TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չենք կարող «դուբինկաներով» առողջություն պարտադրել․ Նիկոլ Փաշինյան

20:55 02.06.2020

Չենք կարող «դուբինկաներով» առողջություն պարտադրել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խնդրանքս՝ զերծ մնալ հանդիսություններին մասնակցելուց․ Արտավազդ Վանյան

20:50 02.06.2020

Խնդրանքս՝ զերծ մնալ հանդիսություններին մասնակցելուց։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սահմանափակումները բերում են աղետալի տնտեսական հետևանքներ. Նիկոլ Փաշինյան

20:38 02.06.2020

Սահմանափակումները բերում են աղետալի տնտեսական հետևանքներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տարեցները, սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդություն ունեցողները ռիսկի խմբում են. Գևորգ Սիմոնյան

20:33 02.06.2020

Տարեցները, սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդություն ունեցողները ռիսկի խմբում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, որը ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որոշ տեղեկություններ դիմորդների համար. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է հայտնում

19:36 02.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմորդներին որոշ տեղեկություններ է հաղորդում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետք է հետևել հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ, զգացմունքային պահ. վարչապետ

19:28 02.06.2020

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է իրենց դեմ: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն,  օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի […]

̰
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի. վարչապետ

19:07 02.06.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն […]

̰
Շենգավիթի բակերից մեկում տոնական միջոցառման կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է վարույթ. ԱԱԾ

18:53 02.06.2020

Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և […]

̰
Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

18:22 02.06.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և […]

̰
Ձեր գործընկերը մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերն անցնում է. Քրիստինե Պողոսյանը դիմեց ԲՀԿ-ին

16:25 02.06.2020

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իր ելույթի ժամանակ ոչ թե քննարկվող նախագծին անդրադարձավ, այլ կոչով դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն […]

̰
Փաստաբանները պահանջում են ազատ արձակել Քաջարանի դեպքերով ձերբակալված մեղադրյալներից մեկին. նրա երեխան ծանր հիվանդ է

14:58 02.06.2020

Այսօր` հունիսի 2-ին, Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանները հանդես են եկել մամլո ասուլիսով: Նրանք ներկայացրել են իրենց դժգոհությունը վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, սակայն առաջնային են համարում այս պահին մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացումը և գրավի կիրառումը, քանի որ նրա անչափահաս երեխան ծանր հիվանդ է: Փաստաբաններն առաջարկել են 3 մլն […]

̰
Տեսչական մարմինն այսօր ևս մի շարք տնտեսվարողների գործունեություն է դադարեցրել

13:52 02.06.2020

Այսօր ևս SHANTNEWS-ի նկարահանող խումբը շարունակել է շրջայցը Երևանում: Թե ինչ խախտումներ է արձանագրել Տեսչական մարմինը, պատմում է մեր թղթակից Տիգրան Հովակիմյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ Վրաստանը չի ցանկանում ընդունել հայաստանցի զբոսաշրջիկներին

13:42 02.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին հայտարարել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
1 մլն ավանդատու կա, ուզում ենք 1 մլն-ն էլ սկսեն բիզնեսով զբաղվե՞լ․ Մելքումյան

13:40 02.06.2020

Աշխարհի բնակչության ընդամենը 7 տոկոսն է, որ զբաղվում է բիզնեսով։ Այսպես Միքայել Մելքումյանը այսօր Ազգային ժողովում պատասխանեց ընդդիմախոսների այն պնդումներին, որ ավելի լավ կլիներ ավանդ դնողները իրենց գումարները բիզնեսում շրջանառեին։ Նա նշեց, որ Հայաստանում 1 միլիոն ավանդատու կա, ու հարցրեց՝ ուզում են, որ այդ բոլոր մարդիկ բիզնեսով զբաղվե՞ն։ Մելքումյանն ինքն էլ անուղղակի պատասխանեց, որ թեև […]

̰
Ծավալային առումով երաշխավորվում է ավանդների ընդամենը 41.5 տոկոսը․ Մելքումյան

13:39 02.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ քննարկմանը ներկայացրել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային […]

̰
Ավտոպիլոտի ռեժիմում գտնվող Tesla-ն բախվել է կողաշրջված բեռնատարին

12:56 02.06.2020

Թայվանում Tesla Model 3 էլեկտրական մեքենան, որը շարժվում էր ավտոպիլոտով, ավտոճանապարհին բախվել է կողաշրջված բեռնատարին: Այդ մասին հայտնում է Taiwan English News-ը: Tesla-ի վարորդը բացատրել է, որ ինքն ավտոմեքենան վարել է Autopilot կիսաավտոմատ կառավարման ռեժիմով՝ ժամում մոտ 110 կմ արագությամբ: Ըստ նրա՝ էլեկտրոնիկան չի արձագանքել ճանապարհին գտնվող խոչընդոտին, ուստի ինքն է սեղմել արգելակը, բայց արդեն […]

̰
Մելքումյանն առաջարկում է երաշխավորել ոչ թե մինչև 10 մլն, այլ մինչև 16 մլն դրամ ավանդները

12:55 02.06.2020

Հայաստանում գործող համակարգի համաձայն, եթե բանկը սնանկանում է, ապա այնտեղ դրված ավանդները վերադարձվում են դրանց տերերին, եթե չեն գերազանցում 10 միլիոն դրամը։ Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 16 միլիոն դրամ։ Ֆոնդը, որտեղից վճարվում են ավանդատուների գումարները, ձևավորվում է հենց բանկերից վերցվող տոկոսներից։ Մելքումյանը վստահեցնում է, […]

̰
ԱԺ-ն քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» հարցը

12:46 02.06.2020

ԱԺ-ում այսօր շարունակվել է լիագումար նիստը: Տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները, ընդունվել են երեք նախագծեր, ինչից հետո ԱԺ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ այսօր աշխատանքները շարունակվեն նաև ժամը 18.00-ից հետո: Տեղի կունենա քվերակություն, և խորհրդարանը կորոշի նիստը շարունակելու հարցը: Օրակարգը հագեցած է, և չեն կարող սպառել մինչև հինգշաբթի: Այնուհետև տեղի է ունեցել […]

̰
ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է ոստիկանական շարքերի մեջ

12:44 02.06.2020

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաքում մեքենան մխրճվել է ոստիկանական ուժերի մոջ՝ սևամորթ ամերիկացիների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին Twitter-ում հայտնել է Էրի շրջանի ղեկավար գործադիր տնօրեն Մարկ Փոլոնքարցը: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանք ստացել են լուրջ վնասվածքներ, բայց նրանց վիճակը կայուն է: Մեքենայի վարորդն ու ուղևորները ձերբակալված են: — Sophia Narwitz […]

̰
Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ

11:38 02.06.2020

Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ: SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր

11:11 02.06.2020

Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/www.police.am/videos/257074832035199/?__xts__[0]=68.ARDJn_GzDEnTAOrWqWpfbqcZikPM-6mYuJdrsMl6BEH16dcErRBjgZvH8KvZ6Io9nRin8-_mjR0mFPK36Qmim6EfRATSjHhcR0kH1mlL8dtFaP6Az_FI0RSc0j78TCU3Ub3GNrRw50LKeTYLyGx17EjartJgzK5OlLNYqOu3ssEFZELa767q7xMz8HVB00vOjt9qkwBGWtQ4bnulr2GdMqEYt7yYm7PAoqQBDnJjR4Hqcl2CdfZZtHEsjPQALtWga09WbTjcWbi4xuGoTGBIuNEXE0JkpFWuToc5o1clJQxUbcOd8d9p1GQIaeMDF5ev2XYh9re4eBAoBA6AIn2zhtz4NvehIssfi-M&__tn__=-R

̰
Հունիսի 1-ին ուժեղացված ստուգայցեր են իրականացվել Արաբկիր վարչական շրջանում

21:03 01.06.2020

Հունիսի 1-ին ուժեղացված ստուգայցեր են իրականացվել Արաբկիր վարչական շրջանում: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

̰
Դիմակ կրել չտուգանվելո՞ւ, թե՞ չվարակվելու համար․SHANTNEWS-ի շրջայցը՝ մայրաքաղաքում

20:34 01.06.2020

Արտկարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել մայրուղիներում, երթևեկելի այլ գոտիներում ու հասարակական մարդաշատ վայրերում։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում և  տարբեր իրավիճակների ականատեսը դարձել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1159973394346474/

̰
Ինչպես Իլոն Մասկի ընկերությունը մարդ ուղարկեց Երկրի ուղեծիր, և ինչու էր այդ իրադարձությունը պատմական

20:21 01.06.2020

Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել SpaceX մասնավոր ընկերության տիեզերանավի պատմական թիռչքը միջազգային տիեզերակայան: Ինչպես Իլոն Մասկի ընկերությունը մարդ ուղարկեց Երկրի ուղեծիր, և ինչու էր այդ իրադարձությունը պատմական, մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/2667241426845347/

̰
Իրավական որոշակիության ոչ մի խնդիր չկա. գլխավոր դատախազը՝ 300.1 հոդվածի մասին

20:09 01.06.2020

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված իրավական անորոշության ոչ մի խնդիր չկա, այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Լրագրողները դատախազից հետաքրքրվել են նաև՝ ինչպե՞ս է ստացվում, որ քրեական գործ հարուցելուց մի քանի օր առաջ անձը փախուստի է դիմում: «Մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ իրավական որոշակիության ոչ […]

̰
Մեր ընտանիքի ամբողջ կազմը մեկսուցված է վարչապետի կեցավայրում. Փաշինյան

20:02 01.06.2020

Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները, հայտարարել է վարչապետն այսօր տեղի ունեցած պարետատան հերթական քննարկումից հետո: Հերթական ճեպազրույցը, սակայն, տեղի է ունեցել կառավարական առանձնատան բակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ճեպազրույցում վարչապետը նաև անդրադարձել է իր առողջական վիճակին: Հիշեցնենք, որ վարչապետի և նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստը դրական է:

̰
Ադրբեջանի ավարները համերաշխություն են հայտնել արցախահայերին

19:26 01.06.2020

Հարավային Կովկասի ավարների միությունը դիմել է ՀՀ և Արցախի բնակչությանը՝ իր համերաշխությունը հայտնելով հայերին: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ բուհերում արցախցի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ

19:02 01.06.2020

ՀՀ բուհերում Արցախի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ: Այդ մասին ասել է Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ ներկայացնելով ընդունելության կարգը, որը տեղադրված է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքում: Նա նշել է, որ Արցախի բուհեր դիմումների գրանցումը առցանց է, սակայն ներբուհական քննությունները անցկացվելու են անմիջական շփմամբ՝ պահպանելով պարետատան […]

̰
Սեպտեմբերի 1-ին Արցախում չի լինի առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող որևէ ուսուցիչ. Լուսինե Ղարախանյան

18:56 01.06.2020

Սեպտեմբերի 1-ին Արցախում չի լինի առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող որևէ ուսուցիչ: Այդ մասին ասել է Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա նաև նշել է, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկել ուսուցիչներին և աշակերտներին տեխնիկական միջոցներով ապահովելու համար, չնայած դեռ հստակ չէ՝ արդյո՞ք սեպտեմբերին ուսուցումը վերսկսվելու է առցանց տարբերակով, թե՞ ոչ: Հատկապես գյուղաբնակ վայրերի […]

̰
Տիկնիկային համերգ Տիկնիկային թատրոնի տանիքում

18:27 01.06.2020

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, նաև Երևանի Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի 85-ամյակը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: «Նշեցինք տիկնիկային համերգով։ Շնորհակալությունս բոլոր մասնակիցներին և հանդիսականին։ Առողջ եղեք»,- գրել է Բաբայանը:

̰
BACK_TO_TOP