18:22 22.05.2020
Բնակիչները կառուցապատողներին ռեկետ են անում, շանտաժի են ենթարկում, ասելով՝ տուր բնակարան, օդորակիչ, որ չբողոքենք: Իսկ եթե բողոքում են, ապա տարիներով գործը մնում է դատարանում, շինարարությունը՝ կասեցված: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Ռիելթորների միության ներկայացուցիչ Արայիկ Գոջաբաշյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:20 22.05.2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը գրառում է կատարել Հայաստանի Ազգային հերոս, շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առիթով։ «Այսօր, մայիսի 22-ին, հայ ներգաղթյալների զավակ Շառլ Ազնավուրը, որը դարձավ ֆրանսիական երգարվեստի հսկան և Ֆրանսիայի խորհրդանիշ, կդառնար 96 տարեկան»,- գրել է դեսպանը։ https://www.facebook.com/ambassadearmenie/videos/2648640658714964/
18:11 22.05.2020
Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից վերադարձան Հայաստան: Ի՞նչ է կատարվում այնտեղ, քանի որ բազմաթիվ հայաստանցիներ կան, ինչպե՞ս է համավարակն ազդել նրանց վրա: Այս և այլ հարցերի է SHANTNEWS-ի տաղավարում անդրադառնում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Վերջինս նշեց, որ համավարակն ամենից շատ ազդեց հենց նրանց՝ Ստամբուլում ապրող հայաստանցիների վրա: Մանրամասները՝ տեսանյութում:
18:09 22.05.2020
Տարիներ առաջ ստեղծված սննդային հավելումը, որը նախորդ տարվա մարտին գրանցվել է Եվրասիական միության 5 երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ներկայացվել է Հայաստանի առողջապահության նախարարությանը և քննարկման արդյունքում ոլորտի մասնագետները տվել են դրական կարծիք առ այն, որ այս հավելումը կարելի է օգտագործել կորոնավիրուսի բուժման ժամանակ՝ որպես աջակցող միջոց: Այդ հավելումը բուսական յուղերի համադրություն է, որը պաշտպանում […]
17:46 22.05.2020
Երևանում մոտ 550 միլիոն դոլարի շինարարություն կանգնած է, 62 շինարարական կառույց ունի շնարարական թույլտվություն, բայց չի շարունակում աշխատանքը, խոչընդոտները շատ են. լուծումներ գտնելու համար ոլորտի պատասխանատուները քննարկում են անցկացրել: Խոչընդոտներից մեկը վարույթների պատճառով շինարարությունների կասեցումն է: Երևանի գլխավոր ճարտարապետը նշում է՝ շինարարությունն այժմ փոսի մեջ է: Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:
17:38 22.05.2020
Ինչպե՞ս անել, որ մարզիկներն այս ընթացքում և՛ մարզվեն, և՛ առողջապես չտուժեն։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում հրավիրվել է աշխատանքային հանդիպում կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված վիճակը քննարկելու համար։ Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, ընդգծել են, որ այս օրերին, որոշ մարզադպրոցներ և հանրակրթական դպրոցներ դժվարանում են սեփական միջոցներով ապահովել տարածքի ախտահանումը։ […]
16:30 22.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառավարության տարածած տեսանյութը՝ կից նշելով. «Նման ծավալի և որակի աշխատանքի համար շնորհակալ եմ մեր գործընկեր բոլոր պաշտոնյաներին, մեր աշխատակիցներին և կամավորներին: ՀՀ քաղաքացին պետք է միշտ զգա պետության հոգածությունը: Այդպես եղել է ճգնաժամային վերջին մի քանի ամիսներին և այդպես էլ լինելու է այսուհետ»:
15:57 22.05.2020
Մայիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով։ Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։ Արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ և անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի դրանից՝ արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ […]
15:11 22.05.2020
Այսօր Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել Pakistan International Airlines-ի ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների՝ խոսքը Լահորից Կարաչի ներքին թռիչք իրականացնող ինքնաթիռի մասին է: Դատելով դեպքի վայրում արված կադրերից՝ վթարի ենթարկված ինքնաթիռը, որի մեջ կարող էր լինել ավելի քան 90 մարդ, ընկել է բնակելի թաղամասեր:
15:09 22.05.2020
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետևողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ: Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական […]
15:06 22.05.2020
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել գազի գնի փոփոխության համար: Այդ հարցի շուրջ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այս մասին այսօր` մայիսի 22-ին, լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել մելքումյանը: Նա մանրամասնեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտի բովանդակությունը հետևյալն […]
14:28 22.05.2020
Ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսային վիճակն անհամեմատ բարվոք, քան մեզ մոտ՝ ՀՀ առողջապահության նախարարին այս հարցն ուղղեց հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նախարարի և խորհրդի անդամների միջև հեռավար քննարկման ժամանակ: «Նախ չեմ բացառում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս, քան մեզ մոտ: Իհարկե, դա բերում է հետևանքների՝ սկսած […]
14:00 22.05.2020
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նեղսրտել է, որ Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ Թուրքական կողմից պիտակավորել են այդ որոշումը։ Դրան ի պատասխան՝ Չեխիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Սենատի բանաձևը չի արտահայտում կառավարության դիրքորոշումը։ Սենատի որոշման մանրամասներին անդրադարձել է նաև «Շանթի» հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Չեխիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նախօրեին միաձայն ընդունած բանաձևով դատապարտել […]
13:54 22.05.2020
«Որևէ ապացույց չկա, որ պոլիոմելիտի կամ ԲՑԺ-ի վակցինան կարող են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը, հետևաբար՝ մենք դրա հավանականությունը կամ հնարավորությունը չենք քննարկում: Ինչ վերաբերում է դիմակներին, դա պետք է պատշաճ կրել և փոխել, բայց պետությունը չի կարող նման ստուգողական ֆունկցիա կատարել, թե դու քանի ժամ ես կրել և արդյոք դա երեկվա քո դիմակն է, թե […]
13:12 22.05.2020
«Մեկուսացումից ինքնամեկուսացում անցումը ուժերի գերլարում է պահանջելու, քանի որ երբ մենք մարդկանց ուժեր ու հսկայական գումարներ ծախսելով պահում էինք հյուրանոցներում, դա էական հակահամաճարակային միջոցառում էր, որովհետև մենակ հյուրանոցներից մենք ունեցել ենք 1000 դեպք, այսինքն` 1000 դեպք կարող էինք դուրս թողնել, և նրանք կարող էին պոտենցիալ վարակակիր լինել այլ քաղաքացիների համար: Մենք մեկուսացումով դա կարողացել ենք […]
12:55 22.05.2020
Արդարադատության նախարարությունը շարունակում է էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսվում է նաև նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի […]
12:09 22.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նշել. «Աշխատանքային առաջին հանդիպումս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էր: Կարծում եմ՝ խորհրդանշական լինելուց բացի, այն նաև կարևոր ուղերձ էր: Համոզված եմ, որ համազգային ջանքերով մեզ կհաջողվի իրականություն դարձնել հայոց հզոր, զարգացած ու միացյալ հայրենիք ունենալու երազանքը»:
12:07 22.05.2020
ՊԵԿ-ը 2019թ. ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը, որը ներկայացվել է ԱԺ վավերացմանը: Հարցն այսօր քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի գլխադասային հանձնաժողովում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսել է այն մասին, որ ապրանքների հետագծելիությունը տարածվում է ներմուծում և բացթողում ընթացակարգերի վրա, մեխանիզմը ներդրվելու է փուլային եղանակով, […]
10:08 22.05.2020
Բելառուսի առաջնության 10-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ առաջատարներից մեկի՝ «Տորպեդո Բելազի» նկատմամբ: «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և դաշտում մնաց մինչև 86-րդ րոպեն։ Հայ ֆուտբոլիստն այս խաղում խփած գոլով աչքի չընկավ, սակայն 43-րդ րոպեին նրա կատարած գեղեցիկ փոխանցումից հետո իր թիմի առաջին գոլը խփեց Գլեբ Ռասադկինը: Այս […]
22:17 21.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3039364919465611/ Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և […]
21:09 21.05.2020
Ապրիլի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով իրենից վերցրել է 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին և դիմել փախուստի: Ապրիլի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ ոմն Գուրգեն վարկ ձևակերպելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է գումար և […]
21:06 21.05.2020
Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն այսօր ստանձնել է իր լիազորությունները: Խորհրդարանում ներկայացված է քաղաքական հինգ ուժ: Խորհրդարանական աշխատանքի առաջին օրն ընտրվել են Ազգային ժողովի նախագահը, տեղակալը, որոշվել են յոթ հանձնաժողովները, ընտրվել դրանց նախագահները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:36 21.05.2020
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Նիստին մասնակցել է 33 պատգամավոր: Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Ձեռքը Արցախի Սահմանադրության և 17-րդ դարի Ավետարանի վրա դնելով՝ Արցախի նորընտիր նախագահը երդվեց՝ «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել […]
20:23 21.05.2020
Պարետատան որոշմամբ Հայաստանում սահմանվել են դիմակ կրելու խիստ պահանջներ։ Սակայն SHANTNEWS-ի նկարահանումները ցույց են տալիս, որ ոչ բոլորն են ճիշտ կրում դիմակները։ Դրանց օգտագործման ձևի, արդյունավետության և նպատակահարմարության մասին զրուցում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
19:23 21.05.2020
«Ես հույս ունեմ, որ ԱԺ հաջորդ նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն, որ Ազգային ժողովը տեղափոխենք Շուշի, ու մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,- այսօր Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած երդման արարողությունից հետո ասել է Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ այսօր Շուշիում հրավիրված Արցախի նորընտիր ԱԺ հատուկ նիստում Հարությունյանը երդվեց՝ ստանձնելով ԱՀ […]
19:02 21.05.2020
Արցախի Հանրապետությունում սկսվել է ապրիլի 14-ին ընտրությունների երկրորդ փուլով ընտրված չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունենում Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում՝ երդման արարողությամբ: Նիստին մասնակցում է 33 պատգամավոր: Պաշտոնական արարողությանը ներկա են […]