22:07 05.06.2020
Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:42 05.06.2020
Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը կփորձեն կանխել Թուրքիայի ներկայացուցչի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 05.06.2020
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվությունների նախնական քննարկումների շարքը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա քննարկմանը միացել է տեսակապով: Գործադիրի ղեկավարն անդրադարձել է 2019 թվականի հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշին, խոսել 7,6 տոկոս տնտեսական աճի մասին: Ըստ վարչապետի` վերջին երեք տարին պատմական է եղել և իրենց կառավարությանը վիճակվել է գործելու հենց այդ պատմական […]
21:13 05.06.2020
Այսօր շարունակվել է «Ջերմուկցիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի» քաղաքացիական հայցով գործի քննությունը Դանիել Մխեյանի նախագահությամբ: Հիշեցնենք՝ Բնապահպանական ճակատի 15 անդամ դիմել է դատարան զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել պարտավորեցնելու պահանջով։ Մանրամասները՝ տեսանյութում
21:06 05.06.2020
«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանն այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը: «Երեկ ես դուրս եմ գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ-ժկական կենտրոնից, որտեղ գտնվել եմ 14-15 օր բուժման ընթացքում: Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, տարիք. 68 տարեկան եմ: Այդ պայմաններում տարել եմ […]
18:28 05.06.2020
Կորոնավիրուսով վարակված 11 հազար քաղաքացիների թվում է նաև վարչապետի ընտանիքը։ Այս մասին ռուսական «Առաջին ալիքը» պատմում է Հայաստանի կորոնավիրուսային վիճակին նվիրված իր ռեպորտաժում։ Ռուսական լսարանին արդեն հայտնի է դարձել, թե որքան անփույթ են վերաբերվում հայաստանցիները կորոնավիրուսին՝ կազմակերպելով Վերջին զանգ ու այլ միջոցառումներ։ Ռուսական ալիքը հիշատակում է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նույնպես վարակվել է աշխատակիցների անփութության […]
18:23 05.06.2020
ԱԺ-ում 2019թ. բյուջեի տարեկան հաշվետվությամբ են այսօր հանդես եկել նաև Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի նախագահները, նրանք ևս անդրադարձել են տարվա ընթացքում իրականացրած ծրագրերին և ուսումնասիրություններին, իսկ պատգամավորների հարցերը վերաբերել են մասնավորապես պետական բյուջե մուտք արվող միջոցների պակասին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:02 05.06.2020
Օրինական պահանջին չենթարկվելու դեպքում ոստիկանությունն իրավասու է ուժ կիրառել: ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկում քաղաքացուն: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Մանուել Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր՝ ոստիկանները դիմակ չկրելու […]
17:17 05.06.2020
Արդյո՞ք ազգային անվտանգության մարմինների ուժերը բավարար են բնակչության վերահսկողության հարցում: ԱԱԾ տնօրենն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:59 05.06.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ։ «Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ […]
15:56 05.06.2020
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում քիչ առաջ հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել: SHANTNEWS-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր Ոսկեպարում գրանցված տեղումներից: Մանրամասները՝ տեսանյութում:
15:50 05.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվացել են ուժի սպառնալիքի կոչերը: Ընդ որում, պատգամավորի խոսքերով, դրանք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից: Հայրապետյանը կարևորել է նման կոչերն անարձագանք չթողնելը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:44 05.06.2020
2019 թվականը ոստիկանների համար վարձատրության առումով եղել է արդյունավետ՝ համեմատության սկզբունքով: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը: Նրա խոսքերով՝ պետության կողմից տրամադրված միջոցների հաշվին կարողացել են պարգևավճարների տեսքով վարձատրություն […]
15:10 05.06.2020
Վրաստանում հասարակական մի շարք նախաձեռնություններ առաջարկում են օգնության ձեռք մեկնել համավարակից տուժած Հայաստանին: Առաջարկն արդեն քննարկվում է պետական ատյաններում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:09 05.06.2020
Տնտեսական խիստ սահմանափակումների կարելի է գնալ, եթե մարդկանց աջակցություն տրվի: ՀՀ ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մինչև մայիսի 18-ը եղել են տոտալ սահմանափակումներ, մարդիկ տանը նստել են և սկսել են մեծ թափով աճել սոցիալական խնդիրները: Իշխանությունները, որպեսզի մարդկանց չֆինանսավորեն, որ մարդիկ մնան տանը, բացել է […]
15:06 05.06.2020
2019թ. ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը գնահատել է հաջողված: Լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին կարողացել են լրացուցիչ հատկացումներ նախատեսել: Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ նախորդ տարվա բյուջեն առաջին անգամ ծրագրային ձևաչափով է հաստատվել: Ո՞րն էր դրա նպատակն ու ԱԻՆ-ին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացվել: Նախարարը տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային […]
15:00 05.06.2020
Այսօր շարունակվել է «Ջերմուկցիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի» քաղաքացիական հայցով գործի քննությունը Դանիել Մխեյանի նախագահությամբ: Դատարան էր եկել «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ, հայցվոր Անի Խաչատրյանը: Նա պատմեց, որ իրենք պայքարել են Ամուլսարը հանքի չվերածելու դեմ, վերջին 2 տարվա ընթացքում այդ պայքարն ավելի ակտիվացել է: Իրենք ֆինանսավորվում են անհատներից և կազմակերպություններից, և իրենք իրենց ծախսերի մասին հաշվետվություն […]
14:50 05.06.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի մայիս ամսվա հանդիպումներում գրանցված լավագույն 10 գոլերը։
14:21 05.06.2020
Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հորդորը՝ քաղաքացիներին։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:57 05.06.2020
Արդյոք քննարկվում են տնտեսական լոքդաունի սցենարներ: ԱԺ ճեպազրույցի ընթացքում այս հարցը տրվեց իշխանական խմբակցության ներկայացուցիչներին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը նշեց, որ տարբեր սցենարներ են քննարկվում: «Մեր նման երկրների համար մեկ շաբաթ տնտեսական լոքդաունն արժենում է մոտավորապես ՀՆԱ-ի 1,3-1,5 տոկոսի չափով: Դա արդյոք ամբողջովին տրամաբանական կամ համադրելի է Հայաստանում, այստեղ շատ գործոններ կան»,- ասաց […]
13:26 05.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ճեպազրույցների ընթացքում հայտնել է, որ Հայաստանում լայն տարածում է գտել ապատեղեկատվությունը: «Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլև պատերազմ, տեռոր է հայտարարված ապատեղեկատվության: Տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը, որը սարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է մեր պետական անվտանգությանը, հասարակական անվտանգությանը, հանրային առողջությանը»,- ասաց […]
13:06 05.06.2020
ԱՄՆ-ում՝ Մինեապոլիսում, հրաժեշտի արարողություն է անցկացվել ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Արարողությանը ներկա են եղել Ֆլոյդի ընտանիքի անդամները և հայտնի մարդիկ: Մասնավորապես, հրաժեշտի արարողության մասնակցելու են եկել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը, Մինեսոտայի սենատորը և Դեմոկրատական կուսակցության նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Էմի Կլոբուշարը: Ներկաները հարգել են Ֆլոյդի հիշատակը […]
12:31 05.06.2020
Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողական ֆինանսական ցուցանիշները ներկայցնելիս ԱԺ-ում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց նաև պետական պարտքի ծավալը։ 2019 թվականի արդյունքներով այն կազմել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։ Դրանից կառավարության պարտքը մոտ 6 միլիարդ 835 միլիոն դոլարն է։ Մնացած մասը, ըստ Ջանջուղազյանի, Կենտրոնական բանկի պարտքն է։ Կառավարության պարտքի մեջ էլ, ըստ Ջանջուղազյանի, արտաքին […]
12:19 05.06.2020
Թուրքիան բեռնափոխադրումների համար վերաբացել է Իրանին սահմանակից «Գյուրբուլաք» և Նախիջևանին սահմանակից «Դիլուջու» անցակետերը։ Այս լուրը ուրախացրել է բեռնատարների վարորդներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Երկար ժամանակ Նախիջևան անցնելու սպասումով սահմանային անցակետի մոտ հավաքված վարորդները ուրախությունից շուրջպար են բռնել։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարների վարորդները թուրքական սահմանային անցակետ մուտք գործելիս պարտադիր ջերմաչափվելու են։ Առանց դիմակի վարորդների մուտքը […]
11:32 05.06.2020
Այսօրվա օրը կորսված է, և պետք է մտածել վաղվա օրվա մասին։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բյուջեի կատարմանը հեռակա մասնակցելիս հիմնավորեց, որ հիմա բարեփոխումներ իրականացնելու ճիշտ ժամանակն է։ Նա ասաց, որ խոսքը գույքահարկի փոփոխության (ենթադրվում է դրույքների փոփոխություն, հիմնականում թանկացում), եկամուտների համատարած հայտարարագրման (բոլոր քաղաքացիները պետք է հարկային ծառայությանը հայտնեն՝ ինչ եկամուտներ են […]
11:31 05.06.2020
Հայաստանում պետք է փոխել պետական պաշտոնյաների վարձատրության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Դա պետք է համադրել կոռուպցիոն սխեմաների բացառման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին հեռակա մասնակցելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, որովհետև դա արտահայտությունն է […]
11:04 05.06.2020
«Մեր կառավարությունն առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, պատմական տարիներում գործելու հնարավորությունն է վայելում»,-տեսակապի միջոցով իր ելույթում այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունները: Վարչապետը մանրամասնել է իր ասածը․ «2018թ-ը պատմական էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ու ընտրություններվ, 2019-ը՝ տնտեսական կայունության ցուցանիշներով, իսկ […]