22:02 17.06.2020
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հունիսի վերջին հեռավար տեսաժողով կկայանա: «Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցյալ ամիս համանախագահները համատեղ տեսահամաժողով են անցկացրել։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է իրականացնել մինչև հունիսի վերջ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքերով՝ հստակ ամսաթիվ ավելի […]
21:24 17.06.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից, կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Նիստը, կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին։ ԲՀԿ անդամները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ ակնկալում են դատարանի անաչառ որոշումը, հակառակ դեպքում կանգ չեն առնելու և շարունակելու են պայքարը` պահանջելով նաև կառավարության հրաժարականը: Մինչ նիստի ավարտը դատարանի բակից նաև բերման ենթարկվեցին մի շարք […]
21:07 17.06.2020
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար դժվար կլինի, երբ իրենց ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, չլինի կազմակերպչական անմիջակյան աշխատանքների գլխավերևում։ Սակայն, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում»,- հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց դատարանի բակ եկած ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Նա նաև նշեց, որ ամեն սցենարի պատրաստ են, […]
19:51 17.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը ժամանեց: Հիշեցնենք, որ այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարան են ժամանել նաև Արթուր Վանեցյանը, […]
19:46 17.06.2020
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթացներին: «Ձեր նշած քաղաքական ուժի հարաբերություններում եղել է հետևյալը, որ իշխանությունը նախկինում էս քրեական գործերը միշտ օգտագործել է, որպեսզի էդ ուժերին պահի կոնտրոլի տակ, մտցնի կոալիցիա, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել: Իսկ մեզ պետք չի քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ մի երկու հայտարարություն […]
19:28 17.06.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում որոշ շրջանակների մեկնաբանությունը, թե դա քաղաքական ենթատեքստ ունի: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց՝ այն մեկնաբանությունները, թե գործընթացը քաղաքական է, հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրգործեր: «Հենց այդ […]
19:10 17.06.2020
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Աշտարակի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արծվի թևեր» կոչվող տարածքում ապօրինի զենք է թողել։ Աշտարակի ոստիկաններն այդ տարածքում հայտնաբերեցին առանց գործարանային համարի ինքնաձիգ ու դատարկ պահունակ։ Գավառում բնակվող 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ՏՕԶ» տիպի հրացան ու ինքնաձիգի 22 […]
18:32 17.06.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չունենք շրջակա միջավայրի նախարար, սակայն ունենք մի շարք բնապահպանական խնդիրներ՝ Սևանա լճում ձկնագողություն, Արարատում նախորդ տարի արագիլների անկում, Լոռու մարզում ի հայտ եկած թրթուրներ, որ անտառներն էին ոչնչացնում նախկինում, այժմ էլ պտղատու ծառերը։ Ապա պատգամավորը հարցրեց, թե ի վերջո ե՞րբ ենք […]
18:06 17.06.2020
Այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կամ նրա առանձին անդամի հետ կարող են խոսել հեգնանքով: «Ընդ որում՝ խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր: Հիմա պարզվում է, […]
17:42 17.06.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին, հետաքրքրվեց՝ տնտեսական ճգնաժամի մեջ գտնված Լիբանանը, որ տարբեր հաշվարկներով օգոստոսին սովի մեջ կհայտնվի, արդյո՞ք Հայաստանը լիբանանահայ համայնքին աջակցություն կտրամադրի։ «Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրներին, մշտապես կապի մեջ ենք, ընդհանուր առմամբ, սոցիալ-տնտեսական վիճակն այնտեղ շատ ծանր է, անհրաժեշտ է վերջնականացնել որոշ գնահատականներ՝ կապված մեր […]
17:19 17.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը այս պահին հաշվարկ կատարել է գործազրկության ընդհանուր թվերի վերաբերյալ, ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը աղքատության առումով, և արդյոք կառավարությունն ունի՞ այն մարդկանց քանակը, որ կորոնավիրուսի այս շրջանում կորցրել են աշխատանքը, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռևս գնահատականներ տալը դեռ վաղ է։ […]
17:07 17.06.2020
Կառուցողական մոտեցում ցուցաբերել և ի վերջո հրապարակային համաձայնել իմ բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: «Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018 թվականից հետո դրել է Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային քաղաքականության հիմքում, […]
17:02 17.06.2020
