12:54 17.06.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել. «ՊԷՏ/ԿՏ 17.06.2020թ. Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սկսել է իր աշխատանքները և ընդունում է պացիենտների պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտության համար: ՊԷՏ/ԿՏ հետազոտությունը ցուցված է հիմնականում քաղցկեղ ունեցող պացիենտներին: Այս հետազոտությունը նախկինում չի եղել Հայաստանում և մեր քաղաքացիները ստիպված են եղել դրա համար մեկնել արտերկիր: Դրա […]
12:40 17.06.2020
Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց, որ դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն՝ համավարակի հետ կապված մանրամասներ ճշտելու համար: «Դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն, որտեղ մենք ուզում ենք հասկանալ և մեր ժողովրդին ներկայացնել, թե ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ […]
12:28 17.06.2020
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործն այսօր սկսվեց լարված մթնոլորտում: Նախ՝ 20 րոպե ուշացած ներկայացավ պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ Եգորյանը հերթական անգամ ուշացել է այն դեպքում, երբ դատարանը պետք է հարցաքննի հենց Եգորյանի միջնորդությամբ դատակոչված՝ քրեական գործից անջատված մասով ամբաստանյալներին: Եգորյանն ասաց, որ […]
11:54 17.06.2020
Մյունխենի «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Բունդեսլիգայի 32-րդ տուրի խաղում Հանս-Դիետեր Ֆլիկի սաները 1:0 հաշվով պարտության մատնեցին Բրեմենի «Վերդերին»։ Հանդիպման միակ գոլը խփեց առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: Նշենք, որ ընդհանուր առմամբ «Բավարիան» նվաճեց 30-րդ չեմպիոնական տիտղոսը: Եվրոպական առաջատար առաջնությունների ակումբների մեջ անընդմեջ նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով մյունխենցիները հավասարվեցին «Յուվենտուսին»:
11:30 17.06.2020
Հանրապետության համայնքներում, որտեղ մեկից ավելի դպրոց կա, առաջին դասարանցիների ընդունելությունն էլեկտրոնային հայտագրման միջոցով է իրականացվում: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախորդ տարի Երևանում այդ համակարգը փորձարկվել է: «Այս տարի փաստացի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40 հազար թիվը»,- նշեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների […]
10:56 17.06.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցի ժամանակ հայտարարեց. «Մեծամասնությունը, ով իշխանության եկավ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա Հայաստանը փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան եմ ուզում ասել խորհրդարանական մեծամասնությանը․ վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս […]
09:34 17.06.2020
Հունիսի 16-ին՝ ժամը 19:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes ML320» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գևորգ Կ․, ծնված 1989 թ.)։ […]
00:00 17.06.2020
Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն […]
21:49 16.06.2020
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սա շինծու գործ է և հեռացավ։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 […]
21:16 16.06.2020
Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթանցներում որտեղ է ավարտվում իրավականի սահմանագիծը և որտեղ են նշմարվում քաղաքական երանգներ: Այս խնդրի շուրջ վերջին օրերին հասարակական-քաղաքական շրջանակներից կարելի է լսել խիստ հակասական մեկնաբանություններ: Որտեղ են այդ հակասականության ակունքները. թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
19:48 16.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի շրջանակում պարետատունն ավելացնում է կորոնավիրուսի հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետևող կարգախմբերի թիվը: «Մենք էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության նկատմամբ: Մինչև […]
19:21 16.06.2020
Հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։ «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեց ապակե և պլաստմասսայե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման […]
19:17 16.06.2020
Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին երիտասարդի վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու […]
18:55 16.06.2020
«Չեմ ուզում թաքցնել՝ մի քանի անգամ եղել է, որ կարանտինին վերադառնալու եզրին ենք եղել»,- պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ հետո վերլուծել են ու հասկացել՝ վիրուսի տարածման ամենամեծ օջախները բակերն են, զրուցարանները, հարևաների հետ շփումները: Վարչապետն ասում է՝ կարող են արգելել, օրինակ՝ Հանրապետության հրապարակ գնալ, բայց հարևանները միմյանց տուն են գնում, […]
18:48 16.06.2020
Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի մասնագետները հայտարարել են, որ դեքսամետազոնով ստերոիդային բուժման ցածր չափաբաժինները մեծ առաջընթաց են արձանագրել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ դեղամիջոցը 40-ից 28 տոկոսով կրճատում է մահվան ռիսկը թոքերի արհեստական շնչառության սարքերին միացրած հիվանդների մոտ, իսկ թթվածնի կարիք ունեցողների մոտ կրճատում է մահվան […]
18:40 16.06.2020
Վերջին մեկ ամսվա ընթացքում 4000 շրջայց է կատարվել, որից միայն 1000-ի դեպքում են արձանագրություններ կազմվել: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա նկատեց՝ միտում կա, որ հանրային սննդի օբյեկտների ղեկավարները, անսալով կոչերին, իրականացնում են հակահամաճարակային միջոցառումները: Ավետիսյանը խոսեց նաև խախտումների մասին՝ հաճախորդների միջև համապատասխան հեռավորություն […]
18:17 16.06.2020
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նա նաև հայտնեց նոր որոշման մասին: Այսպես, վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի: Որոշման անհրաժեշտությունը վարչապետն այսպես մեկնաբանեց՝ շատ դեպքերում դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարց […]
18:07 16.06.2020
Կուսակցության ղեկավարությունը ստանձնելու մասին խոսք չկա: Այդ մասին ԱԱԾ շենքի մոտ ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ մշտապես կապի մեջ կլինեն Գագիկ Ծառուկյանի հետ: Նա նշել է, որ իրենցից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի, բայց չի ցանկանում հրապարակել իրենց և մյուս կուսակցությունների հետ ունեցած խոսակցությունների բովանդակությունը: Արդյո՞ք հնարավոր է, որ Ծառուկյանը նորից հայտարարի, որ հեռանում է […]
18:05 16.06.2020
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ քվեարկությունը։ Դրան մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները, մյուս երկու խմբակցությունները չմասնակցեցին նաև այս քվեարկությանը։ 87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը համաձայնություն տվեց Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու միջնորդությանը, որը ներկայացրել էր գլխավոր դատախազը։ Հիշեցնենք՝ դրա համար որպես հիմք […]
17:40 16.06.2020
ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, և ես կարծում եմ, որ հասկանալու հետ կապված որևէ մեկը խնդիրներ չունի և շատ լավ հասկանում է, թե ինչ է նկատի ունենում ԲՀԿ-ն, երբ հայտարարում է, որ կառավարության 100 տոկոսը, այդ թվում և վարչապետը, պետք է փոխվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Իվետա […]
17:36 16.06.2020
Առաջիկայում գուցե հնարավոր լինի հարցազրույց կազմակերպել Ծառուկյանի փաստաբանական թիմի հետ, որ իրավական հարցերին պատասխանեն: Այդ մասին լրագրողներին ասել է Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ քննվող գործի մանրամասներից տեղյակ չէ: Ճշտող հարցին, թե արդյո՞ք ընտանիքի ուրիշ անդամներ ներգրավված են գործընթացում, Տոնոյանը նշել է, որ ըստ իր տեղեկության՝ ուրիշ գործի շրջանակում հարցաքննության կանչվել է Նվեր Ծառուկյանը: «Ես տեղյակ […]
17:28 16.06.2020
Մեր համաքաղաքացիները պարզապես ինքնաբուխ եկել էին այստեղ իրենց բարոյական աջակցությունը պարոն Ծառուկյանին ցույց տալու համար: Այսօր էլ, այստեղ էլ, մարդիկ առանց որևէ պայմանավորվածության հավաքվում են էստեղ: Այդ մասին ԱԱԾ շենքի մոտ ասել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:44 16.06.2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգային ժողով ներկայացրած նոր միջնորդությամբ խորհրդարանին առաջարկում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և նրան կալանավորելու համաձայնություն տալ։ Նա այս միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ազատության մեջ գտնվելով խոչընդոտել ապացույցների հավաքմանը։ Դատախազի բնորոշմամբ՝ Ծառուկյանից մարդկանց ֆինանսական և քաղաքական կախվածությունը, ինչպես նաև նրա ֆինանսական […]
16:35 16.06.2020
«Վերմիշյանի գործով այլ անձի մոտ խուզարկություն են արել և թղթեր են հայտնաբերվել, որոնք վերաբերում են Ծառուկյանին: Եթե լինեին թղթեր, որոնք կվերաբերեին ինձ, կգային իմ հետևից: Հարցը կարող է հետաքրքրել նաև մեր միջազգային գործընկերներին, եթե կլինեն հարցեր, մենք կպատասխանենք»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն կարծիքին, թե Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները […]
16:31 16.06.2020
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման ընդունումից հետո Ազգային ժողովը այս պահին էլ քննարկում է նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։ Այն ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դավթյանը ասաց, որ քրեական գործի մանրամասներին արդեն անդրադարձել է ու կներկայացնի այն հիմքերը, որոնք թույլ են տալիս ազատազրկման հարց քննարկել։ Դատախազը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է և ղեկավարել […]
16:16 16.06.2020
«Ես վերահաստատում եմ երեկ արված իմ հայտարարությունն այն մասին, որ չեմ բացառում, ունեմ այն համոզմունք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից այդ քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում, չգիտեմ՝ ում կողմից տեղեկություններ են հասել, որ կան որոշակի խնդիրներ իրավական դաշտում: Բնականաբար, քաղաքական հայտարարություն անելը ենթադրում էր վահան՝ այս ամենից պաշտպանվելու համար, […]
15:44 16.06.2020
«Եթե հնարավորություն լինի իրավական առումով, կքվեարկենք նաև երկրորդ հարցի վերաբերյալ: Ուսումնասիրելով դատախազության կողմից ներկայացրած միջնորդությունը, նաև այսօր հետևելով նրա ելույթին, հարցուպատասխանին, պատգամավորները իրենց խղճի ու մտքի համոզմունքով, փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը՝ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի կոչմամբ ու առաքելությամբ: Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցելու, միջնորդություն է բերվել ԱԺ, որով պատգամավորները պետք է արտահայտեն […]