11:28 12.05.2020
Այսօր ԱԺ-ում շարունակվել են պատգամավորների ելույթները ՄԻՊ 2019թ-ի զեկույցի վերաբերյալ: Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ելույթի ժամանակ ասել է. «21-րդ դարում Թավշյա հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել ավելի մանրամասն խոսել կանանց իրավունքների մասին: Դուք պետք […]
09:25 12.05.2020
Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի հիվանդանոցում բռնկված հրդեհը 5 մարդու կյանք է խլել։ Իրականացվում է հիվանդների և բուժանձնակազմի տարհանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ տարածքային վարչության ներկայացուցչին։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Սուրբ Գեորգիի հիվանդանցում, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Փրկարարներին հաջողվել է կրակը տեղայնացնել։
23:45 11.05.2020
Շատ շներ օգնում են իրենց տերերին պայքարել հոգեբանական խնդիրների դեմ, բարձրացնում են մարդկանց տրամադրությունը, ինչպես նաև ցույց են տալիս տերերին իրենց անսահման սերը: Նման դրական վերաբերմունքը երբեմն կարող է անհարմարության պատճառ դառնալ: Այսպես ԱՄՆ-ում շան անսահման սերը ստիպել է աղջկան դադարեցնել մարզասրահում մարզումները: Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս նահանգում: Բնակչուհին ուղիղ եթերի ժամանակ մարզվել է՝ […]
22:50 11.05.2020
Ի՞նչ տեղ է գրավում աշխարհում Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով, ինչպես է փոխվել վիճակագրությունը վերջին 10-15 օրերի ընթացքում, և ինչ իրավիճակի կարող են բերել ներկայիս միտումները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:17 11.05.2020
Գաղտնիք չէ, որ խելացի և խորամանկ ընտանի կենդանիները՝ կատուները, շատ բծախնդիր են սեփականության իրավունքի նկատմամբ, մանավանդ, երբ խոսքը զամբյուղների, արկղերի կամ այլ իրերի մասին է, որոնք կարող են իրենց համար որպես ապաստարան ծառայել: Նման դեպքերում նրանք պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց նախընտրած ապաստարանը մրցակիցների նկրտումներից: «Հարցեր պարզաբանելու» նման դեպքերից մեկի մասին պատմում է Ридус […]
21:33 11.05.2020
«Լուսավոր Հայաստանն» այսօր ԱԺ նիստին չի մասնակցել, թեև խմբակցության մասին հիշատակվել է ամբողջ նիստի ընթացքում: Քվեարկության դրված կարևորագույն հարցը «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան էր, քննարկվող գլխավոր նախագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ-ի զեկույցը, որի ընթացքում իմքայլականները բարձրացրել են նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպի մասին հարցեր ու խոսել քաղաքական […]
21:00 11.05.2020
ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է: Այս մասին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։ «Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ»,- նշված է բանկի […]
19:41 11.05.2020
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների: Արցախյան պատերազմի մասնակիցներ Լեռնիկ Մաթևոսյանը, Հակոբ Աղաջանյանը և Հրաչ Աբրահամյանը Հանրապետության նախագահին էին հանդիպել և կարճատև զրույց էին ունեցել օրեր առաջ՝ Եռաբլուր պանթեոնում՝ Շուշիի ազատագրման օրը, երբ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Նախագահը նրանց առաջարկել էր զրույցը շարունակել […]
19:20 11.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկում է վեթինգի իրականացման գործընթացը և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները: «Ինչպես և պայմանավորվել էինք, այսօր պետք է խոսենք դատաիրավական համակարգում տեղի ունեցող և սպասվող փոփոխությունների մասին և կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացի, որ մենք թերևս բավարար մասշտաբով […]
19:14 11.05.2020
Սենսացիոն լուր է տարածվել ադրբեջանական Minval.az լրատվական գործակալության կողմից: Մեր հարևանները պատրաստվում են երկրորդ ադրբեջանական հանրապետությունը ստեղծել Հայաստանի տարածքում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:07 11.05.2020
Մայիսի 11-ին՝ ժամը 06:10-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 […]
18:46 11.05.2020
«Օրենսդրական առումով սահմանափակումներ չկան: Արտակարգ իրավիճակը կարող է երկարաձգվել ևս մի քանի անգամ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ երկարաձգումը կարող է իրականացվել տարբեր ժամկետներով: Նման որոշումներ կկայացվեն՝ ըստ ստեղծված իրավիճակի: Մարտիրոսյանը կարծում է, որ վերջին ժամանակներում կիրառված սահմանափակումները դրական արդյունք տվել են: Ի պատասխան լրագրողների հարցերին՝ նա […]
18:35 11.05.2020
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 9-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է նախորդ տարի մահացած հորը։ Գավառի 31-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կարաբին» տեսակի ակոսափող […]
18:18 11.05.2020
Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական (կենտրոն) բաժնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Շնագիտական կենտրոնի տարածքն ամեն օր ախտահանվում է: Երկու անգամ չափվում է աշխատակիցների ջերմությունը, և պահպանվում են հիգիենայի կանոնները: Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար կենտրոնի մասնագետներն աշխատում են դիմակով և ձեռնոցով: Ծառայության ավարտից հետո ախտահանում է […]
