21:27 29.05.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականին Գեղարքունիքի մարզի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Քննությանը հայտնի […]
21:20 29.05.2020
Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/545666256123480/
21:15 29.05.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների […]
21:08 29.05.2020
Պաշտպանիչ միջոցներ չունենալը կամ չկրելը հանգեցնում է տուգանքի։ Ոստիկանները խստացված ծառայությամբ այս օրերին հսկում են, որ քաղաքացիները պարետատան ցուցումները չխախտեն։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը վաղ առավոտից եղել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:00 29.05.2020
Նարեի և Գևորգի խորհուրդը բոլոր երեխաներին և մեծերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից երեխաների մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/3104155949678692/
20:40 29.05.2020
Եղել են դեպքեր, երբ մի ամբողջ գյուղ վարակավել է կորոնավիրուսով չվարակված մահացած անձի հուղարկավորության ժամանակ: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «Մարդիկ կարծելով, թե ոչ մի խնդիր չունեն, առնչվում են միմյանց հետ, ու փաստը ցույց է տալիս, որ ընդամենը մեկ հիվանդի դեպքում, ով ախտանշաններ չի […]
20:30 29.05.2020
Այսօր ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին հեռավար կարգով պատասխանել է Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Շուրջ երկու ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում նրան ավելի քան 40 հարց է ուղղվել, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա հայտարարել է, որ 100 ժամից ավելի տեսագրություններ, հազարավոր փաստաթղթեր գտնվում են հանձնաժողովի ուշադրության […]
19:30 29.05.2020
Բալիի սաֆարի պարկում ծնված ընձուղտին անվանակոչել են Կորոնա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պարկի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ շրջակա միջավայրի նախարար Սիտի Բուրբայա Բակարը նորածին ընձուղտին որոշել է նման անուն տալ, որպեսզի չմոռանան, որ կենդանին ծնվել ու կարողացել է ապրել համավարակի տարածման պատմական ժամանակաշրջանում: Նշվում է, որ կենդանին ծնվել է ապրիլի 9-ին: Այս պահին […]
18:30 29.05.2020
Ֆրանսիական Սավոյա նահանգում 1,4 կմ բարձրության վրա բախվել է 2 պարապլաներիստ: Բախումից հետո նրանք բարձրությունից ընկել են: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Բախման պահը ֆիքսել է պարապլաներիստներից մեկի՝ 31 տարեկան Սեբաստյան Ուատյեի տեսախցիկը: Նրանք ընկել են ծառի վրա: 5 մետր բարձրության վրա կախված մնալով՝ Ուատյեն կորցրել է գիտակցությունը: Ավելի ուշ պարզվել է, որ ոչ […]
18:15 29.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ: Նրա խոսքերով՝ մեկ մլն բնակչին բաժին հասնող դեպքերով մենք արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները: Վարչապետը նշեց, որ, ըստ էության, մեր ցուցանիշները հավասարվել են ՌԴ ցուցանիշներին: Նա ընդգծեց, որ այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին: Ասում է՝ տարածման […]
17:42 29.05.2020
Սլովենացի ֆուտբոլային մրցավար Սլավկո Վինչիչը ձերբակալվել է ապօրինի զենք և թմրանյութեր պահելու մեղադրանքով: Մրցավարը ձերբակալվել է Բոսնիա և Հերցեգովինայի Բիելինա քաղաքում: Վինչիչը և ևս 25 մարդ ձերբակալվել է հասարակաց տանը՝ 9 մարմնավաճառների ընկերակցությամբ: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է զենք ու կոկաին: 2015 թվականին Վինչիչը Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղի մրցավարն էր: Այդ խաղն ավարտվել էր 4-0 հաշվով: Իսկ […]
17:28 29.05.2020
Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանին, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ կոչ է արել Արցախի հետ ուժի լեզվով երբևէ չփորձել խոսել՝ հիշեցնելով 1994 թվականը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:26 29.05.2020
4 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի մայիսի 29-ին, Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելեսում, ընկերական խաղում 7-1 հաշվով հաղթեց Գվատեմալայի ընտրանուն: Սա դարձավ մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մեկական գոլեր գրանցեցին Էդգար Մանուչարյանը, Գեղամ Կադիմյանը, որն այժմ խաղում է Բելառուսում, Արթուր Սարկիսովն ու Զավեն Բադոյանը: Ի դեպ, […]
17:25 29.05.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
13:11 29.05.2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին: Իլհամ Ալիևը Երևանը ադրբեջանական քաղաք է համարել: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:
12:38 29.05.2020
Վենեսուելա է ժամանել իրանական արտադրության՝ վառելիք տեղափոխող չորրորդ տանկերը: Այս մասին մայիսի 29-ին հայտնել են հանրապետության ռազմածովային ուժերը թվիթերյան էջում: «Faxon իրանական տանկերի առաքելությունն իրագործված է»,- ասված է ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության մեջ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տանկերն ուղղվում է դեպի նավթամշակող համալիրը, որը տեղակայված է Ֆալկոն նահանգում: FELICITACIONES A NUESTRA GLORIOSA ARMADA BOLIVARIANA HOY EN EL […]
