11:54 12.08.2020
ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով, սակայն այս անգամ կան որոշ սահմանափակումների վերանայումներ: Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է: Մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական […]
11:29 12.08.2020
Ապրիլին, երբ երկիրը երկու ամսվա խիստ սահմանափակումների ռեժիմում էր ապրում, արձանագրեցինք, որ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ապրիլին մենք հիսուն հազար աշխատատեղի կրճատում ունեցանք: Տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր էր լինում […]
11:12 12.08.2020
Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում արտակարգ դրության երկարացման հարցն է: Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: «Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին վերջին մի քանի շաբաթներում խոսում ենք: Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես […]
00:30 12.08.2020
Բելառուսում հատուկջոկատայինները գրոհում են Մինսկի Ռոկոսովսկու պողոտայում գտնվող բնակելի շենքերի մուտքերը: Այս մասին հայտնել է Sputnik Беларусь-ը Telegram-ի իր ալիքում: Նշվում է, որ այդ տներում կարող են թաքնված լինել ցուցարարներ: Տարբեր աղբյուրների համաձայն՝ իրավապահները ցույցերը ցրելու համար կիրառում են ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ: Մինսկում արդեն սկսվել են ձերբակալությունները: Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել […]
21:43 11.08.2020
Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, հատուկ ընթացակարգով քննարկելու երկու նախագիծ: ««2020-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվել է մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ծախսերի ավելացումներ կատարել: Նախագծի որոշ դրույթների ընդդիմադիր պատգամավորները առարկել են: Նիստին մասնակցել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է իշխանության […]
21:30 11.08.2020
Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգումներ կատարեցին Բերդ համայնքի վարչական տարածքի փայտածուխի մի արտադրամասում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Ստուգման արդյունքում հայտնաբերվեց 264 պարկ փայտածուխ, 2 փայտածուխի տարա՝ լի փայտանյութով: Արտադրամասի տնօրենը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ […]
20:23 11.08.2020
Բելառուսում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Երկրում ցույցեր էին սկսվել նախագահի ընտրությունների արդյունքների հրապարկումից անմիջապես հետո: Ալեքսանդր Լուկաշենկոյի միակ մրցակիցը՝ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գիշերը հանկարծակի լքել է երկիրը: Իսկ տարածած տեսաուղերձում նա կոչ է արել հարգել օրենքը, հրապարակներ դուրս չգալ ու հրաժարվել բռնությունից: Այսօր երկրի մի շարք ձեռնարկություններում աշխատողները գործադուլ են սկսել: Սակայն Տիխոնովսկայայի հեռանալուց […]
16:08 11.08.2020
Սևրի պայմանագրի հետ կապված կան արդյոք փաստեր ու փաստաթղթեր, որոնք դեռ ուսումնասիրության կարիք ունեն: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Հեռանկարի» եթերում անդրադարձել է Սևրի պայմանագրի անցած ճանապարհին և այդ ընթացքում խոշոր գերտերությունների շահերի բախմանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:52 11.08.2020
Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքում են ոչ միայն տարածքային բաժիններում հնչող ահազանգերին, այլև բնակիչների գիշերային հանգիստը խաթարող ցանկացած դեպքի։ Պատահական չէ, որ հուլիսի լույս 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի ոստիկանները հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։ Դեպքերից մեկն արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում։ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում […]
14:49 11.08.2020
Այսօր Արցախի ԱԺ-ում հատուկ նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ մի շարք պատգամավորների բարձրացրած հարցերին, խոսեց ապաստարանների կառուցման անհրաժեշտության մասին: «Ապաստարանների թեման սիրով պատրաստ եմ փակ քննարկման ժամանակ ներկայացնել, թե ինչ է նախատեսվում մինչև տարեվերջ, որը 250 մլն չէ, այլ միլիարդների մասին է, որն իրականացվելու է տարբեր ծրագրերով: Պարոն […]
11:58 11.08.2020
Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ««2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումն է: Նիստին մասնակցում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Օրակարգը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը. «ԱՀ նախագահի 2020-25թթ-ի ծրագրի դրույթները հաստատելու նպատակով ներկայացվում է այս նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է ԱՀ 2020թ-ի պետբյուջեում մի շարք […]
10:07 11.08.2020
Վրաստանում ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման շրջանը: Կուսակցությունների մեծ մասն արդեն հրապարակել են իրենց թեկնածուների ցուցակները: Հայտնի է, թե ովքեր են մրցակցելու հայաբնակ Ջավախքում: Ի՞նչ է հայտնի թեկնածուների մասին: Համամասնական ընտրակարգով հայերից ովքե՞ր են առաջադրվելու: Մանրամասները՝ տեսանյութում:
22:04 10.08.2020
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի և նույն ծառայության նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը սկսվեց հարցի քննարկմամբ՝ շարունակե՞լ նիստը, թե՞ ոչ. ամբաստանյալներից Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի պաշտպանները ներկա չէին: Գևորգ Խաչատրյանը ցանկություն հայտնեց, որ գործի քննությունը շարունակվի իր պաշտպանի բացակայությամբ, Տարոն Ավետիսյանի պաշտպանությունն էլ եկել էր ստանձնելու փաստաբան Լուսինե Ասլանյանը: Դատախազ Գևորգ […]
21:45 10.08.2020
Քառորդ դարից ավելի իշխանության ղեկին . Ալեքսանդր Լուկաշենկոն, որին բելառուսցիները նաև «Բատկա», ասել է թե, «ազգի հայր» են կոչում, նախագահության 6-րդ ժամկետն է թևակոխում: Ինչպես է Լուկաշենկոն մտել քաղաքականություն և ինչով են աչքի ընկել նրա նախագահության 26 տարիները:
21:28 10.08.2020
Oգոստոսի 7-ին ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից գողացել են 2 հորթ, որոնք կապված են եղել։ Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ հանցագործությունը կատարվել է արծաթագույն «Օպել» մեքենայով, համարանիշերը նշված մեքենայինը չեն, իսկ գողոնը տեղափոխվում է Սպիտակ: Համագործակցելով ոստիկանության Արթիկի և […]
21:07 10.08.2020
Ուղիղ 100 տարի առաջ 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում, Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև ստորագրվեց հայտնի Սևրի պայմանագիրը։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։ Պայմանագրով նախատեսված և Հայաստանին վերաբերող դրույթները չիրականացվեցին, սակայն պայմանագիրը մինչ օրս մնում է քաղաքագիտական […]
20:58 10.08.2020
Թեև Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել է Լուկաշենկոյի վերընտրության մասին, սակայն հետընտրական վերջին խմորումներն աննախադեպ են վերջին տասնամյակների ընթացքում: Արդյոք դրանք կարող են փոխել ներքաղաքական ներկապնակը և ինչ հետևանքներ կարող են ունենալ. թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
15:04 10.08.2020
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 18։50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե: Տղամարդը հայտնել է, որ ժամը 16։30-ի սահմաններում թռչունը որսացել […]
20:00 09.08.2020
Ղրիմում 7-ամյա աղջիկը փրկել է լողավազանում խեղդվող երեխային: Աղջկա կայծակնային արձագանքման տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կադրերում երևում է՝ ինչպես վազքից հոգնած աղջիկը միանգամից նետվում է լողավազանի մեջ՝ 5-ամյա տղային փրկելու, որն ընկել էր սկուտերից: Դրանից հետո երեխաներին օգնում են մոտակայքում գտնվող մեծահասակները: Աղջկա մայրը պատմում է, որ նա 4 տարեկանից […]
13:21 09.08.2020
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում հետաքննություն է իրականացվում Ախալքալաքում կանխամտածված սպանության, ապօրինի կերպով զենքի ձեռք բերելու և պահելու, զանգվածային անկարգություններ առաջացնելու, ուրիշի սեփականության վնասելու և ոչնչացնելու գործով, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։ Ա.Գ.-ն վեճի […]
22:51 08.08.2020
Այսօր՝ օգոստոսի 8-ի երեկոյան, հայաբնակ Ախալքալաքում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է խոշոր անկարգությունների։ Այս մասին հայտնում է JNEWS-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբոխը հրկիզել է 4 տուն և հյուրանոց։ Այս բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ: Առաջինը հրկիզել են այդ հյուրանոցը։ Տեղում է նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, […]
21:55 08.08.2020
Վերջին շրջանում Հայաստանը որոշակիորեն բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման՝ երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում: Մեր երկիրը այժմ զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը: Ներկայացնենք վերջին տասը օրերի վիճակագական տվյալների վերլուծությունը: Սկսենք օրական իրականացվող թեստավորումների և դրական արդյունքների թվերի հարաբերակցությունից: Կորոնավիրուսի տարածման տեմպերը պատկերացնելու համար սա ամենակարևոր ցուցիչն է: Անցած 10 օրում չի եղել մի դեպք երբ դրական […]
21:45 08.08.2020
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 154-ի, զոհերից 25-ի ինքնությունն առայժմ պարզված չէ: Անհետ կորած է համարվում 6 տասնյակից ավելի մարդ, ավելի քան 5000 մարդ վիրավոր է։ Շրջանառվում են մի քանի վարկածներ, այդ թվում՝ անփութության գործոնը և արտաքին ներգործությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:31 08.08.2020
Մավրիկիոս կղզի-պետությունում հայտարարվել է արտակարգ էկոլոգիական դրություն այն բանից հետո, երբ նավթատար նավերից մեկում արտահոսք է սկսվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Պանամայի դրոշի ներքո նավարկող նավը հարվածել է կորալային խութերին, ինչից հետո ահռելի մեծ քանակությամբ նավթ է արտահոսել: Նավի անձնակազմը տարհանվել է: Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավում եղել է 200 տոննա դիզելային վառելիք և գրեթե […]
21:22 08.08.2020
Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, «Խաս Բախչա» զբոսայգու հարևանությամբ տեղի են ունեցել ավերածություններ, կան զոհեր: Այս մասին հաղորդում է JNEWS-ը: Երիտասարդների բազմությունը կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: JNEWS-ը դեռ չգիտի ավերածությունների ճշգրիտ պատճառները, սակայն, նախնական տեղեկություններով, ավերածությունները սկսվել են Կուլիկամ գյուղի երիտասարդի սպանության պատճառով: Ավերածությունները շարունակվում են Մյասնիկյան փողոցում, […]
21:21 08.08.2020
Տեսահենների՝ «պիռատների» մասին բազմիցս է խոսվել: Խնդիրը, սակայն, ոչ միայն համապարփակ լուծում չի ստանում, այլև անպատժելիության մթնոլորտի խորանալուն զուգընթաց ամեն օր աներևակայելի քանակի գումարներ են գողացվում՝ շրջանցելով պետական բյուջեն և զրկելով մի ամբողջ ոլորտի բնականոն զարգացման հնարավորությունից: Այս թալանի իրական ծավալներն ավելի հստակ են ուրվագծվում, երբ փորձում ենք, թեկուզ ամենամոտավոր հաշվարկներով, հասկանալ, թե ֆինանսական ի՞նչ […]
21:09 08.08.2020
Մոտ մեկ ժամից Հայաստանից Լիբանան կժամանի առաջին օդանավը` բեռնված 12տ դեղորայքով և բժշկական գույքով: Ինչպես նշեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, այսօրվա օգնությունը կտրամադրվի Լիբանանին, իսկ հաջորդիվ հատուկ օգնություն կտրամադրվի Բեյրութի հայ համայնքին` ըստ կարիքների: Վաղը և օգոստոսի 11-ին Հայաստանից Լիբանան կմեկնեն հաջորդ ինքնաթիռները: «Օգնության այս երեք չվերթներով չենք բավարարվելու, ուստի այսօր մեր պատվիրակությունը […]
20:13 08.08.2020
Հայաստանից Լիբանան է ուղարկվում հումանիտար օգնություն: Սկսվել են բեռների տեղափոխման աշխատանքները: Նախատեսված էր, որ ինքնաթիռը Լիբանան է ուղևորվելու ժամը 17.00-ին, սակայն մի քանի ժամ ուշացումով կմեկնի: Հիշեցնենք, որ նույն ինքնաթիռով Բեյրութ կմեկնի ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
00:00 08.08.2020
«Բարի լույս, Բրիտանիա» հաղորդման եղանակի տեսության հաղորդավարուհի Լաուրա Թոբինը ուղիղ եթեր է մտել արտից, որտեղ կովեր էին արածում։ Կովերից մեկը կադրում հայտնվեց և սկսեց բառաչել, որից հետո հաղորդավարները չկարողացան զսպել ծիծաղը։ Տեսանյութը հրապարակվել է հաղորդման թվիթերյան էջում։ Oh moo-gosh, today’s weather report was brought to you by @Lauratobin1 and a very special guest…?? ? Watch […]