TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս են Գյումրիում պահպանվում անվտանգության կանոնները տրանսպորտում

15:12 18.05.2020

Ինչպես են պահպանվում հասարակական տրանսպորտի հետ կապված կանոնները Գյումրիում: Տեղում աշխատող մեր թղթակիցների դիտարկմամբ՝ կանոնները պահպանող քաղաքացիների թիվը մեծ է, սակայն կան նաև մարդիկ, որոնք անտեսել են դիմակ ու ձեռնոց կրելու պահանջը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն կողքիններին. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

15:00 18.05.2020

Վարորդների վերահսկման մասին հնչող հարցերին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը Կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Այդ 800 ԳԱԶել-ների, 300 ավտոբուսների շրջանակներում այդ մարդկային ռեսուրսը չկա ամբողջովին վերահսկելու: Այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն կողքիններին, և եթե ինչ-որ բան սխալ է անում, կարող են հորդորել, ասել, թե ինչպես պետք է դիմակը […]

̰
Մանկապարտեզների երկարօրյա խմբերի բացման հարցն այժմ քննարկվում է. Տիգրան Վիրաբյան

14:46 18.05.2020

Մանկապարտեզների երկարօրյա խմբերի բացման հարցն այժմ քննարկվում է: Այդ մասին տեղեկացրեց Տիգրան Վիրաբյանը: Նաև նշեց, որ Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից բաց է, քննարկվում է նաև գրադարանների և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների վերաբացումը, բայց անհատական մոտեցմամբ: Նրա խոսքերով՝ մասսայական պարապմունքներին վերադառնալու մասին դեռ վաղ է խոսելը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մանկապարտեզներում ստուգումներ են իրականացնելու նաև փոխքաղաքապետերը

14:40 18.05.2020

Ոչ միայն վարչական շրջանի կողմից են լինելու ստուգումներ, այլ անձամբ փոխքաղաքապետերն են անակնկալ այցերով ստուգելու՝ արդյո՞ք մանկապարտեզներում պահպանվում են պարետատան բոլոր ցուցումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Տիգրան Վիրաբյանը՝ նշելով, որ այն մանկապարտեզների նկատմամբ, որոնք կթերանան, համապատասխան միջոցներ կկիրառվեն: Խիստ են լինելու նաև աշխատակիցների նկատմամբ, որոնք չեն ենթարկվի նորմերին և կկարծեն, թե համավարակը շրջանցելու է […]

̰
Նախիջևանում մեծ զորավարժանքներ են սկսվել․ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը Հայաստանի սահմանների մոտ զորքեր կուտակելով

14:21 18.05.2020

Նախիջևանում մեծ զորավարժանքներ են սկսվել: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը Հայաստանի սահմանների մոտ զորքեր կուտակելով։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ են փոխքաղաքապետերն առանց դիմակի

14:09 18.05.2020

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսին ներկա փոխքաղաքապետերն ու Երևանի քաղաքապետի խոսնակն առանց դիմակի էին: Հարցին, թե ինչու են փակ տարածքում առանց դիմակի, նշեցին, որ դիմակով խոսելն անհարմար է, բայց դիմակն իրենց հետ է, և ասուլիսից հետո անմիջապես այն կրելու են: Դիմակ կրելու կոչ նրանք անում են արդեն 2 ամիս: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հասարակական տրանսպորտում որքանո՞վ են պահպանվում պարետատան կանոնները

13:49 18.05.2020

Մայիսի 18-ից սկսել է գործել հասարակական տրանսպորտը: SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքում՝ փորձելով ճշտել, թե որքանով են հասարակական տրանսպորտում պահպանվում պարետատան սահմանված կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շուրջ 11.000 երեխա Երևանում հաճախելու է մանկապարտեզ

13:24 18.05.2020

Երևանի մանկապարտեզներում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը և երեխային պահող չկա, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Հարցման միջոցով պարզվել է, որ այդպիսի կարգավիճակում է 11.000 ծնող, որոնց երեխաները մայիսի 20-ին վերսկսելու են մանկապարտեզ գնալը: Այդ մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ծնողների […]

̰
Էս վերջերս նամակ եմ ստացել, որով հրավիրում էին նիստի, նամակը ստացել եմ նիստի հաջորդ օրը. փոփոխություններ «Փաստաբանության մասին» օրենքում

13:10 18.05.2020

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկարաձգել է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը: Հանձնաժողովում քննարկվել է նաև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն տալ իրենց ազգային տոները նշելու նպատակով ոչ ավելի, […]

̰
Ուկրաինան Վրաստանին Է արտահանձնել ԻՊ-ի վրացի ղեկավարներից մեկին

13:08 18.05.2020

Ուկրաինան Վրաստանին է արտահանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առանցքային ղեկավարներից մեկին՝ Ցեզար Տոխոսաշվիլիին: Այս մասին նախօրեին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։ «Արտահանձնվել է Վրաստանի քաղաքացի Ցեզար Տոխոսաշվիլին (նույն ինքը՝ Ալ-Բարա Շիշանին), որը մեղադրվում է ահաբեկչության մեջ և հետախուզվում է Ինտերպոլի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ: ՊԱԾ տեղեկատվության համաձայն՝ 2015 թվականին տղամարդը մեկնել է Սիրիա […]

̰
Քաղաքապետարանը 150 միավոր շարժակազմ է դուրս բերել երթուղի

12:34 18.05.2020

Քաղաքապետարանը 150 միավոր շարժակազմ է դուրս բերել երթուղի: Շարժակազմեր են դուրս բերել  նաև մասնավոր ուղևորափոխադրողները: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս ամսին, որպես կանոն, ուղևորափոխադրումը նվազում է 30 տոկոսով, և առաջիկա օրերին կհասկանան, թե ինչ ուղևորահոսք է, ըստ այդմ՝ կլինեն փոփոխություններ:

̰
Դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել. Երևանի փոխքաղաքապետ

12:28 18.05.2020

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված, բայց կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Քննարկվեց ազգային փոքրամասնություններին ազգային տոները նշելու նպատակով 4 օր չվճարվող արձակուրդ ստանալու մասին նախագիծը

12:22 18.05.2020

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգելու հարցը: Մինչ դրան անդրադառնալը հանձնաժողովում քննարկվել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն […]

̰
Բելգիացի բժիշկները հիվանդանոց այցելած վարչապետի համար կազմակերպել են «ամոթի միջանցք»

08:49 18.05.2020

Բելգիայի առաջատար հիվանդանոցներից մեկում՝ Սեն Պիերում բժիշկներին ու բուժքույրերը մեջքով են շրջվել և «ամոթի միջանցք» կազմակերպել հիվանդանոց այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսի համար։ Վարչապետի ավտոշարասյան մոտենալուն պես՝ ճանապարհի երկայնքով շարված բուժաշխատողները շրջվել են և այդ կերպ ցույց տվել իրենց դժգոհությունն առ այն, թե ինչպես են բելգիական իշխանությունները պանդեմիայի պայմաններում վերաբերվում առողջապահական համակարգին։ Ակցիային մասնակցել է մոտ […]

̰
Մինչև տարեվերջ Երևանում 100 հետիոտնային անցում կլուսավորվի

23:10 17.05.2020

Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի ռեժիմով»,- գրել […]

̰
Վագրի հետապնդումը ճչացող կարմիր գայլին հայտնվել է համացանցում

17:41 17.05.2020

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ որտեղ կարմիր գայլը իրեն հետապնդող վագրին փորձել է վախեցնել հուսահատ ճիչով: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Կառնատակա նահանգում: Տեսանյութը սկզբում հրապարակվել էր Five Zero Safari ալիքի կողմից: Այն վիրուսի պետ տարածվել է համացանցում այն բանից հետո, երբ վայրի բնության հայտնի լուսանկարիչը հրապարակել է այն թվիթերի իր միկրոբլոգում: Լուսանկարիչը տարօրինակ է […]

̰
Պատերազմի և սիրո սահմանագծում. «Արևի հետնորդները» հայտնի դրաման՝ «Շանթի» եթերում

21:38 16.05.2020

«Արևի հետնորդները». այսպես է կոչվում այն աշխարհահռչակ դրաման, որը հայերեն կրկնօրինակմամբ մայիսի 25-ից էկրան կբարձրանա «Շանթի» եթերում: Այն իր տեսակով ու ասելիքով կտարբերվի նախորդներից: Պատերազմ և սեր.  այս երևույթներն են կորեական նովելի առանցքում: Այս իրողությունները մեր իրականությունում էլ բազմաթիվ ճակատագրական պատմությունների ու դրամաների հիմքում են, և այդ իմաստով նոր ֆիլմի ասելիքը բավականին ծանոթ ու հարազատ […]

̰
«Հոֆենհայմը» առանց Սարգիս Ադամյանի խոշոր հաշվով պարտվեց «Հերտային»

20:59 16.05.2020

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Հերտային»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Վեդադ Իբիշևիչն ու Մատեուսը, ևս մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց «Հոֆենհայմի» պաշտպան Կևին Ակպոգուման: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին:

̰
Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Շալկեին»

20:43 16.05.2020

Այսօր ավելի քան 2 ամիս տևած դադարից հետո վերսկսվել է Գերմանիայի առաջնությունը: Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ռուրյան դերբիում 4:0 հաղթեց «Շալկեին»: «Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Գերեյրոն, մեկական գոլով էլ աչքի ընկան Էրլինգ Հոլանդը և Թորգան Ազարը:

̰
Կապիկները կռվել են գարեջրի շշի համար

20:17 16.05.2020

Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում երկու կապիկ մարտի են բռնվել գարեջրի շշի համար: Tim Brown Tours & Safari’s Safari- ի կողմից կազմակերպված սաֆարիի ընթացքում նկարահանված կադրերը տեղադրվել են Youtube- ում ՝ Kruger National Park Videos ալիքում: Տեսանյութի սկզբում շշի հետ խաղում է երիտասարդ պավիանը: Նա այն մոտեցնում է իր բերանին, պտտում ​​և գլորում գետնի վրայով: Հանկարծ […]

̰
Աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի համապատկերը

19:29 16.05.2020

Կարանտինային միջոցառումների մեղմացում, բողոքի ցույցեր, առողջապահության նախարարի հրաժարական: Ինչ է կատարվում աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/927724977673434/    

̰
Ինչպե՞ս են Աջափնյակում հետևում պարետատան ցուցումներին․ SHANTNEWS-ի անդրադարձը

19:19 16.05.2020

Այժմ մեր հերթական շրջայցը մայրաքաղաքում: Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Աջափնյակ վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում քաղաքացիները չմոռանան կատարել պարետատան ցուցումները։

̰
«100 փաստ նոր Հայաստանի մասին»` նվիրված հեղափոխության 2-րդ տարեդարձին

19:01 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանել է լրատվամիջոցների հարցերին: Սա կառավարփության ղեկավարի ութերորդ ասուլիս է, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում էր առցանց: Առաջին հատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարդիկ «գրոհել են» Նյու Յորքի լողափերը

16:30 16.05.2020

Նյու Յորքում և Նյու Ջերսիում մարդիկ, անտեսելով կարանտինային սահմանափակումները, այցելել են լողափեր: Այստեղ հանրային լողափերը պետք է բացվեն մայիսի 23-ից սկսած: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:  

̰
̰
Բացահայտվել է Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը

15:39 16.05.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը […]

̰
ԱԱԾ-ից կորսված փաստաթղթերն ահռելի քանակի են, քննությունը չի ավարտվել․ Փաշինյան

15:38 16.05.2020

ԱԱԾ-ում փաստաթղթերի կորստի հարցով ծառայողական քննությունը չի ավարտվել, և խոսքը ահռելի քանակի փաստաթղթերի մասին է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ դրական կողմն այն է, որ ծառայության նրբություններով պայմանավորված՝ այդ փաստաթղթերի մի մասն արդեն վերականգնված է։ Նրա խոսքով՝ կան փաստաթղթեր, որոնց կորուստը հնարավոր չի լինի վերականգնել։ Այդ հարցերով, ըստ […]

̰
Միգրացիայի թեման շատ նուրբ խնդիր է Եվրոպայում․ Փաշինյանը՝ վիզաների ազատականացման մասին

15:30 16.05.2020

Հայաստանը և Եվրոպան պետք է քիչ-քիչ շարժվեն վիզաների ազատականացման ուղղությամբ, սակայն այդ ոլորտում կան քաղաքական խնդիրներ։ Եվրոպայում շատ սուր են ընդունում միգրացիայի վերաբերյալ հարցերը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ եվրոպական մի քանի երկրներում լուրջ քաղաքական քննարկումներ կան այս հարցերում։ Նա նշեց, որ դրան նպաստում են նաև Մերձավոր Արևելքում […]

̰ ̰
Փաշինյանը բացատրեց, թե ինչու են ավանդ դրվել գանձապետական հաշվի գումարները

15:10 16.05.2020

Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը անդրադարձավ այն թեմային, որ հաճախ նշվում է, որ 300 միլիարդ դրամ պահվում է Կենտրոնական բանկում որպես ավանդ։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչպես է ձևավորվում այդ գումարը և ինչու չի ծախսվում այն։ Նա նշեց, որ երբ հարկատուները հարկ են վճարում, քանի դեռ դա փաստաթղթավորված չէ, այդ գումարը դեռ միջանկյալ փուլում է լինում։ […]

̰
BACK_TO_TOP