TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Առաջարկվում է զինծառայության հետ պատճառական կապով զոհվածների ընտանիքի անդամներին անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել

11:34 08.06.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագծով նախատեսվում է սահմանել անվճար իրավաբանական օգնություն զինծառայության ժամանակ մահա­ցած զինծառայողի ընտանիքի անդամների համար: Կառավարությունն առաջարկ է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ նշելով. «Հարկ է արձանագրել, […]

̰
Խստացնում ենք նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների պահպանումը. Արայիկ Հարությունյան

10:04 08.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես  է գալիս նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքների մասին կարևոր հայտարարություններով: Նրա խոսքով՝ ծանր մարտահրավերին դիմակայելու համար օր առաջ մեր ապրելակերպում փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու:

̰
Նիդեռլանդների ռեստորանում հաճախորդներին սպասարկում են ռոբոտ- մատուցողները. AP

22:00 07.06.2020

Նիդեռլանդներում Royal Palace չինական ռեստորանի հաճախորդներին սպասարկում են ռոբոտ- մատուցողներ, հայտնում է AP- ն: Գործակալության տվյալներով՝ ռոբոտ- մատուցողներն ի հայտ են եկել հոլանդական փոքր Ռենեսե քաղաքում տեղակայված հաստատությունում՝ կորոնավիրուսի համաճարակից քիչ առաջ: Ռեստորանի սեփականատերը այն գնել է 2019-ի աշնանը Չինաստանում՝ իր բիզնեսն արդիականացնելու համար: Այն ժամանակ նա չի իմացել, թե որքան օգտակար կլինեն մատուցող- ռոբոտները […]

̰
Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ Սուրբ Աստվածամայր ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունքն է

15:39 07.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքի տեսանյութն է հրապարակել:

̰
Կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ շարունակում է ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը

15:15 07.06.2020

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 69 մլն դոլար է տրամադրել՝ զբոսաշրջային կենտրոններ տանող ճանապարհների նորոգման համար: «Կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ շարունակում է ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը»,-նշված է գրառման մեջ:

̰
Հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ COVID-ի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար. Թորոսյան

00:20 07.06.2020

Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ COVID-ի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ COVID-ի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կից տեսանյութ […]

̰
Տեսանկարահանել են Չերնովիցի վերակենդանացման բաժանմունքի մեկ օրվա աշխատանքը

22:40 06.06.2020

Լրագրողներն այցելել են Չեռնովիցի շրջանային հիվանդանոցի «կարմիր գոտի» և տեսանյութ են պատրաստել բժիշկների աշխատանքի մասին: Տեսանյութը ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանը: «Ի՞նչ պայմաններում են բժիշկները աշխատում հիվանդներով լեփ-լեցուն բաժանմունքում: Ինչպե՞ս են կորոնավիրուսով հիվանդները մահանում և ինչպե՞ս են առողջանում»,- այդպես է վերնագրված տեսանյութը: Չեռնովիցի շրջանը Ուկրաինայում կորոնավիրուսային համավարակի էպիկենտրոն է:

̰
Բուժաշխատողների հետ պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրսգրումը․«Նորք» ԻԿՀ-ի տնօրեն

22:38 06.06.2020

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իր բուժաշխատողների հետ միասին պայքարելու են մինչև վերջին պացիենտի դուրս գրումը և դիմել բոլորին՝ կրել դիմակներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, խիստ սահմանափակել շփումը, տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում, և պահպանել սոցիալական հեռավորությունը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կառավարությունը կանի անհնարինը, բայց շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, դիրքորոշումը, վարքագիծը և այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան

22:26 06.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին: «Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա […]

̰
Տնտեսական լոքդաունը հարցի լուծում չէ. Փաշինյան

21:57 06.06.2020

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ շեշտել է՝ կարևոր է, որ բուժման կարիք ունեցող քաղաքացիների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին, իսկ դրա համար քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն պարետի կողմից սահմանված կանոնները: Վարչապետն ընդգծել է հակահամաճարակային շարժման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ քննարկվում է տնտեսական լոքդաունի տարբերակը, սակայն դա հարցի վերջնական […]

̰
Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու հերթին, 2 պացիենտ մահացել է վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով. Փաշինյան

21:54 06.06.2020

Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու հերթին: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում: Մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից»,- ասաց Փաշինյանը: […]

̰
Ծաղիկներ, գրքեր ու դեղորայք. կորոնավիրուսը մեր գործընկերոջն էլ չշրջանցեց. Սագօ Արեանի և նրա ընտանիքի պատմությունը

