TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

11:05 09.05.2020

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

̰
Փողը գլխավորը չէ. Հնդկաստանում կապիկը սովորել է բանկոմատներ բացել

23:10 08.05.2020

Հնդկաստանի փողոցներում կապիկները երբեք հազվագյուտ հյուրեր չեն, քանի որ տեղի բնակիչների համոզմունքները թույլ չեն տալիս նրանց վնաս հասցնել ոչ միայն սուրբ կովերին, այլև մյուս կենդանիներին: Այնուամենայնիվ, երկրում կարանտինի ներդրմամբ, պրիմատները ձեռք են բերել ազատության նոր աստիճան՝ բացահայտելով մինչ այժմ անհայտ «տաղանդներ»: Այսպիսով, վերջերս, Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ մակակները կարող են […]

̰
Դիվանագիտական սկանդալ պաշտոնական Թբիլիսիի ու Կիևի միջև․ ինչո՞ւ է Վրաստանն Ուկրաինայից հետ կանչել իր դեսպանին

22:38 08.05.2020

Դիվանագիտական սկանդալ պաշտոնական Թբիլիսիի ու Կիևի  հարաբերություններում: Պատճառը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայում բարձր պետական պաշտոնի նշանակելն է: Որպես բողոքի նշան՝ Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին: Գործընթացին հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Համացանցում հայտնվել է Կիմ Չեն Ինի նմանակների հետ խորհրդավոր տեսահոլովակ

22:30 08.05.2020

Բրիտանական The Sun հրատարակությունը հայտնաբերել է տեսագրություն, որում երևում է, թե ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շփվում նրան շատ նման 2 մարդկանց հետ: Անհայտ տղամարդիկ, որոնց հետ շփվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը, ունեցել են նույն կազմվածքը, սանրվածքը և կրել են նույն հագուստն, ինչ Կիմ Չեն Ինը: Տեսանյութը նկարահանվել է բալիստիկ հրթիռի փորձարկումներից […]

̰
Ծեծկռտուք ԱԺ-ում․ ԼՀԿ-ն հեռացավ դահլիճից, Փաշինյանը ներողություն խնդրեց, բայց մեղադրեց սադրանքների մեջ

22:24 08.05.2020

ԱԺ-ի խմբակցությունների միջև այսօր քաղաքական ու գաղափարական հակասությունները բանավեճերով չեն սահմանափակվել, բանը հասել է բռունցքներին: Կռիվը «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» միջև էր, խորհրդարանում էր նաև կառավարության ղեկավարը: Վարչապետը կառավարության 2019-ի եզրափակիչ ելույթի փոխարեն խոսել է տեղի ունեցած միջադեպի մասին՝ որակելով այն սադրանք և կոշտ քննադատություն հնչեցրել ընդդիմադիր խմբակցության գործողությունների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
4 նախկին վարչապետները երաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի համար

21:54 08.05.2020

Այսօր, երկամսյա ընդմիջումից հետո, շարունակվել է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Քննվել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ որպես անձնական երաշխավոր են  ներկայացել Հայաստանի երեք նախկին վարչապետներ՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Մանրամասները՝ […]

̰
Մխիթարյանը նաև թենիսի է հաճախել, բայց ընդամենը 1 օր

21:35 08.05.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Instagram-ի էջում  պատասխանել է երկրպագուների հարցերին: Նա նշել է, որ եղել են խոչընդոտներ՝ և՛ հեշտ հաղթահարելի, և՛ դժվար: Մխիթարյանի խոսքերով՝ դժվարությունները տարբեր են, ու պետք չէ հիասթափվել. «Պետք է միայն մտածել, որ կարող ես: Ցանկացած փորձություն հաղթահարելի է, և եթե դա […]

̰ ̰
Ինչ միջոցառումներ են նախատեսված Հաղթանակի օրվա առթիվ

20:26 08.05.2020

2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ: Վաղը` մայիսի 9-ին, ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առիթով տեղի կունենան մի շարք  տոնական միջոցառումներ, որոնց կմասնակցեն միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչները: Քաղաքացիների մուտքն այդ միջոցառումներին արգելվել է: Վաղը փակ կլինեն նաև մի շարք հուշակոթողներ ու պանթեոններ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Առողջացած ամեն մի պացիենտ նշում է, որ վարակի դեմ պայքարից քաղած դասերն օգնելու են վերաարժևորելու առողջությունն ու կյանքը․ Թորոսյան

