TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Աբովյանում ինչպե՞ս ես պահպանում պարետատան ցուցումները

20:35 11.06.2020

Ինչպե՞ս են պարետատան ցուցումները պահպանվում Կոտայքի մարզում։ «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր էլ շրջայց է կատարել Աբովյանում։ Դիմակի դերի ու նշանակության, կրման ձևի ու այն կրելու գիտակցման մասին է կից ներկայացվող տեսանյութը։

̰
Համոզված ենք՝ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման. վարչապետ

19:53 11.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նախ նշել է, որ կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում կքննարկի երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի հատուկ նիստում: Վարչապետը նշել է, որ […]

̰
Եթե այդ հարսանիքներում մեկ-երկու հոգի վարակվեն ու, Աստված չանի, մահ արձանագրվի, դա կարող է երջանկությունը վերածել դժբախտության. Փաշինյան

19:45 11.06.2020

Օգնություն մենք առաջին հերթին պատրաստվում ենք խնդրել ՀՀ քաղաքացիներից: Այս մասին պարետատան նիստից հետո նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում՝ բժիշկների ու դեղորայքի տեսքով: «Մեր ուղերձը հետևյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ […]

̰
Համավարակի հաղթահարումից հետո քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը. Փաշինյան

19:23 11.06.2020

Համավարակի հաղթահարումից հետո ու նույնիսկ դրանից առաջ, քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը: Այդ մասին խոսեց վարչապետը  պարետատան նիստից հետո՝ պատասխանելով այն հարցին, որ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունը ձախողել է: «Պիտի քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանն ու ընդհակառակը՝ ինչքանով […]

̰
Յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր. Պապիկյան

19:09 11.06.2020

Յուրաքանչյուրիս գործունեությամբ կարող են փրկվել կյանքեր և յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Այդ մասին պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հակառակ պարետատան կանոններին Հայաստանում կազմակերպվող խնջույքներին, ծննդյան, հարսանեկան ու թաղման արարողություններին: «Սա մեծ խնդիր է վարակի տարածման համար, ու մեր հանրության զգալի հատվածը շարունակում է խնդրին […]

̰
Դիմակ դուք կրում եք ոչ թե ոստիկանի, այլ ձեր և ձեր ընտանիքի անդամների համար. Փաշինյան

18:56 11.06.2020

Մեզ մոտ շարունակում են դիմակը կրել սխալ՝ քթի կամ կզակի տակից: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով դիմակը կրելու սխալ ձևերը: Նաև պատմեց մի տեսարանի մասին, որին ականատես էր եղել առավոտյան. «Երբ որ առավոտ աշխատանքի էի գալիս, մեքենայի պատուհանից տեսա մի կնոջ, ով մայթով քայլելիս ուղղակի բարձրացրեց դիմակը, որովհետև […]

̰
Շտապօգնության որոշ աշխատակիցներ աշխատանքի են անցել կորոնավիրուսային կենտրոններում

18:46 11.06.2020

Վերջին ցուցումներով՝ հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնց ջերմում են 38 աստիճանից ոչ ավելի, արյան՝ թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 տոկոս և ավելի, և կամ շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է: Այդ մասին պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը: «Ավելի լավ վիճակում գտնվող հիվանդները ենթակա են […]

̰ ̰
Այն պատճառները, որոնց համար երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, վերացված չեն. Փաշինյան

18:27 11.06.2020

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշեց, որ վաղը կառավարության արտահերթ նիստի ընթացքում որոշում են կայացնելու արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարացնելու, քանի որ այն պատճառները, որոնց համար երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, վերացված չեն: Այդուհետ ԱԺ հատուկ նիստի ժամանակ քննարկելու են արածների, չարածների և անելիքների մանրամասները: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է անում հետևել […]

̰
Այսօրվա թվերը ցույց են տալիս 7-14 օր առաջվա մեր հավաքական վարքագիծը. Փաշինյան

18:21 11.06.2020

Այսօր հակահամաճարակային կանոնների պահպանումն իր արդյունքը կունենա 7-14 օր հետո, որովհետև ինկուբացիոն շրջանը 7-14 օր է: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա թվերը ցույց են տալիս 7-14 օր առաջվա մեր հավաքական վարքագիծը և ցույց են տալիս, որ առնվազն 7-14 օր առաջ մենք պատշաճ մակարդակով չենք […]