21:25 06.06.2020

Սա Սագօի ընտանիքի և առօրյայի՝ այս օրերի թերևս ամենաբնորոշ պատկերն է: Ծաղիկներ, գրքեր ու դեղորայք` մի տեսակ սիմվոլիզմ կա այս ամենում: Հատկապես հիմա, երբ շատ է տարածված «կորոնավիրուսից հետո էլ կա կյանք» արտահայտությունը: Ծաղիկները հենց այդ կյանքի խորհուրդն ունեն, որոնք, ի դեպ, այգու ցանկապատի արանքից Սագօի կինը՝ Անուշն է ստացել ընկերուհիներից՝ դեղերի հետ: Գործընկերոջս ընտանիքում […]

̰
Որքանո՞վ են քաղաքացիները պահպանում պարետատան՝ դիմակ կրելու պահանջը

21:13 06.06.2020

SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում։ Մեր տեսախցիկը ֆիքսել է ոչ միայն դիմակ չկրողների, այլև պարետատան այլ պահանջները խախտող հարյուրավոր քաղաքացիների։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
CREW DRAGON-ի տիեզերք արձակումը լավ օրինակ է պետություն- մասնավոր համագործակցության. Սուրեն Սարգսյան

19:30 06.06.2020

«ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սկսել է իրեն ներկայացնել որպես կարգուկանոն հաստատող նախագահ, ասում է, որ եթե  այդ   անտաղանդ նահանգապետերը չկարողանան կարգուկանոն հաստատել, ինքը՝ որպես ԱՄն անվտանգության երաշխավոր, կդիմի բոլոր միջոցներին, որպեսզի կարգուկանոն հաստատի: Ինչ վերաբերում է Թրամփի վարկանիշին, ապա միանշանակ չէ, որ  այն անկում է արձանագրել: Մեր ամերիկյան հետազոտությունների  կենտրոնը պարբերաբար  հետազոտոմ է նրա  […]

̰
Հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է. Նիկոլ Փաշինյան

19:13 06.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց՝ կորոնավիրուսի տարածման տեմպերով հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է: Նա նաև ներկայացրեց այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:

̰
Ռասիզմ և քաղաքական գործընթացներ. ինչո՞ւ ԱՄՆ-ում կայծից բոց բռնկվեց

18:42 06.06.2020

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը SHANTNEWS-ի եթերում խոսել է ԱՄՆ ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը հետևած բողոքի ակցիաների ու դրանց պատճառների մասին: «Պատճառները շատ են, բայց հիմնականում դեր խաղաց վերջին 3 ամսում կուտակված լարվածությունը: 40 մլն գործազրկություն, որը հիմնականում հարվածել է աղքատ բնակչությանը, լարվածություն. փաստորեն, մի փոքր միջադեպը վերածվեց այսպիսի մեծ պատմության: Ամբողջ աշխարհում տեղի են ունենում […]

̰
Հայաստանում քաղաքական հայացքների համար չեն եղել, չկան ու չեն լինելու հարուցված գործեր. Ալեն Սիմոնյան

18:34 06.06.2020

«Բարգավաճ Հայաստան» ղմբակցության ղեկավարի նախորդ օրվա հայտարարութանը այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին անդրադարձ եղել, թեպետ հանդիպման օրակարգային հարցերը եղել են ընթացիկ այլ հարցեր: Այդ մասին նիստի ավարտից հետո ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով աշխարհում իշխանությունը փոխում է միայն ժողովուրդը. «Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա: Իսկ մնացածի մասով կտեսնենք, […]

̰
Ի՞նչ վնասներ են կրել ամերիկահայերը ցույցերի հետևանքով. զրույց Հարութ Սասունյանի հետ

17:30 06.06.2020

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում ընթացող ցույցերի արդյունքում ի՞նչ վնասներ են կրել հայ գործարարները. այդ և այլ հարցերի շուրջ «Շանթ»-ի մեկնաբան Սագօ Արեանը հեռավար զրուցել է ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Սասունյանը պատմել է, որ ցույցերի արդյունքում առիթից օգտվելով կողոպտիչները թալանել են նաև հայերին պատկանող խանութներ, նաև խանութ են այրել: «Մեր հույսն այն է, […]

̰
«Ո՜նց եմ ներվայնանում». փոքրիկ աղջիկը կոչ է անում դիմակ կրել

16:44 06.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որում երկու փոքրիկ մարդկանց կոչ են անում դիմակ կրել: «Ինչո՞ւ դիմակ չեք դնում»,- հռետորական հարց է հնչեցնում նրանցից մեկը, հետո գանգատվում, որ երեխաները խաղում են դրսում: Երեխաները նաև դժգոհում էին, որ մարդիկ դիմակները աղբամանի փոխարեն գցում են գետնին: «Ո՜նց եմ ներվայնանում»,- ասում է փոքրիկ աղջիկը:

̰
ԱՄՆ-ում բողոքի ալիքի ֆոնին կողոպուտներ սկսվեցին, նաև հայերը տուժեցին, թալանի զոհ դարձան. Հարութ Սասունյան

16:18 06.06.2020

Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով ԱՄՆ-ում ընթացող բողոքի ակցիաների մասին «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Վերջինս նաև անդրադարձել է այն հարցին, թե այս իրադարձությունների ֆոնին ինչ իրավիճակում են հայտնվել տեղի հայերը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
75 համարի կոշիկներ՝ հանուն սոցիալական հեռավորության

16:15 06.06.2020

75 համարի կոշիկներ՝ հանուն սոցիալական հեռավորության: Մտահաղացումը ռումինացի կոշկակար Գրիգորե Լուպինն է: Այսպիսի կոշիկներով միմյանց դիմաց կանգնած մարդիկ ստիպված մոտ 1,5 մետր հեռավորություն են պահպանում: Իսկ այսպիսի 1 զույգ կոշիկ պատրաստելու համար կոշկակարից պահանջվում է 2 օր: Կոշկակարը այն վաճառում է համացանցի օգնությամբ՝ մեկ զույգի արժեքը՝ 115 դոլար:

̰
Թրամփի փառքի գլխավոր տվյալները զրոյացան անսպասելիորեն. Հարութ Սասունյան

15:02 06.06.2020

Հրապարակախոս Հարութ Սասունյանը «Շանթ»-ի մեկնաբան Սագօ Արեանի հետ հեռավար զրույցում անդրադարձել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերին ու անկարգություններին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ են դրանք տարբերվում մյուս ցույցերից: «Այս մեկը շատ ավելի լայնատարած է, բազմամարդ է: ԱՄՆ գրեթե բոլոր գլխավոր քաղաքներում ու նահանգներում է ընթանում»,- նշել է Սասունյանը: Նրա խոսքով՝ […]

̰
Ուժեղ կարկտահարություն Գորիսում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

14:24 06.06.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Գորիսում տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունից: «Ուժեղ կարկտահարություն Գորիսում։ Տեսանյութը՝ Ալեն Մաթևոսյանի 06.06.2020»,- գրել է Սուրենյանը:

̰
Տանը մեկուսացած կոնտակտավորները և առանց ախտանշանների վարակակիրները խիստ հսկողության տակ են

14:03 06.06.2020

Տանը մեկուսացած կոնտակտավորները և առանց ախտանշանների վարակակիրները խիստ հսկողության տակ են: Նրանց մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է «Արմեդ» տեղեկատվական հարթակում: Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք: Մանրամասները՝ կառավարության տրամադրած տեսանյութում:

̰
Երբեք ինչ-որ մեկի/հարյուրավոր մարդկանց կյանքը փրկելն այսքան հեշտ չի եղել. Աննա Հակոբյանի գրառումը

13:14 06.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերի տեսագրությունը ու կից հետևյալ գրառումն արել. «Երբեք ինչ-որ մեկի/հարյուրավոր մարդկանց կյանքը փրկելն այսքան հեշտ չի եղել. ընդամենը երեք պարզ կանոն՝  դիմակ կրել, հեռավորություն պահպանել, ձեռքերն ախտահանել»:

̰
Ոստիկանությունն ուժեղացված ռեժիմով ծառայություն է իրականացնում Կոտայքի մարզում

12:30 06.06.2020

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են՝  Կոտայքի մարզի անշարժ պահակետում ուժեղացված ռեժիմով ծառայություն է իրականացվում: Հայտնաբերվել են իրավախախտումներ։

̰
Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան

11:49 06.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին: «Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: […]

̰
Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը․ վարչապետն ուղիղ եթերում է

08:57 06.06.2020

Հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին։ Այս մասին ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով կորոնավիրուսային հարցի թաքնված շերտերը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Դիմակ կրելը պարտադիր պայման, այն կրողների թիվը՝ քիչ․ SHANTNEWS-ի շրջայցը մայրաքաղաքում

22:42 05.06.2020

SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է Երևանում։ Հարցին՝ ինչո՞ւ դիմակով չեք, դիմակ չկրող քաղաքացիները տվել են տարբեր պատասխաններ, իսկ այն շարունակ կրող քաղաքացիները կրկին իրենց զարմանքն են արտահայտել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը. «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ

22:07 05.06.2020

Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP