TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ազատություն կալանքի փոխարեն՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց․ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել

20:17 18.06.2020

Վերաքննիչ դատարանը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց կալանքը չվերացնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմի փաստարկներին հակադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Նիկոլ Փաշինյան

20:07 18.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ: […]

̰
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են

19:04 18.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
2 մլրդ դրամ գրավն աննախադեպ է Հայաստանում. Արամ Վարդևանյան

18:07 18.06.2020

«Բարձր վարկանիշ ունեցող դատավորն այսքան ժամանակահատվածում Ալեքսանդր Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով և գտավ, որ բողոքը պետք է բավարարվի: Իհարկե, 2 մլրդ դրամ գրավը ՀՀ-ում աննախադեպ չափ է: Ամեն դեպքում կարևոր է, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր ցանկացած իրավաբանի համար. այն փաստական հանգամանքները, […]

̰
Ծառուկյանի պաշտպանները ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություն. դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ

18:04 18.06.2020

Ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանին: Այդ մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Բուն կալանքի միջնորդության քննությանը դեռ չեն հասել: Բացի դրանից՝ պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել: Նրա խոսքերով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի՝ իրենց միջնորդությունը բավարարվելո՞ւ է, թե՞ ոչ:

̰
Գործը շինծու է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից

17:57 18.06.2020

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ գործը շինծու է: Լրագրողների մյուս հարցերին, կապված որդու դեմ հարուցված քրեական գործի և դիմակ չդնելու հետ, չպատասխանեց: Նստեց իր մեքենան և հեռացավ:

̰
Ծառուկյանի վարորդը դատարանի մուտքի մոտ տուգանվեց դիմակ չկրելու համար

17:56 18.06.2020

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի դիմաց դիմակ չկրելու համար ոստիկանները տուգանեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարորդին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերաքննիչ դատարանը ազատեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից

17:38 18.06.2020

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք՝  Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ի նիստում մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով կամ անձնական երաշխավորությամբ ազատելու կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանքը վերացնելու՝ պաշտպանների 3 միջնորդությունները: Դատարանը կիրառեց որպես խափանման միջոց գրավ` 2 միլիարդ դրամի […]

̰
Վարչապետի խոսքը սգակիր ծնողների հետ հանդիպմանը

16:53 18.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Իմ խոսքը սգակիր ծնողների հետ հանդիպմանը»,- գրել է Փաշինյանը:

̰
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան

16:31 18.06.2020

Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվելու է նրա կալանքի միջնորդությունը: Հիշեցնենք՝ քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել էր։

̰
Վրաստանի առողջապահության նախարարը ներկայացրել է ռոբոտ Պեպերին

15:40 18.06.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն 2019թ. աշխատանքի վերաբերյալ իր զեկույցի շնորհանդեսին ներկայացել է ռոբոտ Պեպերին, որը ներկաներին ողջունել է վրացերենով: «Այսօր մենք ունենք մի քանի անակնկալ, և առաջինը իմ օգնական Պեպերն է, որը նախօրեին ժամանել է  Վրաստան Ֆրանսիայից: Նա վերջերս է սկսել ուսումնասիրել վրացերենը: Պեպերը ապագայում կօգնի մեզ հաղթահարել COVID-19-ը»,- ասել է Տիկարաձեն: Անցած տարի […]

̰
Հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում․ Փաշինյան

14:57 18.06.2020

ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անձնական տվյալների կամ այլ իրողությունների հրապարակմանը, խոսեց նաև այս օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումներից։ «30 տարի Հայաստանին ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ, հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ վայ, բա էդ ինչի՞ եք ընդդիմությանը ճնշում, բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա […]

̰
Եթե ԲՀԿ-ն դիմումների հոսք ունի, նշանակում է՝ ամեն ինչ լավ է, և հույս կա. Ալեն Սիմոնյան

