TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Լոռու մարզում

15:20 11.05.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մայիսի 9-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վահագնի գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցյալ տարի նոյեմբերին` Վահագնի գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, […]

̰
Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը Էդվարդ Նալբանդյանն է

15:14 11.05.2020

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտնելով, որ նամակն արդեն ուղարկել է: Նա շեշտեց՝ եթե լուրջ ուսումնասիրեն հանձնաժողովի հրավիրյալների հերթականությունը, կարող են ինչ-որ եզրահանգումների գալ, բայց դա բավարար չէ, շատ կարևոր է հանձնաժողովի եզրահանգումը, որ ամբողջացնի «ապրիլյան ավանտյուրան» […]

̰
Ինչպե՞ս է գնահատում կառավարության աշխատանքը Կարեն Կարապետյանը

14:57 11.05.2020

Հետևո՞ւմ է ՀՀ ներքաղաքական, տնտեսական իրավիճակին, ինչպե՞ս է գնահատում այսօրվա կառավարության աշխատանքը: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նշեց՝ հետևում է՝ որոշակի առումով, ոչ համակարգված ձևով, ինչ վերաբերում է կառավարության աշխատանքը գնահատելուն՝ Կարապետյանն ասաց. «Նախ և առաջ, այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ. որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև […]

̰
2019թ. եռակի աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքների թիվը. Արման Թաթոյանի զեկույցը

13:32 11.05.2020

Եթե 2016-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 5113 դիմում-բողոք, ապա 2019-ին դրանց թիվը գերազանցել է  13 հազարը։ Իսկ  2020թ. առաջին 4 ամիսներին ստացված դիմումների թիվը 75 տոկոսով գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ընթացքում ստացվածների թիվը: Վիճակագրությունն այսօր ԱԺ-ում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 2019թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս նա իր ելույթում անդրադարձել է ոչ […]

̰
Ամեն ինչ հնարավոր է. պատգամավոր Արթուր Դավթյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

12:57 11.05.2020

«Ամբողջ ելույթը ծափահարության արժանի էր»,- մայիսի 11-ին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Լրագրողները կրկին փորձեցին ճշտել նրանից՝ արդյո՞ք վարչապետի ելույթը ԱԺ-ում չէր պարունակում բռնության կոչ, Դավթյանը տվեց բացասական պատասխան: «Վարչապետը այն անձն է, որ երբեք բռնությունը չի խրախուսում»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ մանդատից […]

̰
Հանրաքվե անցկացնելու համար ավելի քիչ թվով նախաձեռնող անձանց մասնակցություն է հարկավոր. քննարկում ԱԺ-ում

11:35 11.05.2020

ԱԺ-ում քննարկվել է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Համահեղինակ Համազասպ Դանիելյանը ներկայացրել է. ««Հանրաքվեի  մասին» սահմանադրական օրենքով նախատեսված է մեխանիզմ, որի դեպքում քաղաքացիները բավարար թվով ստորագրություններ հավաքելու դեպքում կարող են բերել օրակարգ, 50 հազար ստորագրություն է նախատեսված։ Նախաձեռնությունը չի վերաբերում ստորագրությունների թվին, թիվը փոփոխության ենթակա չէ։ Նախաձեռնությունը գրանցող […]

̰
«Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» խնդրահարույց կոնվենցիան ընդունվեց

11:06 11.05.2020

ԱԺ-ում այսօր քվեարկության է դրվել կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես է եկել Գևորգ Պետրոսյանը․ «Մենք որևէ մեկին նպատակ չունենալով մեղադրել որևէ բանի մեջ՝ վերահաստատում ենք մեր մտավախությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում […]

̰
Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացնում է 2019թ. տարեկան հաղորդումն ու զեկույցը

10:43 11.05.2020

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացնում է 2019 թվականի տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը: «2019թ. մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության, արժանապատվությունը նվաստացնող խոսքի զարգացումը»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Էգ առյուծների հարձակումն արուի վրա հայտնվել է տեսանյութում

21:37 10.05.2020

Քենիայում Նայրոբիի ազգային պարկում ութ էգ առյուծներ հարձակվել են արու առյուծի վրա: Հարձակման տեսագրությունը հրապարակել է The New York Post- ը: Տեսանյութը նկարահանել է Սաֆարիների զբոսավար Սուհայիլ Մանջին: Սոցիալական ցանցերի օգտատերերը ենթադրել են, որ առյուծը չի գոհացրել իր ութ կանանց: Իրականում դա եղել է միայնակ առյուծ, որը ցանկացել է միանալ պրայդին: Զբոսավարը ենթադրել է, որ […]

̰
ԱՄՆ-ում ոստիկանները կանգնեցրել են հնգամյա վարորդին, ով փախել էր տնից՝ երազանքն իրագործելու

21:16 10.05.2020

Ամերիկյան Յուտա նահանգի ոստիկանները թվիթերյան էջում հրապարակել են հետաքրքիր մի պատմություն: Մայրուղու վրա նկատել են մեքենա, որը զիգզագաձև է երթևեկել: Որոշելով, որ վարորդը կարող է հարբած կամ թմրամիջոցի ազդեցության տակ լինել՝ ոստիկանները հորդորել են կանգնեցնել ավտոմեքենան: Որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ մեքենայի ղեկին հայտնաբերել են հնգամյա տղայի: Մեքենայում այլ մարդ չի եղել: Փոքրիկ […]

̰
Հոլիվուդյան աստղերը կազմակերպել են օնլայն մարտ

21:02 10.05.2020

Համացանցում մեծ տարածում է գտել հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ հոլովակը: «Սպանել Բիլլին» ֆիլմում Ումա Թուրմանի դուբլյորը՝ նորզելանդացի կասկադյոր Զոի Բելլը, թողարկել է «մարտական չելենջ»: Զոիի հոլովակի սկզբում նա կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումներից է դժգոհում, ասում է, որ ցանկանում է խաղալ ընկերների հետ, այնուհետև վեր է կենում տեղից ու հարվածում տեսախցիկին, իբրև թե հարվածում է դերասանուհի Լյուսի […]

̰
Հազվագյուտ գիշատիչների կռիվը նկարահանվել է

18:56 10.05.2020

Հարավային Աֆրիկայում նկարահանվել է վերացող գիշատիչների դիմակայությունը: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Kruger National Park-ի YouTube-ի ալիքում: Հարավային Աֆրիկայի պարկի աշխատողների կողմից նկարահանված կադրերում երևում է բորենիների և բորենիանման շների միջև կռիվը: Վերջիններս վերացող տեսակ են: Վայրի բնության մեջ նրանցից մոտ 1.4 հազար է մնացել: Բորենիանման շները նկատել են սատկած կենդանի, որն ուտում էին բորենիները: Գիշատիչները […]

̰
Ոստիկանները Տալլինի փողոցում նկարահանել են մենամարտող նապաստակների. Корреспондент

18:42 10.05.2020

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում նապաստակները քայլում են կարանտինի պատճառով լքված փողոցներով: Մայրաքաղաքի պարեկային անձնակազմին հաջողվել է տեսահոլովակ նկարահանել՝ ցույց տալով այս կենդանիների միջև կռիվը: Տեսանյութը հայտնվել է ոստիկանական բաժանմունքի ֆեյսբուքյան էջում, հայտնում է Корреспондент-ը: Ոստիկանական մեքենայից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են դատարկ ճանապարհի մեջտեղում երկու նապաստակ իսկական «կռիվ» սարքել: Այնուամենայնիվ, պայքարը երկար չի տևել: […]

̰
ԱՆ-ը ներկայացրել է գրասենյակային պայմաններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները

17:27 10.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութի միջոցով ներկայացնում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները:

̰
Վաղ առավոտից Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում

14:40 10.05.2020

Շիրակի մարզի հյուսիսային Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մի քանի օր անդադար տեղացող հորդառատ անձրևներն այսօր լուսադեմից վերածվել են ձյան տեսքով տեղումների, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով: Ամասիայում ու Արփի լճի հարակից գյուղերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են, իսկ ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 10 սմ-ի: Կանաչած դաշտերը, ծաղիկներն ու նոր բողբոջող ծառերը […]

̰
Աշոցքում առատ ձյուն է տեղում

14:02 10.05.2020

Շիրակի մարզի Աշոցքում առատ ձյուն է տեղում:

̰
Հազվագյուտ փոմփոլավոր պինգվին՝ Բորիս Ջոնսոնի նորածին որդու անունով

11:02 10.05.2020

Բրիտանական ZSL Whipsnade կենդանաբանական այգում հազվագյուտ պիգվին է ծնվել, որին ղեկավարությունը անվանել է Ուիլֆրեդ՝ Բորիս Ջոնսոնի նորածին որդու անունով, քանի որ պինգվինը ծնվել է «ճերմակափետուր թագով»:  Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Ջեյմի Գրեմը նշել է, որ կենդանաբանական այգում կենդանիներին անուններ չեն տալիս, սակայն ճերմակափետուր պինգվինի ծնունդը համընկել է Մեծ Բրիտանիայի շիկահեր վարչապետի որդու ծննդյան հետ, և դա […]

̰
Պաշտոնյան իրարանցում է առաջացրել՝ հայտնվելով էկրանին առանց տաբատի

23:53 09.05.2020

Վերջին ամիսներին կյանքը անցում է կատարել հեռավար ընթացակարգի, և այդ իրավիճակը հաճախ պատճառ է դառնում տարբեր զվարճալի կամ անհարմար միջադեպերի: Նման իրավիճակում է հայտնվել նաև Նոր Զելանդիայի Դունեդիի քաղաքապետի խորհրդականը: Zoom առցանց հարթակում կայացած հանդիպման ժամանակ Դեյվիդ Բենսոն-Պոուպը իրարանցում է առաջացրել՝ հայտնվելով էկրանին առանց տաբատի, ձեռքին՝ փոշին մաքրող հարմարանքը: Զվարճալի միջադեպի մասին պատմել է The […]

̰
Արցախում այցելեցինք զորամասեր և պաշտպանական դիրքեր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:34 09.05.2020

