TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հոգեբուժական ծառայությունները հոգեբուժական օգնություն կիրականացնեն պայմանագրի շրջանակում

13:24 20.05.2020

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցեր: Վերջինիս քննարկման ժամանակ  ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ […]

̰
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվողները չեն ներկայացել դատական նիստին

13:18 20.05.2020

ՊՊԾ գնդի գրավման  համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝  Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի դեմ հարուցված քրեական գործով ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր հերթական դատական նիստն էր նշանակված, սակայն ամբաստանյալների մեծ մասը և նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին այն հիմնավորմամբ, […]

̰
Մայրաքաղաքի մանկապարտեզներն այսօր վերաբացվել են

12:32 20.05.2020

Շուրջ երկամսյա դադարից հետո մայրաքաղաքի մանկապարտեզներն այսօր վերաբացվել են: Մանկապարտեզում հավատացնում են, որ խմբասենյակներում փորձել են առավելագույնս ապահովել սոցիալական հեռավորությունը: Բայց որքանո՞վ է հնարավոր խաղի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելը: Երևանի թիվ 10 մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրեն Աննա Ամիրջանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Դա ամենադժվարն է մեր աշխատանքում, որովհետև իսկապես խաղի ընթացքում բավականին բարդ […]

̰
Նախատեսվում է փոփոխության սնանկության շեմի համար. քննարկում ԱԺ-ում

12:10 20.05.2020

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր 10-րդ նիստն է գումարել: Օրակարգում առաջին ընթերցմամբ 9 հարց է ներառված, ևս 3-ը՝ երկրորդ ընթերցմամբ: Առաջին հարցով քննարկման դրվեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Մենք առաջարկում ենք կատարել փոփոխություններ սնանկության հիմքերը ներկայացնող 3-րդ հոդվածում: Հայտնի է, որ գործող նորմը նվազագույն […]

̰
Ադրբեջանը հերքում է երկրի առևտրի կետերում հայաստանյան արտադրանքի վաճառքի վերաբերյալ լուրերը

10:22 20.05.2020

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեն հերքում է տեղեկություններն այն մասին, որ երկրի առևտրի կետերում հայաստանյան արտադրության ապրանքներ են վաճառվում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Եռօրյա վարժանքներն ուղեկցվելու են մարտական կրակով․ լայնածավալ զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

22:16 19.05.2020

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ. ոչ թե զինծառայողներ, այլ ապագա սպաներ են պատրաստում այստեղ։ Ապագա հրամանատարներն այսօր ներկայացրել են իրենք իրենց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մանկապարտեզներում ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին․ Shantnews-ի անդրադարձը

21:56 19.05.2020

Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, մանկապարտեզները կգործեն վաղվանից՝ հատուկ կանոնակարգով: Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին: SHANTNEWS-ի թղթակիցները եղել են Երևանի և Գյումրու մանկապարտեզներում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը

21:40 19.05.2020

Մայիսի 19-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 մեքենա

21:37 19.05.2020

Մայիսի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին Երևանում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 45 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ի վարորդը ոչ սթափ վիճակում էր։ Հայտնաբերվեց նաև 7 մեքենա, որոնց վարորդները վարում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, […]

̰
Կա՛մ դիմակ, կա՛մ 10 հազար դրամ․ այսօր ընդունված օրենքով նվազեցվել է գործող տուգանքի չափը

21:03 19.05.2020

Դիմակ չունեցողները կտուգանվեն 10 հազար դրամով: Ազգային ժողովն այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունը, ըստ որի այդքան կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք բաց տարածքներում դիմակ չեն ունենա: Մինչ այս տուգանքը 100 000-ից 250 000 դրամ էր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասել է, որ սպասարկման փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն […]

̰
Երևանի բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին

20:54 19.05.2020

Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Կարանտինային սահմանափակումներով պայմանավորված՝ Ճապոնիան դատարկվել է

20:35 19.05.2020

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է, այսպես ասած, ամայացել Ճապոնիան: Տեսանյութը հրապարակել է ABC News-ը: Նկարահանումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով: Ճապոնիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 16 դեպք, որից 749-ը՝ մահվան ելքով: Drone footage shows how the lockdown emptied everything in Japan from schools and shopping malls to […]

̰
Անթալիայում քաղաքացին փորձել է կոյուղու միջոցով մտնել կարանտինային գոտի

18:55 19.05.2020

Թուրքիայի Անթալիա քաղաքում երիտասարդը փորձել է կոյուղաջրերի հորանի միջով մտնել կարանտինային գոտի, որը հայտարարվել էր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նշվում է, որ այդ քայլին դիմելու պատճառն այն է, որ երիտասարդը չի կարողացել մտնել Անթալիայի Յեշիլդերե թաղամաս, քանի որ այն շրջափակված է եղել ոստիկաններով և պատնեշներով։  Հորանի միջով մի փոքր […]

̰
Եթե այս դինամիկան չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք. Փաշինյան

18:42 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացումով դիմեց քաղաքացիներին: Վերջիններիս կոչ արեց ուշադրությունը սևեռել կորոնավիրուսի խնդրի վրա, որը, ըստ վարչապետի,  այսօրվա բնականոն կյանքի ու անվտանգությանը սպառնացող թիվ 1 խնդիրն է: «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ բոլոր սահմանափակումները գրեթե վերացված են, մեզնից յուրաքանչյուրը […]

̰
Արցախում բուժանձնակազմը տոնի է վերածել կորոնավիրուսով հիվանդ փոքրիկների ծննդյան օրը

18:30 19.05.2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նշել են կորոնավիրուսով վարակված երեխաների ծննդյան օրը: «Կորոնավիրուսի հաղթահարումը ուժ և համբերություն է պահանջում, հաճախ պարտադրում այնքան սպասված իրադարձությունն անսովոր պայմաններում անցկացնել: Բայց, կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է: Ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն […]

̰
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը մնում է նույնը. ԱՆ

18:05 19.05.2020

Նվազեցվեց բաց տարածքում դիմակ չունենալու համար տուգանքի չափը. 100-250 հազար դրամի փոխարեն դարձավ տասը հազար դրամ, և այս նորմը հետադարձ ուժ ստացավ, որը նշանակում է, որ եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի նախկինում կայացված այդ ակտերը և կսահմանի տասը հազար դրամ վարչական պատասխանատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված […]

̰
Ցուցակագրվում են բոլոր այն շինարարները, որոնք աշխատանք են փնտրում

18:00 19.05.2020

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ մարզպետարանները հայտեր են ընդունում և ցուցակագրում բոլոր այն շինարարներին, որոնք աշխատանք են փնտրում։

̰
Խորհրդարանն ընդունեց սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառելու նախագիծը

17:48 19.05.2020

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի […]

̰
Ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման պահանջների կատարումը

17:47 19.05.2020

Մայիսի 19-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 […]

̰
Էսօր էլ տեսնում եմ մարդիկ, որ քիթ քթի զրուցում են՝ ասես բան չի պատահել. Փաշինյան

17:34 19.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի վարակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին: «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ես եմ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Վարչապետը նշել է՝ ելնելով կորոնավիրուսով վարակման դեպքերի դինամիկայից՝ մայիսի 29-ին արդեն կունենանք 10 000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 […]

̰
Ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը. վարչապետ

17:25 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Իր […]

̰
SHANTNEWS-ի հերթական շրջայցը մայրաքաղաքում

17:10 19.05.2020

SHANTNEWS.am-ն այսօր ևս անդրադարձել է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Նոր Նորքի տարբեր զանգվածներում տիրող վիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ․ ռազմական համալսարանը ցուցադրել է կարողությունները

16:20 19.05.2020

Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ և այդպես շարունակ: Ոչ թե զինծառայողներ, այլ ապագա սպաներ են պատրաստում  այստեղ։ Ապագա հրամանատարներն այսօր ներկայացրել են իրենց։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1212520412473136/

̰
ՀՀ ՊՆ ռազմական համալսարանը փոփոխել է ընդունելության կարգը

15:50 19.05.2020

Չնայած կորոնավիրուսին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը պատրաստվում է ուսումնական նոր տարվան։ Համալսարանում հիմա էլ կրթություն են ստանում հրետանավորներ, հետախույզներ ու տանկիստներ։ Ապագա սպաներին ընդունելու համար այստեղ փոփոխել են ընդունելության կարգը՝ վարակից խուսափելու համար։ Համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են եղել ընդունելության կարգում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին մանկապարտեզները

15:16 19.05.2020

Մանկապարտեզները կգործեն վաղվանից՝ հատուկ կանոնակարգերով: Նախնական հարցումներով՝ սպասվում է երեխաների շուրջ 30-35 տոկոս այցելություն: Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին մանկապարտեզները: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարության միջոցառումներն ուղղված են եղել տնտեսության՝ shut down ռեժիմից շտապ դուրս բերելուն. Փաշինյան

13:50 19.05.2020

«Այս փուլում մեզ մոտ կարանտինը լրիվ վերացված է: Դա, իհարկե, հանգեցրել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի որոշակի աճի,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- այնուամենայնիվ, չնայած կարանտինի վերացմանը, ներդրվել են սոցիալ-տնտեսական անվտանգության կանոններ: Հաստատվել են քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների պարտադիր կատարման համար նախատեսված ընթացակարգերը և կանոնակարգերը»: Փաշինյանն ընդգծեց, որ խիստ […]

̰
Նոր հանգամանքների ներկայացմամբ անդրադարձ` վերջերս Վանաձորում տեղի ունեցած սպանություններին ու սպանության փորձերին

13:42 19.05.2020

Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածները Վանաձորի բնակիչներ էին, 30 տարեկան։ Նրանց հետ հիվանդանոց էին տեղափոխվել նաև Լոռու մարզում բնակվող նրանց երեք ընկերները, որոնց ստացած հրազենային վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին։ Առանձնապես ծանր հանցագործության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, […]

̰
ՀՀ-ում գնված ավտոմեքենաները Ղազախստանում առայժմ հնարավոր կլինի շահագործել առանց իրավական հետևանքների

13:22 19.05.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում միության անդամ մյուս երկրերում գրանցված ավտոմեքենաների գտնվելու սահմանափակումների վերաբերյալ: Այդ որոշումն առնչվում է նաև Հայաստանում գնված ու Ղազախստան արտահանված ավտոմեքենաներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կրե՛ք էդ անտերը, ժողովո՛ւրդ ջան. Արարատ Միրզոյանը հորդորում է դիմակ կրել

13:10 19.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալով նշեց. «Անկեղծ ասած՝ էս քննարկումը լսելիս ես մի անեկդոտ հիշեցի. մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում՝ էսօր վաճառողին խաբել եմ, փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Եկեք՝ հասկանանք, թե էս պատմության մեջ ով ում է խաբում և […]

̰
Աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին

12:54 19.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  տեղեկացնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը «Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը […]

̰
BACK_TO_TOP