16:00 03.06.2020
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով գրադարանում հրդեհով պայմանավորված շահարկումներին, Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանն ասաց. «Հրապարակումներ եղան, թե ոչնչացվել է ողջ արխիվը, մարդկանց տարիների աշխատանքը ջուրն է ընկել, և այլն: Շահարկումներին պատասխանելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ժամանակ ունեինք, զբաղված էինք սերվերների վերականգնման գործով»: Բայց դրանց մասով մանրամասն մոնիթորինգ է անցկացվել, վերլուծվել են բոլոր հրապարակումերը: […]
15:57 03.06.2020
Մեր բնակչությունը մեզ ավելի շատ լսեց, քան հայաստանցիները` մեր հայ կոլեգաներին։ Aliq.ge-ի հաղորդմամբ՝ վարակաբան Պաատա Իմնաձեն խոսել է Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի «գաղտնիքների» մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:20 03.06.2020
«Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը երեկ «Շանթ» ՀԸ եթերում տեղեկացրեց, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով: «Երեկ իմ առաջին եթերն էր՝ շաբաթ օրվանից ի վեր: Ես էլ շատերի նման վարակվել եմ կորոնավիրուսով: Բուժվում եմ: Ինքնազգացողությունս ավելի լավ է»,- տեղեկացրեց Սագօ Արեանը՝ հայտնելով, որ հետևում է բժշկական ցուցումներին: «Ճիշտ է, մտահոգիչ է, սակայն զգոն […]
15:06 03.06.2020
ԱԺ մի խումբ պատգամավորներ համատեղ նախաձեռնել են «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել գլխադասային հանձնաժողովների աշխատանքը, այն դարձնել առավել հաշվետվողական ու թափանցիկ: Նախագծի որոշ դրույթներ մտահոգություն են առաջացրել ընդդիմության ներկայացուցիչների մոտ, իսկ առավել մեծ առարկությունների տեղիք տվել կառավարությանը: Վերջինս մտահոգված է հատկապես մի քանի հաստիքների ավելացմամբ, որոնց […]
14:26 03.06.2020
Արդյոք արդյունավե՞տ են Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումները, և ինչո՞վ է պայմանավորված հիվանդացության դեպքերի աճը: Ազգային ժողովի միջանցքներում այս հարցին են պատասխանել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համոզմամբ՝ արձանագրված մեծ թվերը նաև պայմանավորված են թեստավորումների քանակով: Կոչ է անում մեղավորների չփնտրել: Իսկ Մանե Թանդիլյանի խոսքերով՝ այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է […]
14:13 03.06.2020
Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Այս մասին InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն: Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և […]
14:03 03.06.2020
Ումի՞ց էր փորձում պահել Թուրքիան Վրաստանին իրականացվող զինտեխնիկայի մատակարարումները։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:02 03.06.2020
Ատելության խոսքը խնդիր է ոչ միայն Հայաստանի համար: Սոցիալական մեդիաների առաջացումը և աշխարհի բնակչության մեծ մասի ցանց մտնելը բերել է ատելության խոսքի աճի: Տրամաբանական է, որովհետև ասպարեզ են դուրս եկել անկիրթ և անդաստիարակ մարդիկ, որ մինչ այդ չունեին հանրային խոսքի հնարավորություն: Այսօր` հունիսի 3-ին, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում ատելության խոսքի տարածմանը, ասաց մեդիափորձագետ Սամվել […]
13:27 03.06.2020
«Աշխարհում չկա մի որևէ ուժային կառույց, վարչական համակարգ, որն այս մասշտաբի հարցը կարողանա լուծել»,- կորոնավիրուսի մեծ թվով նոր դեպքերի վերաբերյալ խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Որովհետև […]
13:11 03.06.2020
Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են բնակարաններ և ստուգումներ իրականացնում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում։ https://www.facebook.com/www.police.am/videos/722128685224286/
13:10 03.06.2020
Խորհրդարանի կողմից պաշտոններում անձանց նշանակելու գործընթացը արտահերթ նիստերով անցկացնելու նախաձեռնությունը առիթ է դարձել ԱԺ կանոնակարգ օրենքում մի շարք փոփոխությունների: Դրանք այսօր ներկայացրել է նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը: Եթե նախկինում, օրինակ՝ ՍԴ անդամներն ընտրվում էին հերթական նիստերի ժամանակ, ապա սրանով խորհրդարանը նաև արտահերթ նիստ հրավիրելու իրավունք կստանա, մի շարք հարակից փոփոխություններ ևս տեղ են գտել օրինագծում: […]
13:06 03.06.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատարանում հարցաքննել դատաձգաբան-փորձագետին, որպեսզի նրան հարցեր ուղղվեն ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ այդ ոստիկանի սպանության համար մեղադրվում է Արմեն Բիլյանը, որը կալանքի տակ է: Զարուհի Փոստանջյանի հիմնավորմամբ՝ դատաձգաբանական փորձաքննութան […]
12:44 03.06.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նախարարը ներկայացնում է ատեստատների և դասագրքերի հանձնման կարգը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:40 03.06.2020
Հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը ընթացքի մեջ է: Միջոցառմանը արդեն դիմել է 9248 տնտեսվարող սուբյեկտ և արդեն վճարվել է 1,7 մլրդ դրամի աջակցություն: Կրկնակի ծանուցում է ուղարկվել նրանց էլեկտրոնային հասցեներին, որոնք կարող են օգտվել այս ծրագրից, բայց դեռ դիմում չեն լրացնել: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ այս պահին ծրագրից օգտվել կարող է 12227 շահառու: 5-րդ միջոցառման շահառումները, եթե համապատասխանում […]
12:20 03.06.2020
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառուները 14.964 տնտեսվարող սուբյեկտներ են, որից դիմումներ ներկայացրել է 13.956-ը: Միջոցառումը ավարտվել է մայիսի 10-ին, և այս միջոցառմամբ տրամադրված աջակցության ընդհանուր չափը 2.2 մլրդ դրամ է կազմում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:10 03.06.2020
Անկախ նրանից՝ ԱԺ-ն այսօր կսպառի՞ օրակարգը, թե՞ ոչ, վաղը նիստը չի կարող շարունակվել, հետևաբար այսօր նիստի ավարտից առաջ լինելու են քվեարկություններ. հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լիագումար նիստի մեկնարկին: Իսկ այն սկսվել է քվեարկություններով, որից հետո շարունակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բանկային երաշխավորության վերաբերյալ նախագծի քննարկումը: Մինչ այդ ընդունվել են երեկ քննարկված բոլոր […]
11:57 03.06.2020
Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը աղտահանելու համար։ Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։ Շուկայում գյուղմթերի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել Պարետի որոշումը և […]
11:51 03.06.2020
Մարդկանց կուտակումներից խուսափելու և պարետի սահմանած կանոնների պահպանումը ստուգելու նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներն այց են կատարում «Հայփոստի» բաժանմունքներ, ծանոթանում իրավիճակին։
11:38 03.06.2020
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն արդեն ավարտվել է: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նա նշեց, որ ծրագրից օգտվել կարողացող 6161 շահառուից դիմում է ներկայացրել և աջակցություն ստացել 5390 շահառու: Միջոցառման շրջանակում տրված աջակցությունը կազմել է 294.4 մլն դրամ: Մանրամասները՝ տեսանյությում։
23:34 02.06.2020
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, որ օրեր առաջ մահվան սպառնալիքներ էր հղել Հրանտ Դինքի այրուն ՝ Ռաքել Դինքին: Դեպքերին հետևել է Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:05 02.06.2020
Հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն: ԱԺ-ում քննարկել են արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեն չեղարկելու նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 02.06.2020
Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակվածին: Մանրամասները՝ «Շանթ» ՀԸ-ի «Բուժինֆո» հաղորդման մեջ։
21:26 02.06.2020
Պարետատան որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր 24 ժամով դադարեցրել են մայրաքաղաքի և մարզերի մի շարք շուկաների և դրանց հարակից վաճառակետերի գործունեությունը։ Վաղը մինչև ժամը 12-ը այդ շուկաների տնտեսվարողները պետք է շտկեն տեսուչների արձանագրած բոլոր թերությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:23 02.06.2020
ԱԺ հերթական նիստից հետո տեղի է ունեցել արտահերթ նիստ, որի ընթացքում խորհրդարանը հասցրել է քննարկել երեք հարց: Բուռն քննարկման է արժանացել հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի նախագիծը, ով առաջարկել է վերանայել բանկային երաշխավորի ինստիտուտը: Այն արժանացել է իմքայլականների քննադատություններին և «Բարգավաճ Հայաստանի» պաշտպանությանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:18 02.06.2020
Այս անգամ Շանթնյուզի նկարահանող խումբը եղել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ոստիկանները և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ պարզելու, թե ինչպես է հանրային տրանսպորտը հետևում պարետատան ցուցումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 02.06.2020
Հայաստանը ներքին տուրիզմի մեծ պոտենցիալ ունի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։