21:56 10.06.2020
Պարետատան այսօրվա նիստից հետո հերթական ճեպազրույցն է տեղի ունեցել, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և անկառավարելի բարդություններով։ «Հիվանդներն ունեն […]
21:53 10.06.2020
Պարետատան այսօրվա նիստից հետո հերթական ճեպազրույցն է տեղի ունեցել, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ կորոնավիրուսը նոր հիվանդություն է ու դեռևս շատ անորոշություններ կան դրա թե՛ տարածման, թե՛ կանխարգելման, թե՛ բուժման հետ: «Այս ամիսներին […]
21:39 10.06.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր, որոնց մեծ մասի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էր: Դրանցից միայն մեկն է դրական եզրակացություն ստացել: Այս և հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մյուս նախագծերի շուրջ եղել է բովանդակային բուռն քննարկում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:33 10.06.2020
Թուրքիայի խորհրդարանում կրքերը նորից թեժացել են։ Թեմայի շուրջ քննարկում «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:50 10.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից: Հավանաբար մյուս շաբաթից սկսած, […]
19:16 10.06.2020
Ի՞նչ են անում մարդիկ առողջ լինելու և չտուգանվելու համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում։ Տեսախցիկը տեսնելուն պես բազմաթիվ քաղաքացիներ դրել են դիմակներն ու խոսել դիմակով լինելու անհրաժեշտության մասին, իսկ մշտական կրողները՝ չկրողների անտարբերության մասին։ Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
18:20 10.06.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում: «Իհարկե, մենք վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարդ նշաձողի վրա: Մենք երեկ 428 […]
17:40 10.06.2020
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Եթե նախագիծը 2 ընթերցմամբ ընդունվի մինչև հուլիսի 20-ը, հանրային մուլտիպլեքսի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի 20-ին:
13:21 10.06.2020
Շուկաներում և թաղամասերում պարեկային հսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պատգամավորների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի և իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օլջայ Քըլավուզի միջև նախ լարվածություն է առաջացել, որին հետևել է արդեն ձեռնամարտը։ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները […]
13:02 10.06.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով, մոտենում է դատական վիճաբանությունների փուլին: Կողմերը միջնորդություններ են ներկայացնում դատաքննությունը լրացնելու մասին: Այսօրվա դատական նիստին ուշացումով ներկայացած պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց դատարանում հարցաքննել քրեական գործից անջատված մասով 4 ամբաստանյալի՝ Գառնիկ Հովակիմյանին, Արթուր Սողոմոնյանին, Տիգրան Մանուկյանին և Արթուր Մելքոնյանին: Պետական մեղադրող Պետրոս […]
12:57 10.06.2020
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է հարկային արձակուրդներ տալ համաճարակի հետևանքով տուժած բիզնեսներին։ Ցանկի մեջ են հյուրանոցները, գեղեցկության սրահները և այլն։ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկումը թեժ ընթացք ստացավ, երբ քննարկմանը միացավ իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Նա հարցրեց, թե ինչու այդ ցանկում ներառված չեն խաղատները այն դեպքում, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ խաղատների […]
12:43 10.06.2020
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր նախագիծը, որը համաճարակից ու արտակարգ դրությունից տուժած ոլորտի բիզնեսների համար հարկային արձակուրդներ է նախատեսում։ Ընդունվելու դեպքում այդ նախագիծը նախատեսում է մինչև 6 ամսով հարկային հետաձգումներ տալ տուժած ոլորտներին, իսկ մետաղահանքեր շահագործողներին՝ մինչև 3 ամիս արձակուրդ։ Նա դա հիմնավորում է նրանով, որ այս ոլորտների բիզնեսների […]
23:05 09.06.2020
Շատ կարևոր ծրագիր ենք մեկնարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Ծրագրավորումը վաղվա այբբենարանն է, բաց չթողնե՛ք անվճար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացին մասնակցելու հնարավարությունը: Ծրագիրը՝ 18+ տարիքի և խոցելի ոլորտներում հայտնված բոլոր մասնագետների և ուսանողների համար է, Կրթություն են ստանալու 2000 մասնակիցներ, ընդհանուր առնվազն 64.000 […]
21:33 09.06.2020
Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլին քննադատել է Ալիևին Երևանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:27 09.06.2020
Պարետատան նիստից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ նախարարության «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: «ԱԻՆ-ն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին՝ տրամադրվել է կորոնավիրուսի […]
20:57 09.06.2020
Շրջայց մայրաքաղաքում․ քաղաքացիները նկատել են, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազումը կապված է դիմակ կրողների թվի ավելացման հետ։ Իսկ առանց դիմակի շրջող քաղաքացիներին էլ նկատել է «Հորիզոնի» նկարահանող խումբը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:50 09.06.2020
10-ից ավելի գերատեսչություններ այսօր հաշվետվություններ են ներկայացրել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նախագահի և վարչապետի աշխատակազմերի 2019-ի պահպանման ծախսերը նվազել են 15 տոկոսով, փոխարենը շուրջ 25 տոկոսով 2018-ի համեմատ աճել են ԱԺ ծախսերը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:09 09.06.2020
«Մայիսի վերջին կարդացի ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ ու հասկացա, որ ենթագիտակցաբար արդեն որոշումս կայացրել եմ: Քննարկեցի կնոջս հետ ու հասկացա, որ նա էլ է կողմ ու պատրաստ է մնալ միայնակ անհայտ ժամկետով ու խնամել 10 ամսական որդուս»,- պարետատան այսօրվա ասուլիսի ժամանակ պատմել է Գերմանիայից Հայաստան եկած անեսթեզիոլոգ Արսեն Մանուկյանը, […]
19:45 09.06.2020
«Արդեն մի քանի ամիս է՝ մեր ժողովուրդը գտնվում է պատերազմում անտեսանելի թշնամու՝ նոր կորոնավիրուսի դեմ: Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը, ընդամենը համաճարակային կանոնները պահպանելով, կարող է կյանքեր փրկել՝ միանալով մեր մեծ փրկարարական ընտանիքին, որն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: ԱԻՆ 911 ծառայությունը […]
17:11 09.06.2020
Դիմել ենք Վենետիկի հանձնաժողովին, սպասում ենք պատասխանին, որից հետո ԱԺ-ում պետք է ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհ փնտրենք նախագծի տեսքով: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Մենք բազմիցս նշել ենք, որ ՍԴ նախագահի ընտրությունները շատ կասկածելի հանգամանքների բերումով են տեղի ունեցել և բազմիցս նշել ենք, որ ՍԴ մոդելը կյանքի չի […]
17:08 09.06.2020
Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն փոխանցվեց, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ մեքենայի սրահում ապօրինի զենք-զինամթերք կա։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Դիլիջանի Կամոյի փողոցում հայտնաբերեցին կասկածելի մեքենան։ Վարորդը և ուղևորները բերման ենթարկվեցին ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մեքենան […]
16:29 09.06.2020
Փոքր ինչ անսովոր, սակայն ուսումնառության լիարժեք մթնոլորտ. ՊԵԿ ուսումնական կենտրոնում տրանսֆերային գնագոյացման կարգավորման վերաբերյալ հերթական դասընթացն է, այս անգամ՝ հեռահար ռեժիմով: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև հարկ վճարողների համար: Ուսումնական կենտրոնում կազմակերպված հեռավար դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 70 ունկնդիր: Մարզերում գործող […]
15:10 09.06.2020
Անդորրան ծածկվել է ձյունով: Ականատեսների կողմից սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվում: Անդորրայում կլիման բավականին մեղմ է: Սովորաբար ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է +22 աստիճանի: #envalira #andorra ? @anamachado65 pic.twitter.com/LFqxSu84Dw — Météo Pyrénées (@Meteo_Pyrenees) June 8, 2020 Et une belle vue enneigée ce 8 juin ?de @grandvalira vers 2200m #andorra pic.twitter.com/zwsVcjdiUB — Météo Pyrénées (@Meteo_Pyrenees) […]
13:34 09.06.2020
Հայաստանի նախագահի աշխատակազմի ամբողջ ծախսը 2019 թվականին կազմել է 1 մլրդ 452 միլիոն դրամ, որը ծրագրի շուրջ 96 տոկոսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա պարզաբանեց, որ ի սկզբանե ծրագիրը մոտ 1 մլրդ 145 միլիոն էր, բայց տարվա ընթացքում նոր հատկացումներ են կատարվել մոտ 350 միլիոն դրամի չափով։ Ընդ […]
13:17 09.06.2020
«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում շեշտել է, որ կորոնավիրուսը կա, այն հնարած չէ: Պատրիկյանը վարակվել է կորոնավիրուսով, հիմա արդեն ապաքինվել է: «Վարակը կա, վարակի դեմ պայքարը կա, բոլորս պայքարում ենք դրա դեմ`սկսած կառավարությունից վերջացրած տարբեր տեսակի մասնագիտության տեր մարդկանցով: Եվ, իհարկե, հաղթելու ենք»,- ասաց Պատրիկյանը: Նա պատմել է, թե ինչպես […]