20:31 09.05.2020
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հանդես է եկել տեսաուղերձով: Հատկանշականն այն է, որ միապետի ելույթը հեռարձակվել է այն նույն ժամին, ինչ 75 տարի առաջ նրա հոր ելույթը՝ Ջորջ 6-րդինը: «Սկզբում հեռանկարները մռայլ էին թվում, վերջը՝ հեռավոր, ելքը՝ անորոշ։ Բայց մենք պահպանում էինք այն հավատը, որ ճիշտ ուղու վրա ենք, […]
20:19 09.05.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակվում է Զորական համույթի «ոչՊաշտոնական» համերգը։ https://www.facebook.com/armgovernment/videos/273543423823662/
19:50 09.05.2020
Մայիսյան եռատոնի կապակցությամբ իր շնորհավորանքը ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարի շնորհավորանքը տեղադրում ենք ստորև․ «Նախորդ հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդն իր հերոսական պատմությունն է կերտել՝ մարտնչելով թշնամիների դեմ՝ հանուն խաղաղության, համամարդկային լավագույն արժեքների, հանուն հզոր համայն Հայության Հայրենիքի: Մեր սրտերը բաբախում են հպարտությամբ, արժանի՛ լինենք հարյուր հազարավոր փառապանծ մարտիկներին՝ Հայրենական մեծ պատրերազմից […]
19:45 09.05.2020
Իսպանիայի ամենահայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը՝ Գրան Կանարիա կղզում գտնվող Լաս Պալմասի ալիքաձև ավազաբլուրները փոխել են իրենց տեսքը: Պատճառը զբոսաշրջիկների բացակայությունն է: Տեղի իշխանություններն ու բնության պաշտպանները հանգստացողներին մշտապես խնդրում են չավերել բնական միջավայրը՝ ավազի վրա պատկերներ, խորհրդանիշներ, սրտիկներ կամ անվանատառեր նկարելով: Ավելին, այդ պատկերների մի մասը նույնիսկ տեսանելի էր տիեզերքից: Չնայած ավազաբլուրները հատուկ բնական […]
19:30 09.05.2020
Instagram սոցկայքի պաշտոնական էջում ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, տեսանյութի տեսքով հրապարակել է Մերկուրի մոլորակի գունավոր քարտեզը։ Հրապարակմանը կից գրառմամբ մասնագետները մանրամասնել են, որ տեսանյութում պատկերված վառ գույները կապված են որոշակի հեռավորության վրա մակերևույթից արտացոլվող արևային էներգիայի ալիքների քանակի հետ, իսկ այդ հիպնոտիկ տեսանյութը ստեղծվել է MESSENGER տիեզերական արբանյակի լայնանկյուն տեսախցիկով […]
19:21 09.05.2020
87 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, դաշնակահար, երգահան Լիթլ Ռիչարդը: Նրա մահվան լուրը հաստատել են ընտանիքի անդամները: Նա կանգնած էր ռոքնռոլի ակունքներին: Լիթլ Ռիչարդը առավել հայտնի է Tutti Frutti, Long Tall Sally, և Good Golly Miss Molly երգերով: Նրա երգերը ոգեշնչել են մի քանի սերնդի: Երգչի մահվան պատճառը հայտնի չէ: Այս մասին հայտնել է Daily […]
19:00 09.05.2020
Թաիլանդի Սաիմի ծոցում հազվադեպ հանդիպող վարդագույն դելֆիններ են նկատվել: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Վարդագույն դելֆիններ առհասարակ կարելի է հանդիպել միայն աշխարհի մի քանի վայրերում՝ Չինաստանի որոշ շրջաններում ևԱմազոն գետի մի քանի հատվածներում: Իսկ Սաիմի ծոցում այդպիսի դելֆիններ տեսնելն անսովոր երևույթ է, ձկնորսների համար ևս այդ հանդիպումը անսպասելի է եղել: Ըստ գիտնականների՝ դելֆինների այդտեղ հայտնվելու […]
18:45 09.05.2020
«Հետընտրական զարգացումներ մեզ մոտ էլ են եղել ոչ մեծ ծավալների, բողոքներ, միտինգներ, բայց այդ ամենը անցել է: Արցախցիների գիտակցության աստիճանը շատ բարձր է, համակերպվել են ընտրության արդյունքների հետ, և այսօր բոլորը սպասում են նոր ձևավորվող իշխանությունն իմ ղեկավարությամբ, թե ինչ քայլեր են իրականացվելու ծրագրերի կատաման ուղղությամբ: Արդեն ծրագրերի իրականացման փուլում կերևա, թե ինչքանով են արդարացվում […]
18:43 09.05.2020
«Մենք բոլորս հպարտ ենք Եռատոնով, և դա ոչ միայն արցախահայության, այլև ողջ հայության տոնն է, որովհետև Շուշիի ազատագրումը դարձել է շրջադարձային կետ երևի ողջ հայության պատմության համար: Դա իրադարձություն է, որը ձևավորում է նոր հայի կերպար հոգեբանական, գիտակցության իմաստով և վարքի իմաստով: Դրա գիտակցումն արդեն մեծագույն գործոն է»,- SHANTNEWS-ի հետ հեռավար զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ […]
18:32 09.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ: Նախագահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել վետերանին և բարեմաղթանքներ հղել։ «Այս տոնը բոլորի տոնն է։ Կարևոր է, որ բոլորս հիշենք և դասեր քաղենք,-մասնավորապես ասել է նախագահը։-Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը։ Մեր բոլոր ապագա […]
18:23 09.05.2020
Կառավարության էջը հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է Նելսոն Ստեփանյանին՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս օդաչուն։ Տեսանյութում հերոսի մասին պատմում են նրա զինակիցների ժառանգները։ Տեսանյութը՝ ստորև․ https://www.facebook.com/armgovernment/videos/1602759796567714/
18:00 09.05.2020
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն արձագանքել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մարտահրավերին՝ կիսվել այս օրերին պարտադրված տանը մնալու ընթացքում առաջացած դրական հույզերով ու մտքերով: Ռուբեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է իր խոհերի և մտորումների մասին: «Կարծում եմ՝ միայն ես չեմ, որ եկել եմ պարզ մի եզրակացության, որ մեր մոլորակը […]
17:50 09.05.2020
