13:05 28.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման տեսանյութը վարչապետը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Խորհրդանշական է, որ Երևանում, պաշտոնական առաջին հանդիպումը հենց Մայիսի 28-ին ենք անցկացնում»:
12:57 28.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»,- նշել է նա։
12:55 28.05.2020
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը հանել են և գցել գետնին։ Իշխանության ատելության խոսքը սովորական է դարձրել ատելության հողի վրա հանցանքները»,- նշված է գրառման մեջ: Ինչպես արդեն հայտնել էինք, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. […]
12:54 28.05.2020
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում: Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։ Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն […]
12:17 28.05.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կատակել է իր որդու` Դավիդ Լուկայի հետ: Instagram-յան իր էջում Նեյմարը տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել. «Տղայիս ծաղրելու օրն է»: Հիշեցնենք, որ Նեյմարը Ֆրանսիայի ավարտված առաջնությունում ՊՍԺ-ի կազմում դարձել է չեմպիոն ու խփել է 13 գոլ: Посмотреть эту публикацию в Instagram Día de trolagem com o filho ?? […]
11:22 28.05.2020
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ դպրոցականները «խոսում» են իրենց իրավունքների մասին նկարի լեզվով: Մարդու իրավունքների պաշտպանը մինչև հունիսի 1-ը հրապարակելու է նկարների շարք, որտեղ «Իմ ընկերը» թեմայով շարադրության մրցույթում մրցանակների արժանացած դպրոցականները նկարի միջոցով ներկայացնում են իրենց իրավունքները։ «Փոխիր աշխարհը» երգը նկարահանվել էր ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի ժամանակ։
08:50 28.05.2020
ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։ Ըստ կից մեկնաբանության՝ Հայաստանում՝ Հրազդանից Հանքավան հատվածում, երկնաքար է ընկել։
22:27 27.05.2020
Կառավարությունը հաստատել է այս տարվա բյուջեում վերաբաշխում անելու նախագիծը, որով հիսուն միլիոն դրամ է հատկացվելու ՀՀ մարզերին: Նախագծի շրջանակում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին պատկանող մարդկանց հատկացնել սննդամթերք և սանիտարահիգիենիկ պարագաներ: Մինչ օրակարգին անցնելը գործադիրը քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:00 27.05.2020
Մոտ եռամսյա դադարից հետո այսօր շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և ևս 6 ամբաստանյալի գործով դատաքննությունը: Դատարանը հարցաքննել է նախկինում քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանին, որը հայտնի է որպես գունդը գրաված անդամների դեմ նախաքննական մարմնում ցուցմունք տված մեղադրյալ:
21:55 27.05.2020
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին […]
21:30 27.05.2020
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ շինարարական որոշ ընկերությունների աշխատանքն ընդհատվել է, որովհետև չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն, դրա պատճառն էլ այն է, որ որոշ ընկերություններ բանկային երաշխիքի կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, ինչպես «Ռաշըն վոյաժ»-ը: «Այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյանների ընտանիքի հետ, իսկ Իջևանի համայնքապետի […]
21:23 27.05.2020
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ովքեր են պատասխանատու այն հարցում, որ կորոնավիրուս է հայտնաբերվել փակ հաստատություններում` տուն-ինտերնատում և մանկատանը: Հարցին անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վարակվելու վտանգը 100 տոկոսով բացառել հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միևնույն է, պետք է գնան տուն, գան: Դժբախտաբար, երկու նման օջախ ունենք, […]
21:21 27.05.2020
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը մինչ իր հարցին անցնելն անդրադարձավ վարչապետի՝ ընդդիմության «ատկատների» մասին նրա այսօրվա հայտարարության կապակցությամբ: Պատգամավորը հիշեցրեց վարչապետի այն հայտարարությունը, որ «յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին մտածում է իր փչացածության աստիճանով»: Մանրամասները՝ տեսանյութում։
21:09 27.05.2020
SHANTNEWS-ի նկարահանող խումբը վաղ առավոտից եղել է մարզեր-Երևան մուտքերի տարբեր հատվածներում, որտեղ այսօր ճանապարհային ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացրել։ Ոստիկանները տուգանել են այն վարորդներին, որոնք ուղևորներ տեղափոխելիս եղել են առանց դիմակի կամ դիմակ չի կրել ուղևորը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 27.05.2020
Հայաստանը շարունակում է վեր բարձրանալ կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում: 215 երկրների և տարածքների ցանկում Հայաստանը երկու օր առաջ 60-րդ, իսկ մայիսի 27-ի դրությամբ արդեն 57-րդ հորիզոնականում է: Վերջին օրերին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները կտրուկ փոխել են Հայաստանի տեղն ու դիրքը համաշխարհային վիճակագրական աղյուսակում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:18 27.05.2020
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ համատեղ ներկայացրել էին կառավարությունը և խորհրդարանական 3 ուժերը: Ըստ այդմ՝ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրությունները կլինեն համամասնական ընտրակարգով։ Կկարողանան մասնակցել կուսակցություններն ու դաշինքները: Ընդունվել են նաև մյուս նախագծերը: Շարունակվել է «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունների քննարկումը, իսկ օրակարգի թեժ թեման եղել է «Հանրաքվեի […]
19:59 27.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է փակ հաստատություններում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց առողջական վիճակի մասին տեղեկություններ։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/582130679108027/
19:53 27.05.2020
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալական աջակցության ծրագրերը թվով շատ էին, բայց արդյունավետության տեսանկյունից շատ խնդրահարույց էին, ինչը բոլոր քաղաքացիներն են տեսնում, արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ընդդիմադիր խմբակցությունը բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն չունի, և որ իրենց էլ շատ քաղաքացիներ շնորհակալական […]
19:07 27.05.2020
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։ Ժամը 14-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։ Հայտնաբերվեց թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվեցին […]
18:58 27.05.2020
Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առևանգել: Ճանապարհին մեքենան կողաշրջվել է: Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը հայտնաբերվեց: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Տավուշի բաժին: Հետագա միջոցառումներով […]
18:40 27.05.2020
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։ Ոստիկանության կարգախմբերը հայտնաբերել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի դրանից՝ տաքսու […]
17:34 27.05.2020
Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցա՞նց, թե՞ քննական սենյակներում: Խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարցն ուղղվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: «Մրցույթը անցկացնելու ենք հուլիսի 1-8-ը, ուզում եմ հատուկ շեշտել՝ այս ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, […]
17:05 27.05.2020
Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի: Դրանք կապահովվեն անհրաժեշտ գույքով։ Որոշ վայրերում արդեն ընթանում են ավարտական փուլի աշխատանքները, հայտնում են կառավարությունից:
16:39 27.05.2020
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ օրեր անց, պարետի որոշմամբ, սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Պարետի որոշման կատարումը ապահովելու նպատակով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցան արտակարգ ծառայության։ Պայքարի առաջնագծում էին ոստիկանության զորքերի ծառայողները, պարեկապահակետայինները, ճանապարհային ոստիկանները և տարածքային բաժինների ծառայողները։ «Ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումից անմիջապես հետո հանրապետության բոլոր քաղաքներում […]
16:30 27.05.2020
Խորհրդարանում այսօր քննարկվում էր «Սահմանադրական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց. «Ըստ էության՝ հանրաքվեի մասին օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա մեկ դրույթ, այն է, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվե […]
16:13 27.05.2020
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց առաջին շրջանը։ Հանգստյան օրերին թիմերն անցկացրեցին իրենց վերջին՝ 18-րդ տուրի հանդիպումները։ vnews.am լրատվականը ներկայացրել է վերջին մրցափուլում խփված գոլերից լավագույն 3-ը։ Ի դեպ, բոլոր երեք գոլերն էլ հեղինակել են հայկական ակումբներում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվել էր «Լոռիին»՝ 1-2, «Ալաշկերտը»՝ «Նոային»՝ 0-1, «Փյունիկը»՝ […]
15:09 27.05.2020
Վրաստանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Վրաց ուղղափառ եկեղեցու պահանջը Մառնեուլի ադրբեջանցի խորհրդային հեղափոխական գործչի հուշարձանը ապամոնտաժելու վերաբերյալ: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:04 27.05.2020
Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
14:57 27.05.2020
Գույքահարկը բարձրացվում է: Անշարժ գույքը հարկվելու է հարստությանը համարժեք: Նախագիծն այսօր հավանություն է ստացել կառավարության նիստում: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրների շարքում: Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որն էականորեն տարբերվում է շուկայական արժեքից: Ակնկալվում […]