11:34 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվը: Կառավարության ղեկավարը նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակ է գործարկվել, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել: Բանկերն ու վարկային կազմ վարկառուների […]
11:05 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ութերորդ ասուլիսը կորոնավիրուսի պայմաններում կազմակերպվել է առցանց: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասուլիսի հեռարձակմանը կից՝ վարչապետը գրել է. «Հրապարակում եմ 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին»։ Այս ասուլիսը նաև նվիրված է հեղափոխության երկրորդ տարեդարձին: Վարչապետը հիշեցրեց՝ առաջին 100 փաստը հրապարակել է հեղափոխության առաջին տարեդարձի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
22:44 15.05.2020
Ամերիկացի փոփ երգչուհի Քեթի Փերրին նոր տեսահոլովակ է ներկայացրել Daisies երգի համար: Նրա տեսահոլովակը նկարահանվել է բնության գրկում, կարանտինի պայմաններում: Տեսահոլովակում երգչուհին նկարահանվել է մերկ: Նոր տեսանյութը հրապարակվել է Փերրիի YouTube-ի ալիքով: Տեսանյութում հղի 35-ամյա աստղը ամբողջովին մերկանում է գեղեցիկ ժայռոտ ջրվեժի մոտ: Նա մերկ մտնում է անտառային առվակի մեջ: «Ես այս երգը գրել եմ […]
22:39 15.05.2020
Արտակարգ դրությունը շարունակվում է, սակայն սահմանափակումները հիմնականում մեղմացվել են։ Նոր փոփոխություններից մինչև նոր կանոններ։ Ներկայացնում ենք SHANTNEWS-ի հատուկ անդրադարձը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:00 15.05.2020
Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հանդես է եկել մամլո ասուլիսով և ներկայացրել այդ պաշտոնում իր գործունեության 5 տարվա ձեռքբերումներն ու կատարված աշխատանքը: Մասնավորապես, այս տարիների ընթացքում գումարվել են 11 հերթական, 9 արտահերթ նստաշրջաններ, կայացել են 51 հերթական և 9 արտահերթ նիստեր: Մանրամասները` տեսանյութում:
21:37 15.05.2020
Գայլերի հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում: Անցած գիշեր գիշատիչները հոշոտել են գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարներն ու գառները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:28 15.05.2020
Թուրք դիվանագետը ստանձնելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը․ ի՞նչ խնդիրներ կարող է դա առաջացնել Հայաստանի համար։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:21 15.05.2020
Կառավարության մամուլի կենտրոնում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության անվտանգության կանոնների մասին: Սիմոնյանը հորդորել է տնտեսվարողներին՝ գործունեությունը վերսկսելուց առաջ ապահովել պարետի կողմից սահմանված բոլոր պայմանները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 15.05.2020
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ ազգային գրադարանի սերվերները հրդեհի հետևանքով վնասվել էին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:20 15.05.2020
«Ֆեյսբուքի» տեսազանգերի հարթակը կոչվում է Messenger Rooms: Այդ մասին իր էջում հայտնել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նման տեսակոնֆերանսներ կարելի է ստեղծել Facebook և Messenger հավելվածների միջոցով: Սակայն անգամ, եթե մարդը Facebook-ի և Messenger-ի օգտատեր չէ, տեսակոնֆերանսին հնարավոր է միանալ հղմամբ՝ այն բացելով հեռախոսի կամ համակարգչի բրաուզերում: Պետք է պարզապես գրել անունը և սեղմել «միանալ» […]
19:01 15.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում այսօրվանից սկսում են զանգվածաբար թեստավորել բնակիչներին՝ ստուգելու կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը: Ընտրությունը պետք է կատարվի պատահական սկզբունքով, տարիքային տարբեր խմբերից: Դրա մասին հրավերը պետք է ուղարկվի էլեկտրոնային փոստով կամ sms հաղորդագրությամբ: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:20 15.05.2020
Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Դավիթաշեն վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում քաղաքացիները չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:52 15.05.2020
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային գրադարանի սերվերները այրվել էին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:10 15.05.2020
Ճանապարհային ոստիկանությունն այսուհետև իրականացնելու է ծածուկ ծառայություն: Ոստիկանության մեքենաները շրջելու են նաև առանց գրառումների և տարբերիչ նշանների՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ն այսօր վարորդների շրջանում հարցումներ է իրականացրել: Մանրամասները՝ տեսանյութում:
15:22 15.05.2020