18:07 11.05.2020
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար պատճառ դարձած խնդիրները շարունակվում են, Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև հունիսի 11-ը: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նշանակում է՝ արցախցիներն առայժմ շարունակելու են ապրել որոշ սահմանափակումների պայմաններում: «Ընթացիկ իրավիճակից ելնելով՝ հնարավոր է […]
18:05 11.05.2020
Դեպքն ամիսներ առաջ էր կատարվել` Շիրակի մարզում: Մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, Ղարիբջանյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Իրավապահներն ուսումնասիրել էին տան տարածքը, կազմել արձանագրություններ: Օգտվելով տանտերերի բացակայությունից` անհայտ անձը, կամ գուցե անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին […]
17:37 11.05.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ օգտագործել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: Ի՞նչ է այն նշանակում, ո՞ւմ նկատի ուներ Էրդողանը այդ արտահայտությունն անելիս: Թեմայի շուրջ է քննարկումը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:56 11.05.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ներողություն խնդրել մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի համար: «Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից ուրբաթ օրը տեղի ունեցածի համար, նրա համար, որ մենք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած, մեր ժամանակը վատնում ենք այդպիսի բաների վրա»: Մանրամասները՝ […]
16:44 11.05.2020
Թոնի Ֆերգյուսոնը Instagram-ում տեղադրել է մի տեսանյութ, որում պարում է հիվանդանոցում: Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Ջասթին Գեթժիից կրած պարտությունից հետո: Նա լուրջ վնասվածքներ չէր ստացել, սակայն ախտորոշվել էր կոտրվածք: Посмотреть эту публикацию в Instagram “Recovery?Dayze” ?♂️ When You’re About To Get Discharged From The Hospital #LetMeOut ??? # MothersDayVibes PostFight #ufc249 […]
16:41 11.05.2020
Առավոտյան՝ ժամը 10։40-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղում։ Հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում: SHANTNEWS.am-ը եղել է դեպքի վայրում, զրուցել նաև ականատեսների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:34 11.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում ելույթից առաջ հայտարարեց՝ ելույթը կապ չունի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ: «Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են, հայրս 1912 թվին է ծնվել, մայրս՝ 1915, ես 15 տարեկանից հորից զրկվել եմ, հերս, հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհայտ կորել է, հայրս վիրավոր եկել է՝ կանտուժեննի, տենց ընտանիք […]
16:25 11.05.2020
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հանձնաժողով հրավիրվելու են ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին և արցախցի ռազմական, պետական գործիչ Վիտալի Բալասանյանին: «Նրանք պաշտոն չեն ունեցել, իրենց որոշումները չէին կարող ազդել Ապրիլյան դեպքերի վրա: Մանվել Գրիգորյանը շատ արագ կարողացել է համախմբել երկրապահի նույնիսկ մեծ տարիքային խմբի աշխարհազորին, նրանք շատ արագ […]
16:05 11.05.2020
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս մեկ նախկին պաշտոնյա է մերժել ներկայանալ նիստին, ապա մասնավորեցրեց՝ խոսքը 2016-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի մասին է: «Ես որևէ անգամ չեմ դիմելու, արդեն ինքը թող որոշի՝ կգա՞, թե՞ չի գա, նույնիսկ նրա գալը այնքան էլ էական չէ, […]
15:56 11.05.2020
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ի՞նչ հարցեր են տրվել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կարապետյանին հարցերի մի ամբողջ փաթեթ է տրվել այն մասին, թե իր վարչապետության ժամանակ՝ 2016-2018թթ. ինչ աշխատանքներ են կատարվել: «Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Ինչո՞ւ այդ […]
15:37 11.05.2020
Իրանի ռազմածովային ուժերը հայտարարում են Օմանի ծոցում իրանական նավի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով նվազագույնը 19 մարդու զոհվելու մասին: «Զոհերի թիվը 19 է, 15 անձ տուժել է, նրանց առողջական վիճակը բավարար է»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վթարված նավը հասցվել է նավատորմ տեխնիկական ստուգման համար: Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ ողբերգական […]
15:30 11.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 8-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 9 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, […]
15:20 11.05.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մայիսի 9-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վահագնի գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցյալ տարի նոյեմբերին` Վահագնի գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, […]