10:41 29.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց նոր նշանակումների մասին, անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ «Երեկ արդեն Իլհամ Ալիևն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժի միջոցով […]
10:21 29.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց նոր նշանակումների մասին։ Սամվել Սերգեյի Շահրամանյանն ազատվել է ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում։ Գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Մասիս Մայիլյանը, իսկ ԱԽ քարտուղարի […]
09:52 29.05.2020
Վրաստանում հանրային տրանսպորտը գրեթե 2 ամսվա դադարից հետո սկսել է սպասարկել, հայտնում է Aliq.ge-ն։ Այսօրվանից սպասարկում են ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիները: Մայրաքաղաք Թբիլիսիում մետրոն նույնպես սկսել է աշխատել: Տրանսպորտն ամենօրյա ռեժիմով ախտահանվելու է: Դիմակ կրելը պարտադիր է՝ տրանսպորտ մտնելու պահից, ուղևորության ողջ ընթացքում: Մետրոյում ոստիկանությունն է հետևելու, որ բոլոր ուղևորները դիմակով լինեն, ավտոբուսներում՝ […]
21:44 28.05.2020
Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Ռամա X- ը որոշել է մեկուսացման ռեժիմը պահպանել ոչ թե իր երկրում, այլ՝ արտասահմանում: Մի քանի ամիս առաջ Թաիլանդի 67-ամյա կառավարիչն իր կանանցից 20-ի հետ հաստատվել է գերմանական Grand Hotel Sonnenbichl 4-աստղանի հյուրանոցում, որտեղ անցկացրել է կարանտինային ամբողջ շրջանը: Երկար ժամանակ թագավորը չի հայտնվել հասարակության մեջ և բարեխղճորեն […]
21:17 28.05.2020
Արդյո՞ք պահպանվում են պարետատան ցուցումները․ SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքով և հետևել քաղաքացիների անցուդարձին։ Այս անգամ առանց մեկնաբանության կադրերը պատմում են Դավթաշեն վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1111884592518009/
19:43 28.05.2020
Պարետատան նիստից հետո վարչապետը հանդես է եկել ճեպազրույցով և պատասխանել նաև երկու լրատվամիջոցի մեկական հարցի: Վարչապետն այսօր նաև «Շանթ» հեռուստաընկերության հարցին է պատասխանել: «Պարբերաբար խոսվում է, որ առավել խորացման և իրադրության ծանրացման պարագայում հնարավոր է նորից կարանտինի սահմանում կիրառվի: Ի՞նչ չափորոշիչների պարագայում է նախատեսվում գնալ այդ քայլին և խստացման ի՞նչ մակարդակ կարող է ունենալ ենթադրյալ […]
19:23 28.05.2020
Միջմարզային ճանապարհներին համապատասխան թվով անցակետեր են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս մշտադիտարկել տրանսպորտային միջոցները: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ոստիկանապետ Արման Սարգսյանը: Նա նշեց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության: Նրա տվյալներով՝ վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Ոստիկանապետը հորդորեց հանգստյան օրերին […]
18:47 28.05.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ունենք ծանր վիճակում գտնվող 316 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 53 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 17 քաղաքացի: Նա ասաց նաև, որ շարունակվում է ավելացվել մահճակալների քանակը և մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում ինտենսիվ թերապիայի ևս 100 […]
18:42 28.05.2020
Պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակի ամենամեծ օջախը իրենց վերլուծություններով Երևանն է: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության […]
17:04 28.05.2020
Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը: Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք […]
13:57 28.05.2020
«Գազպրոմը» հաստատում է Վրաստանին գազի գնի հարցում արված զիջումը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:22 28.05.2020
Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «ՌԲ Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հերտային»։ Հյուրերի դարպասապահ Ռունե Յարստեյնը կոպիտ սխալ է թույլ տվել դրվագներից մեկում, որի շնորհիվ «ՌԲ Լայպցիգը» առաջ է անցել հաշվի մեջ։ Վերջնարդյունքում գրանցվել է, սակայն, 2-2 հաշիվը:
13:10 28.05.2020
Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության հրթիռը գիշերը պետք է ուղեծիր տաներ ամերիկացի տիեզերագնացների, սակայն առաքելությունը հետաձգվել է անհամապատասխան եղանակի պատճառով։ Դա ցանցի տարբեր հատվածներում կատակների առիթ է դարձել։ Տեղին է նշել, որ հետաձգման հնարավորությունը դիտարկվում էր արձակումից դեռ օրեր առաջ, և հետաձգումը անակնկալ չէր անձնակազմի համար։ https://www.facebook.com/hellnews.am/posts/2757405954500899?__xts__%5B0%5D=68.ARCNPTBT7ACHkq5VPAeqNOk7nO6jlORDYkNShzbHQi3MFZZLVbJTdoVclB-EXu8jHUEZv5wzYzdvHwX1gr0o8UdKeNBFMRik3YtCd9IyTmNagJaDeqivGGrhO_-9Y0O1teYp0sP4xtI7QJj3zJo_DxUFDFAAe8M79-KJFZRLGuk-40Rdcf5LgBaRDNrotol0ICIKJIz0aZOFErnQv3DhnAuvv_xWzHOkWoiqbTu1SlOmImZp0Zs4VH3fCbphj1uejwIJupKjUTtO58AjiyACxfZJpYHER6tw2Q4QhHJshXcwCO3NrvWVsiai6_6Jj4WAbb-m_Fab7ZfDYFYhxNEtOf4B&__tn__=-R Elon musk 🚀 Elon Musk 😳after canceling the […]