Արցախում այցելեցինք զորամասեր և պաշտպանական դիրքեր, ծանոթացանք զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական աշխատանքներին եւ զորամասերից մեկում ներդրված նոր սննդակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Արջը հետապնդել է Խաղաղ օվկիանոսում լողացող որմզդեղնին

23:02 09.05.2020

Կրոնոդցկի պետական արգելոցի պահակը նկարահանել է արջին, որը հետապնդում էր Խաղաղ օվկիանոսում լողացող որմզդեղնին: Տեսանյութը հրապարակել է Vesti.ru-ն: Արգելոցի աշխատակցի խոսքերով` որմզդեղնները հաճախակի են գնում դեպի օվկիանոս՝ աղի պակասության պատճառով:

̰
Արդեն երրորդ տարին անընդմեջ մայիսիյան եռատոնը անցկացնում եմ Արցախում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

22:50 09.05.2020

Արդեն երրորդ տարին անընդմեջ մայիսիյան եռատոնը անցկացնում եմ Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/659495534608401/

̰
Տոնական հրավառություն և համերգ` նվիրված մայիսյան եռատոնին

22:05 09.05.2020

Տոնական հրավառություն և համերգ` նվիրված մայիսյան եռատոնին։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Պարետատան ցուցումները ոչ բոլորն են պահում․ հերթական շրջայցը մայրաքաղաքում

21:55 09.05.2020

Շրջայց մայրաքաղաքում: SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության ներկայացվող կադրերն այս անգամ պատմում են Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում տիրող իրավիճակի մասին։ Այս ամենի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան պահպանել հիգիենայի կանոններն ու սոցիալական հեռավորությունը։

̰
Կորոնավիրուսի տարածման ֆոնին ինչպես են տոնել Հաղթանակի 75-ամյակը աշխարհի տարբեր երկրներում

21:47 09.05.2020

Ի տարբերություն Բելառուսի՝ աշխարհի բազմաթիվ  երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված չեղարկվել են Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները և շքերթները: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/242261053748600/

̰
Գեղամ Կադիմյանի ֆանտաստիկ գոլն ու դուբլը

21:45 09.05.2020

Բելառուսի առաջնության 7-րդ տուրում Գեղամ Կադիմյանի «Նեմանը» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Ռուխին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ: Հատկապես գեղեցիկ ստացվեց Կադիմյանի առաջին գոլը, 68-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Այս խաղից հետո «Նեմանը» 8 միավարով 14-րդ տեղում է: Հայ հարձակվողը խփած 6 գոլով գլխավորեց Բելառուսի առաջնության ռմբարկուների ցուցակը:

̰
Հարգանքի տուրք  հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին․ Փաշինյանն Արցախում մասնակցել է եռատոնի տոնական միջոցառումներին

21:28 09.05.2020

Որոշակի սահմանափակումներով, բայց տոնական շունչ զգացվել է նաև Արցախում: Մայիսյան եռատոնի առիթով այնտեղ է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի միջոցառումներին: Հանդիպում է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մանրամասները՝ […]

̰
Անկարայում հալածանքի նոր փուլ է սկսել Ռակեպ Զարաքօլուի դեմ. քննարկում «Շանթնյուզի» տաղավարում

21:21 09.05.2020

Անկարայում հալածանքի նոր փուլ է սկսել Ռակեպ Զարաքօլուի դեմ։ Թեմայի շուրջ քննարկում «Շանթնյուզի» տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շքերթ կորոնավիրուսի պայմաններում. Լուկաշենկոն դիմել է քննադատներին

21:14 09.05.2020

Չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Չնայած Լուկաշենկոյի հրավերին` որևէ երկրի առաջնորդ չի մասնակցել այդ միջոցառմանը: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը նախապես հայտարարել էր, որ պարզապես չեն կարող չեղարկել շքերթը։ «Դա, իհարկե, էմոցիոնալ, խորը գաղափարական հարց է»,- նշել էր Լուկաշենկոն։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1201653046837880/  

̰
Մեր զինվորների 80 տոկոսը այլևս սնվում է այսպես․ Փաշինյան

21:01 09.05.2020

Մեր զինվորների 80 տոկոսը այլևս սնվում է այսպես։ Մինչև տարեվերջ այսպես կսնվի ժամկետային զինծառայողների 100 տոկոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Նատալյա Օրեյրոն երգել է  «Нам нужна одна победа» երգը

20:45 09.05.2020

Ուրուգվայցի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն Հաղթանակի 75-ամյակին կապակցությամբ կատարել է «Нам нужна одна победа» խորհրդային երգը: Կատարման տեսագրությունը Օրեյրոն հրապարակել է «Ինստագրամի» իր էջում: Արտիստը երգը կատարել է տանը: Փոքրիկ տեսանյութում դերասանուհին մի հատված է երգում: Աստղի կատարումը շատ է դուր եկել երկրպագուներին: Նրանք իրենց հիացմունքն արտահայտել են մեկնաբանություններում: https://www.instagram.com/p/B_8QBMVqXpy/?utm_source=ig_embed

̰
BACK_TO_TOP