18:07 01.06.2020
ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով ծառայության ստորաբաժանումների 20 տրանսպորտային միջոց՝ մարզերից 11 և Երևանից 9-ը միավոր տեխնիկա՝ կահավորված բարձրախոսով, ներգրավվել է ՀՀ բնակչության շրջանում վարքագծի կանոնների քարոզչության իրականացմանն ուղղված շրջայցին:
17:30 01.06.2020
Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Չովինը, գետնին էր գցել անզեն տղամարդուն և գրեթե 9 րոպե ծնկով սեղմել նրա պարանոցը:
17:27 01.06.2020
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ այսօր երաժշտական տոն է կազմակերպվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար: Այդ առիթով ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրել է. «Շատ ցավում եմ, որ հանգամանքների բերումով այսօր չկարողացա ներկա գտնվել համերգին։ Հետևեք համերգին առցանց և դարձե՛ք […]
17:05 01.06.2020
Հունիսի 1-ին՝ ժամը 12։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Հ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել […]
16:28 01.06.2020
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են […]
16:13 01.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր մարզումներից հերթական տեսանյութն է հրապարակել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն կատարելագործում հարվածները պահեստային դարպասապահ Պինսոլյոյի օգնությամբ: «Մարզվում եմ մինչև կատարելություն: Զգում եմ, որ ավելի եմ հզորանում»,- գրել է Ռոնալդուն: Посмотреть эту публикацию в Instagram Practice to perfection ?⚽️ with @carlopinsoglio ?? Feeling stronger?? Публикация от […]
15:23 01.06.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պարեկային ոստիկանություն ստեղծելու նախագիծը և դրական եզրակացություն տվել: Մերժվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնցից մեկով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկել է պարեկային ծառայության ընդունելությունը սահամանփակել երկու խումբ մարդկանց համար՝ ոստիկանության ծառայողների և նրանց, ովքեր ունեն որևէ տեսակի բարձրագույն կրթություն: Առաջարկը մերժվել է: ՀՀ արդարադատության նախարարի […]
15:11 01.06.2020
Կորոնավիրուսային վտանգից ոչ ոք ապահովագրված չէ, բայց մահվան դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ առանձին խմբեր հատկապես վտանգված են։ Սա մասնավորապես վերաբերում է շաքարախտ ունեցողներին։ Մոսկվայում բնակվող Մոսկվայի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մկրտումյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է հենց նրանց սպառնում […]
14:53 01.06.2020
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Այսօր երեխայի մոտ դրական դինամիկա կա»,- SHANTNEWS.am– ին հայտնեց,«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած […]
13:50 01.06.2020
Հունիսի 5-ը կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման վերջնաժամկետն է: Այնուհետև մինչև հուլիսի 31-ը ցանկապատման աշխատանքներն են իրականացվելու: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նաև նշել է, որ աշնանը ևս նախատեսվում է ծառատունկ, ինչպես նախորդ տարի են իրականացրել: Ակնկալում են, որ մինչև տարեվերջ կտնկեն 2,5-3 մլն ծառ: Մանրամասները՝ […]
13:24 01.06.2020
Հայաստանում ծառերի կպչողականության ընդունված նորման 65 տոկոսն է, բայց այս դեպքում, մասնագետների նախնական գնահատմամբ, հնարավոր է՝ այն ավելի բարձր լինի: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալը: Այդ նպատակով էլ ընտրվել են այնպիսի տարածքներ, որտեղ ջուրը առկա է ամբողջ տարի: Մանրամասները՝ տեսանյութում:
13:16 01.06.2020