̰
Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով. վարչապետ

18:18 11.06.2020

Պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ: «Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, դրանք վերացված չեն: Որոշումը կայացնելուց հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ […]

̰
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները մեծ թվով ինքնաձիգներ ու ատրճանակներ են կամավոր հանձնել

18:06 11.06.2020

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ակտիվ աշխատանքը՝ այդ համատեքստում իրականացնելով նաև բացատրական աշխատանք։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 10-ին Արմավիրի մարզի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնել, որ տարիներ առաջ ձեռք բերած գործարանային համարով ինքնաձիգ ու 41 հատ փամփուշտ է թողել Ոսկեհատ գյուղի ճանապարհին գտնվող մի շինության մոտ։ […]

̰
Դալայ լաման թողարկել է դեբյուտային ալբոմի առաջին սինգլը

17:25 11.06.2020

Դալայ լաման հրապարակել է Compassion («Կարեկցանք») սինգլը իր առաջին ալբոմից, որը կոչվում է Inner World («Ներաշխարհ»): Կոմպոզիցիայի հիմքում բուդդիստական ամենահայտնի աղոթքներից է, որը կատարում է անձամբ բուդդիստների հոգևոր առաջնորդը, հաղորդում է Your EDM-ը: Դալայ լաման այդ ալբոմը ձայնագրել է հայտնի բուդդիստ կատարող Ջունել Կունինի հետ: Վերջինս պատմել է դալայ լամայի հետ համատեղ աշխատանքի մասին. «Երաժշտությունը […]

̰
Գավառում տորնադոյին հաջորդել է կարկուտը

17:00 11.06.2020

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գավառում այսօր կեսօրին պտտահողմ (տորնադո) է նկատվել: Դա Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Գոհար Բադալյանը, դրանից որոշ ժամանակ անց լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ օդերևութաբանական երևույթին հաջորդել է կարկուտը: «Փետրավոր, շերտավոր, կույտավոր, թե՞… ինչին հաջորդեց կարկուտը»,- գրել է նա:

̰
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

16:37 11.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 28916 արձանագրություն, իսկ հունիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
̰
Տորնադո Գավառում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

15:43 11.06.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը: «Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»,- գրել է Սուրենյանը:

̰
Չի՞ պատրաստվում  Մնացականյանը Չավուշօղլուին աստվածաշնչյան այնպիսի մեջբերումով պատասխանել, որ նա ստիպված լինի փորփրել Ղուրանը

15:20 11.06.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան գրառմամբ, արձագանքելով  Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, գրել էր. «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ, բժշկեա՛ զանձն քո»»: ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվել են, թե չի՞ պատրաստվում Աստվածաշնչից այնպիսի մեջբերում անել, որ Չավուշօղլուն ստիպված լինի փորփրել Ղուրանը համապատասխան […]

̰
ՀՀ-ն նպատակ չունի քաղաքականություն իրականացնել մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ մյուսի. Մնացականյան

14:50 11.06.2020

«Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելը կարող է վնասել Իրանի հետ հարաբերություններին»,- ԱԺ-ում լրագրողները նման հարց են ուղղել Զոհրաբ Մնացականյանին: Նա հիշեցրել է, որ Իրանի հետ հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են և շարունակվում են նաև այս շրջանում: «Շարունակվում է մշտական երկխոսությունը վարչապետի ու Իրանի նախագահի միջև մեր ծրագրերն առաջ տանելու նպատակով, մեր դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են […]

̰
Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների համար

14:48 11.06.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին: Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների անընդհատությունը և հաջող ավարտն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի […]

̰
Ունենք երկու մեկուսացած անձ և մի քանի ինքնամեկուսացած, ովքեր շփումներ են ունեցել. Մնացականյանը՝ ԱԳՆ-ի աշխատակազմի մասին

14:34 11.06.2020

Լրագրողներն այսօր ԱԺ-ում ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել են, թե ինչ թվով վարակակիրներ կան արտաքին գերատեսչությունում: «Ընդհանուր առմամբ, մենք շատ վաղ շրջանում գնահատեցինք, թե ինչպես պետք է վերակազմակերպենք աշխատանքը նախարարությունում, առցանց աշխատանքը կազմակերպենք։ Առաջին շրջանում շատ ավելի մեծ ռեսուրս էր ներդրվում համավարակից բխող խնդիրներին առնչվելու։ Ամենամեծ խնդիրը քաղաքացիների վերադարձին վերաբերող հարցն էր, ինչ-որ նշաններ են նկատվում […]

̰
Բջջային հավելվածի միջոցով կարող է արձանագրվել 12 տեսակի իրավախախտում. ՀՀ ոստիկանապետ

14:15 11.06.2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին նախագիծը: «Ըստ ներկայացված նախագծի՝ ամսական մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել […]

̰
Հիմքում ոչ թե ճգնաժամ է, այլ դաշնակցային բանակցություն հայ-ռուսական համագործակցության, որը որևէ կերպ խարխլված չէ. Մնացականյան

14:13 11.06.2020

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես նրան հարց է ուղղվել այն մասին, թե ինչպիսին են ՌԴ-ի հետ հարաբերությունները Լավրովի վերջին հայտարարությունից հետո, արդյոք հստակեցումների կարիք չի եղել: «Ունեցել ենք երեք հեռախոսազրույց, որը հրապարակվել է, միայն այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում հայ-ռուսական երկխոսությունը, հեռախոսազրույցը եղել է այս շրջանում, երբ հեռախոսային դիվանագիտությունը հիմնական […]

̰
Գուցե պետք է ներողություն խնդրեմ, որ ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել. Թորոսյան

13:22 11.06.2020

Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին … Այսպես էր վերնագրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձը։ Նախարարը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված հնարավոր սխալների ու հապաղումների մասին, անդրադարձել առաջիկա անելիքներին։ Նա նշել է, անցած գրեթե 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ տարածման տեմպերը, թե որքան վարակիչ է […]

̰
Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան»-ի աշխատանքը՝ արտակարգ ռեժիմի պայմաններում

12:50 11.06.2020

Երևանի քաղաքապետարանի վարչական երկու շենքերի «Մեկ պատուհան» գրասենյակները շարունակում են ընդունել քաղաքացիներին՝ պահպանելով պարետատան սահմանած կանոնները: Սոցիալական հեռավորություն պահելու նպատակով գրասենյակի մուտքի մոտ արվել են հատուկ գծանշումներ, քաղաքացիները պարտադիր կերպով ջերմաչափվում են, իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

̰
Որոշ հարևան պետություններ իրենց դեսպանատներում նույնքան գումար են ծախսում հակահայ քաղաքականության համար, որքան մեր դեսպանատները միասին. հարց ԱԳՆ-ին

12:40 11.06.2020

Որոշ հարևան պետություններ իրենց դեսպանատներում նույնքան գումար են ծախսում հակահայ քաղաքականության համար, որքան մեր պետությունը տրամադրում է բոլոր դեսպանատներին միասին. հարցն այսօր խորհրդարանում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարարին: Նա այսօր մասնակցում է 2019թ. բյուջեի քննարկումներին, որն ընթանում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փոփոխությունների առաջարկ դատական գործերի քննության ընթացակարգում

12:38 11.06.2020

Կառավարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի վարչական և քրեական գործերի քննության ընթացակարգում ներմուծել գրավոր ընթացակարգի հնարավորությունը: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: Գործադիրը կարծում է, որ նախագիծն արդյունավետ կլինի նաև կորոնավիրուսի պայմաններում դատարանի աշխատանքի տեսանկյունից:

̰
Նպատակադրումն ու ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը. Փաշինյան

12:34 11.06.2020

Կարծում եմ, որ մեր պարետատատն որոշումների շրջանակում պետք է խստացվեն կանոնների պահպանման վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով: Այս տեսակետը կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց Թորոսյանը: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նպատակադրումն ու ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և […]

̰
Ունենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից. Թորոսյան

12:28 11.06.2020

Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի: Այս մասին կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարը: «Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել: Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Ցավոք պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան […]

̰
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է

22:50 10.06.2020

Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։

̰
BACK_TO_TOP