TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Դավիթ Խաժակյանին բերման են ենթարկել

17:50 14.06.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին բերման են ենթարկում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

̰
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել հավաքի մասնակիցներին

17:36 14.06.2020

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքի մասնակիցներին։ Ավելի վաղ ոստիկանները 15 րոպե ժամանակ էին տվել ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին տարածքը լքելու համար։ Ոստիկանները հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։ Հիշեցնենք, որ Արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։

̰
Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի և Կոտայքի մարզի հյուրանոցառեստորանային համալիրներ

15:55 14.06.2020

Ոստիկանությունը, համագործակցելով տեսչական մերմինների հետ, շարունակում է արդյունավետ հսկողություն իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ՝ այս համատեքստում իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։ Հերթականը հունիսի 13-ին էր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումնների ծառայողները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ուժեղացված ստուգայցեր իրականացրին մայրաքաղաքում և Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային […]

̰
Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու են և վաղն ևեթ անձեռնմխելիության հարցը դնեն. ԲՀԿ-ական պատգամավոր

14:46 14.06.2020

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողություններին: Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ հենց վաղը արտահերթ նիստում կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը: «Ներքին տեղեկություն ունենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել վկայի կարգավիճակով, սակայն նրան ձերբակալելու մասին որոշում են կայացնում և անձեռնմխելիությունից […]

̰
Լարված իրավիճակ․ ԱԱԾ-ի դիմաց հավաքվածներին բերման են ենթարկում

14:01 14.06.2020

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ոստիկաններն ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին 5 րոպե ժամանակ տվեցին տարածքը լքելու համար, քանի որ հավաքներն արգելված են։ Այժմ ԱԱԾ-ի դիմաց հավաքվածներին բերման են ենթարկում։ Նրանց թվում են ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]

̰
Ոստիկաններն ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին 5 րոպե ժամանակ տվեցին տարածքը լքելու համար

13:35 14.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննության է: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել էր․ «Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց: Պարոն Ծառուկյանին հրավիրել են հարցաքննության: Քաղաքական հետապնդումները շարունակվում են»: Ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ՝ հավաքներն արգելված են։ Ոստիկաններն ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին 5 րոպե ժամանակ տվեցին տարածքը լքելու համար։ Ինչպես ավելի […]

̰
Մեքսիկացի ֆուտբոլիստը «գոլ է խփել» մահվանից հետո

12:40 14.06.2020

Մեքսիկական «Մոնտերեյի» ֆուտբոլիստները յուրահատուկ ձևով են հարգել իրենց թիմակից Ալեքսանդր Մարտինեսի հիշատակը: Նրանք հրաժեշտի արարողության ժամանակ Մարտինեսի դագաղը բերել են ֆուտբոլային դաշտ՝ նրան հնարավորություն տալով կյանքում վերջին գոլը խփել: Գնդակով հարվածել են դագաղին, այնպես, որ անդրադարձով հայտնվի դարպասում: #Oaxaca | #Cuenca ? Compañeros de Alexander lo despiden, mete su último gol. pic.twitter.com/dJ9hY2DaTW — Noticias de […]

̰
Ինչ իրավիճակ է Գագիկ Ծառուկյանի առանձնատան մերձակայքում

12:26 14.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի Առինջում գտնվող առանձնատունը առավոտից շրջափակված է եղել իրավապահներով։ Խուզարկությունները սկսելուց որոշ ժամանակ անց գործողությունների վայր են մեկնել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իսկ առանձնատան դարպասների մոտ հավաքվել են Ծառուկյանի մի խումբ աջակիցներ:  

̰
Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր

11:59 14.06.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

̰
Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

23:23 13.06.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Օղակաձև զբոսայգու վերակառուցման մասին: «Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը։ Այս փուլում կվերականգնվի և հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչև Վարդանանց փողոց։ Հետո՝ մնացածը, հերթականությամբ»,- գրել է Երևանի քաղաքապետը:

̰
ԱՄՆ-ում քաղցրակեր ավազակն իր հետևից «շոկոլադե հետք» է թողել

23:13 13.06.2020

Ամերիկյան Բեի-Սիթի քաղաքում քաղցրակեր ավազակը մուտք է գործել շոկոլադների խանութ ու իր հետ տարել ամբողջ ապրանքատեսականին: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Չարագործը, բացի քաղցրավենիքից, ոչինչ չի կերել: Նա մտել է խանութ՝ կոտրելով ապակին: Գողը չի հայտնաբերվել:

̰
Ձկնորսն իր որսի համար կռվել է շնաձկան հետ ու պարտվել

23:00 13.06.2020

Շոտլանդացի ձկնորսը Լյուս նեղուցում իր որսի համար կռվի է դուրս եկել շնաձկան հետ ու պարտվել, հայտնում է The Mirror-ը: 36-ամյա Ստյուարտ Ռիչչին ձկնորսությամբ է զբաղվել նեղուցում, կարթը գցել է ու հանկարծ այն բռնել է ջրշունը: Հենց ձկնորսը քաշել է կարթը, նկատել է, որ դրանից քիչ այն կողմ ինչ-որ շարժ կա: Պարզվել է, որ ջրշան հետևից […]

̰
Նոր Զելանդիայից տիեզերք է բաց թողնվել արբանյակների բույլ

22:45 13.06.2020

Դեռևս մարտին նախատեսված հրթիռային արձակումը Նոր Զելանդիան միայն այսօր է կարողացել իրականացնել պանդեմիայի պատճառով։ Ամերիկյան մասնավոր ընկերությունն իր սարքով տիեզերք է ուղարկել մի խումբ արբանյակներ։ Այս մասին հայտնել է Rocket Lab ընկերությունը։ Today's mission marked our 12th Electron launch.🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀 Didn't catch the webcast? Watch the replay here:https://t.co/wu2doLHzj2 — Rocket Lab (@RocketLab) June 13, 2020 Ընկերության […]

̰
Կրկնվո՞ւմ է արդյոք Աֆրիկյանների շենքի պատմությունը, թե՞ ոչ. քննարկում Երևանի քաղաքապետարանում

21:55 13.06.2020

Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր համատեղ նիստ են հրավիրել՝ քննարկելու մայրաքաղաքի Ֆիրդուսու փողոցում քանդվող շինությունների հարցը: Նիստին հրավիրված են եղել նաև կառավարության ներկայացուցիչներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բողոքի ակցիաներ Լոնդոնում և Փարիզում

21:43 13.06.2020

Փարիզում և Լոնդոնում շարունակվում են ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ակցիաները: Հազարավոր մարդիկ «սևամորթների կյանքը նշանակություն ունի», «ես չեմ կարողանում շնչել» պաստառներով դուրս են եկել փողոց և պահանջում են արդարադատություն և ռասայական խտրականության բացառում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: […]

̰
Համավարակը կանխելու համար պետք է կիրառել հեղինակության ուժ. Մասիս Պողոյան

20:55 13.06.2020

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիր է, ունի սոցիալական խորը բաղադրիչներ և կարող է վերածվել նաև քաղաքական ու տնտեսական խնդիրների: Դրանք իրենց հերթին կարող են նպաստել համաճարակը ոչ ցանկալի ուղղություններով տանելուն: Այս մասին «Հեռանկարի» ձևաչափով հեռավար զրույցում ասել է սոցիոլոգ Մասիս Պողոյանը: Նա անդրադարձել է խնդրի տարբեր կողմերին ու հետևանքներին: «Քանի որ […]

̰
Վարչապետը կորոնավիրուսի խնդրի լուծումը տեսնում է կառավարություն-հանրություն համագործակցության միջոցով

20:43 13.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հերթական ճեպազրույցն է անցկացրել: Վարչապետը նշել է, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: «Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում […]

̰
Բժիշկ, ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը երգ է գրել՝ նվիրված բուժաշխատողներին

20:16 13.06.2020

Բժիշկ,  ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը երգ է գրել՝ նվիրված բուժաշխատողներին: «Համաճարակային երգ․․․Մշակիր ձեռքերդ, հարգելի՛ս Ու կրիր դիմակ պաշտպանիչ․․․:  Իմ երգը նվիրում եմ այս օրերին համաճարկի դեմ պայքարող բոլոր բուժաշխատողներին․․ Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք պահպանել բոլոր սահմանված կանոնները»,- գրել է Նարեկ Մելքոնյանը։

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է Չինաստանում բենզատարը բռնկվում

18:59 13.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում բենզատար մեքենա է պայթել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 117 մարդ: Այս մասին հայտնում են Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունից: Դեպքի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվել: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով բաքը թռել է մոտ 100 մետր՝ անցնելով եռահարկ և քառահարկ շինությունների միջով: Հարևանությամբ գտնվող տներում […]

̰
Մեր ամենամեծ առավելությունը և, թերևս, ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ. Փաշինյան

18:57 13.06.2020

Մեր ամենամեծ առավելությունը և, թերևս, ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ։ Այդ մասին նշել է վարչապետը՝ անդրադառնալով կառավարության ու առողջապահության նախարարության թույլ տված սխալների ազդեցությանը։ «Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք։ Մենք ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, որպեսզի ճիշտ լուծումների գանք։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին […]

̰
Հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ․ Փաշինյան

18:39 13.06.2020

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն: «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն՝ բակերից է այն տարածվում, և կներգրավվեն նաև քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: […]

̰
Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու․ Փաշինյան

18:27 13.06.2020

Փորձը ցույց է տալիս, որ շատ քաղաքացիներ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և դրա համար էլ ուժեղացվելու են վարչական լծակները։ Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետը։ «Այսպիսի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, դրանք չեղարկվելու են։ Ես ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, այդպիսի հույսերն իզուր […]

̰
Վարչապետը ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով

18:23 13.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով՝ այն ուղղելով բոլոր այն մարդկանց, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները։ Փաշինյանը նշում է, որ օր օրի ավելանում է կանոնները պահողների թիվը։ Ավելանում է նաև նրանց թիվը, ովքեր ակտիվորեն հորդորում են մյուսներին՝ հետևել կանոններին։ Փաշինյանն անդրադարձավ նաև առավոտյան տեղի ունեցած իր ուղիղ միացմանը, որի ժամանակ […]

̰
Վարակը հիմնականում տարածվում է բակերում․ Փաշինյան

18:10 13.06.2020

Պարետատան նիստից հետո տեղի է ունեցել ճեպազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վարակը հիմնականում տարածվում է բակերում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չինաստանում նավթատար մեքենա է պայթել. կան զոհեր և վիրավորներ

18:06 13.06.2020

Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում նավթատար մեքենա է պայթել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ ավելի քան 117 մարդ: Այս մասին հայտնել է CGTN-ն: Պայթյունը տեղի է ունեցել մայրուղում, ինչի հետևանքով փակվել են մի շարք մուտքեր: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունը նաև վնասել է հարակից բնակելի տները, մեքենաները և գործարանային արտադրամասերը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են […]

̰
Վերջին հինգ օրվա ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման 57 դեպք

16:30 13.06.2020

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ակտիվ աշխատանքը շարունակվում է։ Հունիսի 12-ին Կողբ համայնքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ և 590-ից ավելի ինքնաձիգի փամափուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ պապին։ Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Իջևանում բնակվող 30-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել […]

̰
Հայաստանը դեռ նոր է մտնում կորոնավիրուսի պիկային վիճակ, և իր ծանրաբեռնվածությունը դեռ չի անցել. Հրանտ Միքայելյան

15:46 13.06.2020

Այս օրերին կորոնավիրուսի հետ կապված թվային տվյալներն ամենախոսունն են: Թե՛ Հայաստանին, թե՛ դրանից դուրս առնչվող թվերի փիլիսոփայությունը հաղորդավար Քրիստինե Ալագուլյանը քննարկել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արաս Օզբիլիսը «Կուբանի» ամենաթանկ վաճառքների ցանկի 2-րդ տեղում է

15:34 13.06.2020

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է Կրասնոդարի «Կուբանի» ամենաթանկ տրանսֆերների վաճառքի տասնյակը: Ցուցակի երկրորդ տեղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերն է Մոսկվայի «Սպարտակ»՝ 8 մլն եվրոյի դիմաց: Առաջին տեղում կոտդիուվարցի հարձակվող Լասինա Տրաուրեյի տրանսֆերն է, որը 18 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»:                     […]

̰ ̰
Շարային հրահանգավորում ՀՀ ոստիկանությունում

14:20 13.06.2020

Հունիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն անցկացրեց շարային հրահանգավորում: Հրահանգավորմանը մասնակցում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, շտաբի, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կրթահամալիրի և ոստիկանության կենտրոնական վարչակազմի այլ ստորաբաժանումների ծառայողներ, որոնք պետք է ներգրավվեն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նպատակով իրականացվող արտակարգ ռեժիմով ծառայությանը։ Ոստիկանության պետի տեղակալը անձնակազմին հրահանգեց […]

̰
BACK_TO_TOP