Ֆիրդուսի թաղամասի տարածքը ճանաչվել է գերակա շահ, 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգ, որը հաստատվել է քաղաքաշինության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս մասին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հեղափոխությունից առաջ կառուցապատողներին տրված են եղել լոտերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները, որտեղ նշված է եղել հարկայնությունն ու կառուցապատման տոկոսը»,- ասաց նա: Նա նշեց, որ հեղափոխությունից […]
15:23 17.06.2020
Չորեքշաբթի՝ հունիսի 17-ին, Օդեսայում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ինքնաթիռն ընկել է քաղաքի վրա: Հիշեցնենք, որ ոչ այնքան վաղուց, նման դեպք էր տեղի ունեցել Դնեպրի մոտ: Ըստ նախնական տվյալների՝ այն «վայրէջք է կատարել» Օվիդիոպոլի ճանապարհի վեցերորդ կիլոմետրում՝ Մետրոյի առևտրի կենտրոնի և Օդեսայի միջազգային օդանավակայանի միջև: Ականատեսները հայտնում են զոհերի մասին. զոհվել է երկու մարդ: Նրանք, […]
15:18 17.06.2020
Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից մոտ 1 ամիս առաջ: Այդ մասին լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ քիչ առաջ ստացել են այդպիսի հանձնաժողով ստեղծելու մասին գրություն: Նա նշել է, որ իրենցից հետո այդպիսի կոչ խորհրդարանական ուժերին արել է Վանեցյանը, և այսօր արդեն այդ գործընթացը նախաձեռնել է «Բարգավաճ […]
15:03 17.06.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ «Լեգանեսի» հետ խաղում: Արգենտինացին երկրորդ խաղակեսում 11 մետրանոց հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Դա նրա 699-րդ գոլն էր կարիերայում (629-ը «Բարսելոնայի» կազմում, 70-ը` Արգենտինայի հավաքականում): Բացի դրանից՝ Մեսսին 11 մետրանոց հարվածով 56-րդ գոլն է խփել Լա Լիգայում, և այդ ցուցանիշով երկրորդ տեղը կիսում է Ուգո Սանչեսի հետ՝ զիջելով […]
14:52 17.06.2020
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ պաշտպանները մայիսի 13-ին միջնորդել էին ընդհանուր իրավասության դատարանին՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ փոխել կամ վերացնել Քոչարյանի խափանման միջոցը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, կիրառել գրավ […]
14:01 17.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տեսադաշտում է հայտնվել հայկական արմատներ ունեցող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը: Այս մասի հայտնում է NEWS.am Sport-ը: Կապառոսն արդյունավետ զրույց է ունեցել 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հունվարին համալրել է ՄԼՍ-ը ներկայացնող «Կոլոմբուս Քրյու» ակումբի կազմը և արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը նոր առաջնությունում: Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին […]
13:59 17.06.2020
Ոստիկանության արտակարգ ծառայությունը մայրաքաղաքում: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/www.police.am/videos/694937527950180/
13:58 17.06.2020
Քաղաքական դաշտը, մասնավորապես, ընդդիմադիր դաշտը պետք է լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերից, որոնք որ ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը: Այդ մասին նշել է Ալեն Սիմոնյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստանի» գործելաոճի մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ ընտրվել է այլ մարտավարություն: «Արվում է ամեն ինչ: Դահլիճից դուրս գալ, գնալ՝ չհասկանալով, որ դահլիճից դուրս […]
13:46 17.06.2020
Հիմա միակ խնդիրը, միակ ցավոտ բանը, որը ես կարող եմ նշել, այն է, որ այս պահի դրությամբ միայն այս դեպքն է բացահայտվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընտրակաշառքներին: «Որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են: Այս դեպքը բացահայտվել է, ի դեպ, մեր կառավարության անդամի հետ կապված […]
13:26 17.06.2020
Անձամբ ես գերազանց եմ համարում այդ նախաձեռնությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից արված հայտարարություններին: «Եթե, օրինակ՝ քննիչ այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք քննել նաև այն լուրերը, որ տարածվում են առ այն, որ ձեր նշած կուսակցությանը մերձ խմբեր տարածում են լուրեր, թե իբր կորոնավիրուս իրականում […]
13:20 17.06.2020
Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը: Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ: Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրանցամատյանում: Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին: Հաստատության ընդհանուր մուտքի, […]
12:57 17.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ մանրամասնելով, որ խմբակցության ղեկավարին փոխելու հարց չի քննարկվում: Նա հստակեցրել է նաև Գագիկ Ծառուկյանի դատական նիստի անցկացման վայրը և ժամը: »Դատական նիստը տեղի է ունենալու Շենգավիթի դատարանում, երեկոյան՝ ժամը 19.00-ին»: