13:17 09.06.2020
«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում շեշտել է, որ կորոնավիրուսը կա, այն հնարած չէ: Պատրիկյանը վարակվել է կորոնավիրուսով, հիմա արդեն ապաքինվել է: «Վարակը կա, վարակի դեմ պայքարը կա, բոլորս պայքարում ենք դրա դեմ`սկսած կառավարությունից վերջացրած տարբեր տեսակի մասնագիտության տեր մարդկանցով: Եվ, իհարկե, հաղթելու ենք»,- ասաց Պատրիկյանը: Նա պատմել է, թե ինչպես […]
10:52 09.06.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումներն ավելի են եղել 2018-ի համեմատ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն-եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկման ժամանակ: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից բացի, գործնականում այլ ծրագրեր չկան, որոնք […]
22:17 08.06.2020
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում, տեղի ունեցել հրազենի գործադրմամբ սպանությունը, երբ սպանություն կատարողը մարդաշատ վայրում իր սև գործն անելուց հետո դիմում է փախուստի, իսկ հետո էլ ինքնակամ ներկայանում ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […]
21:47 08.06.2020
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հունիսի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, Ճանապարհային ոստիկանների հետ համատեղ, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 30-ին Դսեղ գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ: […]
21:38 08.06.2020
Ռուսական «Գազպրոմը» այսօր պաշտոնապես մերժել է Բելառուսին մատակարարվող գազի սակագինը իջեցնելու վերաբերյալ Մինսկի խնդրանքը: Հիշեցնենք, որ գազի սակագնի վերանայման անհրաժեշտության հարցը Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել էր Վլադիմիր Պուտինի առջև Նիկոլ Փաշինյանի հետ միասին: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:40 08.06.2020
Երկրորդ կուրսի ուսանողուհի, կամավոր Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում հասարակությանը հորդորել է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին: Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասել է, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է: Նա պատմել է, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով […]
20:25 08.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանի հետ, ով իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին, անցկացրել է ճեպազրույց։ Մինչ ճեպազրուցը տեղի ունեցած պարետատան նիստի սկզբում վարչապետն անդրադարձել […]
20:18 08.06.2020
Կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները […]
20:07 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է։ Նա գրել է, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են։
20:00 08.06.2020
Դիմակը դաստակին կամ պարանոցին կրող, սոցիալական հեռավորություն ասվածը ճիշտ հակառակ իմաստով ընկալող քաղաքացիները շարունակում են զբոսնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Նմանօրինակ կադրերը կրկին չեն վրիպել «Հորիզոնի» նկարահանող խմբի տեսադաշտից։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:42 08.06.2020
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր առանձնատանը որդու հարսանիքն է կազմակերպել: Ժամեր առաջ Դուք հրապարակեցիք նրա՝ պաշտոնից ազատման մասին տեղեկությունը, ինչից կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ռեժիմի խախտում է արձանագրվել: Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչպես եք գնահատվում բարձրաստիճան զինվորականի կողմից նրա արարքը այսպիսի պայմաններում: Պարետի նիստից հետո […]
19:39 08.06.2020
Հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել: Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերեց 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին կրակված գնդակ ու պարկուճներ: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ […]
18:17 08.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով վարակման այսօրվա տվյալներին: Նա նշեց՝ այսօր հաղորդված 195 դեպքը զուտ այն բանի հետևանք է, որ ախտորոշման ամենամեծ լաբորատորիան այսօր կանգնած է եղել: Թորոսյանը հանրությանը կոչ արեց զգոնությունը չկորցնել: Նախարարը հայտնեց՝ այս պահի դրությամբ վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ:
16:58 08.06.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Բուսաբանական այգու տարածքում Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ կառույցներ են քանդվել: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Երևանի քաղաքապետի համապատասխան (1676-Ա, 1677-Ա) որոշումները կատարելու նպատակով համատեղ կազմակերպված միջոցառումների արդյունքում քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա. […]
16:55 08.06.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն անդրադառնում է տան պայմաններում բուժման կանոններին։ Հարցազրույցը հրապարակել է ՀՀ կառավարությունը: Ըստ Աբովյանի՝ հնարավորության սահմանում պացիենտը պետք է առանձնացվի լավ օդափոխություն ունեցող սենյակում, Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի այլ անդամների հետ, Սպասքը պետք է լվանալ 60 C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետև չորացնել […]
16:32 08.06.2020
Անհանգստացնող ոչինչ չկա, դա բնականոն պրոցես է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկությանը՝ նշելով, որ պաշտոնանկությունների պատճառները տարբեր են լինում: Նա մանրամասնել է, որ առաջիկայում վարչապետը կունենա ասելիք և կխոսի մանրամասների մասին՝ շեշտելով, որ պետական կառավարման համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինել: […]
15:22 08.06.2020
Այսօր մեր եվրոպական եղնիկների ընտանիքում նոր ձագուկներ են ծնվել՝ Բեմբիի ընկերուհի Ֆելինն ու փոքրիկ գեղեցկուհի Անահիտը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից։
14:41 08.06.2020
2019-ին հարկային եկամուտները պետական տուրքի հաշվին ապահովել է պետբյուջեի եկամուտների 93.5 տոկոսը, 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված տնտեսվարողներին վերադարձները կազմել է ավելի քան 171 մլրդ դրամ, ինչը 74 միլիարդով ավելի է նախորդ տարվանից: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, որը Դավիթ Անանյանի հրաժարականից հետո իր վրա է […]
13:31 08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Հարցը դրական եզրակացությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: Փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է […]
13:23 08.06.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթներ է հարուցել ձեթի, հավի բդի, կարագի շուկայում իրականացվող գործընթացների առնչությամբ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա նաև նշել է, որ շաքարավազի շուկայում գնի նվազում կա, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ոչ համաչափ է համարում։ «Եթե նայեք, մենք 44 ապրանքային շուկա […]
13:22 08.06.2020
Հունիսի 7-ին Բրյուսելում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ ռասայական խտրականության: Այս մասին հայտնում է RTBF-ը: Նշվում է, որ անկարգությունների էպիկենտրոնը դարձել է փախստականների թաղամասը՝ Մատոնժը, որը գտնվում է Արդարադատության պալատից մի քանի հարյուր մետր այն կողմ: Այդ թաղամասում ապրողները հիմնականում Աֆրիկայից ժամանածներն են: Ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը, այդ թվում՝ Apple-ի խանութ-սրահինը: Խանութներից մեկն […]
13:18 08.06.2020
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է նաև նոր տիպի կորոնավիրուսի թեստերի շուկային: Հարցին, թե հնարավո՞ր է ուսումնասիրեն թեստերի շուկան, քանի որ նաև մասնավոր ընկերություններն են թեստավորում իրականացնում, նա պատասխանել է, որ մինչև հիմա թեստավորման գործընթաց իրականացրել է միայն պետությունը: Իսկ եթե մասնավորները սկսեն թեստավորում իրականացնել և անհրաժեշտություն լինի գների վերահսկողություն […]
13:03 08.06.2020
Դիմակի, ալկոգելի, ձեռնոցի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ կան հարուցված գործեր բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ձեռնոցների շուկայում: «Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը […]
12:42 08.06.2020
Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստացվում են: Թաղման արարողություններից մինչև սահմանի հատում ու պարտադիր դիմակներ կրելու անհրաժեշտություն. ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել: Նա նշել է, որ Արցախի սահմանը պետք է հատել COVID 19-ի բացասական պատասխանը ձեռքին, այսինքն՝ միայն հետազոտվելուց հետո պետք է Արցախ գնալ: Անցակետերում արագ թեստավորում իրականացնելու հանձնարարականներ կլինի: Հարությունյանն […]
12:34 08.06.2020
էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով ջրի գնին՝ նա նշեց, որ վարձակալության […]
12:19 08.06.2020
Գազի միջին գինը բարձրանում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի սակագնի փոփոխմանը, որի շուրջ օրեր առաջ այդ կառույցում քննարկումներ էին: Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային […]
12:00 08.06.2020
ԱԺ-ում շարունակվում են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները: Այսօր այն ընթանում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, որտեղ քննարկվում է պետական բյուջեի կատարման մասին եկամուտների ձևավորման հարկային-մաքսային քաղաքականությունը։ Գերատեսչությունները ներկայացնում են ծրագրերի կատարման ոլորտային ծախսերն ու կատարողականը: Դրանց ծրագրային ցուցանիշները նախնական ելույթում ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը: «Էկոնոմիկայի նախարության բյուջեով հատկացվել 25.4 մլրդ դրամ, տարվա […]