TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հնից հրաժարվել ենք․ Փաշինյանը՝ Արցախյան բանակցությունների մասին

15:00 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախյան բանակցությունների ժամանակ հարց է հնչել՝ Հայաստանի համար ընդունելի՞ է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ կանգ են առել նախկին իշխանությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ժառանգությունը իրենց համար ընդունելի չէ։ Վարչապետը պատմեց, որ իրենք արդեն հայտնել են Հայաստանի դիրքորոշումը Արցախյան բանակցությունների հարցում։ Ըստ Փաշինյանի՝ չպետք է իրենց […]

̰
Մարտի 1-ին կրակված պարկուճները տարածքում փոխել է քննչական խմբի ղեկավարը. Փաշինյան

14:37 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, խնդրեցին մի քանի անուններ հնչեցնել, ում վերաբերելու է այդ օրենքը: Վարչապետը տեղեկացրեց՝ նոր հաստիք է բացվելու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, այդ հարցն իրեն պետք է ուղղել: «Մարտի 1-ի գործը վերաբացված է, բայց չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները, վարչապետը գո՞հ է ընթացքից»,- […]

̰
Այսօրվա վիճակը պրոբլեմ չեմ համարում, խնդիրն անկանխատեսելիությունն է. վարչապետը՝ կորոնավիրուսային վիճակի մասին

14:33 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վերահսկելի է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Վարչապետը պատասխանեց. «Իրավիճակի վերահսկելիություն ասելիս ի՞նչ նկատի ունեք. 2027 ընդհանուր հիվանդների թիվ ունենք երեկվա վիճակագրությամբ, սա մեծ և համարյա սարսափելի թիվ է, բայց երբ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում են՝ 1895-ը նույնիսկ ջերմություն չունի, այս հիվանդների մեջ […]

̰
Փաշինյանն առաջարկում է 2020-ը հայտարարել ներքին զբոսաշրջության տարի

14:28 16.05.2020

Հայաստանը ոչ միայն զբոսաշրջիկներ ընդունող, այլև ճանապարհող երկիր է․ տարեկան 1,4 միլիոն զբոսաշրջիկ է Հայաստանից մեկնում արտերկիր։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ընկերություններին առաջարկելով ծառայություններ առաջարկել այս մարդկանց։ Նա առաջարկում է 2020 թվականը հայտարարել ներքին զբոսաշրջության տարի։ Փաշինյանը տեղեկացրեց, որ մասնավորապես Ստեփանավանի տարածքում բոլոր հյուրանոցային և հյուրատնային սենյակները նախապես ամրագրված են եղևնիների […]

̰
Փորձում ենք այնպես անել, որ վիրուսը մաքսիմալ կառավարելի լինի. վարչապետ

14:26 16.05.2020

«Համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքները վիրուսի, դրա դեմ պայքարի մեթոդների ու արդյունավետության վերաբերյալ անընդհատ փոխվում են: Դա վերաբերում է ամբողջ աշխարհին, մի պահ բոլորը ոգևորված էին մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցով: Ճգնաժամը ճգնաժամ է նրանով, որ պարամետրերը ժամանակ առ ժամանակ փոխվում են»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցմանը, թե նախապես […]

̰
Կառավարությունը ներդրումների խթանման աննախադեպ մեխանիզմ է ներդնելու․ Փաշինյան

14:25 16.05.2020

Կառավարությունը հաջորդ նիստի ընթացքում կընդունի ներդրումների խթանման աննախադեպ մեխանիզմ։ Այդ ծրագրի վերաբերյալ քաղաքական որոշումն ընդունված է։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ եթե ընթացակարգային խնդիրներ չլինեն, հենց հաջորդ նիստի ժամանակ կընդունեն այդ ծրագիրը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այդ փուլում մոտ 50 միլիարդ դրամի կառավարման մասին է խոսքը, և լինելու են հստակ չափանիշներ՝ […]

̰
ԵԱՏՄ-ում մեր միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման հարցն է. Փաշինյան

14:19 16.05.2020

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է առաջիկա հինգ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի տնտեսական խնդիրների վերաբերյալ հարցին: «ԵԱՏՄ-ի շրջանակում համաձայնեցվել է ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը: Այդ ռազմավարության շուրջ մենք ունենք կոնսենսուս, բացառությամբ մի կետի. դա գազի ընդհանուր շոուկայի ձևավորման հարցն է: ԵԱՏՄ-ում, ըստ էության, էական ու շոշափելի այլ խնդիր չունենք: Մեր միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման […]

