TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մայիսի 25-ին այսպես «Վերջին զանգ» են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:04 04.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Մայիսի 25-ին այսպես «Վերջին զանգ» են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները»։

̰
9 նոր ոլորտների 9171 աշխատողներ ևս կստանան աջակցություն. կառավարությունը ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը

13:02 04.06.2020

Հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակն ընդլայնվում է. 9 նոր ոլորտների 9171 աշխատողներ կկարողանան օգտվել դրանից: Միջոցառման մեջ փոփոխություններ կատարվեց կառավարության հերթական նիստին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կառավարության նիստին ներկա չէր: Նախագիծը ներկայացրեց նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «Առաջարկվում է ևս 9 ոլորտ ընդգրկել ցանկում: Այս 9 ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում […]

̰
ԱՀԿ-ն վերսկսել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա

13:00 04.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա: Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ անվտանգության և մոնիթորինգի կոմիտեն հայտնել է՝ պատճառ չկա փոխելու փորձարկումների ընթացքը: Ավելի վաղ դեղամիջոցի փորձարկումները դադարեցվել էին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Հետազոտությունները ցույց էին տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ […]

̰
Նորվեգիայում խոշոր սողանքը բնակելի տներ է քշել ծովը

12:45 04.06.2020

Նորվեգիայում՝ Կրակնեսեթում, սողանքը քանդել ու դեպի ծով է քշել ութ տուն: Այդ մասին հայտնում է Forbes-ը: Սողանքի լայնությունը կազմել է ավելի քան 600 մետր։ Սեյսմիկ ակտիվությունը շրջանում շարունակվել է մի քանի ժամ։ Ոստիկանությունը փրկարարական գործողություն է սկսել։ Ցամաքով դեպքի վայր հասնել չի հաջողվել, փրկարարական գործողությանը ուղղաթիռներ են ներգրավվել: Տարահանվել է 1 տեղացի, զոհեր չկան։

̰
Իտալիան հաղթահարել է կորոնավիրուսի պանդեմիայի կրիտիկական փուլը. Ջուզեպպե Կոնտե

12:36 04.06.2020

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պանդեմիայի կրիտիկական փուլը: Նա նշել է, որ այժմ ժամանակն է դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Երկրում մեղմացումների վերջին փուլն է սկսվել: Այստեղ արդեն վերացել են տեղաշարժի սահմանափակումները տարբեր շրջանների միջև: Իտալիան արդեն բացել է սահմանները եվրոպական երկրների համար: https://www.facebook.com/GiuseppeConte64/videos/259342315125817/?v=259342315125817

̰
Երևանում 345 հանրային ծառայողի համար շենք է կառուցվում

12:28 04.06.2020

Երևանում 345 հանրային ծառայողների համար շենք է կառուցվում: Բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և  ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատեց ՀՀ կառավարությունը: Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով շենքը կառուցվելու է Երևանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում: Տվյալ համալիրի թվով 619 բնակարաններից վաճառքի ենթակա է 345 բնակարան, որոնք շահառուներին հանձնվելու են 2 փուլով. մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ թվով 200 […]

̰
«Իմ քայլը» կոչ է անում դեմ քվեարկել մեկուսացված անձանց նպաստ տրամադրելու նախագծին

12:19 04.06.2020

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստը, որի օրակարգում երեկ երեկոյան քննարկված երկու նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերն են: Դրանցից մեկով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում էր մեկուսացման նպաստ տրամադրել պարետատան ցուցումով մեկուսացված կամ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիներին: Թեև կառավարությունը դեմ էր եղել Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրինագծին, այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Այսօր սակայն, պատգամավորն առաջարկել է չընդունել […]

̰
«Հայփոստի» բոլոր բաժանմունքների առջև խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն. Արշակյան

12:15 04.06.2020

Այսօրվա Կառավարության նիստում վարչապետը մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ նաև «Հայփոստում» արձանագրված խնդրին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկել՝ խնդիրները կարգավորելու համար: ««Հայփոստի» բոլոր բաժանմունքների առջև խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն դրական տեղաշարժ ունեինք, գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր […]

̰
Ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11.000-ի շեմը. ծանր վիճակում է 391, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր. Արսեն Թորոսյան

11:53 04.06.2020

Կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11.000-ի շեմը: Այդ մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ծանր վիճակում է 391 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 քաղաքացի: Նախարարը նշեց, որ նոր դեպքեր են արձանագրվում արտադրական կոլեկտիվներում: Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալացման: Վարչապետը […]

̰
Քանի՞ հայ է տուժել ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների հետևանքով

22:00 03.06.2020

Քանի՞ հայ է տուժել ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների հետևանքով։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այս ամենը վերաբերում է միայն երկու ավիաընկերության. Ռևազյան

21:59 03.06.2020

Եվրահանձնաժողովը հայկական ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպական միության տարածք: «Արմենպրես»-ն այս որոշման և հետագա անելիքների մասին խոսել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ: «Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ […]

̰
Թեժ բանավեճեր ու անավարտ օրակարգ, հերթական ու արտահերթ նիստեր․ դրվագներ այսօրվա խորհրդարանական առօրյայից

21:56 03.06.2020

Անցած շաբաթ մեկնարկած ԱԺ նիստի օրակարգը խորհրդարանին չի հաջողվել սպառել նաև այսօր, չքննարկված երկու նախագծերը տեղափոխվել են հաջորդ նիստերի օրակարգ: Իսկ այսօրվա նիստի մեկնարկին ու ավարտից առաջ տեղի են ունեցել քվեարկություններ: Բուն նիստը ընթացել է ոչ միայն օրակարգի քննարկմամբ, այլև օրակարգային դարձած համավարակի վերաբերյալ վիճաբանություններով: Ընդդիմությունը քննադատել է իշխանությանն այն բանի համար, որ վերջինս մեղադրում […]

̰
«Շանթի» հայերեն հաղորդումները կազմել են եթերի շուրջ 90 տոկոսը․ Տիգրան Հակոբյանի ամփոփիչ զեկույցը ԱԺ-ում

21:51 03.06.2020

«Շանթ» հեռուստաընկերության հայերեն բովանդակության հաղորդումները 2019-ին կազմել են ընդհանուր արտադրանքի 85-90 տոկոսը, ինչը շատ լավ ցուցանիշ է. այսօր ԱԺ-ում հայտարարել  է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման մեջ: Հակոբյանն  անդրադարձել է տեղեկատվության ազատության մասին հարցին, խոսել է լրատվամիջոցների հաղորդումների, սեփականատերերի, գովազդային արտադրանքի և այլ հարցերի շուրջ: […]

̰
Մեկուսացման նպաստ՝ պարետատան ցուցումով ինքնամեկուսացված քաղաքացիներին․ խորհրդարանը նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ

21:16 03.06.2020

Փոփոխություններ կկատարվեն ԱԺ կանոնակարգ օրենքում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն և առանց հարցերի ընդունվել է Ազգային ժողովի  արտահերթ նիստում: Փոխարենը հարցերը շատ էին օրակարգի մյուս նախագծի շուրջ, որով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը առաջարկել էր մեկուսացման նպաստ տրամադրել պարետատտան ցուցումով մեկուսացված կամ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիներին: Կառավարությունը դեմ էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած օրինագծին: […]

̰
ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևան քաղաքում

20:09 03.06.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները: Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն […]

̰
Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում

20:00 03.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 20742 արձանագրություն, իսկ հունիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
Այսուհետ դիմակ կրելը դառնում է պարտադիր

19:53 03.06.2020

Պարետատունը հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս: Այս մասին նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:  

̰ ̰
̰
Պատասխանատվությունը կրում ենք մենք, բայց մեղավորությունը քաղաքական չի լինում. պատգամավոր

19:26 03.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանն ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է այն հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ով է կրում պատասխանատվությունը: «Պատասխանատվությունը կրում ենք մենք, բայց մեղավորությունը քաղաքական չի լինում: Մեղավորությունն անհատական է, և այս պարագայում մեղավորություն ունեն բոլոր այն քաղաքացիները, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձնում համավարակով պայմանավորված իրավիճակին, պատշաճ վարքագիծ […]

̰ ̰
Ով ինչ չի արել՝ պատասխանատվություն, իսկ եթե արել է գերազանց, ուրեմն սցենարը ճիշտ չէ. Մելքումյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

19:10 03.06.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է, որ խիստ ու արդյունավետ պետք է արձագանքել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: «Կա սցենար: Նախարարները՝ պարետատան հետ միասին, ժրաջանորեն, գերազանց կատարում են իրենց աշխատանքը, նշանակում է սցենարն է սխալ: Եթե չեն կատարում, ապա ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ […]

̰
ԱԱՏՄ-ն պարետատան որոշմամբ 24 ժամով կասեցրեց սուպերմարկետի և գեղեցկության սրահի գործունեությունը

18:28 03.06.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սննդի մեծածախ կենտրոններում և վարսավիրանոցներում արձանագրել է խախտումներ։ Պարետի որոշմամբ 24 ժամով փակվել են մեկական սուպերմարկետ և գեղեցկության սրահ։ Իրադարձությանը հետևել է SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվն աճում է․ Հայաստանը 29-րդ հորիզոնականում է

18:00 03.06.2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր հատում է 6,5 միլիոնի սահմանը։ Վերջին շրջանում էլ վարակման տեմպերը աշխարհում աճում են՝ գերազանցելով օրական 120 հազարը։ Այս պայմաններում Հայաստանն իր հերթին ավելի ու ավելի մեծ թվով վարակումների մասին է հայտնում։ Հունիսի 2-ի տվյալներով՝ Հայաստանը արդեն հայտնվել է ամենաշատ օրական վարակումներ հայտնած երկրների ցանկի 29-րդ հորիզոնականում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մարտին ասում էինք՝ սա շատ լուրջ է, կարևոր է, իրենք ասում էին՝ ընդդիմությունը պանիկա է անում. Էդմոն Մարուքյան

17:46 03.06.2020

Մարտ ամսին ասում էինք՝ սա շատ լուրջ է, կարևոր է, որ պետք է հետաձգել հանրաքվեն, Արցախի ընտրությունները, պետք է փակել էս, պետք է փակել էն, իրենք ասում էին՝ ընդդիմությունը պանիկա է անում: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ռազմական տեխնիկան ձեռք է բերվում ԶՈՒ զարգացման պլանի համաձայն, ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն. Բալայան

17:28 03.06.2020

Զենքի անօրինական վաճառքի մասին խոսակցությունները ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «քաղաքական շահարկում» է անվանել: Անդրադառնալով մեկ այլ հարցի՝ արդյո՞ք Զինված ուժերը ձեռք է բերել այնպիսի զինտեխնիկա, որն անպիտան է բանակին, Բալայանն ասել է՝ սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք են բերվում զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, և ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շփոթ կնետեն ձեր առջև, որպեսզի շփոթեք մեղավորությունը և քաղաքական պատասխանատվությունը. Տիգրան Ուլիխանյան

17:22 03.06.2020

Շփոթ կնետեն ձեր առջև, որպեսզի շփոթեք մեղավորությունը, պատասխանատվությունը և քաղաքական պատասխանատվությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը: «Այո՛, պատասխանատվություն կրում ենք մենք, բայց մեղավորությունը քաղաքական չի լինում, մեղավորությունը անհատական է»,- ասաց Ուլիխանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ արագ. Մելքումյան

17:14 03.06.2020

Կա սցենար, և այդ նախարարները պարետատան հետ միասին ժրաջանորեն, գերազանց իրենց ֆունկցիան կատարո՞ւմ են: Նշանակում է՝ սցենարն է սխալ, իսկ եթե չեն կատարում, ուրեմն ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ արագ: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առաջիկա օրերին Արցախում և շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր

16:36 03.06.2020

Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Արցախի նախագահը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, համաձայն որոնց` առաջիկա օրերին մայրաքաղաքում և շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կավելանան մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու […]

̰
Հրապարակվել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամաններն այրելու և սուպերմարկետի ապակիները վնասելու տեսանյութը

16:25 03.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները: «Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է […]

̰
BACK_TO_TOP