14:47 18.06.2020

Լրագրողները ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին լրագրողների հետ զրույցում պատգամավոր Արման Աբովյանի այն դիտարկման մասին, որ ԲՀԿ դիմել է շուրջ 4000 մարդ՝ անդամակցելու համար, և որ երկիրը կոլապսի մեջ է հայտնվում, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց, որ ուրախ է, եթե ԲՀԿ-ն դիմումների հոսք ունի, նշանակում է՝ ամեն ինչ լավ է, և հույս […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին

14:18 18.06.2020

Բազմաթիվ երկրներում COVID-19-ի համաճարակը նախկինի պես մնում է ակտիվ փուլում։

̰
Շնորհակալ եմ, որ դիմակ եք կրում. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին

13:29 18.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա քայլում է փողոցներով՝ մարդկանց դիմակներ բաժանելով: «Շնորհակալ եմ, որ դիմակ եք կրում, շնորհակալ եմ, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանում եք»,- հանդիպած մարդկանց ասում է նա: Նա խորհուրդ է տալիս դիմակները չդնել ձևի կամ չտուգանվելու համար: Իր հետ սելֆի անել ցանկացող քաղաքացուն նա կոչ արեց սոցիալական հեռավորություն պահպանել: […]

̰
4000 մարդ դիմել է, որ անդամակցի ԲՀԿ-ին. Աբովյանն անդրադարձել է կուսակցության անդամակցության տոմսերը դեն նետելու տեսանյութին

13:28 18.06.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության տոմսերի դեն նետելու տեսանյութին վերաբերող հարցին ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ շարունակվում են իշխանական տեղեկատվական գրոհները. «Բնավ, նույնիսկ մեկնաբանելու էլ թեմա չկա: Սա այն տրամաբանության մեջ է պառկում, այսպես կոչված կոշտ վարկաբեկման, որը այսօր իշխանություններն իրականացնում են, որովհետև տարբերակ չունեն: Պետք է ինչ-որ մի ձև քողարկեն […]

̰
Համերաշխության պայմանագիր՝ խիստ կարգավորումների փոխարեն․ հեռուստատեսությունների մասին Թևոսյանի առաջարկը

13:08 18.06.2020

Իմքայլական Վահագն Թևոսյանը, որ հեռուստառադիո ոլորտի նոր կարգավորումներ ներառող օրենքի համահեղինակն է, Ազգային ժողովում այսօր հայտարարեց, որ փորձել են անել օրենքով ամեն հնարավորը, որ եթերային կոնտենտը հայաֆիկացվի, և դա լինի առանց տնտեսվարողների էական ջանքերի։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ եթե օրենքներում պատժի միջոցներ չեն նախատեսվում, ապա այդ օրենքները չեն գործում։ Տեղեկությունների հավաստիության ու հերյուրանքների […]

̰
Կտորից դիմակները չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին. Արսեն Թորոսյան

12:47 18.06.2020

Արսեն Թորոսյանը նշեց, որ տնային պայմաններում պատրաստված կտորից դիմակներ կրելը թույլատրվել է՝ հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները, սակայն կտորից դիմակները, ըստ նախարարի, երբեք չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին։ Նա նկատեց, որ վերջին շրջանում , ոչ թե ֆինանսական դժվարություններն են պատճառը, որ մարդիկ կտորից դիմակներ են կրում, այլ մոդայիկ երևալը։ «Մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ […]

̰
Հարյուրավոր մարդիկ զրկվել են ունեցվածքից. Տիգրան Եգորյանը հիշեցրեց Հյուսիսային պողոտայի դեպքերը 

12:37 18.06.2020

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց կալանքը չվերացնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմի փաստարկներին հակադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա հիշեցրել է Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկման դեպքերն ու դատական վեճերը:   Դատավոր Արսեն Նիկողոսյանը նշել է, որ այդպիսի փաստեր քրեական գործում չկան և այս գործի […]

̰
Որ խոսքի ազատության գլխից մազ չպակասի, բայց ամենաթողություն էլ չլինի․ Թևոսյանը խոսեց նախագծի մասին

