Անհնարին թվացող սիրո հաղթանակ. նոր դորամա «Շանթ»-ի եթերում` «Սերը լուսնի լույսի տակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Անհնարին թվացող սիրո հաղթանակ. նոր դորամա «Շանթ»-ի եթերում` «Սերը լուսնի լույսի տակ»

19:02 20.06.2020

Ընդամենը մի քանի օրից «Շանթ» հեռուստաընկերության եթերում էկրան կբարձրանա ևս մեկ նոր կորեական դորամա: Այն շատերին ծանոթ ու սիրելի է, իսկ անծանոթներին դեռ կհասցնի գրավել: Այդ մասին աշխարհի տարբեր երկրներում ցուցադրությունների վարկանիշն է փաստում:

Առհասարակ կորեական դորամաների ցուցադրությունը շարունակելը նաև մեր հազարավոր հեռուստադիտողների առաջարկն էր, ինչ-որ տեղ՝ նաև պահանջը: Շատերի մոտ նման ցանկությունն ակնհայտորեն առաջացավ «Արևի հետնորդները» դրաման դիտելուց հետո կամ գուցե հենց առաջին իսկ սերիայի ընթացքում: Սրանք ընդամենը խոսքեր չեն, ամեն մի ասված բառ ունի իր փաստերը: Դրանք, օրինակ՝ մինչ օրս չդադարող այն նամակներն ու մեկնաբանություններն են, որոնք ստանում ենք «Արևի հետնորդների» և ընդհանրապես կորեական դորամաների մասին:

Զգացմունքները զսպելու և դրա դեմ պայքարում միշտ պարտվում ես. սրա օրինակն են նաև ֆիլմի հերոսները: Թվում է միշտ չէ, որ ամեն ինչ հեշտ է տրվում, շատ հաճախ առավել ևս սերը: Սա հենց այդ դեպքն է, այդ պատմությունը, արքայազնի և ծառայի սիրո պատմությունը, վերևում և ներքևում գտնվողների այդ թվացյալ խոչընդոտը, թվացյալ, որովհետև իրական սերն այդ պայմանական ու անընդունելի բաժանումները ստվերում է, մերժում ու իսկույն ի չիք դարձնում այն, և վեր է հառնում նորից խեղդվող հեքիաթը:

… Խոստումը պահելը միշտ չէ, որ հեշտ ու հարթ ճանապարհ է ենթադրում: Հատկապես այս դեպքում, երբ նրանց սերը գաղտնիության ու խորհրդավորության քողով է ծածկված, և միակ վկան լուսինն է, որ անխոս հետևում է սիրո պայքարին: Այս առումով ֆիլմի հեղինակներից մեկը մի առիթով ասել է, որ իրենց ուշադրության կենտրոնում եղել է ռոմանտիկ, գեղեցիկ, բայց տխուր սիրավեպի ստեղծումը: Ցանկացել են պատմել մի պատմություն, որի հետ շատ հեշտ է բացահայտվելը, ասել է թե՝ հոգին թարգմանելն ու հաղթահարելը նաև տարբեր խավերի միջև սիրո թվացյալ անհնարինությունն ու լսել միայն սրտի ձայնը, որովհետև սիրտն է, որ հաստատ չի խաբի: Նրանք կսովորեցնեն պայքարել հանուն նպատակի, հանուն սիրո և մերժել վերևում և ներքևում գտնվելու մերժելի հոգեբանությունը:

Ահա այս պարզության, անկեղծության և հաստատ շատերին սրտամոտ պատմության մեջ է թերևս դորամայի հաջողության գաղտնիքը: Հենց այս հատկանիշներն են, ըստ էության, գրավել հեռուստադիտողներին, և այն հասել է առավելագույն վարկանիշին և արժանացել գովասանքի արտադրության, բեմադրության և երաժշտության համար:

Անգամ քննադատները ֆիլմն իր էությամբ անվանել են «Լուսնի լույսի սինդրոմ»: Գեղեցիկ է, չէ՞ հնչում, նույնքան գեղեցիկ է ողջ ֆիլմը՝ իր գույներով ու տեսարաններով, իր պատմությամբ. յուրօրինակ ու այնքան անհնարին թվացող սիրով, որ պիտի դժվարություններ հաղթահարելով դառնա հնարավոր:

Եվ ինչ-որ տեղ նաև հենց այդ դժվարությունների մեջ է գեղեցկությունը, չէ՞ որ այն ինչ ինքդ ես վաստակում փորձությունները պատվով հետևում թողնելուց հետո, գիտես ու գնահատում ես ձեռքբերումդ, առավել ևս վերափոխելու հատկություն ունեցող զգացմունքը՝ սերը:

«Սերը լուսնի լույսի տակ» դորաման միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններում տարբեր անվանակարգերում առաջատարն է եղել: Դորամայի հիմքում եղած վեպի վաճառքը դրա ցուցադրումից հետո աճել է մինչ 56%, իսկ արտերկրում ունեցած պահանջարկը հանգեցրել է նրան, որ վեպը թարգմանվել է տարբեր լեզուներով: Մեկ այլ փաստ ևս՝ պատկերացնո՞ւմ եք, դրամայի մասին պատմող 336 էջանոց պաշտոնական ֆոտոալբոմը դարձել է բեսթսելլեր:

Ինչպես ասում են, դիտելու հնարավորությունը մեզնից, վայելելը՝ ձեզանից: Եվ ուրեմն, հունիսի 25-ից՝ ժամը 20:40-ից «Շանթ»-ի եթերում լուսնի հետ արդեն դուք էլ հնարավորություն կունենաք հետևել արքայազնի և գեղեցկադեմ ծառայի սիրո խորհրդավոր ու փշոտ ճանապարհին, սիրո պայքարին, պայքար, որ սերը չընդհատվի, պայքար, որ այս հեքիաթում էլ բարին հաղթի չարին, և, ի վերջո, հաղթի սերը լուսնի լույսի տակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

20:27 20.08.2025

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

BACK_TO_TOP