«Շանթ» հեռուստաընկերությունն առաջարկում է Եվրոպայի միության օրն այս տարի նշել «Շանթի» հին ու նոր դեմքերի, սիրված արտիստների հետ։ Տոնին, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն, իրենց կատարումներով միացել են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Նարե Գևորգյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Տյոմը, ինչպես նաև «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներ Հարություն Մկրտչյանը, Էդգար Ավետյանը, Անժելա Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը։ Ի թիվս արդեն […]
13:09 15.05.2020
2020թ. մայիսի 21-ին Արցախի 6-րդ գումարման ԱԺ-ն ավարտում է իր լիազորությունները, որը ստանձնել էր 2015-ի մայիսի 21-ին: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր` մայիսի 15-ին, ամփոփել է գործունեության 5 տարիները, մասնավորապես` այս 5 տարիների ընթացքում գումարվել է 11 հերթական, 9 արտահերթ նստաշրջան, կայացել են 51 հերթական և 9 արտահերթ նիստեր: Շրջանառության մեջ է դրվել 596 […]
13:04 15.05.2020
Եվրոպայի առանձին երկրներ պատրաստվում են հայտարարել կորոնավիրուսային պանդեմիայի հաղթահարման մասին: Առաջին երկիրը, որը լուծել է խնդիրը՝ Սլովենիան է: Մանրամասները՝ տեսանյութում:
12:29 15.05.2020
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնների մասին: Սիմոնյանը հորդորել է տնտեսվարողներին գործունեությունը վերսկսելուց առաջ ապահովել պարետի կողմից սահմանված բոլոր պայմանները: Մանրամասները՝ տեսանյութում:
11:59 15.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս տեսանյութը բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը: Այն բազմաբաղադրիչ, բարդ և երկարատև գործընթաց է, որ պահանջում է բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն, ժամանակակից լաբորատոր սարքեր, նմուշառման պարագաներ, թեստեր և լոգիստիկ ալգորիթմ: Մենք մինչ օրս կատարել ենք ավելի քան 37.000 նման հետազոտություն»:
23:45 14.05.2020
Մայիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ մեջքի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ, զրուցեցին բժշկի, նաև տուժողի հետ: Երիտասարդը վստահեցնում էր, թե վերքը ստացել է ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին […]
22:44 14.05.2020
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում ներկայացվել է արտերկրում արտակարգ ռեժիմով աշխատող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործընկերների աշխատանքը՝ ուղղված մեր հայրենակիցների ապահով վերադարձը հայրենիք կազմակերպելուն։ «Եվս մեկ կարճ անդրադարձ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում արտակարգ ռեժիմով աշխատող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների մեր գործընկերների աշխատանքի մի որոշ հատվածին, որն ուղղված էր նախևառաջ մեր հայրենակիցների ապահով վերադարձը Հայրենիք կազմակերպելուն»,- ասված […]
22:15 14.05.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում խոսել է արտակարգ դրության պայմաններում որոշակի կանոնների պահպանման անհրաժեշտության ու այդ կանոնները չպահպանելու դեպքում նախատեսվող պատիժների մասին: Թորոսյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի վարակման թվի աճին զուգահեռ պետք է անցնեն տնային բուժման այն դեպքերում, երբ հիվանդները չեն ունենա ցայտուն արտահայտված ախտանշաններ: Նրանք պետք է ինքնամեկուսանան տներում և պատասխանատվությամբ վերաբերվեն իրավիճակին: […]
21:54 14.05.2020
SHANTNEWS.am-ը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքում: Առանց մեկնաբանության կադրերը պատմում են Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում տիրող իրավիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման պայմաններում քաղաքացիները չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:24 14.05.2020
ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման որոշումն այսօր քննարկվել է նաև ԱԺ-ի արտահերթ նիստում: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս ընթացքում ոչ թե դրվագային լուծումներ են լինելու, այլ գործելու են հստակ սահմանված կանոններ: Փոխվարչապետին պատգամավորների ուղղած հարցերը վերաբերել են դիմակներ կրելու անհարմարություններին, գներին, հանրային միջոցառումների ժամանակ կանոնների պահպանման խնդիրներին, նախակրթարանների ու այլ հաստատությունների վերաբացմանը, նաև […]
18:34 14.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 13-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 23 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, […]
17:35 14.05.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր սկսվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անզգուշությամբ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Իսկ Արսեն Բաբայանին […]
17:30 14.05.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանել է, թե ինչու է երկարաձգվում արտակարգ դրությունը: Ըստ նախարարի՝ այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Իսկ առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է, թե ինչպիսին է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։