TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չկա այլընտրանք՝ առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. վարչապետ

20:26 26.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց: Վարչապետը նշել է, որ պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը և եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք ու առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Քանի դեռ թվերի […]

̰
Իտալացի բժիշկներն արդեն Հայաստանում են

20:12 26.06.2020

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպանության միջոցով (Emergency Response Coordination Center – ERCC) հունիսի 26-ին Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը: https://www.facebook.com/armgovernment/videos/335822960737411/ Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ: Բժշկական անձնակազմին […]

̰
Այս վիրուսը շատ է տանջում. կորոնավիրուսից ապաքինվող Կարինե Զաքարյան

20:02 26.06.2020

Այս վիրուսը շատ է տանջում, սթրեսի ենթարկում: Հույս ունենանք՝ ամեն ինչ լավ կլինի, կլավանանք ու առաջվա նման կապրենք:  ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութով ներկայացվում է կորոնավիրուսից ապաքինվող Կարինե Զաքարյանի պատմությունը: https://www.facebook.com/171792282843844/posts/3197036696986039/  

̰
Ապրիլին 70 հազար աշխատատեղ է փակվել, բալանս պահելու խնդիր ունենք․ Փաշինյանը՝ կարանտինի մասին

18:55 26.06.2020

Հայաստանի իշխանությունների խնդիրն է բալանս ապահովել առողջապահական, տնտեսական ու սոցիալական խնդիրների միջև։ Այս մասին պարետատան նիստին հետո ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ապրիլին Հայաստանում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու եթե կարանտինային ռեժիմը պահպանվեր, Հայաստանը կարող էր սոցիալական կոլապսի առաջ կանգնել։ Ըստ Փաշինյանի՝ այդ պայմաններում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել […]

̰
Դեռ չգիտենք՝ էսօր կորոնավիրուսով հիվանդացող մեր երեխաների հետ վաղը ինչ կարող է լինել․ բժիշկ

18:47 26.06.2020

Պարետատան նիստից հետո վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ կորոնավիրուսի վերաբերյալ որոշ հարցերի անդրադարձավ նաև«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը։ Նա նշեց, որ վիրուսի մասին տեղեկությունները դեռ սակավ են նույնիսկ մի քանի ամիս անց։ Տոնոյանը բացատրեց, որ դիմակ կրելուց ու ախտահանվելուց է կախված ոչ միայն մեր ծնողների, այլև երեխաների ապագան։ Ըստ բժշկի՝ այս պահին […]

̰
Իր ոտքով հիվանդանոց եկածը կարող է ժամերի ընթացքում լուրջ խնդիրներ ունենալ․ բժիշկ

18:42 26.06.2020

Պարետատան նիստից հետո վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը բացահայտեց կորոնավիրուսային հիվանդության որոշ մանրամասներ։ Նա ասաց, որ սկզբնական շրջանում դեռ ծանոթ չէին այդ վիրուսին ու փորձում էին հասկանալ դրա էությունը։ Ապա, ըստ բժիշկի, հասկացել են, որ իր ոտքով հիվանդանոց եկածը կարող է ընդամենը ժամերի ընթացքում լուրջ խնդիրներ […]

̰
Երևի կազմակերպչական-կառավարման սխալներ ենք արել. գնում ենք էդ սխալներն ուղղելու ճանապարհով․ Փաշինյան

18:37 26.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, թե թյուրընկալում կա, որ առողջապահական համակարգը պետք է պայքարի վարակի դեմ։ Փաշինյանն ասաց, որ առողջապահական համակարգը պայքարում է դրա հետևանքների դեմ, իսկ վարակի դեմ պետք է պայքարեն բոլորը։ Իսկ այդ բոլորին վերահսկելու համար, ըստ Փաշինյանի, ոստիկանությունը նման թվակազմ չունի։ Փաշինյանի […]

̰
Շուտով սկսվելու են հակահամաճարակային կանոնների խախտումների տուգանքների բռնագանձումները․ Փաշինյան

18:32 26.06.2020

Հայաստանում արդեն քրեական գործ կա հարուցված հակահամաճարակային կանոնների խախտման դեպքով։ Խոսքը այն դեպքի մասին է, երբ կորոնովիրուսով վարակված ու հաստատված անձը որոշել է տաքսի վարել։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ մոտենում է այն ամսաթիվը, երբ իշխանությունները սկսելու են հակահամաճարակային կանոնների խախտումների համար արձանագրված տուգանքների բռնագանձումները։ Ավելին, ըստ Փաշինյանի, շուտով […]

̰
Նիկոլ Փաշինյանը ազդարարեց խստացումների անհրաժեշտության մասին

18:19 26.06.2020

Թեև Հայաստանում կյանքը պետք է բնականոն հունով գնա ու զարգանա, սակայն հակահամաճարակային պայմանները պետք է խիստ պահպանվեն։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա հայտնեց, որ պարետատան քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ այլընտրանք չկա, և առաջիկայում իշխանությունները գնալու են հակահամաճարակային կանոնների խստացման։ Եվ քանի դեռ վարակման թվերի հակառակ դինամիկան չկա, […]

̰
Հայաստանը 1 մլն բնակչի հաշվով առաջատար տեղում է աշխարհում, սա մեծ պրոբլեմ է․ Փաշինյան

18:12 26.06.2020

Վարակվածների թվով ու նաև ամեն օր նոր վարակվողների թվով Հայաստանը առաջատար տեղերում է աշխարհում, և սա մեծ պրոբլեմ է։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ավելի մեծ պրոբլեմ է այն, որ սրա գիտակցումը չկա Հայաստանում։ Բանն այն է, որ այսպիսի պայմաններում, ըստ Փաշինյանի, պետք է լիներ մի իրավիճակ, որ ողջ […]

̰
«Հայաստան» հիմնադրամը անեսթեզիոլոգիական թթվածնային սարք է նվիրել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին

18:09 26.06.2020

«Հայաստան» հիմնադրամը անեսթեզիոլոգիական թթվածնային սարք է նվիրել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին՝ ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի աջակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:  Համահայկական դրամահավաք արշավին կարելի է միանալ  www.himnadram.org/hy հասցե այցելելով:

̰
«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի ամենահիշարժան 10 դրվագները չեմպիոնական մրցաշրջանում

17:55 26.06.2020

Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ամենահիշարժան 10 դրվագները չեմպիոնական մրցաշրջանում։ Յուրգեն Կլոպը դարձել է Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճած առաջին գերմանացի մարզիչը։ Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» 4։0 հաշվով հաղթել էր «Քրիսթալ Փելասին», իսկ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 1։2 հաշվով պարտվել էր «Չելսիին»։ «Լիվերպուլը» վաստակել է 86 միավոր և […]

̰
Հույս ունեմ, որ այն դատավորները, որոնց իրավունքները խախտվել են, անպայման դատական պաշտպանության միջոցների կդիմեն. Տարոն Սիմոնյան

17:51 26.06.2020

Արդյոք կարո՞ղ են արգելել ՍԴ երեք դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցվել է ընդունված փոփոխությամբ, մուտք գործել ՍԴ շենք, այն դեպքում, երբ հայտարարվել է, որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, իսկ նրա ՍԴ նախագահի լիազորություններն իրականացնելու է Ալվինա Գյուլումյանը, ով համարվում է այդ երեք դատավորներից մեկը: Այս հարցի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ […]

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Գորիսում իրականացվող շինաշխատանքներին

17:39 26.06.2020

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը աշխատանքային այցով Գորիսում են: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են Գորիսում իրականացվող շինաշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են Վերիշենի մշակույթի կենտրոնի հարակից տարածքները, դեպի 4-րդ դարի եկեղեցին տանող ճանապարհը:

̰
Եթե կփորձեն իրականացնել դատավորի լիազորություններ, այդտեղ կան ինքնիրավչության հատկանիշներ. Արուսյակ Ջուլհակյան

17:36 26.06.2020

Արդյոք կարո՞ղ են արգելել ՍԴ երեք դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցվել է ընդունված փոփոխությամբ, մուտք գործել ՍԴ շենք, այն դեպքում, երբ հայտարարվել է, որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, իսկ նրա ՍԴ նախագահի լիազորություններն իրականացնելու է Ալվինա Գյուլումյանը, որը համարվում է այդ երեք դատավորներից մեկը: Հարցի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, […]

̰
Ոստիկանության պետն այցելել է ՊՊԾ գունդ

16:13 26.06.2020

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշեց, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։ Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ […]

̰
Արևմտյան Հայաստանում գանձագողությունը շարունակվում է. Կարո Փայլանը դիմել է խորհրդարանին

16:11 26.06.2020

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է տարել մի հարց, որ վերաբերվում է «Սուրբ կույսեր» հայկական մենաստանին: Փայլանն անդրադարձել է մասնավորապես մենաստանի տարածքում նկատվող շարժումներին ու գանձագողների կատարած քայլերին։ Թեման մանրամասն ուսումասիրել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շարունակվել է Լևոն Երանոսյանի նկատմամբ հարուցված քրգործի քննությունը

16:04 26.06.2020

Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Դատարանը սկսել է հետազոտել գործի փաստական ապացույցները, մասնավորապես այն տեսանյութը, որում    ներկայացվում են 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տեղի ունեցած դեպքերը: Հիշեցնենք՝ Երանոսյանը, ըստ մեղադրանքի, ցուցարարների […]

̰
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» չեմպիոնությունը տոնելիս պարել է ֆուտբոլիստների առջև

15:53 26.06.2020

Նախօրեին «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում «Չելսին» 2:1 հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը թիմին բերեց երկար սպասված չեմպիոնության, այս գիշեր չի զսպել զգացմունքները: Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է 53-ամյա գերմանացի մարզիչը չեմպիոնական […]

̰
Ի՞նչ է լինելու, եթե քննությունից առաջ դիմորդը ջերմություն ունենա․ նախարարը մանրամասնեց

15:40 26.06.2020

Բուհերի ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ, և այդ միակ քննությանը ներկայանալիս դիմորդները պետք է լինեն դիմակով, ցանկալի է՝ նաև ձեռնոցով։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ դիմորդներին նախապես ջերմաչափելու են, և միայն ջերմություն չունենալու դեպքում դիմորդներին կթույլատրվի մասնակցել քննությանը։ Հարությունյանի խոսքերով՝ կենտրոններում էլ դիմորդները կախտահանեն ձեռքերը ու […]

̰
Ես կպայքարեմ իմ իրավունքների համար. Ալվինա Գյուլումյան

15:20 26.06.2020

Երբ Սահմանադրական դատարանի նախագահն արձակուրդ է գնում, օրենքի ուժով նրան փոխարինում է տեղակալը։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում ասաց Ալվինա Գյուլումյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ շարունակելու է աշխատել: «Օրենքում բերված այն եզրույթը՝ 12 տարվա ընդհանուր տևողությունը, դա վերաբերում է Սահմանադրական փոփոխություններից առաջ և հետո, բայց ոչ երբեք մեկ ժամկետ առաջ, որը եղել է 17 տարի […]

̰
Դիմորդները էլփոստով են ստանալու բուհերի քննությունների մանրամասները

15:14 26.06.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրեց, թե որ օրերին բուհերի ընդունելության որ քննություններն են անցկացվելու։ Դրանք, ըստ նախարարի, անցկացվելու են հետևյալ հերթականությամբ․ Հուլիսի 2 – օտար լեզուներ՝ «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Իտալերեն», «Իսպաներեն», Հուլիսի 4 – «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», Հուլիսի 6 – «Մաթեմատիկա», Հուլիսի 8 – «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»։ Հարությունյանի […]

̰
Արայիկ Հարությունյանը կարևոր տեղեկատվություն է հայտնում դիմորդների, նրանց ծնողների և կազմակերպիչների համար

14:33 26.06.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևոր տեղեկատվություն է հայտնում դիմորդների, նրանց ծնողների և կազմակերպիչների համար:

̰
Կալիֆոռնիայում Խաղաղ օվկիանոսի ալիքները 3 մարդու քշել-տարել է օվկիանոս

14:00 26.06.2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում Խաղաղ օվկիանոսի ալիքները 3 մարդու օվկիանոս է քշել-տարել: Այս մասին հայտնում է Վենտուրա շրջանի հրշեջ ծառայությունը Twitter-ի էջում: Նշվում է, որ հրշեջները կարողացել են օպերատիվ որոնողական աշխատանքներ իրականացնել ջրում և երեք հոգու ափ են դուրս բերել: Տուժածները ստացել էին մահացու վնասվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:40-ին: […]

̰
Ուկրաինայում խաղի ժամանակ իրանցի ֆուտբոլիստ է մահացել

13:02 26.06.2020

Ուկրաինական «Մետալիստ» ակումբի մարզադաշտի հարևանությամբ ընթացող սիրողական հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել: 29-ամյա իրանցին վազելիս իրեն վատ է զգացել և ընկել է՝ կորցնելով գիտակցությունը: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի   կանգը: Քրեական գործ է հարուցվել՝ բնական մահ նշումով:

̰
Էստեղ իրենք ոչ թե կողմնակալ են, էստեղ իրենք կողմն են. Վահե Գրիգորյան

10:19 26.06.2020

Սահմանադրության նախագծերի նախնական սահմանադրականության ստուգումը կանոն է։ Այդ մասին լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ մեկնաբանելով կողմնակալության հարցի վիճարկումը։ «Երբ սահմանադրական մի մարմին տեսնում է, որ այդ որակներն էականորեն սղված են, գոյություն չունեն, առավել ևս ոչ թե 7 անդամները կողմնակալ կարող են դիտվել, էստեղ ողջ աբսուրդն այն է, որ մինչև էսօր քննարկվում ա, թե ՍԴ […]

̰
Սա պատմական քայլ է․ Վահե Գրիգորյան

10:04 26.06.2020

Ես համարում եմ, որ սա ՍԴ ճգնաժամի լուծում է և ողջունում եմ Ազգային ժողովի քայլը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ «Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, և իմ կարծիքով՝ սա պատմական քայլ է։ Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով, […]

̰
Նաիրա Զոհրաբյանը դիմումի թղթային տարբերակը բերել է Սահմանադրական դատարան

09:38 26.06.2020

Երեկ 26 պատգամավորի ստորագրությամբ էլեկտրոնային տարբերակով դիմումն ուղարկվել է Սահմանադրական դատարան, նպատակը պարզ է։ Այս մասին այսօր Սահմանադրական դատարանից դուրս գալով՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նշեց, որ ՍԴ է եկել՝ դիմումի բնօրինակը փոխանցելու համար։ Այն փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ Վերջինս տեղեկացրել է, որ սահմանված ընթացակարգերով հարցը կքննվի, կորոշվի՝ այն ընդունե՞լ վարույթ, […]

̰
Ականանետեր և արկեր՝ արտադրված Հայաստանում

22:02 25.06.2020

Ականանետեր և արկեր՝ արտադրված Հայաստանում։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

21:50 25.06.2020

Հունիսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 45-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվել է` փայտանյութը պատկանում է Վանաձորի Գրիբոյեդովի փողոցի 37-ամյա մի բնակչի, որը […]

̰
BACK_TO_TOP