Սկզբունքորեն նոր որակի ու ծավալների կանաչապատում է իրականացվում այս տարի Երևանում: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակվել մայրաքաղաքի քաղաքապետի ֆեյսբուքյան էջում։ Նախատեսվող աշխատանքների կարևոր գործոններն են․ վերականգնվող ոռոգման համակարգ, անընդհատ թարմացվող տեխնիկական պարկ, արհեստավարժ մասնագետներ, հոգատար ու նվիրված աշխատանք: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/286423222383243/
17:37 09.05.2020
Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են […]
17:32 09.05.2020
Հայրենական մեծ պատերազմին մասնակից վետերաններն այսօր էլ հիշում են պատերազմի ամեն մի մանրուք և հպարտանում, որ սերունդներին են փոխանցել խաղաղ հայրենիք։ 75 տարիների հեռվից նրանց սրտերում վառ են մնացել զոհված ընկերոջ ցավը, կորցրած հարազատի կարոտը, հաղթանակի օրվա շունչը։ Վետերան պապիկների ցանկությունը մեկն է՝ թող պատերազմներ չլինեն։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:40 09.05.2020
Մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով […]
16:00 09.05.2020
Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը: Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, […]
15:46 09.05.2020
Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը: Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Բակո Սահակյանը ասել է. «2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք այցելել էիք Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում եռատոնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների […]
15:44 09.05.2020
Մայիսի 9-ին վերսկսվել են Հարավային Կորեայի երկրորդ լիգայի հանդիպումները: «Սուվոն Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է «Թեչժոուն Սիթիզենին»: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները խաղից առաջ ողջունել միմյանց: Ավանդական ձեռքսեղմումների փոխարեն նրանք խոնարհվել և ծափահարել են միմյանց՝ փորձելով պահպանել հեռավորությունը: ?? The now customary non handshake start to […]
15:15 09.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է տեղադրել, որում Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի առցանց շնորհավորանքն է՝ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
15:05 09.05.2020
Միայն արարողակարգային միջոցառումներ, իսկ վետերաններին՝ հեռավար շնորհավորանքներ ու պարգևատրումներ ․․. Այսպես է նշվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը Գյումրիում։ Քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Անհայտ զինվորի հուշակոթողին՝ անմար կրակի մոտ, ծաղկեպսակներ են դրել, ծաղիկներ խոնարհել։ Դեռ անցած […]
14:53 09.05.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Շքերթի ժամանակ շարասյան կազմում անցել է 18 հանդիսավոր հաշվարկ` լեգենդար Т-34 տանկի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ զորահանդեսին եղել է 185 միավոր տեխնիկա: Շարասյան երկարությունը շուրջ 2 կմ է կազմել: Այս տարվա զորահանդեսը տարբերվել է […]
14:44 09.05.2020
«Ակամա հիշեցի, որ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ պապիկիս հետ յուրաքանչյուր մայիսի 9-ին քայլում էինք դեպի եղբայրական գերեզմանոց: Ինձ համար շատ կարևոր է այս Եռատոնը, քանի որ իմ կյանքում առաջին անգամ ես մտել եմ Շուշի հենց մայիսի 9-ին: Առաջին կամավորականների մեջ էի ու առաջին անգամ մտա Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի: Հայության համար այդ օրը պատմական նշանակություն ունեցավ: […]
13:43 09.05.2020
Հայրենական պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ յուրահատուկ ֆլեշմոբ էր Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում: շ ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և դրանք հանձնել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Վետերանները դրոշները տեղափոխել են ռազմական օդանավակայան և հանձնել հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։ […]
13:34 09.05.2020
«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերի դերը շատ մեծ է: Մի քանի ամիս առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետության պատասխանատուներին, արդեն իսկ խեղաթյուրում են պատմական փաստերը ոչ միայն հայերի, այլև շատ այլ ազգերի մասնակցության տվյալները Հայրենական մեծ պատերազմին: Կարող եք բացել ցանկացած պատմական փաստաթուղթ ռեալ հայերի մասնակցության. և զոհերի թիվը չի ֆիքսված: Դա ինձ համար տարօրինակ է, […]
13:18 09.05.2020
Չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Շքերթը մեկնարկել է: Չնայած Լուկաշենկոյի հրավերին, որևէ երկրի առաջնորդ չի մասնակցում այդ միջոցառմանը: Շքերթին ներկա են հազարավոր մարդիկ՝ առանց որևէ պաշտպանիչ միջոցի: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը նախապես հայտարարել էր, որ պարզապես չեն կարող չեղարկել շքերթը։ «Դա, իհարկե, էմոցիոնալ, […]
11:50 09.05.2020
ՀՀ քաղաքական և զինվորական վերնախավն այսօր «Հաղթանակ» զբոսայգում է՝ հարգանքի տուրքը մատուցելու Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
11:30 09.05.2020
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Այս պահին Մոսկվայում մեկնարկել է ավիաշոուն: Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ խաթարվել են Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները և շքերթները: Ռուսաստանում այս տարի չի լինի ռազմական շքերթ, […]