20:07 08.05.2020

Առողջացած ամեն մի պացիենտ տուն գնալուց առաջ նշում է, թե կարոտելու է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին, իսկ վարակի դեմ պայքարից քաղած դասերն օգնելու են վերաարժևորելու առողջությունն ու կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/526987604847946/

̰
Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել

19:54 08.05.2020

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից […]

̰
Միլանի փողոցներում մարդիկ պարում են և կյանքը վայելում

19:30 08.05.2020

Այն քաղաքներում, որտեղ աստիճանաբար չեղարկվում են կարանտինային միջոցառումները, մարդիկ սկսում են վայելել կյանքը: Օրինակ՝ Միլանի փողոցներից մեկում հավաքված մարդիկ պարզապես պարում են: В городах, где постепенно снимают карантинные меры, люди перестают нормально функционировать. В Милане, например, целая улица просто танцует и радуется жизни pic.twitter.com/SwBnbhmlUw — Лента.ру (@lentaruofficial) May 8, 2020

̰
Չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնը չհարվածի Սասունին. Վահե Ղալումյան

19:12 08.05.2020

«Ես բռնության չեմ դիմել, իմ գործողությունները միտված են եղել բռնությունը կանխելուն. մանդատը վայր կդնեմ Մարուքյանից հետո»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ Էդմոն Մարուքյանին մեջքից հարվածելու մասին։ Հիշեցնենք՝  ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք է սկսվել:

̰
Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի. ԱԺ փոխնախագահը կարմիր վարդերով շնորհավորեց Նաիրա Զոհրաբյանի տարեդարձը

19:04 08.05.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարմիր վարդերով շնորհավորեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարեդարձը՝ ասելով. «Ես միշտ պատրաստ եմ լսել Ձեր քննադատությունը: Մենք հաճախ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց, այնուամենայնիվ, Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում.  Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ

18:56 08.05.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, […]

̰
Ինչպե՞ս են կատարվում պարետատան ցուցումները․ շրջայց Մալաթիա-Սեբաստիայում

18:40 08.05.2020

SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության ներկայացվող կադրերն այս անգամ պատմում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Այս ամենի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման  պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։

̰
Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որը կարծես թե չի խեղճանում էդ արարքների դեմ պայքարելուց. Պետրոսյանի կարծիքը ԵԽ կոնվեցիայի մասին

17:34 08.05.2020

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» նախագծին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ոչ միանշանակ է վերաբերվում, դրույթներ կան, որոնք մտահոգության պատճառ են դարձել: Մտահոգություններին արձագանքել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք երեխայի հետ միայն սեռական բնույթի գրագրության դեպքում կլինի քրեական պատիժ

17:25 08.05.2020

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը ներկայացնելիս պատգամավորները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք միայն երեխայի հետ սեռական բնույթի գրագրության դեպքում կլինի քրեական պատիժ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քրեական պատասխանատվություն ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար. ԱԺ-ն շարունակում է օրակարգը

17:11 08.05.2020

Ազգային ժողովի օրակարգային մյուս նախագծերի քննարկումն անցել է արդեն առանց լարվածության, նախագծերը հիմնականում ներկայացվել են առանց հարցերի ու մտքերի փոխանակության: Օրենսդիրի առաջին ընթերցմանն է ներկայացվել նաև Քրեական օրենսգրքում լրացումներ անելու նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը կպատժվի տուգանքով՝ 200-500 հազար դրամի […]

̰
2017թ. քննչական մարմնի ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների 265 գործ

17:07 08.05.2020

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն օրենսդիրին ներկայացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը՝ նշելով, որ կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար: Գրիգորյանի խոսքերով՝ Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ: Նա […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին կալանքը վերացնելու միջնորդություն

16:44 08.05.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական խմբից: Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։ Պաշտպանը մեջբերեց մարդու […]

̰
500 հազարական դրամ՝ Քոչարյանի ազատության համար. նախկին վարչապետները երաշխավորություն են ներկայացրել

16:37 08.05.2020

Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն այսօր ներկայացել են ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական խումբը դատարանին միջնորդել է փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով չորս նախկին վարչապետների անձնական գրավոր երաշխավորությունը: Դատավոր […]

̰
Ավստրալիայում ուժեղ փոթորիկ է եղել

16:37 08.05.2020

Ավստրալիայի Պերտ քաղաքում ուժեղ փոթորիկ է եղել: 55 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այսպիսով, քամու ուժգնությունը հասել է 100 կմ/ժ-ի, ծառերը հատվել են, տների տանիքները՝ քանդվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պայմանագիր Մադուրոյին տապալելու համար. Washington Post-ի հրապարակումը

16:20 08.05.2020

Ամերիկացի կասկածյալ նախկին զինվորականները  Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտնեցին, որ Կոլումբիայի կողմից մոտորանավակներով երկիր ներխուժելու փորձ անողներից երկուսը ամերիկացիներ են՝ նախկին զինվորականներ՝ 34-ամյա Լյուկ Դենմանը և 41-ամյա Էրին Բերրին, ապա հաղորդվեց, որ Վենեսուելա ներխուժման փորձի համար ձերբակալված ամերիկյան ռազմածովային ուժերի նախկին զինվորական Լյուկ Դենմանը խոստովանել է, որ իր համախոհների հետ մտադիր էր գրավել Կարակասի օդանավակայանը: […]

̰
ԱԺ նիստին մասնակցել-չմասնակցելը Մակունցը «Լուսավոր Հայաստանի» իրավունքն է համարում

15:54 08.05.2020

«Իրենց իրավունքն է որպես պատգամավորներ, որպես խմբակցություն, մասնակցել կամ չմասնակցել նիստերին»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների՝ ԱԺ նիստերի դահլիճը լքելու փաստին, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա  նշեց, որ սադրանքների շղթան շարունակվում է. «Որևէ կերպ չարդարացնելով այն, ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության կողմից, վերահաստատում եմ, որ ցավում եմ կատարվածի […]

̰
Օդից չեն ընկել մեր գլխին. Մարուքյանը՝ իրենց մանդատների ու ԱԺ միջադեպի մասին

15:39 08.05.2020

«Ժողովրդավարական երկրին հարիր գնահատականի և հետևանքի կսպասենք ու կխոսենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ իր համար մանդատը ոչինչ է: Իսկ՝ ինչ ժամկետով են լքում դահլիճը, ասաց, որ կորոշեն. «Հետևություններ կանենք՝ ինչպես են աշխատելու»: Մարուքյանը նկատեց նաև, որ «Լուսավոր Հայաստանի» մանդատները ՀՀ քաղաքացիների մանդատներն են. «Օդից […]

̰
Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին… Նիկոլ Փաշինյան

15:17 08.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ձեռքը վերցրեց իր առջև դրված շիշը: Վարչապետը այս կերպ նմանակեց համացանցում տարածվող կադրերին, որոնցում երևում է՝ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը վերցնում է իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի առջև դրված շիշը՝ նրա ձեռքից «փախցնելով» այն: Փաշինյանը հիշեցրեց՝ ջրի շիշը մի անգամ էլ է «զենք» […]

̰
Երբ պարոն Մարուքյանը մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում. Փաշինյան

15:10 08.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր պետք է ամփոփիչ ելույթով հանդես գար՝ 2019-ին կատարված աշխատանքների մասին: Նա նախ՝ բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի և ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ: «Ես չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում, և նրան, ինչ […]

̰
«Իմ քայլը» տրվել է սադրանքներին. Մակունցը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառներից խոսեց

14:56 08.05.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, խմբակցության անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից, բոլոր այն հայրենակիցներից, որ ականատես են եղել միջադեպին: ««Իմ քայլը» տրվել է սադրանքներին, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, ներկայացնեմ մանրամասներ այդ սադրանքների և այն մասին, թե ինչ է տեղի ունեցել վերջին շաբաթների ընթացքում: Ամեն ինչ սկսվեց […]

̰
Մեր խմբակցության պատգամավորները լքում են ԱԺ նիստերի դահլիճը. Էդմոն Մարուքյան

14:42 08.05.2020

Խորհրդարանն ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց. «Մենք ընդմիջեցինք աշխատանքը ձեզ հայտնի հանգամանքների բերումով՝ այն պահին, երբ ելույթ էր ունենում պարոն Մարուքյանը, ելույթը, ըստ էության, ուժի մեջ է»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ամբիոնին մոտենալով, նշեց, որ նույն ելույթն այլևս չի կարող շարունակել, բայց մի քանի բան ունի ասելու: «Այն […]

̰
BACK_TO_TOP