̰
Քանի որ կորոնավիրուսը 1 տարի ներկա է լինելու, 1 տարի չենք կարողանալու հանրաքվե անել․ Փաշինյան

14:16 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում նույնիսկ հանրաքվե նախաձեռնելու ընթացքում իրենք մտադրված են եղել խորհրդակցել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս մասին Փաշինյանը ասաց ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ քանի որ արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսը դեռ առնվազն 1 տարի լինելու է մեզ հետ, ապա այդ 1 տարվա ընթացքում հնարավոր չի լինելու […]

̰
Պաշտոնական կանխատեսմամբ՝ 2 տոկոս տնտեսական անկում կունենանք 2020-ին․ Փաշինյան

14:08 16.05.2020

Հայաստանը պարտք ներգրավելու հարցում որևէ մտահոգություն չունի, քանի որ կարող է ինքնուրույն ընտրել, թե որտեղից է վարկ ներգրավելու հակաճգնաժամային միջոցառումների համար։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն պատրաստ է 298 միլիոն դոլար վարկ տրամադրել Հայաստանին։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով տնտեսական կորուստներին, վարչապետը նշեց, […]

̰
Մենք կաշկանդված չենք լինելու բանակցային սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան

14:03 16.05.2020

ՀՀ վարչապետն արդյունավե՞տ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման գործող ձևաչափը, թե՞ անհրաժեշտ են նոր ձևաչափեր,  նախկին նախագահների հետ քննարկման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Որ պահին անհրաժեշտություն տեսնեմ, խնդիր չեմ տեսնում, բայց կարծում եմ՝ կա այսպիսի հանգամանք, նախկինում վարած բանակցությունների մասին […]

̰
Ադրբեջանի 75 000 հազար քաղաքացի ներգրավված է եղել նացիստական խմբավորումներում. վարչապետ

14:02 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների խնդրանքով արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գարեգին Նժդեհի հասցեին հնչեցրած գնահատականներին և Հայաստանին նացիստների հետ համագործակցելու մեջ մեղադրելու փորձերին: «Գարեգին Նժդեհի հետ կապված մի նրբության եմ ուզում անդրադառնալ. դեռ Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ եմ անդրադարձել դրան: Ռուսական մամուլում մի շատ լավ հոդված կարդացի, որտեղ ասվում էր՝ Գարեգին […]

̰
Ունենք տասնյակ բարեփոխումներ, որ երեսը վառած է, մեջը հում է, բայց նպատակը լավն է. Փաշինյան

13:57 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում բարեփոխումների իրականացման տեմպերի հետ կապված որոշ մտահոգությունների՝ նշեց, որ այդտեղ շտապողականությունը ցանկալի չէ: Նա որպես համեմատություն նշեց դեպքը, երբ հյուր են ընդունում և ցանկանում հյուրասիրել: «Երբ հյուր ա գալիս, պիտի խորովածը հասցնեն իրեն, թեժ կրակ է արվում, որ խորովածը դրվի կրակին, բայց եթե այն արագ […]

̰
Հանքերի իրական սեփականատերերի բացահայտումը չի մոռացվել․ Փաշինյան

13:55 16.05.2020

Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը ոչ միայն մոռացության չի տրվել, այլև շատ կոնկրետ պրոցեսներ են եղել։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի ուղարկած հարցին։ Նա նշեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, ու դրանց արդյունքում որոշվել է, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված անձանց հայտարարագրերը պետք է հրապարակվեն սահմանված ժամկետներում՝ մինչև 2020 […]

̰
Փաշինյանը բացատրեց՝ ինչպե՞ս է ստացվել հարաբերությունների խզումը ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի հետ

13:40 16.05.2020

Նիկոլ Փաշինյանը մշտապես ունեցել է Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու սեփական պատկերացումները։ Որոշ դեպքերում դրանք համընկել են այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ, որոշ դեպքերում՝ ոչ։ Այս մասին այսօր վարչապետ Փաշինյանը հայտնեց ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս։ Նա նշեց, որ իր ամենակարևոր քաղաքական ճանապարհը սկսվել է 2018 թվականի մարտին, երբ ճանապարհ է ընկել Գյումրիից։ Այդ ժամանակ, հիշեցրեց Փաշինյանը, […]

̰
Ես կարող եմ ձեռնարկության բացման մասնակցել, բայց աշխատանքի պատասխանատվությունը կրում է դրա ղեկավարը. վարչապետ

13:35 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ ինչո՞ւ այսօր չեն գործում մի շարք ընկերությունների գործարաններ, որոնց բացմանն անձամբ է մասնակցել: «Ես շատ տեղերում կարող եմ շատ բաների մասնակցել, լինում եմ դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում, բայց յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և ղեկավարը, այլ բան է, որ […]

̰
Կարող ենք ակնկալել ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն շրջանը չէ. Փաշինյան

13:32 16.05.2020

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ հստակություն մտցվե՞ց արդյոք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղվեց այսօրվա ասուլիսի ժամանակ: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, որն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պիտի արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման […]

̰
Արցախում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում

13:30 16.05.2020

Արցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Արդեն տեղում է նաև անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Բազմապրոֆիլ լաբորատորիան հնարավորություն կտա նոր կորոնավիրուսի թեստավորումն իրականացնել Արցախում:

̰
Փաստ N 99. ՀՀ վարչապետի կնոջը ՃՈ-ն տուգանել է մեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար

13:22 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթացող առցանց ասուլիսի ժամանակ 100 փաստ ներկայացնելիս որպես 99-րդ փաստ նշեց՝ ՀՀ վարչապետի կինը տուգանքի է ենթարկվել վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասի վստահելու համար: Սա, ըստ վարչապետի, օրենքի առաջ հավասարության օրինակ է: Փաշինյանը նաև անդրադարձավ այս առթիվ հնչող արձագանքներին, թե՝ ամեն ինչ ձևական է: «Սիրելի՛ հայրենակիցներ, որ որևէ քաղաքացու […]

̰
Առաջնագծում 23 նոր մարտական, կրակային դիրք է տեղադրվել․ Փաշինյան

13:09 16.05.2020

Առաջնագծում տեղակայվել է 23 նոր մարտական, կրակային դիրք։ Տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, նոր ջերմատեսիլ և ցերեկային համակցված տեսախցիկներ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 148 մարտական դիրք և հենակետ, ըստ Փաշինյանի, ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, մշտական ջրով՝ 235 դիրք։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
2020թ. մենք ունենք կին «միլպետներ». Նիկոլ Փաշինյան

13:01 16.05.2020

2019թ. ընթացքում քննված քրգործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, պետությանը կամ համայնքներին հասցված վնասը 105,7 մլրդ դրամ է կազմել: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 12,4 մլրդ դրամի վնաս է վերականգնվել: Վնասի վերականգնման նպատակով 10,2 մլրդ դրամի չափով մեղադրանք է դրվել ամբաստանյալների կամ մեղադրյալների հաշիվներին: Փաշինյանը […]

̰
Հայաստանը ժողովրդավարության ոլորտում բարելավել է իր դիրքերը. Նիկոլ Փաշինյան

12:50 16.05.2020

Աշխարհում ազատության մակարդակը գնահատող Freedom House-ի զեկույցում Հայաստանը երկու միավորով բարելավել է իր ցուցանիշը և 53 միավորով դեռ մասամբ ազատ երկրների շարքում է։ Այս մասին այսօր փաստեր ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ասաց, որ նույն կառույցի՝ անցումային երկրներին վերաբերող զեկույցում Հայաստանը պատմական ռեկորդ է սահմանել։ Կազմակերպությունը հայտնել է, որ երկու տարվա ընթացքում գրանցված առաջընթացը […]

̰
Որ ասում են՝ օտարերկրյա ներդրո՜ւմ, օտարերկրյա ներդրո՜ւմ, այս հենց այս ցուցանիշներին են նայում ներդրողները․ Փաշինյան

12:40 16.05.2020

Հայաստանը 13 կետով առաջ է անցել Heritage Foundation-ի հրապարակած տնտեսական ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ չափավոր ազատ երկրների խմբից տեղափոխվելով հիմնականում ազատ երկրների խումբ։ Այս մասին այսօրվա 100 փաստը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ անցյալ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 տոկոսով։ Նա նշեց, որ խոսվում է […]

̰
Գրետա Թունբերգը տեսահոլովակում գուշակի է մարմնավորել

12:30 16.05.2020

Ամերիկյան Pearl Jam ռոք խումբը տեսահոլովակ է թողարկել Retrograde երգի հիման վրա, որում հայտնվել է 17-ամյա էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը: Այս մասին հայտնել է Variety-ն: Տեսահոլովակը նկարահանվել է ավստրալացի ռեժիսոր Ջոշ Ուեյքլիի կողմից և անիմացիան համատեղվում է կենդանի նկարահանումների հետ՝ մշակված իմպրեսիոնիստական ոճով: «Սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսը գալիս է բախտագուշակի մոտ, որը նրան ցույց է տալիս […]

̰
Հուլիսի 1-ից բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի դեղը սքանավորել. վարչապետ

12:29 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ութերորդ ասուլիսի ժամանակ ներկայացրեց Կառավարության 2019թ. իրականացրած աշխատանքները: Վարչապետը նշեց՝ հաստատվել է ծնելիության բարելավման 2020-2023թթ. միջոցառումների ծրագիրը, հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ մեծացել է մրցակցությունը ու դեղերի գնի նվազում է գրանցվել: Ըստ վարչապետի՝ հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղը բջջային հավելվածի միջոցով սքանավորել, պարզել դրա՝ հավաստագրված և անվտանգ […]

̰
Առաջինը Գերմանիան է. այսօր կվերսկսվի Բունդեսլիգան

12:22 16.05.2020

Բունդեսլիգայի առաջնությունը կվերսկսվի այսօր՝ մայիսի 16-ին:  Գերմանիան առաջին երկիրն է, որ վերսկսում է առաջնութjունը: Հիշեցնենք, այս որոշման հարցում դեր է խաղացել նաև կանցլեր Անգելա Մերկելը: Առողջապահական համակարգի պատասխանատուների հետ որոշում կայացվեց վերսկսել Բունդեսլիգան: Նաև որոշում կայացվեց այն մասով, թե ինչ կլինի, եթե խաղացողներից մեկի մոտ հայտնաբերվի կորոնավիրուս: Այդ դեպքում ամբողջ թիմը կանցնի երկշաբաթյա կարանտինային շրջանի: […]

̰
Անգամ ճգնաժամի պիկին Հայաստանում ավելի շատ գրանցված աշխատատեղ կար, քան նախորդ տարիներին. Փաշինյան

12:10 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվով ութերորդ ասուլիսի ժամանակ նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց՝ 2019-ին աշխատանք փնտրող 85 000 քաղաքացուց 13 800 հոգի աշխատանքի է ընդունվել: «Կարևոր է արձանագրել, որ երբ տվյալները նայում էինք՝ անգամ ճգնաժամի պիկին՝ ապրիլի 20-ի դրությամբ, Հայաստանում ավելի շատ գրանցված աշխատատեղ կար, քան դա եղել է 2017-ին, 2018-ին և […]

̰
Վերջերս մեքենաս վաճառեցի և գումարն ավանդ դրեցի․ Նիկոլ Փաշինյան

11:55 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստեր թվարկելիս նշեց, որ Հայաստանում վարկերի և ավանդների դոլարիզացիան նվազել է, ինչը նշանակում է, որ մարդիկ ավանդ դնելիս և վարկ վերցնելիս դա անում են դրամով՝ ավելի շատ վստահելով հայկական արժույթին։ Նա նշեց, որ ինքն էլ է նման կերպ վարվել։ Մասնավորապես ասաց, որ վերջերս վաճառել է իրեն պատկանող մեքենան ու ստացած գումարն […]

̰
Հունվար-մարտին տպվել է 22 տոկոսով ավելի շատ ՀԴՄ կտրոն․ Փաշինյան

11:48 16.05.2020

Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում տպված ՀԴՄ կտրոնները եղել են 111,7 միլիոն հատ, ինչը 21,9 տոկոսով ավելի մեծ թիվ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տպված ՀԴՄ կտրոնների քանակը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շրջանառությունն իր հերթին, ըստ Փաշինյանի, աճել է 11,8 տոկոսով կամ 45,5 միլիարդ դրամով։ Փաշինյանը շնորհակալություն […]

̰
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է և հասել 22,3 տոկոսի․ Փաշինյան

11:46 16.05.2020

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 32-րդ փաստն այն է, որ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է և հասել 22,3 տոկոսի, երբ նախորդ տարվա ընթացքում այդ հարաբերակցությունը 20,9 տոկոս էր։ Փաշինյանը բացատրեց, որ դա մոտ 90 միլիարդ դրամով կարող էր մեծացնել բյուջեի եկամուտները։ Վարչապետը նաև ներկայացրեց, որ խոշորագույն հազար հարկատուների վճարած հարկերը զգալի ավելացել են՝ հատելով 1 տրիլիոն դրամի […]

̰
Արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր շուրջ 23 000 քաղաքացի է վերադարձել Հայաստան. վարչապետ

11:34 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվը: Կառավարության ղեկավարը նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակ է գործարկվել, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել: Բանկերն ու վարկային կազմ վարկառուների […]

̰
BACK_TO_TOP