TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քաղաքացին աշխատանք չունի, ասում ենք՝ դիմակ դիր, որ շրջես. Գևորգ Պետրոսյան

12:52 19.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ նշեց՝ տպավորություն է, թե իրենք դեմ են առաջարկվող փոփոխություններին: «Եթե մի բան արվում է ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, մենք երբեք դեմ չենք եղել և չենք էլ լինելու: Բայց դիմակները ոչ միայն  գործատուների վրա պիտի չդրվեն, այլև քաղաքացիների: Սոցիալական պետություն […]

̰
Եթե շարունակենք անլուրջ վերաբերվել, ցանկացած քննարկում անօգուտ է. Տաթևիկ Հայրապետյան

12:48 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԱԺ ամբիոնից դիմեց այն քաղաքացիներին, ովքեր դժգոհում են դիմակ կրելիս եղած անհարմարություններից: «Ես ինքս շատ դժվարություն եմ ունենում դիմակ կրելով՝ գլխացավ է առաջացնում, դժվար է շնչել, բայց այս համաշխարհային անհարմարության իրավիճակը կարող ենք հաղթահարել միասին և բարձր գիտակցությամբ: Երեկ հետևում էի՝ արդյո՞ք երթուղայիններում հետևում են սահմանված կանոններին: Ուրախությամբ […]

̰
Պետությունն իր քայլը արել է, դիմակների ներկրումը մաքսատուրքից ազատված է. Սիսակ Գաբրիելյան

12:40 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, խորհրդարանում դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին, նշեց. «Բոլորդ խոսեցիք դիմակներից, ասում եք՝ պետությունն ինչ է անում: Դուք պետք է իմանաք, որ դիմակների ներկրումը մաքսատուրքից ազատված է: Դա բերեց դիմակների գնի 200-250 դրամի միջակայքում, այսինքն՝ պետությունն իր քայլը արել է: Ես Ձեզ մարտահրավեր եմ նետում, ընդմիջմանը գնում […]

̰
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի դիմակի վիճակը, եթե այն լվանան. Նաիրա Զոհրաբյան

12:36 19.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք սահմանելու հարցը քննարկելիս նշեց. «Ես այսօր ԱԺ եկել եմ մի քանի դեղատներում շրջայց կատարելով. դիմակների արժեքը 230-ից 260 դրամ է, ձեռնոցները՝ 60-100 դրամ: Պետք չէ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզ մոտ շատ ավելին է, բայց գոնե սոցիալական […]

̰
Եթե մարդիկ ճաշելիս դիմակ չեն կրում, դա տրամաբանական է և ողջամիտ. փոխնախարարը՝ պատգամավորին

12:32 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը խորհրդարանում հիշեցրեց՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հստակ շեշտել է՝ ինքնաշեն դիմակները ևս որպես դիմակ են ընդունվում: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն արձագանքեց. «Վերահաստատում եմ, որ դիմակի պահանջը վերաբերում է դիմակի՝ անձանց մոտ գտնվելուն, ոչ թե կրելուն: Պատասխանատվություն կիրառող մարմինը ոստիկանությունն է: Կարևոր է՝ քաղաքացին անձը հաստատող փաստաթուղթ ունի՞, […]

̰
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու նախագիծը

12:31 19.05.2020

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության […]

̰
Ի՞նչ կանոններ պետք է պահպանել հանրային տրանսպորտից օգտվելիս

12:27 19.05.2020

ՀՀ կառավարության ֆոյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որի միջոցով մանրամասնում են, թե ինչ կանոններ պետք է պահպանել հանրային տրանսպորտից օգտվելիս։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դել Պիերոն դուրս է գրվել հիվանդանոցից

12:23 19.05.2020

Իտալական «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն դուրս է գրվել հիվանդանոցից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 45-ամյա մասնագետը հոսպիտալացվել էր երիկամային ցավերի գանգատներով: Նրա երիկամներում քարեր էին հայտնաբերել: «Շնորհակալ եմ բոլորիդ բարի հաղորդագրությունների համար: Ես ինձ հիմա շատ լավ եմ զգում և արդեն տանն եմ»,- գրել է Դել Պիերոն Instagram-ում և հրապարակել տեսանյութ:   Посмотреть […]

̰
100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար. Սասուն Միքայելյան

12:08 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ դիմեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ նշելով, որ պետք է դիմակ կրելու կարգի մասին ժողովրդին իրազեկել: «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, տուգանքները ժողովրդի չիմացությունից են գալիս: Այն, որ մարդկանց արդեն տուգանել եք, որ էլի տեղյակ չեն եղել, կխնդրեի՝ այդ հարցը բարձրացվեր, որոշում […]

̰
Առաջարկվում է ավանդի փոխհատուցման ավելացում. քննարկում ԱԺ-ում

11:59 19.05.2020

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի հեղինակն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն է: Նախագծով պատգամավորն առաջարկում է ավելացնել փոխհատուցման ենթակա ավանդների սահմանաչափերը: Գործող օրենքով՝ բանկի սնանկացման դեպքում փոխհատուցման է ենթակա մինչև 10 մլն դրամային ավանդը և մինչև […]

̰
Հանրային բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10000 դրամով. կառավարության առաջարկը

11:57 19.05.2020

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է մեկ հարց՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10000 դրամով, իսկ փակ տարածքներում պատասխանատվությունը […]

̰
Եթե մարդ գտնի կտոր, դրանից դիմակ կարի, դա համարվելո՞ւ է դիմակ. հարց՝ փոխնախարարին

11:54 19.05.2020

Խորհրդարանում այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» քննարկելիս պատգամավորները նշում էին՝ խնդիր կա որոշումները հասցնել հասարակությանը, քանի որ դավադրաբանական տեսությունները, որ տարածվում են Հայաստանում, շատ վտանգավոր են: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին, հարց ուղղեց՝ կապ ունի՞ դիմակի գինը մարդկանց եկամուտների հետ: «Դուք պետք է կառավարության համապատասխան […]

̰
Ոչ բոլորն են հոմանիշները լավ հասկանում. Նաիրա Զոհրաբյան

11:42 19.05.2020

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» ներկայացնելիս ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը տեղեկացրեց՝ սահմանվում է բաց տարածքներում դիմակների առկայության պարտադիրություն, իսկ փակ տարածքներում՝ դիմակ կրելու պատասխանատվություն։ Տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումները խախտողների համար տնտեսվարողների համար սահմանվում է պատասխանատվություն՝ 100-300 հազար դրամի չափով: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը […]

̰
ԱԺ-ն քննարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք սահմանելու հարցը

11:22 19.05.2020

ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգում մեկ հարց է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Նախագիծն առաջարկվում է ընդունել հատուկ ընթացակարգով։ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակված անձանց թվի ավելացումն անհրաժեշտություն է առաջացնում իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ, որոշ մասն ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն են, որոնց համաձայն՝ […]

̰
Կճանաչի՞ այդյոք Վաշինգտոնը Պուերտո Ռիկոյի ինքնորոշվելու իրավունքը․ հանրաքվե է կայանալու ԱՄՆ-ին միանալու հարցով

21:52 18.05.2020

Կճանաչի՞ այդյոք Վաշինգտոնը Պուերտո Ռիկոյի ինքնորոշվելու իրավունքը: Արշիպելագում հանրաքվե է կայանալու ԱՄՆ-ին միանալու հարցով: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ո՞վ է վերահսկելու վարորդների և քաղաքացիների վարքագիծը տրանսպորտում, արդյո՞ք մանկապարտեզներում  կլինի ընդունելություն. փոխքաղաքապետերը պարզաբանում են

21:42 18.05.2020

Այսօրվանից պարետատան որոշմամբ ամբողջ հանրապետությունում գործարկվել է հանրային տրանսպորտը: Երևանի քաղաքապետարանը 150 միավոր շարժակազմ է դուրս բերել երթուղի: Շարժակազմեր են դուրս բերել նաև մասնավոր ընկերությունները: Երևանի մանկապարտեզներն էլ կբացվեն մայիսի 20-ից, այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանում ինչպե՞ս են կատարվում պարետատան՝ տրանսպորտից օգտվելու պահանջները

21:30 18.05.2020

SHANRNEWS-ի նկարահանող խումբն առավոտից շրջել է մայրաքաղաքում` պարզելու համար, թե որքանո՞վ են վարորդներն ու ուղևորները պահպանում հասարակական տրանսպորտի հետ կապված նոր կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ավելի հեշտ է կանխարգելել վարակի տարածումը, քան պայքարել հետևանքների դեմ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

21:08 18.05.2020

Ավելի հեշտ է կանխարգելել վարակի տարածումը, քան պայքարել հետևանքների դեմ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

20:27 18.05.2020

Մայիս 15-ին, ժամը 21-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում` ոստիկանության Թումանյան բաժնի ծառայողները Լալվարի անտառտնտեսության «Առնաուտ» կոչվող հանդամասում հայտնաբերել են Աքորի գյուղի 38-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները […]

̰
Երևանի հասարակական տրանսպորտը սկսեց աշխատանքը հատուկ ռեժիմով

20:19 18.05.2020

Մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազեցնել վարակի ռիսկը:   «Ամբողջությամբ իրավիճակը վերահսկվում է:Մեր ընկերության բոլոր ավտոբուսները դուրս են եկել երթուղիներ: Վերգետնյա քաղաքային տրանսպորտում անհրաժեշտ բոլոր միջոցառումները մեր կողմից իրականացվել են, տեղադրվել են ալկոգելի հատուկ սարքեր, ամբողջությամբ փակցված են անհրաժեշտ […]

̰
Իսրայելում վարչապետի պաշտոնը կիսում են՝ չհասնելով համաձայնության․ զրույց փորձագետի հետ

20:09 18.05.2020

Իսրայելում վարչապետի պաշտոնը կիսում են՝ չհասնելով համաձայնության։ Թեմայի շուրջ զրույց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Տերմինալը գողացող անձանց ոստիկանները բռնել են հենց գողության պահին․ նրանք ձերբակալվել են

19:53 18.05.2020

Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից և տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։ Մինչ այդ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչություններում արդեն իսկ օպերատիվ տվյալներ էին ստացվել խմբի հանցավոր մտադրության […]

̰
Հրազդան-Զովաբեր ճանապարհին փորձել են գողանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության խողովակները

19:29 18.05.2020

Մայիսի 14-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Հրազդան-Զովաբեր ճանապարհին խողովակներ են ապամոնտաժվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշված վայրում ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել է մի քանի անձանց, որոնք զոդման միջոցով ապամոնտաժում էին 500 մմ տրամաչափի խողովակներ։ Նշված անձինք կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, իսկ դեպքի […]

̰
Դիմակ չկրող ուղևորներն իջեցվել են, ավտոբուսները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

18:59 18.05.2020

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, մայիսի 18-ին հանրապետության ողջ տարածքում վերսկսվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։ Կանգնած […]

̰
Իրավիճակը Վանաձորում. ինչպե՞ս են քաղաքացիները հետևում այսօր ուժի մեջ մտած կանոններին

18:34 18.05.2020

Ինչպե՞ս են պահպանվում հասարակական տրանսպորտի հետ կապված կանոնները Վանաձորում: SHANTNEWS-ի թղթակիցը նկարահանումներ է իրականացրել Վանաձորի փողոցներում ու ֆիքսել, որ ոչ բոլորն են հետևում կանոններին ու դիմակ կրում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիայում լուրեր են շրջանառվում Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելու մասին. քննարկում

17:52 18.05.2020

Թուրքիայում լուրեր են շրջանառվում Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելու մասին: Թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ապրիլյան քննիչ հանձնաժողովը աշխատանքները կավարտի հունիսին. շարունակում է խնդիր լինել Խաչատուրովի՝ հանձնաժողովին ներկայանալը

16:36 18.05.2020

Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը այսօր հրավիրած նիստում լսել ու հարցեր է ուղղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել էր հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է: ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը այսօր զբաղեցնող Արշակ Կարապետյանը նիստից հետո լրագրողների […]

̰
Վարորդները և ուղևորները պարտավոր են կրել բժշկական դիմակ և ձեռնոցներ. ոստիկանության հորդորը

16:20 18.05.2020

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում  հստակ հետևել ՀՀ պարետի որոշումներին, պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները․ դրանք խախտելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ «Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հանրային բաց տարածքներում գտնվելու ընթացքում ունենալ բժշկական դիմակներ և դրանք կրել պարետի որոշումով սահմանված դեպքերում։ Հասարակական տրանսպորտում վարորդները, ինչպես նաև բոլոր ուղևորները, պարտավոր են […]

̰
Այսօրվանից գործում է հանրային տրանսպորտը. ի՞նչ է կատարվում փողոցներում. SHANTNEWS-ի անդրադարձը

15:30 18.05.2020

Մայիսի 18-ից, ՀՀ պարետի որոշմամբ, գործում է հանրային տրանսպորտը, և դրանցից օգտվողների համար սահմանված են որոշակի պարտադիր պայմաններ, այդ թվում՝ դիմակ ու ձեռնոցներ կրելը: SHANTNEWS.am-ի թղթակիցը շրջել է քաղաքում` հասկանալու համար, թե որքանով են քաղաքացիներն ու տրանսպորտի վարորդները պահպանում այդ կանոնները: Մեր թղթակիցը արձանագրել է, որ փողոցներում քիչ է թեˊ տրանսպորտի, թեˊ դրանից օգտվողների թիվը: […]

̰
Ուղևոր չկա, որ լիներ, կհորդորեինք. ինչպես են տրանսպորտի հետ կապված կանոնները պահպանում Գավառում

15:15 18.05.2020

Ինչպես են պահպանում հասարակական տրանսպորտի հետ կապված կանոնները Գավառում: Տեղի մեր թղթակիցները ֆիքսել են, որ վաղ առավոտից հասարակական տրանսպորտում տեղադրել են ձեռքերն ախտահանող միջոցները, ավտոբուսների ու երթուղային տաքսիների վրա փակցրել դիմակ ու ձեռնոց կրելու պարտադիր պահանջի մասին իրազեկող թերթիկներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP