10:05 05.06.2020
00:00 05.06.2020
Ավստրալացի մի տղամարդ ընդհատել է վարչապետ Սքոթ Մորիսոնի ելույթը՝ բողոքելով, որ հավաքված լրագրողները տրորում են խոտածածկը: Այս մասին հայտնել է BBC-ն: Լսելով քաղաքացու բողոքը՝ վարչապետը խնդրել է լրագրողներին հետ քաշվել, այնուհետև շարունակել է ասուլիսը:
22:41 04.06.2020
Լսեք ու օգնեք բժիշկներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից տեսանյութ հրապարակել պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցից. «Բժշկությունը չպետք է վերածվի ցինիզմի, ապշում եմ, երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, իսկ մարդիկ կան, որ ասում են՝ սա թատրոն է․․․ Հարգելի ու սիրելի մարդիʹկ, լսեք պրոֆեսիոնալներին, թողեʹք դաշտը մասնագետներին»: Հիշեցնենք, որ […]
22:00 04.06.2020
Կորոնավիրուսին առնչվող թեման այսօր գերակայել է կառավարության նիստում: Առողջապահության նախարարը խոսել է լարված իրավիճակից և հայտնել, որ արտադրամասերում ևս դեպքեր են գրանցվել: Վարչապետն էլ ընդգծել է, որ համաճարակային կարգի խախտումները շարունակվում են: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 04.06.2020
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց այն օրինագիծը, որով առաջարկվում էր նպաստ տալ մեկուսացածներին և ինքնամեկուսացածներին: Թեև կառավարությունը դեմ էր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրինագծին, այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Այսօր, սակայն, պատգամավորն առաջարկել էր չընդունել նախագիծն ու վերադարձնել առաջարկությունների ընդունման փուլ՝ ևս 10 օր քննարկելու նպատակով: Առաջարկը դուր չի եկել ընդդիմադիր խմբակցություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:13 04.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։ «Երկու օր առաջ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որի բերած տեղեկատվությունը ցույց […]
20:51 04.06.2020
Թեև թե բաց, և թե փակ տարածքներում, Պարետի նոր որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է դարձել, այնուամենայնիվ կարգը խախտողներ դեռ կան։ Շանթնյուզի տեսախցիկը ֆիքսել է բացմաթիվ քաղաքացիների, որոնք ոչ միայն դիմակներով չեն եղել, այլև այդկերպ գտնվել են մարդաշատ միջավայրում՝ կանգառներում, տրանսպորտում և այլուր։ Իսկ թե ինչու՞ չեն կրում դիմակներ, պատճառները տարբեր են։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3364214166925154/
20:32 04.06.2020
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ չի աջակցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակային ստորաբաժանումները քաղաքներում տիրող անկարգությունները զսպելու նպատակով օգտագործելու գաղափարը: «Միշտ հավատացել և շարունակում եմ հավատալ, որ ազգային գվարդիայի ծառայողները ամենից շատ հարմար են օգտագործելու այս իրավիճակներում քաղաքացիական իշխանություններին ներքին աջակցություն ցուցաբերելու համար: Սա ասում եմ, ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլև […]
20:23 04.06.2020
Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը։ Նրա խոսքերով՝ Վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվն ավելացել է։ «Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ես թողել եմ իմ աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։ […]
20:12 04.06.2020
Անսպասելի և անկանխատեսելի՝ հաճախ այսպիսին է կորոնավիրուսային հիվանդությունը, որ կարող է գլխիվայր է շրջել ամեն ինչ և սկսվի պայքարը, պայքար մահվան դեմ: Սրանում կհամոզվեք, երբ SHANTNEWS.am-ի զրուցակցին լսեք: Գևորգ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակվել մոտ քսան օր առաջ: Նրա մոտ հիվանդությունը սկզբում ընթացել է առանց ախտանշանների, սակայն, երբ արդեն հիվանդանոցից դուրս գրվելու շեմին է եղել, ամեն […]
20:08 04.06.2020
Կորոնավիրուսից Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել։ Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ քաղաքացին ունեցել է քրոնիկական հիվանդություններ։ «Բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- ասաց Արսեն Թորոսյանը։
19:58 04.06.2020
Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ ✅Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող 50 տաղավարներում: ℹՀայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:
19:50 04.06.2020
«Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը հեռավար զրույց է ունեցել լիբանանահայ բժիշկ, հասարակական գործիչ Րաֆֆի Փոլադյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:22 04.06.2020
Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկու օր է՝ գործարկվել է հանրայի վերահսկողության հարթակը: Դա պատկերացում է տալիս՝ ինչ է տեղի ունենում: Բայց հենց այստեղ նա ընդգծեց մի մտահոգիչ միտում՝ դա առիթ է դառնում ատելության խոսքի, ինչը վարչապետն անընդունելի համարեց: «Ցավոք սրտի, ինքս էլ […]
18:56 04.06.2020
Մայիսի 28-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի Սավոյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տնակի մուտքի դռան փականը և գողացել հեռուստացույց ու համակարգիչ: Օպերատիվ խումբը մեկնել էր Սավոյան փողոց: Իրավապահներն ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել արձանագրություններ: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին […]