ԱԺ-ն այսօր քննարկել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նախագծին դեմ է արտահայտվել կառավարության ներկայացուցիչը, որին հաջորդել են հեղինակների՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթները, որոնք ընդգծել են, որ հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչն այլ դիրքորոշում է արտահայտում, բայց գալիս, լիագումար նիստերի դահլիճում կոչ է անում ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց: «Իմ քայլը» դրական […]
13:12 01.06.2020
Ծառատնկման տարածքները ընտրվել են սեզոնի հետ պայմանավորված, այսինքն՝ այն հատվածներում են կատարվել տնկումները, որտեղ վեգետացիան դեռ չէր սկսվել: Տեսակի ընտրությունը ևս դրանով է եղել պայմանավորված: Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ մանրամասնելով, որ չկային բավարար քանակությամբ տնկիներ, իսկ ուռենին կարելի է տնկել կտրոնի միջոցով և այն աճում է հիմնականում գետերի ափերին, […]
12:58 01.06.2020
Մայիսի 21-ից մինչև այսօր տնկվել է 1 մլն 950 հազար կտրոն: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նշել է, որ նախատեսված ցուցանիշը ավարտին մոտ է, իսկ աշխատանքներին ներգրավված են եղել մոտ 1000 քաղաքացի: Աշխատանքներն իրականցվել են Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, ինչպես նախապես էր հայտարարվել, […]
12:33 01.06.2020
Քանի որ անցած շաբաթ վարչապետը եղել է նաև խորհրդարանում, լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից հետաքրքրվել են՝ արդյո”ք պատգամավորների շրջանում թեստավորումներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնում են: Լիլիթ Մակունցն ասել է, որ այդ օրն իրենք դիմակներով են եղել և կարծում է՝ որևէ խնդիր չի առաջանա: Մանրամասները՝ տեսանյութում:
11:49 01.06.2020
«Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետը և իր ընտանիքը վարակված են կորոնավիրուսով, դա նշանակում է, որ վարչապետն ընդամենն օրեր առաջ վարակակիր է եղել, օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում, ձեզանից շատերը կոնտակտի մեջ են եղել, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- հարցն ԱԺ-ում այսօր բարձրացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: […]
11:17 01.06.2020
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեմ քվեարկեց, այնուամենայնիվ, նախագիծն ընդունվեց 83 կողմ, 16 դեմ ձայներով: Հիշեցնենք, որ սրանով նախատեսվում էր հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծել, իսկ օրենքը պետք է ընդունվեր պատգամավորների 3/5-րդի ձայներով, որն «Իմ Քայլին» հաջողվեց ապահովել: Վարման կարգով ելույթ ունենալով՝ Նաիրա Զոհրաբյանը […]
23:56 31.05.2020
Crew Dragon-ի անձնակազմը Երկրի հետ կապ է հաստատում ռադիոկապի միջոցով, քանի որ Միջազգային տիեզերակայանի լարային գծով կապ հաստատելու հարցում խնդիրներ են առաջացել: Հյուսթոնի և Կալիֆոռնիայի թռիչքի կառավարման կենտրոնները հիանալի լսում են Crew Dragon-ին, բայց անձնակազմը հայտնում է, որ մուտքային աուդիո հաղորդագրություններն «անհասկանալի են»: Ավելի վաղ SHANTNEWS.am հայտնել էր, որ ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը […]
19:10 31.05.2020
CNN- ի հաղորդավար Քրիս Կուոմոն հայտնել է, որ կորոնավիրուսից բուժվելուց հետո օրգանիզմում տարօրինակ զգացողություններ է ունենում: Cuomo Prime Time ծրագրի եթերում նա ասել է, որ չնայած հիվանդության դեմ տարած հաղթանակին` նրա առողջական վիճակը փոխվել է: Այդ մասին հայտնում է Lenta-ն: 49-ամյա լրագրողի խոսքով՝ ինքն ապրիլին ապաքինվել է կորոնավիրուսից, բայց դեռ դժվարություններ է ունենում և «100 […]
18:42 31.05.2020
Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Տիեզերանավի միակցումը հեռարձակվել է ուղիղ եթերում: Երեկ՝ մայիսի 30-ին Կանավերալ հրվանդանից պատմական թռիչք է իրականացրել SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը։ Այն բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Այսպիսով, Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձել է առաջին […]
15:41 31.05.2020
Սա Պեկինն է այսօր, ԲՈԼՈՐԸ դիմակներով են: Այնտեղ մեղավորներ չեն փնտրում, այնտեղ դիմակ չկրելու պատճառ չեն փնտրում, չեն ասում մաքուր օդին ի՞նչ դիմակ, այնտեղ ՄԻԱՍՆԱԿԱՆ պայքարում են կորոնավիրուսի դեմ, ուղղակի լսում են առողջապահության ոլորտի մասնագետներին և արդյունքում Չինաստանում այսօր հայտնաբերվել է ընդամենը 4 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի […]
14:55 31.05.2020
Երեկ Կանավերալ հրվանդանից պատմական թռիչք է իրականացրել SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը։ Այն բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Այսպիսով, Իլոն Մասկի ընկերությունը դարձել է առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ է ուղարկել տիեզերք։ Բազմակի օգտագործման Falcon 9-ը հրթիռը պետք է մեկնարկեր դեռ մայիսի 27-ին, սակայն […]
13:03 31.05.2020
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Քեթլին Չուկագյանը Ղրղզստանը ներկայացնող UFC մարտիկ Անտոնինա Շևչենկոյին UFC on ESPN 9 առաջնությանը պարտության է մատնել։ So me and @blondefighter we’re like “if I do the @Its_Jawsh dance from @tiktok_us it’s gonna go viral right?” #tiktok #foryoupage pic.twitter.com/ZM9HGk66pl — Ryan Kim Cafaro (@RyanCafaroMMA) May 31, 2020 Մարտը տեղի է ունեցել մայիսի 31-ին, […]
11:15 31.05.2020
Սոցցանցերում տարածվել են վառ կանաչ դեղնուցներով հավի ձվերի լուսանկարները: Շատերը որոշել են, թե գույնը փոխվել է Photoshop- ի միջոցով: Այնուամենայնիվ, Աք Շիհաբուդինը՝ Հնդկաստանի փոքր ֆերմայի սեփականատերը, որտեղ անսովոր հավեր են ապրում, հրապարակել է մի շարք տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ դրանք կեղծ չեն: Նա կոտրել է ձվերը հանդիսատեսի աչքի առջև, և ձվերի դեղնուցները զմրուխտե երանգն […]
10:56 31.05.2020
Ոստիկաններն արտակարգ ռեժիմով ծառայություն Շենգավիթ վարչական շրջանում: https://www.facebook.com/www.police.am/videos/253864222609173/
10:30 31.05.2020
Ավստրալիայի անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ անպաշտպան կենդանիներ էին տուժել: Սակայն ավելի շատ վնաս էր հասցվել կոալաներին: Անտառային հրդեհների պատճառով նրանց թվաքանակը կրճատվել է 5 հազարով: Ավստրալիայի սողունների այգում պայծառ ապագայի հույս կա: Ողբերգական իրադարձություններից հետո այդտեղ անգամ կոալա է ծնվել: Տեսանյութը հրապարակվել է Вести-ի թվիթերյան միկրոբլոգում: https://twitter.com/vesti_news/status/1266710035926843397
23:22 30.05.2020
Այսօր նախատեսված է ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9-ի` տիեզերք արձակումը: Սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ փորձն է: Տիեզերանավը պետք է ուղեծիր դուրս գար մայիսի 27-ին, սակայն թռիչքը հետաձգվել էր նախատեսված մեկնարկից 17 րոպե առաջ` եղանակային պայմանների պատճառով: NASA-ի թվիթերի պաշտոնական էջում գրված է, որ այս պահին բարենպաստ եղանակային պայմանները թռիչքի համար 50/50 են: Սա […]
21:41 30.05.2020
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր ոստիկանի հետ վիճաբանությունից հետո: Ոստիկաններից մեկը 7 րոպե շարունակ ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը՝ չնայած վերջինս ասել էր, որ չի կարողանում շնչել: Տղամարդը մահացել է հիվանդանոցում տեղի ունեցածից կարճ ժամանակ անց: Միջադեպի մասնակից 4 ոստիկաններն ազատվել են աշխատանքից: Նրանցից մեկը մեղադրվում է ոչ դիտավորյալ սպանություն գործելու մեջ: Չնայած դրան՝ բազմաթիվ […]