TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Բարսելոնայում» հայտնել են, որ չեն պատրաստվում վաճառել Անսու Ֆատիին

14:11 13.06.2020

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Խավիեր Վիլյահոանան հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել հարձակվող Անսու Ֆատիին: «Անսուի հետ ոչ մի պատմություն չկա: Մենք երբեք չենք խոսել նրա վաճառքի մասին: Գումար վաստակելու համար չենք վաճառի ակադեմիայի ֆուտբոլիստներին: Չենք պատրաստվում վաճառել խաղացողներին, որոնք, ինչպես կարծում ենք, խաղալու են առաջին թիմում։ Կարծում եմ, որ Ֆատին երջանիկ է: Նա […]

̰
Արձանագրվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ․ Փաշինյան

09:08 13.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նա նշեց, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, պետք է մեր հանրային վարքագիծը հասկանալ այլ տեսակետից ու տրամաբանությունից։ Վարչապետը հայտնեց, որ երեկ ունեցել ենք նոր ռեկորդ, արձանագրվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում։ […]

̰
50 օր` կորոնավիրուսի ճիրաններում. ամուսնուն հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, իսկ կնոջ կյանքի համար բժիշկները դեռ պայքարում են

22:12 12.06.2020

50 օր` կորոնավիրուսի ճիրաններում։ Ամուսնուն հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, իսկ կնոջ կյանքի համար բժիշկները դեռ պայքարում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։

̰
Բեյրութում հայ լրագրողը սպառնալիքների թիրախում է հայտնվել. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

21:09 12.06.2020

Բեյրութում հայ լրագրողը սպառնալիքների թիրախում է հայտնվել: Թեմայի շուրջ քննարկում հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ են Բաքվում համարում, որ հայկական ֆիլմը չպետք է ներկայացվի Կաննի փառատոնում

20:51 12.06.2020

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Կաննի միջազգային կինոփառատոնին: Պատճառը փառատոնի հիմնական ծրագրում հայկական ֆիլմի ներգավումն է: Ինչո՞ւ են Բաքվում համարում, որ հայկական ֆիլմը չպետք է ներկայացվի Կաննի փառատոնում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երբ է կորոնավիրուսը հաղթահարվելու աշխարհում ու Հայաստանում․ զրույց պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հետ

20:45 12.06.2020

Երբ է կորոնավիրուսը հաղթահարվելու աշխարհում ու Հայաստանում, ինչպե՞ս կարելի է գնահատել վիրուսի դեմ Հայաստանում ընթացող  պայքարը և ինչ իրավիճակ է այսօր աշխարհում: Կորոնավիրուսի մասին այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որ դեպքում կարող է հանվել արտակարգ դրությունը․ վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին

20:41 12.06.2020

Որ դեպքում կարող է հանվել արտակարգ դրությունը․ վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտահերթ նիստ արտակարգ դրության շուրջ․ կառավարությունը որոշեց այն երկարաձգել մեկ ամսով

20:36 12.06.2020

Կառավարությունն այսօր արտահեթ նիստ է գումարել։ Որոշում է կայացվել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել։ Կառավարության նիստը թեև արտահերթ էր՝ օրակարգային մեկ հարցով, այն է՝ արտակարգ դրության երկարաձգումը,  վերջին ամիսների ընթացակարգը վարչապետը չխախտեց. նախ մանրամասներ հաղորդեց վարակակիրների առողջական վիճակի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ պատժի է պատրաստ վարչապետը, եթե հաստատվի, որ նա կոռուպցիոներ է

20:24 12.06.2020

ԱԺ հատուկ նիստում վարչապետն անդրադարձել է նաև արտակարգ դրության թեմայից դուրս մի հարցի: Այն վերաբերել է ապատեղեկատվությանը, որի նպատակը պետական համակարգի թուլացումն է: Հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև այն լուրերին, թե իբր Կանադայում առանձնատուն է ձեռք բերել կամ կոռուպցիոն գործարքների մեջ է: Վարչապետը հիշեցրել է այդ թեմայով իր մի հայտարարությունը և խոսել է […]

̰
Ինչ  վիճակում է այսօր առողջապահական համակարգը․ hաշվետվություն խորհրդարանական հանձնաժողովում

20:16 12.06.2020

Առողջապահության նախարարության 2019-ի հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 22 տոկոսով, գերատեսչությունը պետական բյուջեից օգտագործել է 97 միլիարդ 600 միլիոն դրամ: Սա նախարարության ծախսերի ոչ լրիվ պատկերն է, որն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ֆինանսների նախարարը: Իսկ Արսեն Թորոսյանն իր զեկույցում անդրադարձել […]

̰
Քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ. Մակունց

18:46 12.06.2020

«Այս պահին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ՝ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր: Այս պահին ուժերը կենտրոնացնելու և մոբիլիզացնելու ժամանակն է, որը բխում է ՀՀ քաղաքացիների առողջության և ապրելու իրավունքից»,- ԱԺ ճեպազրույցում ասել է Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխող քաղաքական թիմի վարկանիշը չի նվազել այս իրավիճակում:

̰
Ցանկացած քաղաքական որոշում Հայաստանում կայացնում է ժողովուրդը. Լիլիթ Մակունց

18:13 12.06.2020

«Ցանկացած քաղաքական որոշում Հայաստանում կայացնում է ժողովուրդը»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Մակունցն խոսել է նաև ընդդիմության այն պնդումների մասին, թե ընդդիմադիրների կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, սակայն իշխանությունը անտեսել է դրանք: «Իմ […]

̰
«Մտածված եմ եկել, որ Ադրբեջանի անունն էլ չլսեմ»․ ինչպե՞ս է Էլշան Ալիևը հատել սահմանն ու հասել Արեգունի․ SHANTNEWS.am-ին մանրամասներ են փոխանցել

17:57 12.06.2020

Ադրբեջանի քաղաքացի, 1994թ․ ծնված Էլշան Ռասուլօղլի Ալիևն այսօր առավոտյան հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Նա, դուրս գալով Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածք, 45 կմ քայլել է և հասել Դարանակ- Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի տարածք։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնեց Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանը։ «Ճամբարի պահակը վաղ առավոտյան լսել է շների հաչոցը։ Դուրս է եկել և տեսել […]

̰
Ճանապարհային ոստիկանները կեղծ դիվանագիտական համարանիշներով մեքենա են հայտնաբերել

17:04 12.06.2020

Օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշներով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում […]

̰
Ապրիլին 12 000 աշխատատեղ է կրճատվել. ՊԵԿ պաշտոնյա

15:30 12.06.2020

Ապրիլին 12 000 աշխատատեղ է կրճատվել: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Շատ հարկ վճարողներ չեն ազատել աշխատակիցներին, բայց ապրիլին տնտեսական գործունեության սահմանափակումների ամենաակտիվ ամիսն էր: Բիզնեսը չաշխատելով աշխատավարձի վճարման միջոցներ չեն հաշվարկվել և նշված աշխատակիցների մոտ զրոյական հարկման բազա է կիրառվել: Նման դեպքերի […]

̰
Պահպանե՛ք կանոնները, որ մենք էլ գնանք տուն. 3 երիտասարդ կամավոր, ովքեր արդեն 3 ամիս տուն չեն գնացել, շարունակում են պայքարել համավարակի դեմ

14:56 12.06.2020

Պահպանե՛ք կանոնները, որ մենք էլ գնանք տուն. 3 երիտասարդ կամավոր, ովքեր արդեն 3 ամիս տուն չեն գնացել, շարունակում են պայքարել համավարակի դեմ։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
ՊԵԿ-ի կողմից հարկային հավաքագրումներն աճել են նախորդ տարվա համեմատ. ՊԵԿ պաշտոնյա

14:47 12.06.2020

2020-ի հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից իրականացված հավաքագրումները կազմել են 583.6 մլրդ դրամ, ինչը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2.2 տոկոսով: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հարկ վճարողերի և ֆիզիկական անձանց վերադարձվող […]

̰
Ոստիկանության արտակարգ ծառայությունը հսկիչ-անցակետերում. Վայոց ձորի մարզ

14:15 12.06.2020

Ոստիկանության արտակարգ ծառայությունը հսկիչ-անցակետերում. Վայոց ձորի մարզ։ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/www.police.am/videos/1153165585021249/

̰
ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվեց

13:48 12.06.2020

«Քաղաքացուն վերադարձնել խաղաղ ակցիաներ իրականացնելու ազատությունը» պահանջով այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ապա՝ բերման ենթարկվել։ Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Մելիքյանը բերման է ենթարկվել ոստիկանության պահանջները չկատարելու համար, այն է՝ կամովին դադարեցնել արտակարգ դրության պայմաններում հավաքի անցկացումը։ Մելիքյանի հետ բերման են ենթարկվել նաև ակցիայի մյուս մասնակիցները՝ Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ Համբարձումյանը […]

̰
Եկեք չտարբերակենք, և՛ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները․ Փաշինյան

13:23 12.06.2020

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անտեղի է տարբերակում անելը, քանի որ և՛ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ հատուկ նիստի ընթացքում։ Վարչապետը նաև նշեց, որ եթե կանոնները պահպանվեին, ապա հունիսի 3-ից դիմակների կրման պարտադրանքի արդյունքում այսօր պետք է նոր վարակման դեպքերի նվազում լիներ։ Եթե չկա այդ նվազումը, […]

̰
Ինչպես են Սպիտակում կնոջ նկատմամբ ոստիկանները բռնի ուժ կիրառում դիմակը պատշաճ կերպով չկրելու համար

12:54 12.06.2020

Սպիտակում կինը հրաժարվում է պատշաճ կերպով կրել դիմակը և այնուհետ չի ցանկանում գնալ ոստիկանության բաժանմունք: Արդյունքում՝ ոստիկանները բռնի ուժ են կիրառում նրա նկատմամբ: Մանրամասները՝ Spitak NEWS-ի տեսանյութում:

̰
Բոլոր սուր չնչառական վարակներն աշնանն ակտիվանում են. Արսեն Թորոսյան

12:44 12.06.2020

«Բոլոր սուր չնչառական վարակներն աշնանն ակտիվանում են տարբեր երկրներում տարբեր սեզոնի՝ կախված ջերմաստիճանից: Մեզ մոտ դա նոյեմբերն  է, նոյեմբերի վերջը, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում, փակ տարածքներում, չօդափոխել տարածքները, և ավտոմատ վարակման տեմպն աճում է, նույնը մենք տեսնում ենք գրիպի սեզոնին, նույնիսկ կորոնավիրուսի վտանգը  հաղթահարած երկրների մոտ մնում է ուժեղ՝ հենց ձմեռային […]

̰
Լինելու են ԲԿ-ներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Արսեն Թորոսյան

12:28 12.06.2020

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ոչ մի ամբիացիա չկա և չի կարող լինել: Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է  եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքով: Էդ սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, հակահամաճարակային և […]

̰
Ինչո՞ւ են 82 տոկոսով թերակատարվել սոցիալական ոլորտի կապիտալ ծախսումները

12:10 12.06.2020

2019թ. պետբյուջեում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է ավելի քան 454 մլրդ դրամ, որը կազմում է պետբյուջեի 27 տոկոսը, իրականացվել են 16 ծրագրերի 100-ից ավելի միջոցառումներ: Ոլորտային ծախսերն առանձին-առանձին ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դժվար է ասել՝ եթե վերջին օրերին «դիմակային» խստացումները չլինեին, էլի՞ 600 դեպք  կունենային, թե՞  800. Արսեն Թորոսյան

12:06 12.06.2020

«Այսօր էլ ունենք 612 նոր դեպք, ինչը ցածր թիվ չէ մեզ  նման փոքր երկրի համար: Մեր գործողությունները  պետք է ինտենսիվորեն  ուղղված լինեն հենց թվերի զսպման ուղղությամբ, որովհետև միայն նոր  մահճակալներ, թթվածին, սարքեր, բժիշկներ, հարցը չի լուծելու: Հարցը կլուծի թվերի զսպումը  մեր գործողություններով, թիրախային աշխատանքներով, միգուցե նոր կանոններ տնտեսվարողների նկատմամբ, միգուցե սահմանափակումներ ինչ-որ ոլորտներում: Գործիքակազմը մոտավոր […]

̰
Արտակարգ դրության 3-րդ երկարաձգումը. սահմանափակումներում կան որոշակի փոփոխություններ

11:52 12.06.2020

Արտակարգ դրությունը երկարացնելու նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ 3-րդ երկարաձգման ժամանակ որոշակի փոփոխություններ են կատարվել: Այս անգամ արտակարգ դրության ժամանակ կսահմանափակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի […]

̰
Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը. վարչապետը՝ կորոնավիրուս չլինելու վերաբերյալ լուրեր տարածողների մասին

11:48 12.06.2020

Մինչ կառավարության արտահերթ նիստի օրակարգային մեկ հարցին անցնելը, վարչապետը նախ անդրադարձավ երկրում վարակի տարածմանն ու հակահամաճարակային կանոնների պահպանմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է: «ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն արտահայտում են, թե բոլորս ինչպես […]

̰
425 վարակակիր գտնվում է ծանր, 100 վարակակիր՝ ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 23-ը միացված են արհեստական շնչառական ապարատին

11:31 12.06.2020

Ունենք կորոնավիրուսով վարակված մոտ 7000 պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ հիվանդների մոտ հիմնական ախտանիշները բացակայում են կամ թեթև ընթացք ունեն: «1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23 հոգի […]

̰
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը

11:29 12.06.2020

Այսօր կառավարությունն արտահերթ նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ի ժամը 17:00-ն, քանի որ արտակարգ դրություն հայտարարելու պատճառները վերացած չեն: Նախագիծն ընդունվեց միաձայն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մանրամասները կքննարկեն ԱԺ-ում անցկացվելիք հատուկ նիստի ժամանակ:

̰
Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շրջանակում տնտեսվարողներին փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ

21:02 11.06.2020

Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շրջանակում տնտեսվարողներին փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12227 հարկ վճարողներ: Հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11708-ը։

̰
BACK_TO_TOP