19:52 15.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ հասարակության մի զգալի հատվածը շարունակում է չպահպանել անվտանգության կանոնները և չկրել դիմակներ: «Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին […]
19:10 15.06.2020
Անհրաժեշտ կանոնները չպահպանելու դեպքում չի հաղթահարվի համաճարակը: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս համոզմունքը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչև մենք այս պայմանները չպահենք, չի հաղթահարվելու այս համաճարակը: Կներեք, որ այդպիսի կոպիտ բան եմ ասում՝ կա՛մ հաղթահարվելու է հետևյալ կերպ, որ բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և դրանից հետո միայն թվեր կիջնեն: […]
18:55 15.06.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրապարակել է Հայաստանի տարբեր մարզերում, տեսարժան վայրերում արված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջում, շփվում միմյանց հետ առանց դիմակների: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն: «Ինքս ինձ […]
18:49 15.06.2020
Դիմակ պետք է կրել միշտ ու ամենուր, բացառությամբ սնվելուց: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս անհրաժեշտությունն է ընդգծել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վերջին օրերի հայտնագործությունը, որ օդում կախված երկար մնում են վիրուսի մասնիկները, գալիս է ապացուցելու, որ նույնիսկ եթե մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, մենք ոչ մի երաշխիք չունենք, […]
18:34 15.06.2020
ԱՀԿ-ն հորդորում է, որ ռիսկի խմբի քաղաքացիները հնարավորության դեպքում կրեն բժշկական դիմակներ, քանի որ դրանք ավելի լավ են պաշտպանում վիրուսի թափանցումից: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մեր ներկրողները կարծում են, որ մոտակա մեկ ամսում գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային […]
18:31 15.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Քիչ առաջ ստացանք գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: ԱԺ խորհուրդը քննարկեց միջնորդությունները, դրանք ընդգրկվեցին վաղվա լիագումար նիստի օրակարգ»: Մանրամասները՝ տեսանյութում:
17:49 15.06.2020
Որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որի մասին տեղեկացել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առանձին անդամներ, գուցե միայն խմբակցության ղեկավարը և որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես «քաղաքական պրոցես» կամ «քաղաքական ճնշում». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ […]
17:45 15.06.2020
Հունիսի 10-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ։ Այդ ընթացքում բաժնում հնչեց ևս մեկ ահազանգ. «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի […]
16:27 15.06.2020
Հունիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ կանգառի կետերում՝ Տեսչական մարմնի մասնագետների և ոստիկանության ծառայողների հետ համատեղ։ Վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ՀՀ […]
16:23 15.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ: Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներ, արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը, և պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների […]
15:44 15.06.2020
Եթե չի լրացել կենսաթոշակառուի 75-ամյակը, նա չի կարող կենսաթոշակ ստանալու եղանակ ընտրել, այլ պետք է օգտվի օրենքով սահմանված անկանխիկ վճարման եղանակից: Այս մասին կառավարության նախաձեռնած օրենքի գործողության ժամկետը 6 ամսով հետաձգվել է, իսկ օրինագծի նախնական տարբերակում մի շարք փոփոխություններ են արվել: Դրանք այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի և […]
13:53 15.06.2020
Այսուհետև Հայաստանում կանցկացվեն քաղցկեղի ախտորոշման բացառիկ հետազոտություններ. Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը ցիկլոտրոն արագացուցչի գործարկումից հետո անցել է որակի միջազգային ստուգում և պատրաստ է ընդունել պացիենտների։ ՀՀ կառավարության էջում տեսանյութ է հրապարակվել։
13:44 15.06.2020
Կան իրավական գործընթացներ, և մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Իր գործողություններով դա փաստում է իշխանությունը, օրինակ՝ երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը և այդ […]
13:38 15.06.2020
Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը, խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, ասել է, որ իրենց գործողություններով որևէ սահման չեն անցել, որևէ քաղաքական հետապնդում իրենց իշխանության օրոք չի եղել և չի էլ կարող լինել։ «Քննադատություններ հնչում են այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես […]
12:57 15.06.2020
Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ ծնվել է Ալիսան: «Այս տարի մեզ մոտ արդեն ծնվել են 4 եղնիկ. 1 պտավոր՝ Բեմբին և 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։ Մուֆլոնների ընտանիքում ծնվել են 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։ Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:40 15.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է հաշվետվություն: «Ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 7 073 500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 640 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ […]
12:29 15.06.2020
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը, ԱԱԾ-ի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա խոսել է այն հայտարարությունների մասին, թե ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել և որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական երանգ ունի: «Իրավական գործընթացն ունի ժամկետ: Քաղաքական երանգ տալը փորձ է ուղղակի սակարկումների գնալ»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ […]
12:22 15.06.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվել է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերմանը և տրամադրմանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:57 14.06.2020
Ծառի մոտ «պարող» ուրալյան արջի տեսանյութը տեղադրվել է Վիսիմսկի արգելոցի YouTube-ի ալիքում: Կադրերում կենդանին քորում է մեջքը ծառի միջոցով ՝ բարձրանալով ետևի ոտքերի վրա: Նա շրջվում է տարբեր ուղղություններով և նույնիսկ կքանստում: Նրա շարժումները պար են հիշեցնում:
23:09 14.06.2020
Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Նա լրագրողների հետ կարճատև ճեպազրույցում դարձյալ հայտարարեց, որ իր նկատմամբ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն և հեռացավ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի Առինջում գտնվող առանձնատունը առավոտից շրջափակված է եղել իրավապահներով։ Խուզարկությունները սկսելուց որոշ ժամանակ անց […]
22:55 14.06.2020
94-ամյա գերմանուհի Յոհաննա Կվաասի պատմությունը կարող է օրինակ լինել շատ մարդկանց համար, ովքեր չափազանց ծույլ են սպորտով զբաղվելու համար: Չնայած իր պատկառելի տարիքին՝ տատիկը շարունակում է կատարել իր սիրելի մարմնամարզությունը, և նա աշխարհի ամենատարեց գործող մարմնամարզուհին է: Մրցույթում առաջին անգամ Յոհաննան ելույթ է ունեցել ութ տարեկան հասակում՝ 1934-ին: Կվաասը երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի, և […]
20:35 14.06.2020
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքի մասնակիցներին։ Ավելի վաղ ոստիկանները 15 րոպե ժամանակ էին տվել ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին տարածքը լքելու համար։ Ոստիկանները հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։
20:25 14.06.2020
Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ է տալիս ԱԱԾ շենքի մոտ ակցիան դադարեցնելու համար։ Ոստիկանների խոսքերով՝ տարածքը չլքելու դեպքում դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ և Ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են
20:14 14.06.2020
Ինդոնեզիայի Մուխ անունով 31-ամյա բնակիչը Facebook սոցիալական ցանցում հանդիպել է Միտա անունով մի աղջկա: Նրանց միջև սկսվել է նամակագրություն, այնուհետև հանդիպել են: Մուխը սիրահարվել է առաջին հայացքից՝ Միտային համարելով «գեղեցիկ և նազելի»: Նրան հանդիպելուց շուրջ մեկ ամիս անց Մուխն ամուսնության առաջարկ է արել, որն անմիջապես ընդունվել է: Ավանդաբար փեսացուի ծնողները Միտայի համար տեղի չափանիշներով մեծ […]
19:05 14.06.2020
Ս. Էջմիածնի մայր տաճարի գմբեթի խաչի օծումն ու տեղադրումը։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:54 14.06.2020
Իտալիայում 60-ամյա մի կին ուղեղի վիրահատության ընթացքում ձիթապտուղ է լցոնել: Այս մասին ասում է TSN- ն: Որպեսզի բժիշկները կարողանան իրենց գործողությունները համակարգել հիվանդի վիճակի հետ, նրա գիտակցությունը պահպանել են և զբաղեցրել են նրան թեթև աշխատանքով: Վիրահատությանը մասնակցել է 11 բուժաշխատող, այդ թվում՝ հոգեբան: Միջամտությունը տևել է 2,5 ժամ: Այս ընթացքում հիվանդը լցոնել է 90 ձիթապտուղ: […]
18:44 14.06.2020
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ գորշողությունները։ Նրանց մի մասը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները […]