TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գործադիրում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը, ո՞ւմ է ուղղված այն

13:49 27.05.2020

Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը: Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական […]

̰
ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են սկսվել

13:00 27.05.2020

Սևամորթ տղամարդու մահից հետո ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր և ոստիկանության հետ բախումներ են սկսվել: Տղամարդու մահը վրա է հասել ոստիկանության կողմից կոպիտ ձերբակալման հետևանքով: Նրանցից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի կոկորդը, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել: Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ: Ցուցարարները գրոհել են թիվ 3 բաժանմունքի վրա, որում ծառայել են արդեն […]

̰
«Ո՛չ, պարո՛ն դատարան». արդարադատության փոխնախարարը՝ վարչապետին

12:47 27.05.2020

Գործադիրն այսօր քննարկեց և հավանություն տվեց նախագծին, որով սահմանվում է, որ բողոքի առկայության պարագայում շինարարությունը չի կասեցվելու, քանի դեռ հիմնավոր հիմքեր չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին: «Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ […]

̰
̰ ̰
Հարգելի՛ տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չէ, շարունակեք կրել. Արարատ Միրզոյան

12:27 27.05.2020

«Հարգելի՛ տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չէ, դիմակը շարունակեք կրել»,- ԱԺ նիստի ընթացքում հիշեցրեց Արարատ Միրզոյանը: Նա հատկապես նկատի ուներ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանին, որը ժեստով արձագանքեց ԱԺ նախագահի հորդորին, Միրզոյանը դիմեց նրան. «Ինչի՞ եք ճպպցնում տիկի՛ն Սամսոնյան, չե՞ք ուզում, դուրս եկեք»: Սամսոնյանն արձագանքեց, որ հնարավոր չէ անընդհատ կրել, ժամանակ առ ժամանակ ստիպված են հանել: «Ես […]

̰
Եթե կանոնները չպահպանվեն, դիմակի կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում, առանց բացառության. ՀՀ վարչապետ

12:21 27.05.2020

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դիմակ կրելը պարտադիր է: «Դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիրության կոչը չընդոունվի, մենք դե յուրե պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում: Պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն մենակ նստած է զբոսայգում, և տասը կմ շառավղով ոչ մի ուրիշ […]

̰
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված` հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ. Փաշինյան

12:01 27.05.2020

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարադարձել է հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Վարչապետը նշել է, որ երկրում ստեղծվել է ծանր իրավիճակ: Միաժամանակ շեշտել է, որ անվտանգության հստակ կանոններ են սահմանվել, որոնց խստորեն պահպանման դեպքում հնարավոր կլինի պայքարել համավարակի դեմ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դիմակ կրելո՞ւ եք, թե՞ ոչ. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը նահանջեց

11:58 27.05.2020

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ դատարանի դահլիճում ապահովված են բոլոր պայմանները, մասնավորապես սոցիալական հեռավորությունը դատավարության կողմերի միջև, ուստի դատաքննությունը կարող է և պետք է շարունակվի բնականոն հունով, մանավանդ որ կան կալանքի տակ գտնվող անձինք, և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պահանջում է հատկապես այդ դեպքում դատաքնությունն ավարտել ողջամիտ […]

̰
«Գժանոց ա». Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում տիրող բարձր տրամադրության մասին

11:14 27.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկությունների ժամանակ ընթերցեց նախագծերից մեկի երկարաշունչ անվանումը, պատգամավորները ծափահարեցին: Դահլիճը ծիծաղեց: «Գժանոց ա»,- ժպիտով արձագանքեց Միրզոյանը: Հետո պարզվեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ծաղիկներ է նվիրում Կարինե Պողոսյանին, ում ծննդյան օրն է: Միրզոյանը նորից արձագանքեց. «Էս կարող ա՞ էն վարդերն էին, որ դու էիր նվիրել»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոստիկանները ստուգում են մեքենայում դիմակ կրելու պահանջի կատարումը

09:15 27.05.2020

Ոստիկանները Երևան-Սևան մայրուղու ՃՈ հենակետի մոտ իրականացնում են խիստ հսկողություն։ Անհրաժեշտության դեպքում կանգնեցնում են մեքենաներն ու ստուգում մեքենայում դիմակ կրելու պարետի որոշման կատարումը։ SHANTNEWS-ի թղթակցի փոխանցմամբ՝ կանգնեցվում են հիմնական տաքսիները։ Դիմակ չկրելու դեպքում նախատեսված է վարչական տույժ` 10 հազար դրամի չափով:

̰
Ինչպես է «Հեռանկարի» հեռավար քննարկման ժամանակ Արտյոմ Երկանյանի շունը «ներխուժում» ուղիղ եթեր

23:58 26.05.2020

Այսօր «Հեռանկար» հաղորդաշարի հեռավար քննարկման ժամանակ անսովոր դեպք է տեղի ունեցել: Փաստաբան Նազելի Վարդանյանի, «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի և «Հեռանկար» հաղորդաշարի հաղորդավար Արամ Աբրահամյանի քննարկման ժամանակ անսպասելիորեն բացվել է Արտյոմ Երկանյանի աշխատասենյակի դուռը, և շունը մտել է սենյակ: Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ն այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հրապարակել էր վճիռը: Մանրամասները՝ տեսանյութում: «Հեռանկար» հաղորդաշարի […]

̰
Քաղաքապետարանում կորոնավիրուսային վարակի դեպք է արձանագրվել․ ավագանու հերթական նիստն անցել է դիմակներով

21:59 26.05.2020

Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստը հերթական անգամ անցկացվել է ճեմասրահում՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նկատառումով: Նիստի օրակարգում եղել է 6 հարց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
16-ամյա վաղեմության ոճիրը չի մոռացվել. Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության պատմությունը

21:40 26.05.2020

16 տարի է անցել այն օրից, երբ Բուդապեշտում կացնահարվեց լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: 2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը գործուղվել էին Հունգարիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացներին։ Փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով քնած ժամանակ սպանել էր Գուրգեն Մարգարյանին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

21:32 26.05.2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։ Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։ Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։ Ճանապարհային […]

̰
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

21:18 26.05.2020

Մայիսի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի մի բնակիչ ապօրինի հատված փայտանյութ է տեղափոխում Շիրակի մարզ և վաճառում Արթիկ ու Երազգավորս համայնքներում։ Նույն օրը ոստիկանները Երազգավորս գյուղի մուտքի մոտ հայտնաբերեցին և, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի 42-ամյա մի բնակչի։ Մեքենայում հայտնաբերվեց 3,7 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ […]

̰
ՃՈ ծառայությունը արտակարգ դրության ընթացքում

21:03 26.05.2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։ Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։ Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։ Ճանապարհային […]

̰
Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից․ ԱԻՆ

20:37 26.05.2020

Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար: Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր: Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս […]

̰
Վարչապետը հավատացնում է, որ սահմանված կանոններն իրենք խստորեն պահպանում են

20:28 26.05.2020

«Սիրելի քաղաքացիներ, այն կանոնները, որոնք  սահմանել ենք, մենք խստորեն պահպանում ենք, և նույնն ակնկալում ենք ձեզանից»,- այսօրվանից մեկնարկած և պարբերաբար կազմակերպվելիք ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսու վարորդ է ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի սրճարաններն ու ռեստորաններն են փակվել: «Մենք գնալու ենք շատ […]

̰
Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն. Ն. Փաշինյան

20:00 26.05.2020

Դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն. այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բոլորի համար համընդհանուր կանոնների մասին. «Չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողություններն իրականացնեն: Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: «Մեր […]

̰
Կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան

19:18 26.05.2020

Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն: Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքերով՝ պարետատան […]

̰
Տխուր փաստ է, որ կորոնավիրուս ունեցող պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի. Ալինա Նիկողոսյան

18:05 26.05.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից հրապարակելով տեսանյութ: «Տխուր փաստ է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի: Hamlet ջան, շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- գրել է Նիկողոսյանը:

̰
Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինի կոնստրուկտիվ, երբեք․ Արման Աբովյան

17:50 26.05.2020

Քնած հայ սպային սպանած ադրբեջանցի մարդասպանի վերաբերյալ ՄԻԵԴ այսօր հրապարակած վճռին խորհրդարանում անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա այս վճիռը դիտարկեց Ադրբեջանի պետության համատեքստում։ Աբովյանի խոսքերով՝ մինչև չհասկանանք, որ Ադրբեջանը կառուցողական չէ, քաղաքակիրթ չէ և մեր թշնամին է, դրական լուծումներ Արցախյան հակամարտության կարգավորման մեջ չեն լինի։ Պատգամավորի խոսքերով՝ Բաքուն ցույց է տվել, որ հետաքրքրված չէ […]

̰
Տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատն են, քան սպասելի էր․ Մելքումյան

17:44 26.05.2020

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները, որոնք շատ ավելի վատն են, քան սպասելի էր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Տնտեսական ակտիվության անկումը, ինչպես մեջբերեց պատգամավորը, 17 տոկոս է եղել։ Նա համեմատեց 2009 թվականի ճգնաժամի հետ, երբ 14,1 տոկոս անկում է եղել։ Բայց ըստ Մելքումյանի՝ այս անգամ […]

̰
ՄԻԵԴ-ը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը․ Տաթևիկ Հայրապետյան

17:36 26.05.2020

Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր անդրադարձավ ՄԻԵԴ վճռին, որ վերաբերում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին։ Հայտարարությունների ժամին նա ասաց, որ իր կարծիքով՝ ՄԻԵԴ-ը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը։ Հայրապետյանն ասաց, որ սրանով ցուցադրվում է այն թեզը, որի մասին իրենք մշտապես խոսում են՝ կենսական անվտանգության մասին։ Դա ցուցադրում է, […]

̰
Կառավարությունը հապաղում է. Գևորգ Գորգիսյան

17:18 26.05.2020

Համավարակի սկզբում կառավարությունը հայտարարում էր, որ պետք է կապիտալ շինարարություն իրականացնի, սակայն հապաղել է անել դա, իսկ օրեր անց արդեն ամառը կգա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա ասաց, որ իրենք շարունակ պնդում են, որ հանելով բանկային երաշխիքի հարցը՝ կառավարությունը կարող է ներգրավել նաև միջին չափի շինարարական կազմակերպություններին։ Սակայն, քանի […]

̰
Ուկրաինայում մետրոն վերսկսել է աշխատանքը

17:05 26.05.2020

Չնայած կորոնավիրուսի տարածմանը`Ուկրաինայում սկսել է աշխատել մետրոն: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Մետրո կարելի է նստել դիմակով և ձեռնոցներով, ինչպես նաև պետք է պահպանել սոցիալական հեռավորություն: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ի դեպ, Ուկրաինայում կարանտինային սահմանափակումների պատճառով փոխնակ մայրերից ծնված շուրջ 100 նորածին երեխաներ մնացել են Կիևի հիվանդանոցներում: Նրանց թիվն օրեցօր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է վրացի ժողովրդին Անկախության տոնի առթիվ

16:49 26.05.2020

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

̰
Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել

15:59 26.05.2020

Ավագանու նիստում ամենաքննարկվողը ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցն էր։ Տարակարծիք էին, ոչ միայն խմբակցությունները, այլև իմքայլականները։ Տարակարծություններն առնչվում են մանկապարտեզների շենքերում տեղակայված ԵԿՄ տարածքներին։ Հայրենասիրական ելույթներ և փոխադարձ մեղադրանքներ են հնչել։ Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մանվել Գրիգորյանը ևս չի ներկայանում նիստերին. նիստը կրկին հետաձգվեց

15:34 26.05.2020

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը ևս անընդհատ հետաձգվում է: Այսօրվա դատական նիստին ստացվել էր տեղեկանք և ամբուլատոր քարտից քաղվածք բուժհաստատությունից այն մասին, որ ամբաստանյալը  անկողնային ռեժիմում է և չի կարող ներկայանալ նիստին: Պաշտպանները ներկայացրին միջնորդություն այն մասին, որ քանի որ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՓԲ ընկերությունը արգելանքի տակ […]

̰
BACK_TO_TOP