TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լիլիթ Մակունցը և Էդմոն Մարուքյանը խոսել են ԱԺ նախագահի՝ դիմակ կրելու վերաբերյալ հայտարարության մասին

14:51 26.05.2020

ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ հարցնելով նրանց տեսակետը Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ: Միրզոյանը նշել էր, որ բոլորի պատասխանատվությունն է կարևոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, հետևաբար նախազգուշացում է հայտարարելու, անհրաժեշտության դեպքում նաև դահլիճից դուրս է հրավիրելու այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հերոսության ժամանակն անցել է, այսօր դիմակը մեր փրկության գործիքն է. Վարազդատ Կարապետյան

13:45 26.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է խորհրդարանում իր ունեցած ելույթը՝ կից նշելով. «Այսօր դիմակը մեր փրկության գործիքն է, մենք պետք է պաշտպանենք իրար, ցավոք, նաև մեկուսանալ։ Բայց էս ախտը կվերանա, եթե մենք միասին ենք, խոսում ենք ու լսում իրար։ Համագործակցությունը այլընտրանք չունի, այն հաջողման առանցքային գործոն է։ Կգա օրը, […]

̰
«Սեփական արտադրության» դիմակ. Արմեն Մուրադյանը պատրաստման տարբերակ է ներկայացրել

13:38 26.05.2020

ԵՊԲ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու մասին  տեսանյութ է հրապարակել: «Սեփական արտադրության» դիմակ ունենալու տարբերակ: Սիրելի՛ մարդիկ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք բոլոր կանոնները․․․ Օգնե՛ք մեր բուժաշխատողներին, որ նրանք «կռվեն» ու հաղթեն այս դաժան պայքարում, իսկ որ հաղթելու ենք՝ գեթ 1 րոպե չկասկածեք»,- գրել է նա:

̰
̰
ՄԻԵԴ-ն այսօր որոշում կկայացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով. քննարկում SHANTNEWS-ում

13:23 26.05.2020

Այսօր ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործով: Խոսքը մարդասպանին Բաքվին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման մասին է: Սաֆարովը 2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին: 2006 թ. Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, 2012-ին նրան արտահանձնել էին Ադրբեջան, որտեղ նրան ներում էր […]

̰
Ի՞նչ է լինելու մարզպետարանների հետ, երբ համայնքները խոշորանան․ Պապիկյանի պարզաբանումը

13:16 26.05.2020

Կառավարությունը մտադիր է հասնել համայնքների խոշորացման։ Կան մի քանի բացառություններ, երբ կառավարությունը հետ կկանգնի այդ որոշումից կոնկրետ դեպքերով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Առաջինը ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերն են, որոնք կարող են միավորվել միայն իրար հետ` ըստ նախարարի։ Երկրորդ դեպքում, ըստ Պապիկյանի, փոքր համայնքները պետք է ապացուցեն, որ կենսունակ են […]

̰
Խախտումների հետևանքով 5 հասարակական տրանսպորտային միջոց հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել

12:56 26.05.2020

Ի՞նչ պայմաններում է աշխատում հասարակական տրանսպորտը: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց, որ Երևանում հանրային տրանսպորտային բոլոր միջոցներն ամեն օր խորքային ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից։ Նա նաև նշեց, որ համայնքն իր միջոցներով իրականացնում է նաև մասնավոր հատվածի տրանսպորտային միջոցների շարժակազմերի խորքային ախտահանումը, […]

̰
Սաղ ձեր ձեռքերում է, կոնկրետ ձեր, պարո՛ն Խաժակյան. Հայկ Մարության

12:45 26.05.2020

Օրակարգային հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամի՝ օրակարգից դուրս հարց տալու համար Երևանի քաղաքապետը դիտողություն արեց, ապա խոստացավ, որ նման թեմայով էլ ոչինչ չի ասելու՝ երբ ինչ հարց ուզում են, կարող են տալ: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց, որ օրակարգից դուրս տարբեր թեմաներին անդրադառնալու միտումը պայմանավորված է նրանով, որ […]

̰
«Երկրապահ կամավորականների միության» հարցը ավագանու նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ

12:27 26.05.2020

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Օրակարգում է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը, որը մինչ նիստի մեկնարկը «Իմ քայլը» խմբակցության անդամը առաջարկել է հանել: Առաջարկը միանշանակ չի ընդունվել և քվեարկությամբ հարցը մնացել է օրակարգում: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշել է, որ այդպիսի հարցի բարձրացումը ամոթ […]

̰
Իսպանիան վերանայել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի վիճակագրությունը

12:10 26.05.2020

Իսպանիայի առողջապահության նախարարությունը վերանայել է կորոնավիրուսով պայմանավորված մահացության տվյալները՝ դրանք նվազեցնելով մոտ 2 հազարով: Այժմ մահացության թիվը մոտ է 27 հազարի, մինչդեռ երեկ կազմում էր 29 հազար: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարարությունը այս քայլը բացատրել է նրանով, որ փոխվել են տվյալների հավաքագրման չափանիշները: Տվյալների հավաքման նոր համակարգը հնարավորություն է տվել մասնագետներին հայտնաբերել […]

̰
Քաղաքապետարանում ևս վարակման դեպք է գրանցվել

11:40 26.05.2020

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը: Սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նիստին ներկայանալու և դիմակ կրելու համար: Նաև նշեց, որ մարտից սկսած իրենք բոլոր հանդիպումները դիմակով են անցկացրել, և մինչև վերջին ժամանակները դեպք չէր գրանցվել:

̰
Դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվեց նախազգուշացում

11:24 26.05.2020

ԱԺ դահլիճում պատգամավորները նիստին մասնակցում են դիմակներով, միայն որոշ պատգամավորներ են հրաժարվել դրանցից։ «ԱԺ «Կանոնակարգ օրենքի» համաձայն՝ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մի րոպե, մի րոպե»,-դահլիճից արձագանքեց Ուրիխանյանն ու դրեց դիմակը: Դահլիճը ծիծաղեց: Միրզոյանը սաստեց. «Դահլիճում լռություն, ես պետք է հասկանամ իմ գործողությունները, դնո՞ւմ եք, […]

̰
Ինչո՞ւ Գևորգ Պետրոսյանի նախագիծը հայտարարվեց ընդունված, բայց չհասավ լիագումար նիստերի օրակարգ. բանավեճ քվեարկությունից առաջ

11:20 26.05.2020

ԱԺ-ն քննարկել է բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցն էր, որը վերաբերում էր մարդու պատվին ու արժանապատվությանը վերաբերող հարցերի քննության ժամկետները կրճատելուն: Գևորգ Պետրոսյանը հայտարարեց. «Մարդուն վիրավորում են, ու մարդը տարիներով խնդիր է ունենում դատարաններում, միայն առաջին ատյանի դատարանում 218 օր է տևում քննությունը, […]

̰
ԱԺ միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջին անգամ է մասնակցում լիագումար նիստի աշխատանքին

11:15 26.05.2020

Այսօր սկսվել են յոթերորդ գումարման ԱԺ վերջին լիագումար նիստի աշխատանքները: ԱԺ նիստին մասնակցում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որից հետո խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ իրենք ԱԺ դահլիճում անելիք չունեն, քանի դեռ տեղի ունեցածին քաղաքական հետևանքներ չեն հաջորդել։ Ըստ էության, որևէ հետևանք չի հաջորդել, […]

̰
Արարատ Միրզոյանն ԱԺ դահլիճից 1 կամ 7 օրով դուրս կհրավիրի դիմակ չկրող պատգամավորներին

11:05 26.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ նիստի սկզբում հայտարարեց. «Համավարակով պայմանավորված՝ գիտեք պարետատան որոշումը, ԱԺ նիստերի դահլիճում ես նախազգուշացում եմ հայտարարելու, և եթե անհրաժեշտ լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու 1 կամ 7 օրով բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրի»։ Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց, թե բացի նրանից, որ դիմակով գալիս են դահլիճ, նաև ամբողջ ընթացքո՞ւմ պետք […]

̰
Վաղը ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործով

21:58 25.05.2020

Վաղը ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործով։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ինչպե՞ս է աշխարհը հարմարվում կորոնավիրուսի թելադրած նոր պայմաններին

21:49 25.05.2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 5,5 միլիոնը, սակայն այս թվի աճին զուգընթաց, երկրները փորձում են մեղմացնել կարանտինային ռեժիմը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/292602011764647/

̰ ̰
Դիմակների արժեքների հարցը բարձրացվել է ԱԺ-ում

21:23 25.05.2020

Խորհրդարանական լսումների ձևաչափով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև դիմակների շուկայում իրականացված ուսումնասիրությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Միջոցառումն արդյունավետ իրականացնելու համար պետք է դիմակը ճիշտ կրել. Լիանա Թորոսյան

21:05 25.05.2020

Համաճարակային վերլուծությունների արդյունքները փաստում են, որ դեպքերի աճը գրացվում է նաև լաբորատոր արդյունքների կարողությունների ընդլայնմանը զուգահեռ: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը այսօրվա ասուլիսում: Բացի այդ,  հիվանդությունն ունի օջախայնություն ընտանեկան և կազմակերպությունների դեպքերի մակարդակով: Ըստ Լիանա Թորոսյանի՝ դեպքերի տարածվածությանը նպաստում են նաև ընտանեկան միջոցառումները: […]

̰
Ոչ միայն բանավեճեր, այլև վիճաբանություններ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում. տասնյակ նախագծերը քննարկվել են 2 օրում

20:59 25.05.2020

Արտասահմանում կամ հանրապետության հեռավոր վայրերում գտնվող քաղաքացիների հեռահար հարցաքննության հնարավորություն, դատապարտյալին ու կալանավորին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատում, դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար վեճերի մի մասը այլընտրանքային մարմինների միջոցով լուծելու ինստիտուտի զարգացում և այլն. սրանք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տասնյակ նախագծերի մի մասն են, որոնք այսօր քննարկվել ու ընդունվել են: Հանձնաժողովն ավարտին է հասցրել […]

̰
SHANTNEWS-ի կադրերը «Նորք» ինֆեկցիոն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններից

20:52 25.05.2020

SHANTNEWS-ն այսօր վաղ առավոտից նկարահանումներ է իրականացրել «Նորք» ինֆեկցիոն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների բակերում։ Հեռվից նկարահանված կադրերում կորոնավիրուսով նոր հիվանդացած կամ այդ հիվանդությունից արդեն ապաքինվածներն են, ինչպես նաև շարունակ վազքի մեջ գտնվող բուժաշխատողներն են ու ելումուտ անող Շտապօգնության ավտոմեքենաները։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։  

̰
Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Ն. Փաշինյանը մեկնաբանել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում

20:40 25.05.2020

Հայաստանում կորոնավիրուսային վիճակը բավական վտանգավոր է: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վարչապետը խոսել է նաև դիմակ կրելու անհրաժեշտությունից, ասել է, որ դա պարտադիր է առևտրի բոլոր մասնակիցների համար, նույն մեքենայում գտնվող բոլոր անձանց համար: Փաշինյանը նշել է, որ իրենց «սխալը» այն է, որ չափից ավելի մեծ վստահություն են տածել մարդկանց […]

̰
Հայաստանում կորոնավիրուսային վարակի ռեկորդային նոր թիվ է գրանցվել․ դեպքերի վիճակագրությունը համեմատության մեջ, SHANTNEWS-ի անդրադարձը

20:34 25.05.2020

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի՝ մեկ օրում գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 400-ը: Երեկվա ընթացքում արձանագրվել է 452 նոր դեպք, ապաքինվել է 81-մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 3145 է, մահացածների ընդհանուր թիվը 126։ Կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում, 215 պետությունների և աշխարհագրական տարածքների թվում  Հայաստանը այսօրվա դրությամբ 60-րդն  է: Վերջին  օրերի ընթացքում Հայաստանի տեղն այս աղյուսակում որոշակիորեն բարձրացել […]

̰
Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

19:42 25.05.2020

Մայիսի 21-ին՝ ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ: Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե […]

̰
Սոֆիայում պարային խմբերը բողոքի ակցիայի են դուրս եկել

19:15 25.05.2020

Սոֆիայում բողոքի ակցիա են կազմակերպել պարային խմբերը, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված  սահմանափակումների պատճառով դեռևս զրկված են իրենց աշխատանքից ու փորձերի հնարավորությունից, չնայած այն հանգամանքին, որ մարզիկներին թույլատրվել է մարզվել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: В Софии прошла акция протеста танцевальных коллективов, которые из-за введенных в связи с пандемией коронавируса ограничений по-прежнему лишены возможности заниматься […]

̰
Պետք է օգնել իրար տնտեսությունը նոր ցնցումների չենթարկելու համար. Փաշինյանը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման մասին

19:14 25.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Պաշտպանիչ դիմակների վերաբերյալ նա նշեց, որ դիմակ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկա ոչ աշխատանքային օրերին էլ հարկավոր է պահպանել սահմանված կանոնները: Նրա խոսքերով՝ պետք է օգնել իրար տնտեսությունը նոր ցնցումների չենթարկելու համար: «Համավարակի հաղթահարման հիմնական գործիքը մեզնից […]

̰
Նոր Զելանդիայում երկրաշարժ է տեղի ունեցել վարչապետի ուղիղ եթերի ժամանակ

19:10 25.05.2020

5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարվածել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնից 90 կմ հեռավորության վրա:

̰
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. վիճակագրական տվյալներ

18:35 25.05.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Մայիսի 18-ից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի […]

̰
Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը ներառյալ. ի՞նչ սահմանափակումներ են գործելու

17:17 25.05.2020

ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը ժամը 23։59-ը։ Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի»:

̰
BACK_TO_TOP