18:16 21.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը […]
17:58 21.05.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր առցանց ասուլիս է տվել, խոսել ամերիկյան կառավարության հետ Հայաստանի համագործակցության, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակից բխող դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու մասին, նաև պարզաբանել է, թե երբ կարող են մարդիկ դիմել ԱՄՆ մուտքի թույլտվություն՝ վիզա ստանալու համար: «Միացյալ Նահանգները կասեցրել է վիզաների տրամադրման ծառայությունը ԱՄՆ բոլոր դեսպանատներում: Կարծում եմ, որ մենք […]
16:50 21.05.2020
Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով այսօր՝ մայիսի 21-ին, քննարկում է տեղի ունեցել «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցած Գերագույն խորհրդի պատգամավորները կիսվել են նաև իրենց հիշողություններով ու արձանագրել, որ Գերագույն խորհուրդը օրինակելի Ազգային ժողով էր, որին մինչ օրս գերազանցող չի եղել: Պատգամավորները որպես բացթողում են նշել մինչ […]
16:44 21.05.2020
Արցախի կառավարության որոշմամբ հաստատվել են կորոնավիրուսից առավել տուժած ոլորտների աջակցության մեխանիզմները: Ըստ այդմ՝ նախատեսվում է օժանդակություն միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տեսքով: Շահառուները ԱՀ ֆինանսների նախարարության tax.nk.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևանմուշով՝ էլեկտրոնային եղանակով, կարող են դիմում ներկայացնել հարկային մարմին մինչև հունիսի 15-ը ներառյալ: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/3245525672153718/
16:42 21.05.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած հանրային ծառայողը 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Աբովյան քաղաքի մի բնակչի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ […]
16:12 21.05.2020
Մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ «Մնաս բարով, գեղեցկուհի»)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այս իրադարձությունը հիստերիայի ալիք է բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ ու թուրքական մամուլում, քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ Սակայն ի տարբերություն բացասական արձագանքների՝ սոցցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց էջերում […]
15:21 21.05.2020
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ Արարատի մարզի մի շարք գյուղերում մեքենաներից գողություններ է արել: Մայիսի 13-ին՝ ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները, Սևանի բաժնի ծառայողների հետ, Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցից կասկածվողին «ՎԱԶ-2115» մակնիշի իր մեքենայով բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մայիսի 9-ից 10-ը նա, […]
14:39 21.05.2020
Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով այսօր քննարկում է տեղի ունեցել «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԳԽ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Սուրեն Զոլյանը, Կիմ Բալայանը, Գևորգ Բաղդասարյանն ու Ազատ Արշակյանը: «Ցավում եմ, որ առ այսօր թեˊ քաղաքագիտական, թեˊ պատմագիտական հանրությունը լուրջ վերլուծության չի ենթարկել Գերագույն խորհրդի պատմական-քաղաքական դերակատարումը, […]
13:30 21.05.2020
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում մայիսի 20-ին միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:06 21.05.2020
«Քանի որ կառավարությունը աջակցում է սպանդանոցներին, որպեսզի կազմակերպված կատարեն կենդանիների ընդունում, շուկա հանվող միսն առավել անվտանգ եղանակով է պետք տեղ հասցնել, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք, նախատեսում ենք թույլ տալ սպանդանոցներին ևս վարկեր տալ զրո տոկոսով»,- կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ըստ ուսումնասիրության՝ մեկ կենդանու սպանդ կազմակերպելու համար պետք է 15 […]
13:02 21.05.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» հարցը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ «աննախադեպ» որակեց: «Հիշո՞ւմ եք, որ մենք ճգնաժամի մեկնարկին հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել, 25 մլրդ դրամի տնտեսական աջակցության ծրագրեր և 80 մլրդ դրամի պատրաստվում ենք տնտեսական երկարաժամկետ զարգացման […]
12:37 21.05.2020
Լուրեր կան, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ աշխարհում մոլեգնում է կավասակի հիվանդությունը: Հայաստանում կա՞ն արդյոք նման դեպքեր: Այսօր այս հարցն ուղղվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը նշեց՝ այդ հիվանդության բուժման համար բավական թանկարժեք դեղորայք է օգտագործվում, դրա պաշարներ են գնել՝ մոտավորապես կանխատեսումներով, թե եթե այդ հիվանդությունը մեր երկրում լինի, քանի երեխա հիվանդ կլինի: «Ապահովված ենք […]
12:26 21.05.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է զորակոչի նախապատրաստական աշխատանքները արտակարգ դրության պայմաններում: «ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները»,- գրել է նա։
12:25 21.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր դիմեցին մտահոգությամբ, թե մի շարք քաղաքացիների հրաժարվում են թեստավորել: Նախարարը պատասխանեց. «Այդ թեստամոլուցքը ինձ դադարել է զարմացնել, բայց զայրացնում է, այսօրվա թեստը երաշխիք չէ, որ դու վաղը չես վարակվելու: Թեստն ընդամենը բժշկական ցուցումներով արվող ևս մի միջոցառում է, որ դու բացահայտես հիվանդին, նույնիսկ թեստավորված քաղաքացուն ասում ենք՝ ավելի զգույշ […]
12:20 21.05.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի վերսկսված առաջնության 26-րդ տուրի լավագույն 5 գոլերը։ Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգան եվրոպական առաջնություններից առաջինն է, որը վերսկսվել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո:
12:12 21.05.2020
Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն այսօր ստանձնել է իր լիազորությունները: Մարտի 31-ին ընտրությունների արդյունքներով՝ Արցախի խորհրդարանում ներկայացված է քաղաքական 5 ուժ: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արթուր Թովմասյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:08 21.05.2020
«Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որ շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումը տանը, բայց բժիշկների հսկողության տակ: Հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեցող քաղաքացիները չեն հոսպիտալացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կանխելով հարցը՝ ինչո՞ւ է այս գործընթացն էլի տևում օրեր, նախարարը պատասխանեց՝ այդ ամենը պետք է կազմակերպել: […]
11:59 21.05.2020
Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 135 քաղաքացի կա, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63-ը: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 15 քաղաքացի կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց՝ թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ կամ թեթև դեպքերը, աճում է ծանր […]
11:55 21.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր հարց ուղղվեց՝ որքա՞ն ժամանակ է պարտադիր լինելու դիմակների կրումը: Նախարարը նշեց՝ դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառում, որն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: «Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1-2 տարի, դա չի նշանակում, […]
11:45 21.05.2020
«Երեկ ունեցել ենք հաստատված նոր 335 դեպք, ունեցել ենք 162 բուժված քաղաքացի, նաև մահվան 3 դեպք: Այսօրվա ընդհանուր թվերը․ հաստատված դեպքեր՝ 5606, բուժվածներ՝ 2581, մահեր՝ 70, այս պահին բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը 2928 է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտնեց՝ մեկ օրվա ընթացքում ակտիվ վարակակիր քաղաքացիների թիվն աճել է […]
11:27 21.05.2020
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է 124 միլիոն 86 հազար դրամ, ինչպես նաև «Կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից 422,5 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար: Դրանցում ընդգրկված են նաև «Քայլող մարդը» արձանի տեղադրման ծախսերը։ Վերջինիս հետ կապված վարչապետը […]
11:09 21.05.2020
Այս տարի ընդունելությունը բուհերում լինելու է մեկ քննությամբ: Կառավարությունն այսօր ընդունեց այս տարվա ընդունելության կարգի մասին հարցը: Նախարար Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչպես է այդ մեկ քննությունն ընտրվել։ Նա նշեց, որ դա 2-3 պարտադիր առարկաներից մեկն է, իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, դիմորդն ինքն ընտրություն կանի: Նախարարը նաև նշեց, որ ամբողջությամբ թվայնացվել է […]
10:51 21.05.2020
Կառավարության նիստին վարչապետը կոչեց փչացած հեռախոսի ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։ Կառավարության տված բոլոր տվյալներն օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը։ Վարչապետը հորդորեց ամենայն լրջությամբ վերաբերվել կորոնավիրուսի վտանգներին, որպեսզի նոր ցնցումների առաջ չկանգնենք։
10:37 21.05.2020
«Բարսելոնան» արձագանքել է «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսի՝ խաղային կարիերան ավարտելու որոշմանը: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում Ադուրիսին ուղղված գրառում է հրապարակել: «Պատիվ էր խաղալ քո դեմ։ Հաջողություն ապագայում»,- ասված է հաղորդագրության մեջ: It was an honor to compete against you, @AritzAduriz11. Best of luck in the future! https://t.co/xELultiThj — FC Barcelona (from ?) (@FCBarcelona) May […]
10:33 21.05.2020
Պարետատունը պետք է անցնի ավելի խիստ ռեժիմի, ոստիկանությունն՝ ավելի խիստ հսկողության։ Այդ մասին կառավարության նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատել է, որ տաքսիներում անվտանգության կանոնները չեն պահպանվում ո՛չ ուղևորների, ո՛չ վարորդների կողմից։
10:27 21.05.2020
Կառավարության նիստի մասնակիցները կրում են պաշտպանիչ դիմակ։ Վարչապետը նշեց, որ քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում ճիշտ դիտարկումներ են եղել այն մասին, որ իրենք փակ տարածքներում՝ խորհրդակցությունների ժամանակ, դիմակ չեն կրում։ Վարչապետը նշեց, որ բոլոր պետական գերատեսչություններում պետք է այդ պահանջի կատարման նկատմամբ լինեն հետևողական, նաև միջանցքներում է պետք դիմակ կրել։
10:17 21.05.2020
Մայիսի 21-ի կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածման առումով իրավիճակը մտահոգիչ է։ Նախորդ օրն արձանագրվել է 335 նոր դեպք, 3 մահ՝ ընդհանուր՝ 70։ Փաշինյանն անդրադարձել է նաև տարածված այն տեղեկություններին, թե իբր կառավարությունը գումար է առաջարկում մարդկանց, որպեսզի նրանց վերագրի կորոնավիրուսով հիվանդ լինելու փաստը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:44 20.05.2020
Դելֆինների մեծ խումբ է նկատվել Լագունա Բիչ քաղաքի մոտակայքում: Մի քանի հարյուր դելֆիններ սլացել են շարժիչով նավի արագությամբ՝ պարբերաբար ջրից դուրս ցատկելով: Բանն այն է, որ Լագունա- Բիչ շրջանում ընկած է ձկների միգրացիայի ուղին, իսկ դելֆինները բավականին հաճախ խմբերի են բաժանվում և որս են կազմակերպում: Այնուամենայնիվ, սովորաբար այդ խմբերի չափն այնքան էլ տպավորիչ չէ: Ինչպես […]