TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.28 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տղամարդը ներխուժել է թանգարան՝ դինոզավրի հետ սելֆի անելու նպատակով

15:00 24.05.2020

Դինոզավրի գանգի հետ սելֆի անելու նպատակով Սիդնեյի թանգարան ներխուժած երիտասարդին ձերբակալել են: Դեպքը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Այդ մասին հայտնում է New York Post-ը: Այսպիսով, 25-ամյա երիտասարդը գիշերը՝ 01.00-ի սահմաններում, ներխուժել է թանգարանի շենք: Մոտ 40 րոպե նա շրջել է թանգարանի դատարկ սրահներով և լուսանկարել: Նա նաև հափշտակել է թանգարանի ցուցանմուշներից մեկը: Թանգարանի գիշերային այցելուին […]

̰
ԿԳՄՍ նախարարը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում է

13:25 24.05.2020

ՀՀ ԿԳՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչ վիճակ է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարությունը կաջակցի հիփոթեքային վարկ մարող և երեխաներ ունեցող ընտանիքներին

13:20 24.05.2020

Կառավարությունը կաջակցի հիփոթեքային վարկ մարող և երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայից ուղիղ միացմամբ վարում է TUMO Live-ի հատուկ թողարկումը

12:36 24.05.2020

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայից ուղիղ միացմամբ վարում է TUMO Live-ի հատուկ թողարկումը: Այս մասին տեղեկանում ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից: «Վերջում Սերժը կպատասխանի ձեր հարցերին»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Հարավային Կորեայում ստեղծված պատուհանը փոխարինում է արևային լույսին

12:00 24.05.2020

Հարավկորեական SunnyFive ստարտափը նախագծել ու պատրաստել է պատուհան, որը լիարժեք փոխարինում է արևին․ դրա արձակած լույսը ունի նույն սպեկտրը, ինչ որ արևային լույսը։ Նախագծի հովանավորը Samsung ընկերությունն է, հայտնում է The Verge կայքը։ Այն նախագծվել է այնպես, որ հնարավոր լինի տեղադրել նույնիսկ նկուղում, և միևնույն է, կապահովի այնպիսի լուսավորություն, որ կթվա, թե լուսամուտից ներս է […]

̰
ՀՀ ԱՆ-ն Թբիլիսին է փոխանցել իր ափսոսանքը՝ կապված Արսեն Թորոսյանի մեկնաբանության հետ

23:55 23.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, նախարարի անունից ափսոսանք հայտնել՝ կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին […]

̰
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում հանրային ծառայությունների համարանիշը նշելու մասին նախագծին

22:50 23.05.2020

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: Հանձնաժողովի աշխատանքները մնացել են անավարտ. մոտ 8 ժամ տևած քննարկումների ընթացքում հանձնաժողովը հասցրել է անդրադառնալ հարցերի մի մասին, մյուսները կքննարկվեն երկուշաբթի: Դրական եզրակացություն են ստացել իշխանության նախագծերը, ընդդիմության առաջարկները մերժվել են: Երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիական կացության […]

̰
Կատվի ֆուտբոլային տաղանդը ապշեցրել է սոցցանցերի օգտատերերին

22:45 23.05.2020

Բլոգեր Քրիս Դիքսոնը ցույց է տվել, որ իր կատուն կարող է պաշտպանել դարպասը: Տեսանյութը տեղադրված է Twitter-ում: Քրիսը կատվին անվանել Մյանուել Նոյեր՝ ի պատիվ «Բավարիայի» կապիտան և դարպասապահ Մանուել Նոյերի: Բլոգերը մի փոքր դարպաս է տեղադրել իր սենյակում: Կատուն մի շարք ցատկեր է կատարել և փրկել սեփական դարպասը գոլերից: Կատվի ունակությունները գրավել են «Բավարիայի» ուշադրությունը, […]

̰
«Սիրել պայքարելով և պայքարել սիրելով». «Արևի հետնորդները» գալիս են յուրօրինակ արժեքներով

22:26 23.05.2020

Մայիսի 25-ին՝ ժամը 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում կցուցադրվի համաշխարհային ճանաչում ունեցող և բազմաթիվ միջազգային մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված «Արևի հետնորդները» դրաման՝ հայերեն կրկնօրինակմամբ: Այն թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով ու գերել միլիոնավոր մարդկանց սրտերը: Այս ճակատագրական հանդիպման մասին ձեզ արդեն պատմել ենք, հանդիպում անխոս հայացքների, որ մի վայրկյանում պիտի փոխի մի ողջ կյանք ու շեղի […]

̰
Պե՞տք են արդյոք մեկանգամյա ձեռնոցները կորոնավիրուսից պաշտպանվելու համար. քննարկում մասնագետի հետ

21:39 23.05.2020

Պե՞տք են արդյոք մեկանգամյա ձեռնոցները կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Թեմայի շուրջ զրույց Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ-ում լազերային զենքի նորագույն համակարգ են ստեղծել

21:28 23.05.2020

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը ցուցադրել են լազերային զենքի նորագույն համակարգը՝ ծովային առաջին փորձարկման ժամանակ անօդաչու թռչող սարք ոչնչացնելով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Համաձայն աղբյուրի՝ փորձարկումները տեղի են ունեցել անցած շաբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր: Լազերային զենքի համակարգը տեղադրվել է USS Portland նավի վրա, որն այժմ գտնվում է Փերլ Հարբորում: Լազերային […]

̰
580 և 900 գր քաշով ծնված երկվորյակները 90 օր ծննդատանը մնալուց հետո դուրս են գրվել

20:49 23.05.2020

Էրեբունի ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ։ Երկվորյակ քույրը ևս փոքր էր ծնվել՝ 900 գրամ։ 90 օր ծննդատանը մնալուց հետո նրանք երջանիկ մայրիկի հետ դուրս են գրվել։ Այս մասին տեղեկացնում են Էրեբունի ԲԿ-ից։ Փոքրիկները ծնվել էին ժամանակից բավական շուտ, քանի որ հղիի մոտ առաջացել էին առողջական խնդիրներ։ Մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը կնոջ կյանքը փրկելու […]

̰
Որոնք են գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր խնդիրները․ Փաշինյանի շրջայցն Արարատի մարզ

20:38 23.05.2020

Վարչապետը  այսօր այցելել  էր Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների ու այգիների սեփականատերերի հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քամին ավերածություններ է գործել տարբեր մարզերում

19:38 23.05.2020

Մայիսի 22-ին հանրապետության տարածքում գրանցված ուժգին քամին ավերածությունների պատճառ է դարձել տարբեր մարզերում, այդ թվում` մայրաքաղաքում: Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են մեքենաներ ու տանիքներ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ուժեղ քամու հետևանքով հրդեհ էլեկտրասյան հաշվիչներում, տապալված ծառեր ու պոկված տանիքներ Լոռու մարզում

19:01 23.05.2020

Մայիսի 22-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով ավերածություններ գրանցվեցին նաև Լոռու մարզում: Ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Անահիտ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է Վանաձորի Լանջային փողոցի 54 տան հարևանությամբ գտնվող էլեկտրասյան հոսանքի հաշվիչներում հրդեհ բռնկվել: Էլեկտրասյան վրա տեղադրված էր հոսանքի 12 հաշվիչ , ինչպես նաև գազամատակարարման հաշվիչ: Թաղամասի գազամատակարարումն ու էլեկտրականությունը […]

̰
Տիգրան Աթանեսյանը խոսել է իր ընտանիքի նկատմամբ ոտնձգություններից

18:42 23.05.2020

Այսօր ասուլիս է հրավիրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա հայտնել է, որ երկու օր է՝ իր ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում։ Ըստ Աթանեսյանի՝ ամեն ինչ սկսվել է կենցաղային թվացող վեճից, որը նրա կարծիքով՝ իրականում սադրանք է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հրապարակվել են կադրեր Մոսկվայի բանկերից մեկում տեղի ունեցած միջադեպից

17:56 23.05.2020

Մոսկվայում անհայտ անձը բանկերից մեկի մասնաճուղում այսօր 6 պատանդ է վերցրել և սպառնացել է պայթեցնել շինությունը: Ոստիկանները բանակցություններ են վարել հանցագործի հետ, ապա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել վերջինիս: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ren.tv-ն հրապարակել է միջադեպի կադրերը:

̰
Հանրային տրանսպորտի աշխատանքից հինգ օր անց. ի՞նչ տվյալներ են արձանագրվել

17:49 23.05.2020

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսվել է: Ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը, քանի՞ խախտում է արձանագրվել: Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ու  ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն այս հարցերին են անդրադարձել:  Ըստ պատասխանատուների՝ դիտարկվում են օպտիմալ լուծումներ՝ նվազ […]

̰
Դիմակ կամ ձեռնոց կրելիս քաղաքացիները պահպանո՞ւմ են հիգիենայի նորմերը. SHANTNEWS-ի անդրադարձը

17:37 23.05.2020

Պարետատան որոշմամբ` մայիսի 25-ից այն քաղաքացիներն, ովքեր դիմակ և ձեռնոց չեն ունենա, կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Իսկ արդյո՞ք մեր համաքաղաքացիներն անհատական պաշտպանիչ այդ միջոցները կրելիս ուշադրություն են դարձնում, որ դրանք լինեն մանրէազերծ։ SHANTNEWS-ը մայրաքաղաքում հերթական շրջայցն է կատարել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ստամբուլից Հայաստան վերադարձան նրանք, ովքեր իրոք կարիքավոր էին. Գագիկ Մուշեղյան

16:41 23.05.2020

Ստամբուլում ապրող հայաստանցիների այսօրվա դժվարություններն ու խնդիրները շարունակում են օրակարգային մնալ: Իրավիճակին ծանոթանալու համար SHANTNEWS-ը հեռավար զրույց է ունեցել պոլսահայ համայնքային գործիչ Գագիկ Մուշեղյանի հետ: Վերջինս հայտնեց՝ Ստամբուլից Հայաստան եկել էին նրանք, ովքեր իրոք կարիքավոր էին. գումար չվճարելու համար տնից դուրս էին արել նրանց, կամ վերջիններս աշխատանք էին կորցրել: Մուշեղյանը նշեց՝ եթե իրավիճակը կայունանա, դժվար […]

̰
Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի թմրաշրջանառության հերթական շղթան

16:13 23.05.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական, այսպես կոչված՝ շղթան։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին մի շարք անձինք, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, օգտագործում և իրացնում են մեթամֆետամին և այլ թմրամիջոցներ։ Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են […]

̰
Պետք է որդեգրել ջուրն օգտագործելու նոր տեխնոլոգիա. Նիկոլ Փաշինյան

15:18 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզ այցի ժամանակ հանդիպել է ջերմոցային տտեսությունների սեփականատերերի հետ, քննարկել գյուղատնտեսներին հուզող խնդիրները: «Պետք է որդեգրել ջուրն օգտագործելու նոր տեխնոլոգիա»,- ասել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սարգիս Ադամյանը դարձավ 27 տարեկան

14:52 23.05.2020

Այսօր՝ մայիսի 23-ին, գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը դարձավ 27 տարեկան։ Սարգիսը ծնվել է 1993 թվականին, Երևանում։ Հինգ տարի անց ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա: 11 տարեկանում նա սկսել է խաղալ Գերմանիայի մանկապատանեկան թիմերից մեկում: 3 տարի անց Սարգիսը ավարտել է Ռոստոկ քաղաքի ինտերնատ-դպրոցը: Հետո խաղացել է «Հանզայի», «Նոյշտրելիցի» և «Շտայնբախի» կազմերում՝  յուրաքանչյուր […]

̰
Վրաստանում զարմացած են Արսեն Թորոսյանի «ոչ դիվանագիտական» հայտարարություններից

14:48 23.05.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարը «ոչ դիվանագիտական է» համարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի հակահամաճարակային կառույցների վերաբերյալ։ Նա զարմացել է նման արտահայտություններից, փոխանցում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը։ Մինչ այդ Թորոսյանը հայտարարել է․ «Վրաստանի հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մերից, ոչ լավ իմաստով, մեր համակարգն ավելի ուժեղ է, քան մեր […]

̰
Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը

14:05 23.05.2020

Կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվում է դիմակն օգտագործելու ճիշտ ձևը: Տեսանյութում նշվում է նաև, որ տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակները չեն փոխարինում բժշկական դիմակներին և  N-95 ռեսպիրատորներին: Բուժաշխատողները, պացիենտներին խնամող և հիվանդության ախտանշաններ ունեցող անձինք պետք է կիրառեն միայն բժշկական դիմակներ: «Դիմակը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոց է։ Հետևե՛ք դիմակի կրման կանոններին և […]

̰
Շուրջ 70 շինարարական ծրագրի տեխհսկողության ծառայությունների գնման ընթացակարգից 44-ը չի կայացել

14:00 23.05.2020

Երևանի 2020 թվականի բյուջեով հայտարարված շուրջ 70 շինարարական ծրագրի տեխհսկողության ծառայությունների գնման ընթացակարգից 44-ը չի կայացել: Պատճառը հայտերի բացակայությունն է: Արդյունքում՝ այսօր Երևանի տարբեր հատվածներում հաճախ կարելի է հանդիպել անավարտ մնացած շինարարական աշխատանքների, այդ թվում՝ ճանապարհների վերանորոգման ոլորտում, ինչը անհարմարություն է ստեղծում քաղաքի բնակիչների համար: Այդ մասին նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

̰
Ինչո՞ւ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու. Փաշինյանն ամփոփում է Արարատի մարզ կատարած այցը

13:49 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր Արարատի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիների բարձրաձայնած մտահոգություններին, խոսել դրանց լուծման տարբերակների և իր մտահոգությունների մասին: Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ինչո՞ւ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու» հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ-ն քննարկել է երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիական կացության ակտում հանրային ծառայությունների համարանիշը նշելու հարցը 

12:58 23.05.2020

Երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիական կացության ակտում գործող օրենքով չի նշվում հանրային ծառայությունների համարանիշը, ինչը սոցիալական ծառայություններից օգտվելիս դժվարություններ է ստեղծում ծնողների համար: Կառավարությունն առաջարկում է ավելացնել տվյալը երեխայի ծննդյան ակտում: Նախագիծն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետն Արարատի մարզում ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին

10:12 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է։ «Այցելել եմ Արարատի մարզ։ Կլինեմ մի քանի համայքներում՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Ազատավան համայնք՝ ինտենսիվ այգիներ»,-ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։

̰
Սայաթ-Նովա փողոցում քամուց տապալված ծառը ջարդուփշուր է արել կայանված մեքենան

23:08 22.05.2020

Քիչ առաջ ուժեղ քամին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցում ծառ է տապալել, որն էլ ընկել է կայանած մեքենայի վրա և լրջորեն վնասել այն։ Դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր է տրամադրել SHANTNEWS-ի թղթակիցը։  

̰
BACK_TO_TOP