TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ադրբեջանցիների մի խումբ հարձակվել է «Հայկական տուն» խանութի վրա

21:53 24.07.2020

Հակահայկական վանդալիզմի ևս մեկ դեպք էլ  տեղի է ունեցել Մոսկվայի  մեկ այլ թաղամասում: Ադրբեջանցիների մի խումբ հարձակվել է «Հայկական տուն» խանութի վրա: Ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

̰
Ի՞նչ ճանապարհով է տարածվում կորոնավիրուսային հիվանդությունը, ինչպիսի՞ դիմակներ է անհրաժեշտ կրել, և որքանո՞վ են դրանք արդյունավետ

20:42 24.07.2020

Ի՞նչ ճանապարհով է տարածվում կորոնավիրուսային հիվանդությունը, ինչպիսի՞ դիմակներ է անհրաժեշտ կրել, և որքանո՞վ են դրանք արդյունավետ: Այս հարցերի պատասխանները` ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում:

̰
Ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա

19:43 24.07.2020

Ֆեյսբուքյան օգտատեր, մոսկվայաբնակ Մարիամ Հովսեփյանն ահազանգում է՝ Շաբլվկայում «Հայկական տուն» խանութի վրա հարձակում է տեղի ունեցել: Նշվում է, որ հարձակվողներն ադրբեջանցիներ են, հարձակումներից տուժել է խանութի սեփականատերը: «Ականատեսների աչքերով՝ 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապօգնությունը և իրավապահ մարմինները»,- գրել է օգտատերը:

̰
Հեղեղները ծածկել են Բանգլադեշի կեսից ավելին

18:44 24.07.2020

Առնվազն 80 մարդ է մահացել մուսոնային անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից։ Ջուրը ծածկել է Բանգլադեշի տարածքի կեսից ավելին։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Մոտ 2,4 միլիոն մարդ մնացել է անօթևան կամ շարունակում է ապրել ջրով լցված տներում։ Սա այդ երկրի ամենածանր ջրհեղեղն է 1988 թվականից հետո։ Զգալի կորուստներ է կրել առանց այդ […]

̰
Հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհը

18:13 24.07.2020

Հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհը։ Աշխատանքները կավարտվեն 2020 թվականին։ Պայմանագրային արժեքը 1 մլրդ 794 մլն ՀՀ դրամ է։ Իրականացվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջրահեռացման համակարգերը, տեղադրվել են նոր ազդանշանային պլաստիկ սյուներ, իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում: Ասֆալտբետոնե ծածկի հաստությունը 10 սմ է: Տեղադրվելու է 10 սմ ավազակոպիճ‚ 16 սմ խճային հիմք‚ 6 սմ խոշորահատիկ […]

̰
ԱԱՏՄ կասեցումներ Երևանում և մարզերում

17:15 24.07.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ ԱԱՏՄ-ն կասեցումներ է կատարել Երևանում և մարզերում: Երևանում կասեցված տնտեսավարողների թվում են «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Ֆաբելիկ Զակավկազյե» ընկերությունը, «Շոկո» և «Նոութ.ԱՄ» խանութները և ոչ միայն։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատանքային խմբերն այսօր Գյումրիում և Կապանում ևս գործունեության արգելք են սահմանել․ կասեցվողները մարզերում բացառապես անհատ ձեռնարկատերեր են։

̰
Սահմանին կրած պարտությունը կոմպենսացնելու համար որոշեցին այլ «հաղթանակներ» տանել․ Վահե Ավանեսյանը մանրամասներ է հաղորդում Մոսկվայից

16:50 24.07.2020

Ռուսաստանի և այլ երկրների տարբեր քաղաքներում ադրբեջանցիների իրականացրած ակցիաները փորձ են՝ կոմպենսացնելու այն պարտությունները, որ Ադրբեջանը կրում է սահմանին։ Այսպես բնորոշեց այդ գործողությունները SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը՝ ամփոփելով այդ գործողությունները։ Հայերի վրա հարձակումներին զուգահեռ, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները կեղծ տեսանյութեր են տարածում, թե իբր հայերից են սկսվել այս հուզումները։ Դրանից հետո արդեն, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները […]

̰
Էրդողանը մասնակցում է Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվող նամազին

16:27 24.07.2020

86 տարվա դադարից հետ Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է անցկացվում: Աղոթքին մասնակցում է նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տաճարում պահպանված հին քրիստոնեական որմնանկարներն ու խճանկարները ծածկվել են վարագույրներով: Այսօրվա նամազին պետք է մասնակցի ավելի քան 1500 մարդ:

̰
Թուրքերն ուղիղ եթերում մզկիթի են վերածում Սուրբ Սոֆիայի տաճարը

15:20 24.07.2020

Բյուզանդական հնամենի մայրաքաղաքում՝ այժմյան թուրքական Ստամբուլում, ուղիղ եթերում մզկիթի է վերածվում քրիստոնեական հռչակավոր տաճարներից մեկը՝ Սուրբ Սոֆիան։ Այն տևական ժամանակ որպես թանգարան էր ծառայում, սակայն Էրդողանի ձեռքերը ի վերջո հասան նաև տաճարի իսլամացմանը։ Մինչև 1453 թվականը այն քրիստոնեական ուղղափառ եկեղեցու կարևորագույն տաճարներից մեկն էր։ Սակայն երբ Կոստանդնուպոլիսն ընկավ թուրքերի ձեռքը, նրանք տաճարը վերածեցին մզկիթի։ Միայն […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՀ ոստիկանության պետին

14:30 24.07.2020

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին` նա կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը: Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։ Ելույթների […]

̰
Եգիպտացի բլոգերը հայ ժողովրդին աջակցող տեսանյութ է հրապարակել

21:17 23.07.2020

Եգիպտացի նախկին ֆուտբոլիստ, բլոգեր Մոստաֆա Հասանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին։ «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Բոլորով Հայաստանի հետ ենք»։ Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում։ People all over the world are standing with Armenians Together […]

̰
Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թվով Հայաստանը աշխարհում 22-րդ տեղում է. վիճակագրության դինամիկան ու հանրային ընկալումը

20:44 23.07.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 36 162-ի, երեկվա ընթացքում հաստատվել է 469 նոր դեպք, մահացել է 10 մարդ, բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 905-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 013 մարդ: Առողջացել է 25 244 մարդ: Ինչ է թաքնված այս թվերի հետևում, արդյոք կարելի […]

̰
̰
Լիբանանում կորոնավիրուսի նոր ալիք է սպասվում. ի՞նչ միջոցների են դիմում մեր հայրենակիցները

19:11 23.07.2020

Լիբանանի կառավարությունը պատրաստվում է երկրում նոր խստացումներ կիրառել՝ կանխելու կորոնավիրուսի նոր ալիքի տարածումը։ Թե ինչ պատճառով է Լիբանանը հանգել այդ որոշմանն ու ինչպիսին է ընդհանուր դրությունը Լիբանանում, կներկայացնի «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոստիկանները բացահայտել են հերթական «թմրաշղթան»․ հայտնաբերվել է մի քանի կիլոգրամ հերոին ու հրազեն

19:07 23.07.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ձեռք բերած օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի ծառայողների հետ հայտնաբերեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդու` թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում և Աշտարակում

18:50 23.07.2020

Հուլիսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Աշտարակում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։ Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 19 վարորդ մեքենան վարել էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մի վարորդ ոչ սթափ […]

̰
18 և ավելի միավոր ստացած դիմորդներից 6-ը չի ընդունվել բուհ. հեռավար քննարկում կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

15:07 23.07.2020

Ընդունելության քննություններում դրական նիշը հաղթահարած, բայց բուհից դուրս մնացած դիմորդների խնդիրներն են այսօր քննարկվել կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանն այն է, որ այսօրվա գործող կարգով ընդունելության մրցույթում գերակայությունը տրվում է առաջին տողով նշված հայտերին: Դիմորդները մնացած տողերով նշված մասնագիտությունների մրցույթին կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե այնտեղ կան թափուր տեղեր:

̰
«Ռոման» առանց Մխիթարյանի ջախջախեց ՍՊԱԼ-ին

13:16 23.07.2020

Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 1:6 հաշվով ջախջախեց ՍՊԱԼ-ին: Հռոմեացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Բռունո Պերեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կալինիչը, Կառլես Պերեզը, Կոլարովը և Ձանիոլոն: Տանտերերից միակ գնդակը խփեց Կերին: Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս չեկավ։ «Ռոման» 61 միավորով 5-րդն է […]

̰
Կառավարությունը ներկայացրեց ՍԴ դատավորի իր թեկնածուին

12:39 23.07.2020

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին: Ավետիսյանը  նշեց, որ եթե իրեն հնարավորություն ընձեռվի աշխատել այդ պաշտոնում, կփորձի անել ամեն ինչ, որպեսզի առավելագույնս  ապահովվի ՍԴ դատավորի անկախությունը, անաչառությունը և ապաքաղաքականացվածությունը, նաև հաշվի առնելով մեր երկրի իրողությունը՝  կփորձի բարձրացնել ՍԴ դերը ժողովրդավարության ամրապանդման գործում:

̰
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. կոնգրեսական Ջիմ Կոստա

12:21 23.07.2020

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ամբիոնից, ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին, կրակ բացել քաղաքացիական անձանց վրա Տավուշի մարզում: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են […]

̰ ̰
Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնումը սկսելու համար

11:42 23.07.2020

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2020 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից սահմանային Տավուշի մարզպետարանին  հրատապության կարգով հատկացնել 25 մլն դրամ և գույքագրման աշխատանքների արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել  վնասն արագ վերականգնելու համար: Առաջարկը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը: Նախարարն առաջարկեց նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, «որը նաև բարոյական […]

̰
Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում. Նիկոլ Փաշինյան

11:39 23.07.2020

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 25 հարց է ընդգրկված, որից 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի զեկուցվող, 21-ը՝ չզեկուցվող։ Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հենց սկզբից անդրադարձավ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սկսված լարվածությանն ու հակառակորդի ագրեսիվ հարձակումներին ի պատասխան՝ հայկական կողմի համարժեք  պատասխանին, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը նյութական լուրջ վնասներ է կրել: «Ադրբեջանական […]

̰
Ադրբեջանը փորձում է խուսափել Մեծամորի ԱԷԿ-ին մասին հայտարարության պատասխանատվությունից

09:45 23.07.2020

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը փորձում է լուծումներ գտնել Պաշտպանության նախարարության արած անզգույշ հայտարարության հետևանքների պատասխանատվությունից խուսափելու համար: Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ռազմական գործողությունների դեպքում պատրաստ է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պնդում է, որ Բաքվում չունեն մնան մտադրություն: Բարձրաստիճան պաշտոնյաներից ու՞մ հրաժարականը կարող է հետևել Մամեդյարովի հրաժարականին:

̰
Բողոքի ակցիա՝ ԱԺ քննարկմանը զուգահեռ․ ինչպե՞ս լուծել բարձր բալերով բուհ չընդունված դիմորդների խնդիրը

21:53 22.07.2020

Այսօր ԱԺ-ում քննարկվել է բուհեր չընդունված դիմորդների հարցը: Քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, որոնք պետք է փոխանցվեն նախարարին, իսկ մինչ քննարկումը ԱԺ դիմաց բողոքի ակցիա են անցկացրել դիմորդներն ու նրանց հարազատները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՃՈ ուժեղացված հսկողություն Երևանում. հետախուզման մեջ գտնվող 2 մեքենա է հայտնաբերվել

21:19 22.07.2020

Հուլիսի 21-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 մեքենա։ 4 վարորդ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, իսկ 2-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Հայտնաբերվեց նաև 4 մեքենա, որոնց հողմապակիները թույլատրելիից մուգ էին, 10 վարորդ […]

̰
Սևանա լիճը կրկին ծաղկել է․ ինչո՞ւ ոչ մի կերպ դա չկանխվեց

20:57 22.07.2020

Սևանա լիճն այս տարի ևս ծաղկել է: Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն են այսօր անդրադարձել խնդրին՝ պարզաբանելով, թե ինչու իրավիճակն այդպես էլ դրական լուծում չի ստանում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:18 22.07.2020

«Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պահպանեք զգոնություն և հիշեք, որ դիմակ […]

̰
ԲԸՏՄ-ի ուշադրության կենտրոնում են զբոսաշրջային վայրերը

19:30 22.07.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնագիտական խումբը հուլիսի 22-ին ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքների ընթացքում ստուգայց են իրականացրել Վանաձոր քաղաքի ջրային տարածքներ և զբոսաշրջային վայրեր։ Արհեստական լճերը և զբոսայգիները եղել են բազմամարդ, սակայն մարդկային կուտակումներ չեն նկատվել: Դիտարկումների արդյունքում դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ […]

̰
ՄԻՊ-ն ընդունել է բուհերի դիմորդներին և նրանց ծնողներին

19:06 22.07.2020

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է բուհերի դիմորդներին և նրանց ծնողներին՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության հետ: Արման Թաթոյանը նշել է, որ գրություն է հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որում ներառված են դիմորդների և նրանց ծնողների առաջարկներն ու նկատառումները:  

̰
BACK_TO_TOP