17:22 22.07.2020
Այսօր ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է բարձր միավորներով բուհեր չընդունված կամ առաջին հայտով նշված բաժիններ չընդունված դիմորդների հարցը: Պատգամավորներից բացի, ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարության ու ԳԹԿ ներկայացուցիչներ: Ավելի քան 2 ժամ տևած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական […]
16:53 22.07.2020
«Ֆեյսբուք»-ում հայ օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվել ադրբեջանցիներ: Փողոցի մի հատվածում հավաքվել են նաև հայերը: Ֆրանսիական ոստիկանությունը փորձում է հեռու պահել հայերին և ադրբեջանցիներին միմյանցից: Մանրամասները՝ տեսանյութում:
16:29 22.07.2020
Հակաճգնաժամային առաջին ծրագրով 950 տնտեսվարող անտոկոս վարկ է ստացել, տրամադրվել է 58 մլրդ 600 մլն դրամից ավելի գումար։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում: Ստացած գումարը տնտեսվարողները կարող են ծախսել ? Հարկեր, աշխատավարձ, կոմունալներ վճարելու ? Հումք և ծառայություններ ձեռք բերելու համար:
16:15 22.07.2020
Իսպանական Լա լիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է երկրի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի բոլոր գոլերը:
16:14 22.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի […]
15:20 22.07.2020
Գնահատականներ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Սահմանային անվտանգություն և անվտանգությանն ուղղված սպառնալիքներ: Այս և այլ հարցերի շուրջ «Հեռանկար» հաղորդաշարի հեղինակ Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել SHANTNEWS.am կայքում:
15:00 22.07.2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020թ. առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները: Համավարակի տարածման պայմաններում ՀՀ կառավարության կողմից փոփոխության էր ենթարկվել պետբյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային հավաքագրումների ցուցանիշը և սահմանվել 680.3 մլրդ դրամ։ «ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել»,- հայտնել […]
14:40 22.07.2020
ԱԺ գիտության, կրթության, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկում է կազմակերպվել գիտության և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որի օրակարգում, ըստ ամենայնի, նաև ընդունելության քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստացած դիմորդների՝ բուհերի համապատասխան բաժիններից դուրս մնալու հարցն է: Մինչ քննարկումը խորհրդարանի բակում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դիմորդներն ու նրանց ծնողները, պատմել են, որ […]
13:26 22.07.2020
Սևանա լիճը ծաղկել է նաև այս տարի: Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներն են այսօր անդրադարձել խնդրին: Նրանք խոսել են այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում խնդիրը կարգավորելու համար: Հիշեցնենք, որ լճի ծաղկումն առաջին անգամ նկատվել է դեռ 2017 թվականին, սակայն այդ ժամանակ փոքր ծավալներով էր: Մանրամասները՝ տեսանյութում։
22:23 21.07.2020
Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում ավարտին են մոտենում առաջին նամազի նախապատրաստման աշխատանքները: Պաշտոնական բացումը կկայանա ուրբաթ օրը: Երեկ տաճար է այցելել Էրդողանը՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
22:10 21.07.2020
Թուրքիայում այսօր մրցման մեջ են մտել՝ ով ավելի շատ հակահայկական հայտարարություն կանի։ Այս մասին զրույց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:52 21.07.2020
Մի խումբ դիմորդներ և ծնողներ այսօր առավոտից հավաքվել էին Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ և բողոքում էին բուհերի ընդունելության մրցույթների արդյունքներից։ Ավելի ուշ բողոքը տեղափոխվել է ԱԺ-ի մոտ։ Բանն այն է, որ բարձր միավորներ ստացած բազմաթիվ դիմորդներ դուրս են մնացել մրցույթներից, փոխարենը ավելի ցածր միավորներ հավաքածները ընդունվել են։ Մի կողմից՝ սա անարդարացի է, մյուս կողմից՝ […]
21:31 21.07.2020
Այն, ինչ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Ադրբեջանում ինտենսիվ քարոզվող ռազմատենչ ատելության դրսևորում էր: Այս մասին France 24-ին տված հեռավար հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը փորձարկում էր Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս: Մանրամասները՝ տեսանյութում։
21:22 21.07.2020
Մոսկվայում ադրբեջանցի գործարարների քայլերում Սփյուռքի հանձնակատարը իրավական խնդիրներ է տեսնում. այս մասին Զարեհ Սինանյանը խոսել է Հեռանկարի հեռավար թողարկման ընթացքում: Արամ Աբրահամյանի հետ զրույցում հանձնակատարն անդրադարձել է նաև «Ի գործ» ծրագրին, որի շրջանակում աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կմասնակցեն պետական կառավարմանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 21.07.2020
Շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանը քննել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Սեյրան ՕՀանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էին դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների: Դատարանը հետաձգել է այդ միջնորդությունների լուծումը մինչ ապացույցների հետազոտումը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:46 21.07.2020
Պաշտպանության նախարարությունը լրագրողներին ցուցադրել է հայ – ադրբեջանական սահմանի 6 օրյա մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները: Հուլիսի 12-17-ն ընթացած մարտերի ժամանակ հայկական ՀՕՊ-ը չեզոքացրել է անօդաչու 14 սարք` 10 հարվածային, 4 հետախուզական: Դրանց թվում եղել է նաև իսրայելական արտադրության Հերմես-900 մարտավարական- հետախուզական անօդաչու սարքը: Ոչ թե հակառակորդն է եղել ոչ պրոֆեսիոնալ, այլ հայկական ԶՈւ-ն […]
20:29 21.07.2020
Ուկրաինայի հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած տղամարդը կրակ է բացել ոստիկանական անօդաչու թռչող սարքի ուղղությամբ: Նա նաև նռնակներ է նետել: Ավելի վաղ SHANTNWES.am-ը հայտնել էր, որ Լուցկի կենտրոնական հատվածում զինված տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի 20 ուղևորներին: Հանցագործը ինքն է զանգել ոստիկանություն և ասել, որ ավտոբուսը ականապատ է: Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ […]
19:20 21.07.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև: «3 հարց COVID-19-ի մասին. Որո՞նք են նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշանները Ի՞նչ պետք է անել նման ախտանշաններ ունենալու դեպքում Ինչպիսի՞ն են COVID-19-ի բուժման սկզբունքները»,- ասվում է հրապարակված տեսանյութին արված գրառման մեջ:
19:06 21.07.2020
Համավարկի դեմ պայքարում ոստիկանության միջոցառումները դրական արդյունք կտան միայն հասարակության աջակցության շնորհիվ։ Պետք է պայքարել միասին, և, հաստատ, կհաղթենք՝ միահամուռ ուժերով օր օրի արձանագրելով ավելի լավ արդյունք։ Եղանակը տրամադրում է, և շատերն են ցանկանում քաղաքից դուրս գնալ։ «Հորդորում ենք հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոններն ու պարետի որոշումները։ Բնության գրկում՝ տաղավարներում կամ պիկնիկներին, 5 հոգուց […]
18:27 21.07.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի ռեկորդ է սահմանել: Նա բոլորից արագ Իտալիայի առաջնությունում 50 գոլի հեղինակ է դարձել: Ինչպես հաղորդում է OptaPaolo-ի թվիթերյան էջը, պորտուգալացուն դրա համար անհրաժեշտ է եղել 61 խաղ: Ռոնալդուն այս ցուցանիշով գերազանցել է ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ում ռեկորդը պահպանվում էր գրեթե 20 տարի: «Միլանի» նախկին ֆուտբոլիստից Իտալիայի առաջնությունում 68 […]
17:50 21.07.2020
Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում […]
17:38 21.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2007-ից 2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպես և կնքել է աշխատանքային պայմանագիր […]
17:29 21.07.2020
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում «Ոստիկանները ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին դիմակ չկրող երկու աղջկա» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ: «Տեղեկացնենք, որ քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,- ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
17:02 21.07.2020
Այսօր բողոքի ակցիա են իրականացրել համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդների ծնողները: Բանն այն է, որ այս տարի գերակայությունը տրվել է առաջին հայտին, այսինքն՝ եթե ուսանողն առաջին հայտով նշել է որևէ ֆակուլտետ և հավաքել X միավոր, բայց այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է Y-ը, մեխանիկորեն դուրս է մնացել մրցակցությունից: Ինչ վերաբերում է հաջորդող հայտերով […]
16:50 21.07.2020
Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ ավտոբուսը պատանդ վերցրած հանցագործը ծագումով Ռուսաստանից է: Նրա անունը Մաքսիմ Կրիվոշ է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել ուղևորներով լի ավտոբուսը: Տղամարդը զինված է և ունի պայթուցիկ սարք: Հենց ինքը՝ […]
16:18 21.07.2020
Հուլիսի 20-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումից բաժին բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են կռփազենք։ Այն առգրավվել է դատատեխնիկական փորձաքննության ուղարկելու համար։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
15:30 21.07.2020
Պաշտպանության նախարարությունը լրագրողներին է ցուցադրել հայ-ադրբեջանական սահմանի 6-օրյա մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները: Հուլիսի 12-17-ն ընթացած մարտերի ժամանակ հայկական ՀՕՊ-ը չեզոքացրել է անօդաչու թռչող 14 սարք՝ 10 հարվածային, 4 հետախուզական: Դրանց թվում է եղել է նաև իսրայելական արտադրության «Հերմես-900» մարտավարական-հետախուզական ԱԹՍ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:14 21.07.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանն ուսումնասիրել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների՝ 2008 թվականին ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր […]
14:32 21.07.2020
Ուկրաինայի հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել ուղևորներով լի ավտոբուսը: Համաձայն տեղի ոստիկանության տվյալների՝ տղամարդը զինված է և ունի պայթուցիկ սարք: Հենց ինքը՝ հանցագործը, զանգել է ոստիկանություն և ասել, որ ավտոբուսը ականապատ է: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ավտոբուսը պատանդ վերցնելու ժամանակ հնչել են կրակոցներ: Ավտոբուսում կա 20 […]