12:22 18.06.2020

Երբ պետությունը լիցենզիա է տալիս որևէ հեռուստաընկերության, դա մարդկանց աչքում երաշխիք է դառնում, որ իրենք կարող են հավատալ այդ հեռուստատեսությանը, բայց այստեղ խնդիրներ են ծագում։ Այսպես հիմնավորեց իրենց օրենքի նախագիծը իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը, որը ԱԺ-ում ներկայացնում էր հեռուստառադիոոլոլտի կարգավորումների փոփոխության նախագիծը։ «Տեսալսողական մեդիայի մասին» նախագծով, ըստ համահեղինակի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կստանա […]

̰
Քաղաքացիներն առաջիկայում մեկ դիմակը 60 դրամով ձեռք բերելու հնարավորություն կունենան․ Փաշինյան

12:00 18.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևոր համարեց արձանագրել այն, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի, և առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան դիմակներ ձեռք բերել 60-70 դրամով։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց պաշտպանիչ միջոցների կարևորությունը և արդյունավետությունը։  «Դիմակները պաշտպանում են ոչ միայն […]

̰
Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ և շարունակելու եմ լինել լրագրողների իրավունքների պաշտպանը. Միրզոյան

11:44 18.06.2020

Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ և շարունակելու եմ լինել լրագրողների իրավունքների, անխոչընդոտ գործունեության պաշտպանը: Այս մասին ԱԺ-ում նշել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԱԾ շենքի մոտ լրագրողների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին: «Որևէ գործ լրագրողների գործունեությունը խոչընդոտող կդատապարտեմ: Մանրամասներին ծանոթ չեմ: Ո՛չ կադրեր եմ տեսել, ո՛չ էլ…Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, […]

̰
Ի՞նչն է ստիպել Անկարային հայկական օրակարգով 5 ժամ տևողությամբ նիստ հրավիրել

11:41 18.06.2020

Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը հայկական լոբբիի հետ խնդիրներով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հատուկ նիստ է գումարել: Այդ մասին հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդականներից Ֆահրեդդին Ալթունը: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
̰ ̰
«Գանձասար-Կապանն» ու «Ուրարտուն» չորոշեցին հաղթողին

22:39 17.06.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Ուրարտուին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 18-րդ րոպեին կպանցիների հարձակվող Գեղամ Հարությունյանը հյուրերի պաշտպանի և դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում առաջ մղեց կապանյան թիմին: 3 րոպե անց «Ուրարտուի» ռմբարկու Եվգենի Կոբզարը հավասարեցրեց հաշիվը: Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» 22 միավորով 9-րդն է: «Ուրարտուն» 30 միավարով 7-րդ տեղում է:

̰
ԼՂ հարցով հերթական տեսաժողովը կկայանա հունիսի վերջին. Զախարովա

22:02 17.06.2020

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հունիսի վերջին հեռավար տեսաժողով կկայանա: «Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցյալ ամիս համանախագահները համատեղ տեսահամաժողով են անցկացրել։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է իրականացնել մինչև հունիսի վերջ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքերով՝ հստակ ամսաթիվ ավելի […]

̰
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից․ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց

21:24 17.06.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից,  կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Նիստը, կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին։ ԲՀԿ անդամները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ ակնկալում են դատարանի անաչառ որոշումը, հակառակ դեպքում կանգ չեն առնելու և շարունակելու են պայքարը` պահանջելով նաև կառավարության հրաժարականը: Մինչ նիստի ավարտը դատարանի բակից նաև բերման ենթարկվեցին մի շարք […]

̰
Գագիկ Ծառուկյանի հորդորով՝ մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում. Իվետա Տոնոյան

21:07 17.06.2020

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար դժվար կլինի, երբ իրենց ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, չլինի կազմակերպչական անմիջակյան աշխատանքների գլխավերևում։ Սակայն, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում»,- հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց դատարանի բակ եկած ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Նա նաև նշեց, որ ամեն սցենարի պատրաստ են, […]

̰
BACK_TO_TOP