21:16 30.05.2020
Երեխաները կարող են դառնալ վարակի հիմնական տարածողները, սակայն այգիներում ու բակերում փոքրիկները շարունակում են խաղալ հիմնականում առանց հիգիենիկ անվտանգության կանոնների պահպանման: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր շրջել է մայրաքաղաքում, զրուցել ծնողների և երեխաների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 30.05.2020
Պետական մի շարք մարմիններ վերջին օրերին ակտիվորեն ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Խնդիրն է պարզել, թե որքանով են տնտեսվարողներն ու քաղաքացիները պահպանում պարետատան սահմանած կանոնները: Սննդի անվտանգության պետական տեսչական մարմինը այսօր ստուգումներ է իրականացրել Երևանի շուկաներում, ոստիկանությունն իր հերթին նույնպես ուժեղացված ծառայություն է իրականացրել: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այդ ամբողջ գործընթացին հետևել է վաղ առավոտից։ […]
21:00 30.05.2020
Ինչպես է անցնում կորոնավիրուսով հիվանդների առօրյան, ինչպես չհայտնվել հիվանդանոցում, իսկ հայտնվելու դեպքում ինչպես հաղթահարել դժվարությունները: Վերջին օրերին սոցիալական կայքերում գնալով ավելի հաճախ կարելի է հանդիպել վարակը հաղթահարածների անձնական պատմությունների։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:00 30.05.2020
Զամբեզիի ազգային այգում տեսանկարահանել են 2 ընձուղտի տարօրինակ մարտը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: African Lion and Environmental Research Trust կազմակերպության կամավորը՝ 28-ամյա Անժելա Ֆերգյուսոնը Զիմբաբվե քաղաքից, հրապարակել է անսովոր տեսանյութը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:04 30.05.2020
Օրերս Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ եթե Հայաստանը դիմի իրենց, Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ թեստավորման և ընդհուպ հիվանդներին Վրաստանում ընդունելու և բուժօգնություն տրամադրելու հարցում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի կառավարությունն այդ հարցով դիմի Վրաստանի կառավարությանը, և ո՞ր դեպքում դրա անհրաժեշտությունը կառաջանա: Ճեպազրույցի ժամանակ […]
18:59 30.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ առանց դիմակի շփում, հաղորդակցություն ընտանիքի անդամ չհանդիսացող որևէ անձի հետ անընդունելի է: «Իսկ ընտանիքի անդամների հետ առանց դիմակի կարելի է շփվել տանը, եթե հիվանդության ախտանիշ ունեցող անձինք բացակայում են և բացօթյա տարածքում, եթե մոտակայքում այլ մարդիկ չկան»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին […]
18:54 30.05.2020
Մի կողմից՝ արևային ամառային օրեր են, մյուս կողմից՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա: Ինչպե՞ս հավասարակշռել այս ամենը, ինչպե՞ս է պետք բացատրել երեխաներին, որ նրանք պահպանեն անվտանգության կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:
18:23 30.05.2020
Այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի հերթական ճեպազրույցը պարետատան նիստից հետո: Վարչապետը ևս մեկ անգամ հորդորել է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: «Հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից մեր գնահատականը համաճարակի, չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպք, երբ տեղի է […]
17:07 30.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: […]
17:04 30.05.2020
«Ինչպես պատրաստել դիմակ տնային պայմաններում». այս վերնագրով տեսանյութ է տեղադրվել կառավարության ֆեյսբուքյան էջում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:51 30.05.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
16:34 30.05.2020
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված […]
15:48 30.05.2020
ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: Ըստ այդմ, լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող […]
15:44 30.05.2020
ՀՀ կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում է պայքարը վարակի դեմ՝ փակ համայնքների օրինակով:
15:29 30.05.2020
Պետական մի շարք մարմիններ վերջին օրերին ակտիվորեն ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Խնդիրն է պարզել, թե որքանով են տնտեսվարողներն ու քաղաքացիները պահպանում պարետատան սահմանած կանոնները: Այս նպատակով SHANTNEWS.am-ի լրագրող Տիգրան Հովակիմյանը շրջայց է կատարել Երևանում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:25 30.05.2020
Մրցաշրջանի վերսկսումից հետո առաջին իսկ խաղում Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» դարձավ Սերբիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Ազգային առաջնության 27-րդ տուրի խաղում հյուրերը 0-5 հաշվով հաղթեցին «Ռադին»: «Ցրվենա Զվեզդան»» առաջին խաղակեսում խփեց երեք գոլ, իսկ ընդմիջումից հետո՝ ևս երկու: Դուբլ ձևակերպեց կիսապաշտպան Ալեքս Վուկանովիչը: Մեկական անգամ աչքի ընկան կիսապաշտպան Միրկո Իվանիչը և պաշտպաններ Սրջան Բաբիչը և Միլոշ Դեգենեկը: […]
15:06 30.05.2020
Բելառուսի առաջնության 11-րդ տուրում «Նեմանը» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Գորոդեային»: Հանդիպման 67-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է հյուրերի հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Այս գոլը Կադիմյանի համար 7-րդն է ընթացիկ առաջնությունում: Այս ցուցանիշով հայ հարձակվողը գլխավորում է Բելառուսի առաջնության ռմբարկուների աղյուսակը: Այս հաղթանակից հետո «Նեմանը» 14 միավորով 8-րդն է:
14:58 30.05.2020
2014 թվականին ծնված բոլոր երեխաները սեպտեմբերի 1-ին գնալու են դպրոց։ Այս մասին այսօրվա ուղիղ միացմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով երեխաներ հետ չպահել դասապրոցեսից։ Նախարարը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը։ Նա նշեց, որ որոշ ծնողներ մտադիր են չգրանցել իրենց երեխաներին, քանի որ դեռ կասկածում են, որ դասերը կսկսվեն նոր […]
14:37 30.05.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հատկապես դժգոհ է, որ որոշ ուսուցիչներ են ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի մասին։ Նա նշեց, որ որոշ ուսուցիչներ տարածում են չիպավորումների, 5G կայանների և այլ անհեթեթ ապատեղեկատվություններ։ Նա նշեց, որ այդ ամենը սուտ է և չպետք է հավատալ այդպիսի հրապարակումներին։ Հարությունյանը կոչ է անում ծաղրել այն մարդկանց, որոնք այդպիսի […]
14:28 30.05.2020
Սննդի անվտանգության պետական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի շուկաների տարածքում: SHANTNEWS.am-ը հետևում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների մշտադիտարկման աշխատանքներին: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ դրանք ավարտվեցին թիվ երկու՝ Գումի շուկայում: Աշխատակիցները հիմնականում ուշադրություն են դարձնում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը և թե արդյոք պահպանվում են պարետի ցուցումները՝ կատարվո՞ւմ է ջերմաչափում վաճառողների շրջանում, վերջիններս […]
14:16 30.05.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց, որ իրեն են հասնում տեղեկություններմ, որ որոշ դպրոցականներ կազմակերպում են դասարանական խնջույքներ։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որ դադարեցնեն նման խնջույքները։ Նա հիշեցրեց, որ երեխաները, դպրոցականները կարող են շատ թեթև տանել վարակումը, բայց եթե նրանք այդ վարակը փոխանցեն իրենց տարեց հարազատներին, ապա նրանք կարող են […]
14:12 30.05.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց, որ սեպտեմբերին կարող են բացել դպրոցները, եթե պահպանվեն հակահամաճարակային պայմանները։ Նա նշեց, որ դա պետք է անեն բոլորով՝ դպրոցականների և նրանց հարազատների միջոցով։ Հարությունյանը նշեց, որ պետք է պահել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները։ Նա նշեց, որ Հայաստանում շուրջ 400 հազար աշակերտ կա, և եթե […]
12:32 30.05.2020
Ֆուլտոն շրջանում, որի վարչական կենտրոնն Ատլանտա քաղաքն է, արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: Այս մասին մայիսի 30-ին հայտարարել է նահանգապետ Ջորջիա Բրայան Քեմպը: «Քաղաքապետ Քեյշի Բոտոմսի խնդրանքով և իրավապահ ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո ես Ֆուլտոնի շրջանում հայտարարեցի արտակարգ դրության ռեժիմ»,- գրել է նա Twitter-ում: Նա ընդգծել է, որ տեղի իրավապահ մարմիններին օգնելու […]
10:22 30.05.2020
Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից մշակված Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Բոկա Չիկա ամերիկյան զորակայանում, հայտնում է Spaceflight Now-ն։ Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից 2 րոպե անց։ Հրթիռը լիովին ոչնչացել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մասկը ցանկանում է, որպեսզի Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, […]
08:40 30.05.2020
Ամերիկյան Մինեապոլիս քաղաքի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը մայիսի 29-ին հրաման է ստորագրել քաղաքում հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելու մասին։ Որոշումը կայացվել է զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք կապված են օրեր առաջ ոստիկանների կողմից ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։ Համաձայն փաստաթղթի՝ տեղի բնակիչներին արգելվում է փողոց դուրս գալ 20։00-ից 06։00-ն։ Պարետային ժամը խախտողներին սպասվում է մոտ […]
23:02 29.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցնցվել է՝ տեսնելով Մինեապոլիսում տեղի ունեցած սպանության կադրերը։ Դրանցում պատկերված է այն պահը, երբ ոստիկանները դաժանաբար գետնին են պառկեցնում աֆրոամերիյան ծագումով երիտասարդին։ Վերջինս, չկարողանալով շնչել, հետագայում մահանում է սրտի կաթվածից։ «Դա շատ ու շատ վատ է, շոկային տեսարան է … ես դատախազությանն ու հետաքննությունների դաշնային բյուրոյին հանձնարարել եմ կոշտ միջոցներ ձեռնարկել […]
21:41 29.05.2020
Եթե այսպես շարունակվի, կմոտենանք Իտալիայի ցուցանիշին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:32 29.05.2020
Би-2 ռոք խումբը հրապարակել է տեսահոլովակ «Դեպրեսիա» երգի համար, որը նկարահանվել է սանիտարական սահմանափակումների պայմաններում, որոնք կապված են կորոնավիրուսի համավարակի հետ: Երգը պարունակում է «դուրս գանք անհույս դեպրեսիայի տնից. որքա՞ն ժամանակ մենք միասին այդքան ուրախ չէինք եղել» բառերը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, երգի համար երաժշտությունը գրվել է դեռևս 2017 թվականին, իսկ տեքստը՝ 2019-ի սեպտեմբերին: «Թեպետ […]