18:31 04.06.2020
Հուլիսի սկզբին Հայաստանում սկսվելու է «Կալաշնիկով» ինքնաձիգների, ավելի կոնկրետ՝ ԱԿ-103 տարբերակի արտադրությունը: Այս մասին պաշտոնապես հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազար միավոր ինքնաձիգների թողարկման, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ։ Հաղորդման համաձայն՝ Հայաստանում արտադրությունն իրականացվելու է […]
18:08 04.06.2020
Մեքենայի մեջ միևնույն ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու պահանջը հիմնավորված չէր լինի, եթե այդ գործընթացը լիներ վերահսկելի։ Այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից Covid-19-ի շուրջ կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ, անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչեցրած հարցերին, ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը: «Ոստիկանը հեռվից չի կարող հասկանալ՝ մեքենայում միևնույն ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ բացարձակ իրար հետ […]
17:14 04.06.2020
ՊԵԿ-ում կայացած տեսակոնֆերանսի միջոցով ծառայությունների էլեկտրոնային առևտրի ոլորտի հարկման մեխանիզմները քննարկվել են ոլորտի խոշորագույն դերակատարների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:
17:02 04.06.2020
«Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին, սահմանել 1000 խմ-ի դիմաց 135,909 դրամ` ներկայումս գործող 139 հազարի փոխարեն: Իսկ հանձնաժողովն առաջարկում է հնարավորինս նվազ սակագներ կիրառել առանձին սպառողների համար:
16:48 04.06.2020
Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքերով՝ եթե զուգահեռներ անցկացնենք H1N1-ի հետ, ապա համաձայն ԱՄՆ տվյալների՝ առաջին համավարակի առաջին տարում այնտեղ մահացել էր ընդամենը 12 500 […]
16:25 04.06.2020
Covid-19-ից մահաբերության ցուցանիշը այսօրվա դրությամբ մեզ մոտ աճում է, բաց դեռ խայտառակ չէ: Այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ-ում կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։ «Մոտավոր 11 000-ից 170 մահացած`1,5-1,6 տոկոս է կազմում, որ միջին համաշխարհային ցուցանիշից ցածր է կրկնակի, եռակի անգամ, իսկ մահացության առումով, եթե հաշվում ենք 3 […]
16:17 04.06.2020
Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ նախաձեռնությունը անվտանգության աննախադեպ պայմաններում է անցկացվելու: Շուրջ 100 մասնակից է լինելու առանձին անցկացվող 4 քննություններին: Պահպանվելու է նաև ֆիզիկական հեռավորությունը: Ծնողներին ևս նախարարը խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ:
15:19 04.06.2020
Կազմակերպել ենք մասնագիտական քննարկում, ունենք գեթ մեկ ու շատ կարևոր նպատակ՝ մեր Հասարակությանը տալ ճիշտ ու գիտական հաստատված տեղեկատվություն, կոտրել տարածված ստերը, միֆերը Covid-19-ի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Խնդրո՛ւմ եմ, լսե՛ք մասնագետներին, հետևե՛ք նրանք խորհուրդներին ու կօգնեք մեր կոլեգաներին՝ բժիշկներին, հաղթել այս չարիքին՝ Covid-19-ին։ Հավատացե՛ք, եթե չաշխատեք, […]
14:28 04.06.2020
Եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կանխատեսելի լիներ, ընդդիմադիր գործընկերներն այդքան արագ և կտրուկ չէին փոխի իրենց դիրքորոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Սկզբում չէին ասի, որ պետք չեն սահմանափակումներ, հետո արագ փոխեին, ասեին՝ պետք են սահմանափակումներ։ Սկզբում չէին ասի, որ պետք չէ այդքան խստացնել, հետո՝ պետք է խստացնել, հետո՝ […]
14:00 04.06.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ օրս քաղաքացիների մոտ ոչ լուրջ վերաբերմունք կա կորոնավիրուսի նկատմամբ: Նա պատմեց, որ խորհրդարան ոտքով է գնացել ու ճանապարհին տարիքով մարդկանց խնդրել է դիմակ կրել, վերջիններն էլ պատասխանել են՝ «բան չի լինի», «ես առողջ եմ»: «Ընկալման խնդիր ունենք: Կարծում եմ՝ ով էլ լինի, ինչ երկիր […]
13:53 04.06.2020
Ազգային ժողովն այսօր փաստացի հետաձգեց նախագծերից մեկի ընդունումը, քանի որ ըստ իմքայլականների նախագիծը պետք է լրամշակել, իսկ ըստ կառավարության ներկայացուցչի՝ պետք է հաշվարկներ արվեն։ Սա ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրեց։ «Գիշերը նստեիք, հաշվարկ անեիք»,- նիստին ներկա կառավարության ներկայացուցչին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրան դուր չէր գալիս այն, որ ԱԺ կազմը հավաքվել է նորից քվեարկելու, իսկ իրենց […]
13:22 04.06.2020
Բաքուն հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում վրացական կողմից սադրանք է նախապատրաստվում: Սահմանապահ ուժերը հատուկ պատրաստվածության են բերվել: Մանրամասները՝ տեսանյութում:
13:14 04.06.2020
Այսօր Հայաստանում գրանցվել է վարակման 697 դեպք, իսկ հիվանդանոցները գերբեռնված են։ Այս մասին նախաբանից հետո ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկեց հիվանդանոցների տրամադրության տակ դնել նաև այլ շենքեր, որոնց թվում են․ համայնքային սեփականությունը, քաղաքապետականները, մարզպետարանները, Ազգային ժողովը և մնացած բոլոր շենքերը։ Բաբաջանյանը հիշեցրեց, որ հիվանդացողների մեծ թվի պատճառով նրանց մի մասին ուղարկում են տուն, հետևաբար պետք […]