Բեյրութի քաղաքային եկեղեցում հարսանեկան արարողության ժամանակ տեսախցիկն արձանագրել է պայթյունի պահը։ Տեսանյութը հրապարակվել է RT-ի Telegram-ի ալիքում։ Կադրերում երևում է, թե ինչպես են հյուրերն արարողության ժամանակ խորանի մոտ գնում։ Կանաչ զգեստով կինը խաչակնքվում է, որին հաջորդում է պայթյունի ձայնը և եկեղեցու պատուհանները կոտրվում են։ Հարսանիքի մասնակիցները խուճապահար դուրս են գալիս եկեղեցուց։ Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ […]

̰
Ուրախություն և սարսափ մեկ կադրում․ լիբանանցի զույգերը պայթյունի պահին հարսանեկան ֆոտոսեսիա էին անում

22:38 07.08.2020

Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո համացանցում տեսանյութեր են հրապարակվում հարսանեկան ֆոտոսեսիաներից։ Տեսանյութերը՝ առանց մեկնաբանության։  

̰
Չինուհու մոտ անսպասելիորեն առաջացել է 20 կգ քաշ ունեցող որովայն

22:08 07.08.2020

Չինուհու որովայնը անհասկանալի հիվանդության պատճառով անոմալ չափերի է հասել: Դրա աճի պատճառը անհայտ է, հայտնում է Daily Mail- ը: Չինական Գույչժոու նահանգից 36-ամյա Հուան Գոսյանը պնդում է, որ նրա փորը սկսել է փքվել երկու տարի առաջ: Այժմ երկու երեխաների մոր որովայնը կշռում է մոտ 20 կիլոգրամ և շարունակում է աճել: Չինուհին դիմել է տարբեր բժիշկների: […]

̰
Ինչպիսի աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ Լիբանանի առջև ծառացած հերթական փորձությունը

22:02 07.08.2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի, աղետի պատճառների և Լիբանանի շուրջ զարգացող աշխարհաքաղաքական իրադարձությունների թեմայով Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հնդկաստանում 191 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս 2 մասի է բաժանվել. կան զոհեր և վիրավորներ

21:20 07.08.2020

Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի: Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ «Էյր Ինդիա էքսպրեսին» պատկանող Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է […]

̰
Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները

15:57 07.08.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել: Ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախապես համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսների կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական […]

̰
̰
Արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ. ՊԵԿ պաշտոնյա

15:29 07.08.2020

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում: Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: ՊԵԿ պաշտոնյան անդրադարձել է 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքներին: Նրա խոսքերով՝ միջոցառումների արդյունքում 731 […]

̰
Հրապարակվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի բարձրորակ տեսագրություն

15:15 07.08.2020

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, համացանցում հայտնվել է բարձրորակի տեսանյութով: Այն տեղադրել է YouTube-ի օգտատեր Նեմեթ Էգոստոնը: Օպերատորը պատշգամբից նկարելիս է եղել նավահանգստում բռնկված հրդեհը, երբ տեղի է ունեցել հուժկու պայթյուն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը հարվածում մոտակայքում գտնվող շենքերին: Մեկնաբանություններում տեսանյութի հեղինակը պատասխանում […]

̰
100 հարկ վճարողներ արհեստական տրոհել են իրենց բիզնեսը՝ քիչ հարկեր վճարելու նպատակով

15:08 07.08.2020

Առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։ Այս մասին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Նրա խոսքերով՝ նշված 100 հարկ վճարողները ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված: «Տվյալ պարագայում մենք գործ ունենք […]

̰
Լիբանանում բողոքի ցույցեր են՝ կառավարության հրաժարականի պահանջով

14:02 07.08.2020

Լիբանանի մայրաքաղաքում օրերս տեղի ունեցած ողբերգական պայթյունի ֆոնին՝ կրկին վերսկսել են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը, մեղադրելով վերջինիս կոռուպցիայի մեջ, որը հանգեցրել է նավահանգստի պայթյունին: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ ոստիկանական ուժերի հետ: Ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: Բախումների […]

̰
Գնում ենք Բեյրութ փաստահավաքային առաքելությամբ. Զարեհ Սինանյան

13:00 07.08.2020

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանի և Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի նախագահ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: «Չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե մենք եկել ենք, որպեսզի օգնենք հայերին: Կարծում եմ՝ այդ մեսիջը սխալ կընկալվի Լիբանանի ժողովրդի կողմից: Նրանք արժանի են, որ մենք ավելի լավ վերաբերվենք իրենց: […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Էջմիածնում և Արմավիրում․ 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

21:29 06.08.2020

Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության քաղաքներում ու ճանապարհներին շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 5-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրում և Էջմիածնում։ Տարբեր խախտումների համար 24 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 5 վարորդ երթևեկում էր առանց վարորդական վկայականի, 17 մեքենա առանց ԱՊՊԱ […]

̰
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին ՝ Լիբանանի դրոշը

21:12 06.08.2020

Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Արին Բերդի փողոցում գտնվող մեկ հարկանի շինությունում հրդեհ է բռնկվել

20:36 06.08.2020

Օգոստոսի 6-ին` ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը […]

̰
Տավուշի սահմանամերձ գյուղերին կհատկացվի շուրջ 278 միլիոն դրամ. կառավարության նիստի մանրամասները

18:28 06.08.2020

Գործադիրն այսօր որոշում է կայացրել շուրջ 278 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին՝ սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչների անշարժ գույքի վնասի փոխհատուցման ու վերականգման համար: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ է կատարել  տարկետման իրավունքի կարգում, իսկ մինչ օրակարգին անցնելը քննարկել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

̰ ̰
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը

15:38 06.08.2020

Հուլիսի 17-ին ոստիկանությունում հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։ Ըստ պայմանավորվածության՝ սնանկության գործով կառավարիչը մեքենան մի քանի ժամվա ընթացքում պետք է հանձներ իրեն։ Սակայն նա հայտնել է, որ արդեն նախկին սեփականատերը մեքենան իր հետ տարել է։ Ոստիկանության Շիրակի մարզային […]

̰
Գիտության ու կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն է արվել

11:42 06.08.2020

ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվել է կրթական ոլորտին առնչվող նախագիծ: Գիտության ու կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին՝ զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն է արվել: Ըստ այդմ՝ հանձնաժողովի կողմից դրական գնահատական ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով […]

̰
Եթե այս ճանապարհով չգնանք, հաջողության հնարավորությունը ձեռքից բաց ենք թողնելու. Փաշինյանը՝ դիմակ կրելու անհրաժեշտության մասին

11:25 06.08.2020

Վերլուծությունը ցույց է տալիս, որ թվերի անկում արձանագրվել է դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ դիմել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տհաճություն են ունենում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու հետևանքով: Դրա համար կա պարզ ձև՝ կրել դիմակ, այն կրել սահմանված ձևով: Եթե […]

̰
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

11:12 06.08.2020

ՀՀ կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Լիբանանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին սփոփանքի ու զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, մեր երկու երկրների ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը […]

̰
ԱՄԷ Աջման քաղաքի մեծ շուկայում սոսկալի հրդեհ է բռնկվել

08:32 06.08.2020

Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքի մեծ շուկան այրվում է։ Ամբողջ քաղաքը ծխով է պատվել։ Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շուկան գտնվում է հիվանդանոցից ոչ հեռու։ Այնտեղ գտնվող հիվանդները տարհանվել են։ Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են։ Այնտեղ աշխատում են հրշեջ բրիգադները։ Ajman News-ի փոխանցմամբ՝ շուկայի շենքը մասամբ փլուզվել է, խանութների մի մասը՝ մոխրացել։ Հրշեջներին հաջողվել է կասեցնել կրակի […]

̰
«Արարատ-Արմենիան» ներկայացրել է նոր մարզաշապիկները

23:11 05.08.2020

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի մարզաշապիկները: Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է տնային և արտագնա մարզաշապիկները:  

̰
Հնդկաստանում հսկայական օձերի մենամարտի տեսանյութը հայտնվել է համացանցում

22:15 05.08.2020

Հնդկական անտառային ծառայության կապիտան Սուսանտա Նանդան նկարել է 2 օձի՝ տարածքի կամ էգի համար մղվող կռիվը և տեսանյութը տեղադրել սոցիալական ցանցում: Կադրերում երևում է, որ մենամարտը սկսվում է ջրում, հետո արդեն ջրից դուրս են գալիս՝ շարունակելով մենամարտել: Նանդան նշել է, որ շատերն օձերի այդ պահվածքը բնութագրում են որպես ամուսնական ավանդույթ, բայց դա այդպես չէ: Այս […]

̰
Ամուլսարի ակցիայի ժամանակ քաղաքացիներ են տուժել, բերման ենթարկվել

22:00 05.08.2020

Ամուլսարում այսօր ևս ակցիա է իրականացվում: Երեկոյան ակտիվիստներն ու Ջերմուկի բնակիչները դարձյալ հավաքվել են սարի հարակից տարածքում, որտեղ նաև ոստիկանական ուժեր են կուտակվել: Ոստիկանության՝ ճանապարհը բացելու պահանջից հետո ակտիվիստները որոշել են քայլել ճանապարհով, հրմշտոց է սկսվել, որի ընթացքում ոստիկանության զորքերի մեքենաներից մեկն անցել է քաղաքացու ոտքի վրայով: Ըստ տուժածի՝ ոստիկաններից մեկը փորձել է օգնել նրան, […]

̰
Երևանում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի

21:52 05.08.2020

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայերն ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել  Բեյրութում հնչած պայթյունների զոհերի հիշատակին: Ակցիայի մասնակիցները երգում էին պետական հիմները՝ Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները պարզած: Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել՝ 4000-ից ավելի մարդ: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 11 հայ։ Լիբանանում հայտարարվել է […]

̰
Պայթյունի հետևանքները Բեյրութի հայահոծ համայնքներում. ամփոփ տեսանյութ

21:23 05.08.2020

Նախնական տեղեկություններով՝ հայազգի 11 զոհ, հարյուրավոր վիրավորներ, լայնածավալ ավերածություններ ու վնասներ, որոնց հետևանքները դեռ երկար ժամանակ կզգան լիբանանցիներն ու լիբանանահայերը: Երեկ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից անմասն չի մնացել նավահանգստին մոտ գտնվող Բուրջ Համուդ հայկական թաղամասը:  SHANTNEWS-ի հետ զրույցում համայնքի ներկայացուցիչները պատմել են տեղի ունեցածի, կրած վնասների ու իրենց ապրումների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Բեյրութի ողբերգության աշխարհաքաղաքական ստվերը․ վերլուծություններ Արտյոմ Երկանյանից

21:13 05.08.2020

Լիբանանում տեղի ունեցած պայթյունների արտաքին և ներքին քաղաքական հետևանքների մասին զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Վեհափառ Հայրապետն անմիջապես ուղղվեցավ հայահոծ թաղամասեր. Անթիլիասի արձագանքի ու կրած վնասների մասին

20:59 05.08.2020

Երեկ երեկոյան, երբ տեղի է ունեցել Բեյրութի հզոր պայթյունը, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անմիջապես մեկնել է հայկական թաղամասեր՝ զորակցություն հայտնելու հայ համայնքին ու նրա կողքին գտնվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Բանճարճյանը: «Երբ երեկոյան պայթյունը տեղի ունեցավ, Վեհափառ Հայրապետն անմիջապես, առանց երկմտելու, […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ ժամանել է Դույսբուրգ

20:45 05.08.2020

Օգոստոսի 6-ին Դույսբուրգ քաղաքում կկայանա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը: «Ռոմայի» պատվիրակությունը ժամանել է Գերմանիա: Թիմի հայտացուցակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:   Landed in Germany! ??? #ASRoma #UEL pic.twitter.com/PEZIrx2O6O — AS Roma English (@ASRomaEN) August 5, 2020 «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում օգոստոսի […]

̰
BACK_TO_TOP