TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի անունից համագործակցության հուշագիր եմ ստորագրել Սամվել Բաբայանի հետ. Արայիկ Հարությունյան

17:12 25.05.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր իմ գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր եմ ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Այդ համագործակցությունը միտված է Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանմամբ, երկու քաղաքական ուժերի ունեցած ծրագրային դրույթների շուրջ համագործակցությամբ ու միասնական ջանքերի գործադրմամբ մեր երկրի զարգացման […]

̰
Հնարավո՞ր է՝ բժշկական դիմակների գինը նվազի. հարց ՏՄՊՊՀ նախագահին

17:07 25.05.2020

«Մեր կողմից սխալ է միջամտությունը գների իջեցման կարգավորման հարցում: Լսել ենք անհանգստացնող երևույթների մասին, այդ իսկ պատճառով վարույթ ենք հարուցելու»,- անդրադառնալով բժշկական դիմակների թեմային՝ այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա դիմակների գների իջեցումը հնարավոր համարեց, բայց թե գինը որքանով կնվազի, ասաց, որ չի կարող հստակ ասել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Թումանյանի ոստիկանները հերթական ստուգայցի ընթացքում ապօրինի ծառահատումներ են բացահայտել

17:00 25.05.2020

Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են ստուգայցեր կատարում բաժնի սպասարկման տարածքի անտառներում։ Հերթական ստուգայցի ժամանակ Թումանյանի ոստիկանները Դսեղ գյուղի անտառում անտառահատներին բռնեցին, այսպես ասած՝ գործի վրա։ Դեբեդ գյուղի 48-ամյա բնակիչն արդեն հաստաբուն չորս ծառ էր հատել ու հայտնի չէ, թե որքան կհատեր, եթե ոստիկանության ծառայողները վրա չհասնեին։ […]

̰
Խորհրդարանական ընդմիջումն ավարտվել է. «Լուսավոր Հայաստան»-ը վերադառնում է աշխատանքի

16:55 25.05.2020

Այսօր լրագրողների հետ հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս նշել է, որ «խորհրդարանական ընդմիջում» էին վերցրել՝ սպասելով քաղաքական գնահատականի, սակայն գնահատականը չի եղել, ըստ այդմ, իրենք վերադառնում են խորհրդարան: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին

16:54 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին: Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը […]

̰
Մարտ-ապրիլ ամիսներին դիմակների սպառման մոտ 20%-ն ապահովվել է տեղական արտադրողի կողմից

16:48 25.05.2020

Մարտ-ապրիլ ամիսներին դիմակների սպառման մոտ 20%-ն ապահովվել է տեղական արտադրողի կողմից: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել:

̰
24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը

15:59 25.05.2020

ՀՀ պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի հետևյալ 46 օբյեկտների աշխատանքը՝ Երևան – 16 -«Վայն Ռեփաբլիկ» ՍՊԸ, Թամանյան 2-49 -«Քորդոբա» ՍՊԸ, Թամանյան 1-1տ -«Իսկանդեր» ՍՊԸ, Թամանյան 1/17 -«Սթար-ին» ՍՊԸ, Թամանյան 1շ. 2 – «Ա/Ձ «Գևորգ Պողոսյան», Թամանյան 1ա. 19 նկղ -«Կաֆե Հաուզ» ՍՊԸ, Թամանյան 1Ա […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

15:45 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպումների շարքը, այսօր ընդունել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղիների ու լուծումների մասին: Պատգամավորները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքների […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա

14:42 25.05.2020

Մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 23 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև 4 մեքենա, որոնց առջևի հողմապակիները թույլատրելիից մուգ էին, 8 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 5-ի վարորդները […]

̰
«Պետությունը՝ ընդդեմ Նեթանյահուի». Իսրայելի վարչապետը կանգնել է դատարանի առաջ

13:36 25.05.2020

Բենիամին Նեթանյահուն դարձել է Իսրայելի գործող առաջին վարչապետը, որը դատարանի առջև է կանգնել կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով: Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ ոստիկանության բացահայտումը

13:25 25.05.2020

Մայիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սկսած 2016 թվականից Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան […]

̰
Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցությունների ընտրական բոնուսը. ԱԺ-ում քննարկել են ԸՕ փոփոխությունները

13:16 25.05.2020

Այսօր կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում 6 հարց էր ընդգրկված: Դրանցից մեկով երկրորդ ընթերցմամբ հավանություն է տրվել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է […]

̰
Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

12:38 25.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախարարությունում հովանավորչության մասին ամենատարբեր խոսակցություններին: Նախարարը այդ զրույցներին վերջ տալու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որն ավելի ուշ տեքստային տարբերակով հրապարակել է իր էջում: «Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, […]

̰
Դիմակների շուկայում ուսումնասիրությունն ավարտվել է. գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ կհարուցվի

12:36 25.05.2020

Խորհրդարանական լսումների ձևաչափով  տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը: Խորհրդարանականները հետաքրքրվել են դիմակների շուկայում իրականացվող ուսումնասիրություններից և գների տատանումներից: Հանձնաժողովի նախագահը ասել է, որ գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ կհարուցվի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հորդորում եմ հրաժարվել պաշտոնից. նախարար

12:35 25.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ՀՊՏՀ-ում առաջիրկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ ռեկտորի ընտրության համար: Նա կոչով դիմեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին: «Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, թեպետ մրցույթը հոգաբարձուների խորհուրդն է կազմակերպելու, բայց ելնելով հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու […]

̰
Վիճաբանություն Պետաիրավական հարցերի հանձնաժողովում. նախագահը ստիպված ընդմիջում հայտարարեց

11:47 25.05.2020

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր շարունակել է շաբաթ օրն ընդմիջված նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 17 հարց։ Այսօր քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է սեղմ ժամկետներում քննել վիրավորանք և զրպարտություն պարունակող վեճերը: Նիստին մասնակցել են նաև դատական իշխանության ներկայացուցիչները, ովքեր դեմ են արտահայտվել։ Նախագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանը քննադատել է […]

̰
Կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են ուժեղացման ենթակա 377 դպրոցներից

10:36 25.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» վերտառությամբ տեսանյութով՝ մանրամասնելով․ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կվերակառուցվի առավել վտանգավոր 46 […]

̰
«Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա». Սյունիքի մարզպետը՝ Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին

22:27 24.05.2020

«Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա». Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզպետն անհասկանալի է որակել պնդումները, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, […]

̰
«Ազատություն մեր եղբայրներին». վանկարկում են Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվածները

21:58 24.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, որոնց թվում կան նաև կանայք, պահանջում են  ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք factor.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Ազատություն մեր եղբայրներին»,- վանկարկում են ոստիկանության բաժանմունքի դիմաց հավաքվածները: Հիշեցնենք, որ Ոստիկանության շենքի դիմաց […]

̰
Լարված իրավիճակ Կապանում. բողոքի ակցիա ոստիկանության բաժանմունքի մոտ

21:38 24.05.2020

Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։ Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել բաժանմունքի մոտ:  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է այնտեղ՝ այդկերպ կատարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը: Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, ասում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել ու […]

̰
Ի՞նչ են որոնում վիետնամցի վետերանները Da 5 Bloods ֆիլմի թրեյլերում

21:30 24.05.2020

Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է Սփայք Լիի Da 5 Bloods ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի հերոսները Վիետնամի պատերազմի չորս վետերաններ են, որոնք մի քանի տասնամյակ հետո վերադառնում են երկիր: Նախկին զինվորներից մեկի որդու հետ նրանք հիշում են իրենց երիտասարդությունը, փնտրում են թաքնված գանձեր և իրենց հրամանատարի աճյունը: Ֆիլմում նկարահանվել են Չեդվիկ Բոուզմանը, Ժան Ռենոն, Դելրոյ Լինդոն, Փոլ […]

̰
Հնդկաստանում միաչքանի ուլիկ է ծնվել

21:15 24.05.2020

Հնդկաստանի Կերալա նահանգում ծնվել է միաչքանի ուլիկ: Այս մասին հայտնել է National Geographic-ը: Ուլիկի միակ աչքը ճակատի մեջտեղում է: Բերանի ձևը նույնպես տարբերվում է սովորականից: Չնայած այս շեղումներին՝ ուլիկը կարող է առանց որևէ օգնության կանգնել և քայլել:

̰
Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում. Նիկոլ Փաշինյան

19:16 24.05.2020

Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Բայց մեր քաղաքականության առումով գնաճի, ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակն ենք ունեցել: Ես ասում եմ՝ սպասարկման դեպքերն են բերել ամենամեծ դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը: «Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում: Եվ գիտեք՝ ինչո՞ւ: Մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային […]

̰
Կորոնավիրուսի նոր բռնկման մասին. վարչապետն ուղիղ եթերում է

18:46 24.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Գիտեք, որ վերջին օրերին, կորոնավիրուսի հետ կապված, նոր դեպքերի բռնկումներ ունենք, և շատերիդ է հետաքրքիր, թե ինչու, ինչ է տեղի ունեցել: Հիմա պարետատան նիստեր ենք անում ամենօրյա ռեժիմով, և քիչ առաջ ավարտվեց մեր այսօրվա նիստը: Եվ ունեցանք վերջնական եզրակացություն, թե ինչու են մեր թվերը սկսել աճել, ես […]

̰
Volkswagen-ը ներողություն է խնդրել սևամորթ տղամարդու մասնակցությամբ գովազդի համար

18:30 24.05.2020

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը ներողություն է խնդրել սևամորթ տղամարդու մասնակցությամբ գովազդային տեսահոլովակի համար, որը, շատերի կարծիքով, ռասիստական է: «Անկասկած, տեսահոլովակը անճաշակ է  և սխալ»,- հայտարարել է Volkswagen-ի ղեկավարությունը: Volkswagen-ը նաև հայտարարել է, որ դեմ է ռասիզմի, քսենոֆոբիայի և խտրականության ցանկացած դրսևորման: Կոնցեռնում նաև զարմացել են, թե ինչու է այն դժգոհություններ առաջացրել, հայտնում է dpa գործակալությունը: Տեսանյութը […]

̰
ԿԳՄՍ նախարարը հրապարակել է Դիմորդ 2020-ի ուղեցույցը

18:04 24.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարաել է Դիմորդ 2020-ի ուղեցույցը: «Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել Ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:

̰
Սուրեն Պապիկյանը հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին

15:44 24.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: Նախարարն այնուհետ ուղևորվել է Նոր Գեղի: «Եվս մեկ գործարան ասֆալտի արտադրման գծով, այս անգամ Նոր Գեղիում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը: «Ասֆալտի ստացման պրոցես, Նոր Գեղի Գերժամանակակից և մոբիլ գործարանը աշխատում է ոչ […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան

15:11 24.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: «Այց բազալտե քարի հանքավայր Արամուսում և ասֆալտի գործարան առաջիկա լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներին ընդառաջ: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների այս ասֆալտգործարանը ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն, կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ նախկին 50 տոննայի փոխարեն»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Տղամարդը ներխուժել է թանգարան՝ դինոզավրի հետ սելֆի անելու նպատակով

15:00 24.05.2020

Դինոզավրի գանգի հետ սելֆի անելու նպատակով Սիդնեյի թանգարան ներխուժած երիտասարդին ձերբակալել են: Դեպքը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Այդ մասին հայտնում է New York Post-ը: Այսպիսով, 25-ամյա երիտասարդը գիշերը՝ 01.00-ի սահմաններում, ներխուժել է թանգարանի շենք: Մոտ 40 րոպե նա շրջել է թանգարանի դատարկ սրահներով և լուսանկարել: Նա նաև հափշտակել է թանգարանի ցուցանմուշներից մեկը: Թանգարանի գիշերային այցելուին […]

̰
ԿԳՄՍ նախարարը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում է

13:25 24.05.2020

ՀՀ ԿԳՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչ վիճակ է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP