TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան

15:40 16.06.2020

Օրենքի առաջ հավասար են բոլորը, սա մեր քաղաքական հավատամքն է: ԱԺ ամբիոնից այսպես խոսեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կապ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որևէ արարքի: Էստեղ, որպեսզի հասկանանք, թե որը որից հետո […]

̰ ̰
Որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը․ Դավթյան

15:18 16.06.2020

«Սույն գործընթացը, ցավոք, ավելի շատ քաղաքական է։ Եվ երեկ-այսօր-վաղը, որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը»,- այսպես այսօր ԱԺ ամբիոնից բնորոշեց իրավիճակը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա այսօր խորհրդարան է ներկայացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն, որի համար էլ խիստ քննադատության է ենթարկվում […]

̰
Հյուսիսային Կորեան պայթեցրել է միջկորեական հաղորդակցության գրասենյակը

14:50 16.06.2020

ԿԺԴՀ-ն պայթեցրել է Քեսոնում գտնվող կապի միջկորեական գրասենյակը, որը բացվել էր 2018 թվականի ապրիլին: 19 ամիս անց շենքը կողմերի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով, դատարկվել էր: «Հյուսիսային Կորեան 14:49-ին պայթեցրել է Gaeseong միջկորեական համատեղ գրասենյակի շենքը»,- ասված է միավորման նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Yna- ն: Տուժածների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Դեպքի վայրում ծխի […]

̰ ̰ ̰
̰
Սա շինծու գործ է․ Գագիկ Ծառուկյան

14:16 16.06.2020

«Սա շինծու գործ է, ինձ հետաքննություն չի կատարվել, որևիցե հարցուպատասխան չի եղել, որ 17-18 թվերին ընտրակաշառք բաժանվի, չկա այդպիսի բան: Կարող ա նո՞ր եմ ասում, որ կառավարության 100 տոկոսին պիտի փոխվի: Դրա համար էլ ցայտնոտի  մեջ ընկան, վախի մթնոլորտ, տեսեք՝ ինչ է կատարվում՝ ամբողջ Հայաստանով մեկ ներքին զորքերը սահմանից բերել են»,- պատասխանելով լրագրողների  հարցերին՝ ԱԺ-ից […]

̰
Իշխանությունների ամենաուղիղ հրահանգով հարձակվել եք Գագիկ Ծառուկյանի վրա․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

13:57 16.06.2020

Նոր Հայաստան, հին բարքեր․ այսպես բնորոշեց Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա ասաց, որ մինչ այս գոնե թույլ հույս կար, որ նոր իշխանությունները նման հետապնդումներ չեն անի։ Տոնոյանը անդրադարձավ նաև գլխավոր դատախազին ու ասաց, որ իրենք ջանալու են, որ նա այլևս չաշխատի այդ պաշտոնում։ Դիմելով նրան՝ պատգամավորն ասաց, որ փառասիրությանը և […]

̰
Էնքան եք վախեցնում՝ բանտ կգնաս, տո բանտում մարդիկ մերն են, մենք՝ նրանցը. Վարդան Ղուկասյան

13:50 16.06.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հորդորել է չվախեցնել դատարանով կամ բանտով: «Կորոնավիրուսը, որ հանրապետությունում մի սարսափելի բան է գտել, պատկերացրեք՝ էս պահին, եթե մենք հիմա ներկայացնում ենք, դե վերջը, էս թիմը հսկայական ձայներ ունի, էդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ: Այսինքն՝ ի՞նչ է […]

̰
Նաիրա Զոհրաբյանը հենց էստեղից ձեռքը կկտրի, եթե մեկը կապացուցի, որ Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ. Զոհրաբյան

13:35 16.06.2020

Ձեր բերած բոլոր ապացույցները չունեին արժանահավատություն: ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս խոսքերով դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը դուք չեք պատրաստել կամ դուք չեք խմբագրել: Ո՞վ՝ ընթերականը, բերեք նրանց Ազգային ժողով, մենք նրանց հարցեր ունենք տալու»,- ասաց Զոհրաբյանը: Զոհրաբյանը նաև […]

̰
Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք․ Ծառուկյանը՝ իրեն առնչվող քրգործի մասին

13:19 16.06.2020

Օրենքը բոլորի վրա է ազդում, բայց շինծու գործը ամոթ է։ Այսպես բնութագրեց իր առնչությամբ քրեական գործը ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Նա պնդեց, որ դրանով իրեն ավելի շատ հերոսացնում են։ Փոխարենը, ըստ Ծառուկյանի, իրեն կարող էին հարցնել կամ օգնություն ակնկալել, քանի որ երկրին հիմա կայունություն է անհրաժեշտ։ Իսկ ինքը` Ծառուկյանը, իր խոսքերով, ոչ մի բանի […]

̰
Ես կարամ ձեն չհանեմ, հանգիստ ապրեմ, բայց սիրտս տրաքում է․ Ծառուկյանը՝ հակահամաճարակային վիճակի մասին

12:58 16.06.2020

Կառավարությունը ձախողել է համահամաճարակային պայքարը։ Դա ոչ թե նրանից է, որ վատ մարդիկ են, այլ նրանից, որ փորձ չունեն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որին անձեռնմխելիությունից զրկելու հարց է քննարկվում։ «Ես կարամ ձեն չհանեմ, հանգիստ ապրեմ, բայց սիրտս տրաքում է»,- ասաց Ծառուկյանը։ Նա ասաց, որ դեկտեմբերից հայտնի է վարակի մասին, իսկ […]

̰
Գագիկ Ծառուկյանն ԱԺ ամբիոնից պատասխանեց իրեն ուղղված մեղադրանքին

12:48 16.06.2020

Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ իրեն ուղղվող մեղադրանքի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ինքը՝ Ծառուկյանը։ Սակայն նա հիմնականում անդրադաձավ քաղաքական խնդրին։ Ծառուկյանն ասաց, որ իր դեմ գործը հարուցվել է իր քաղաքական հայտարարությունից հետո։ Նա նշեց, որ ինքը ժամանակին հուշագիր է ստորագրել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ամեն հարցով փորձել է օգնել, […]

̰
ԱԺ հարակից տարածքից ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել քաղաքացիներ

12:10 16.06.2020

Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքված Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներից մի մասը բերման է ենթարկվել։ Ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը այն բանից հետո, երբ ոստիկանների հորդորից հետո ցուցարարները չեն լքել տարածքը։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների անցկացումը։ Բողոքի ակցիա անողների շարքերում է եղել նաև ըմբիշ Ռոման Ամոյանը, որը չենթարկվելով ոտիկանների պահանջին՝ ընդդիմացել է […]

̰
Չներկայացրեցիք Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր․ Աբովյանը՝ դատախազին

12:05 16.06.2020

«Զվարճալի է նայել, թե ինչպես եք փորձում ապացուցել, թե մածունը սև է»․ այսպիսի բնորոշում տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գլխավոր դատախազի միջնորդությանը Ազգային ժողովին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Աբովյանը պնդեց, որ դատախազը չի ներկայացրել քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր։ «Ձեզ ահաբեկե՞լ են, վախեցրե՞լ են, թե՞ դա Ձեր ընտրությունն է … դա Ձեր կամավո՞ր ընտրությունն է […]

̰
Հարգո՞ւմ եք Ձեր ուսադիրները, Ձեզ անհարմար չեք զգո՞ւմ․ Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազին

12:00 16.06.2020

Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախկինում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը, որ նույնպես գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել էր հենց Արթուր Դավթյանը։ Զոհրաբյանը հիշեցրեց, որ հարցազրույցիներից մեկում Դավթյանն ասել է, որ Փաշինյանի հարցով միջնորդությունը հետ է վերցրել փոխվարչապետի գրավոր դիմումից հետո։ «Հարգո՞ւմ եք […]

̰
Եթե ոչ թե Ծառուկյանը, այլ անհայտ մեկը լիներ, ավելի վաղ կլիներ գործը․ դատախազը բացատրեց՝ ինչու

11:58 16.06.2020

Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը գլխավոր դատախազին հարցրեց, որ եթե ապացույցները ձեռք են բերվել դեռ փետրվարին, ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի առնչությամբ գործը միայն այս օրերին սկսել։ Նա նաև հարցրեց, թե նույնը կլինե՞ր ընթացքը, եթե Ծառուկյանի փոխարեն անհայտ մարդ լիներ։ Դատախազ Արթուր Դավթյանը համաձայնեց, որ եթե գործը վերաբերեր ոչ թե պատգամավորի, այլ անհայտ մարդու, ապա […]

̰
Դուք ևս առիթ կունենաք քննիչներին հայտնելու, ոչ թե այստեղ ելույթով ասելու․ դատախազն՝ Էնֆիաջյանին

11:15 16.06.2020

Ծառուկյանին առնչվող գործը շինծու է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ Նա հայտարարեց, որ կուսակցության հիմնադիր անդամներից է, բայց գործում հիշատակվող մարդկանց չի ճանաչում։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ պատասխանեց, որ կարծում է՝ Էնֆիաջյանը նույնպես իրեն հայտնի տեղեկությունները ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ քննիչներին հայտնելու հնարավորություն կունենա։ Ինչ վերաբերում […]

̰
Ծառուկյանի գործով կաշառք ստացածները պատասխանատվության կանչվե՞լ են․ Սամսոնյանը՝ դատախազին

11:04 16.06.2020

Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվում է ոչ միայն կաշառք տալը, այլև այդ կաշառքը ստանալը։ Այս պնդումից հետո ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը գլխավոր դատախազին հարցրեց՝ արդյո՞ք պատասխանատվության կանչվել են կաշառք ստացած մարդիկ։ Դատախազն ասաց, որ դեռ պատասխանատվության կանչվողներ չեն եղել, բայց լինելու են։ Նա բացատրեց, որ օրենսդրությունը նախատեսում է այդպիսի գործընթաց։ Սակայն ըստ Դավթյանի՝ հանրային վտանգավորության տեսանկյունից […]

̰
Ինչո՞ւ հորս չեք հարցաքննել նախապես՝ մինչև ԱԺ գալը․ Առուստամյանը՝ դատախազին

11:03 16.06.2020

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդության մեջ հիշատակվում է նաև Սեդրակ Առուստամյանի անունը։ Վերջինս, ըստ դատախազի միջնորդության, մասնակցել է որպես ընտրակաշառք գումարների տրամադրմանը։ Առուստամյանի դուստրը՝ պատգամավոր Նորա Առուստամյանը, այսօր Ազգային ժողովում դատախազին հարցրեց, թե ինչո՞ւ իր հորը մինչև հիմա չեն հարցաքննել։ Պատգամավորը վստահեցրեց, որ եթե առերես հարցաքննություն լիներ, ապա այդ վարկածը կմերժվեր։ «Հատո՞ւկ […]

̰
Չի հաջողվելու համոզել, որ Ծառուկյանին մեղադրելու հիմքում որևէ փաստ կա․ Տոնոյանը՝ դատախազին

10:46 16.06.2020

Ազգային ժողովում գլխավոր դատախազի ելույթից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ Արթուր Դավթյանին չի հաջողվելու համոզել, որ նշված գործով Գագիկ Ծառուկյանին մեղադրելու որևէ փաստական հիմք կա։ Դավթյանն արձագանքեց, որ ինքը խորհրդարանում է հենց այդ համոզմունքն առաջ մղելու համար ու դրա նպատակով ներկայացրել է փաստերի մի փոքր մասը, որոնք հիմնավորում են գործի հետ Ծառուկյանի […]

̰
Միայն ԲՀԿ-ի և միայն 2017-ի կաշառքի դեպքե՞ր եք հայտնաբերել, ՀՀԿ-ի մասին չեք հայտնաբերե՞լ․ Թանդիլյանը՝ դատախազին

10:42 16.06.2020

Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու հարցը քննարկելու ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը գլխավոր դատախազին հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ միայն ԲՀԿ կողմից և միայն 2017 թվականին բաժանված ընտրակաշառքի դեպքերն են հայտնաբերել։ Թանդիլյանը հարցրեց՝ այլ կուսակցությունների, օրինակ, ՀՀԿ-ի կողմից նման գործողություններ ինչո՞ւ չեն փնտրել։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզաբանեց, որ հատուկ […]

̰
Փաստեր կան, որ նախկինում ևս ԲՀԿ-ն ձայներ է ապահովել ընտրակաշառքով․ գլխավոր դատախազ

10:38 16.06.2020

Ազգային ժողովում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր ներկայացնելիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատմեց հիմքերի մասին, որոնք վերաբերում էին 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերին։ Դավթյանը, սակայն, պնդեց, որ փաստական տվյալներ ունեն, որ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման գործողություններ արել է նաև նախկինում։ Դատախազը, մասնավորապես, հիշատակեց, որ Երևանի ավագանու […]

̰
Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացնում է Ծառուկյանին կալանավորելու հիմքերը

10:35 16.06.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողով է ներկայացրել միջնորդություններ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու համար թույլտվություն ստանալու համար։ Այժմ նա խորհրդարանին է ներկայացնում Ծառուկյանին անձեռնմխլիությունից զրկելու և կալանավորելու հիմքերը։ Առաջին դրվագով Դավթյանը պատմեց, որ ՀՀ քաղշին կոմիտեի ղեկավարի ներգրավմամբ գործի ընթացքում հայտնաբերվել են ընկերություններից մեկի փաստաթղթեր, որոնց մեջ հիշատակվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների […]

̰
ՌԴ-ում ոստիկանը հրաշքով փրկել է մեքենայից դուրս ընկած 3 տարեկան տղային

23:10 15.06.2020

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում իրավապահը օրերս մահից փրկել է երեք տարեկան մի տղայի: Այս մասին հաղորդել է երկրի մարզային ոստիկանությունը, հայտնում է RenTV- ն: Տեղական ՆԳՆ խոսնակի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Բիյսկայա և Պավել Մորոզով փողոցների խաչմերուկում: Միկրոավտոբուսի վարորդը խախտել է երթևեկության կանոնները: Այդ ընթացքում բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային: Նախնական տեղեկություններով՝ միկրոավտոբուսը վարող տղամարդը […]

̰
Ավստրալիայի երկնքով կանաչ հետագծով խորհրդավոր օբյեկտ է անցել

22:44 15.06.2020

Ավստրալիայի երկնքում աստղակերպ է երևացել: Ավստրալիայի ամբողջ բնակչությունը երկնքով անցնող և իր ետևից կանաչ փայլ թողնող օբյեկտի պատկերներն ու տեսանյութերն է տեղադրել սոցիալական ցանցերում: Աստղագետները կարծում են, որ օբյեկտը Asteroid 2002 NN4- ն է եղել, որը կիրակի անցել է երկիրը, հայտնում է Nine News- ը: Աստերոիդը շուրջ 570 մետր լայնություն է ունեցել և երկրից եղել […]

̰
SHANTNEWS-ը համադրել է երեկվա զարգացումները և այն 2 տեսանյութերը, որոնք այսօր տարածել է ԱԱԾ-ն

21:58 15.06.2020

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շուրջ 9 ժամ հարցաքննվել է։ Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Ծառուկյանի առանձնատանը: SHANTNEWS-ը համադրել է երեկվա զարգացումները և այն երկու տեսանյութերը, որոնք այսօր տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը. Տ․ Ուրիխանյան

21:09 15.06.2020

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին։ «Այսօր ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։ Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ֊ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական […]

̰
Ծառուկյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. «Իմ քայլը» հստակեցրել է դիրքորոշումը

21:02 15.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է արել և մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրել է, որ անդրադարձել են վաղը մեկնարկող լիագումար նիստի օրակարգին, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու դատախազի միջնորդագրերին: Մակունցը, սակայն, ավելին չի մանրամասնել, ասել է, որ իրենց դիրքորոշումը կարտահայտեն […]

̰
BACK_TO_TOP